Հին Կտակարան 2022
Հուլիսի 10։ Ինչո՞ւ է կարևոր Աստծո կենդանի մարգարեներին հետևելը: 4 Թագավորաց 2-7


«Հուլիսի 10։ Ինչո՞ւ է կարևոր Աստծո կենդանի մարգարեներին հետևելը: 4 Թագավորաց 2-7», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և երիտասարդ կանանց համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հուլիսի 10։ Ինչո՞ւ է կարևոր Աստծո կենդանի մարգարեներին հետևելը»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
բջջային հեռախոսով գերագույն համաժողովը դիտող երիտասարդները

Հուլիսի 10

Ինչո՞ւ է կարևոր Աստծո կենդանի մարգարեներին հետևելը:

4 Թագավորաց 2–7

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ քննարկեց եպիսկոպոսությունը ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ի՞նչ գործողություններ կարող ենք կատարել այդ քննարկման հիման վրա:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի օրինակով հասնել մարդկանց, երբ տեսնում ենք, որ նրանք մեր կարիքն ունեն, բայց չգիտենք, թե ինչ ասել:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ի՞նչն է մեզ ուրախություն պարգևում: Ինչպե՞ս կարող ենք այդ ուրախությամբ կիսվել ուրիշների հետ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի սերտորեն կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Բոլորիս մեջ էլ կարող է մի փոքր բորոտ Նեեմանից լինել (տես 4 Թագավորաց 5.1-15): Նեեմանի պես, ով զայրացավ, երբ մարգարե Եղիսեն կարգադրեց նրան ուղղակի լվացվել գետում բուժվելու համար, մենք միշտ չէ որ կարող ենք հասկանալ մեր մարգարեների խորհուրդների պատճառները: Մենք կարող ենք մտածել, որ նրանց որոշ խորհուրդներ անիմաստ են, ուստի կիրառելի չեն մեզ համար: Սակայն Աստված խոստանում է մեծ օրհնություններ, եթե մենք բավականին խոնարհ ենք մարգարեին հետևելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 21․4-7)։ Ինչպե՞ս է մարգարեին հետևելն օգնել ձեզ ավելի մոտենալ Տիրոջը: 4 Թագավորաց 4-6 գլուխներից ո՞ր օրինակներն են ցուցադրում, որ մենք օրհնված ենք, երբ հետևում ենք կենդանի մարգարեներին:

Երբ պատրաստվեք ուսուցանել այն մասին, թե ինչպիսի օրհնություններ են գալիս կենդանի մարգարեին հետևելուց, մտածեք, թե ինչ փորձություններով են երիտասարդներ անցնում: Մարգարեին հետևելն ինչպե՞ս կարող է օգնել նրանց հաղթահարել այդ փորձությունները։ Կարող եք նաև կարդալ Երեց Նիլ Լ. Անդերսենի «Աստծո մարգարեն» ուղերձը (Լիահոնա, մայիս 2018, 24-27) կամ երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի «Ինչ որ ասէ ձեզ, արէք» (Լիահոնա, մայիս 2017, 97-99):

Նկար
երիտասարդ տղամարդկանց դասարան

Մարգարեին հետևելը կարող է օգնել երիտասարդներին հաղթահարել փորձությունները:

Սովորեք միասին

Քննարկումը սկսելու համար կարող եք խնդրել դասարանի կամ քվորումի անդամներից յուրաքանչյուրին (կամ նրանց փոքր խմբերին) վերընթերցել հետևյալ պատմություններից մեկը. 4 Թագավորած 4.1-7, 5․6-14, 6․8, 13-17: Խնդրեք նրանց փնտրել որևէ բան, որ նրանց ոգեշնչում է կարդալ և հետևել այսօրվա մարգարեների և առաքյալների ուսմունքները: Երբ յուրաքանչյուր խումբ կիսվի իր գտածով, կարող եք խնդրել մի քանի երիտասարդի ավարտել այս նախադասությունը. «Երբ ես հետևում եմ կենդանի մարգարեներին և առաքյալներին, ես…» Հետևյալ մարգարեների մասին քննարկումը շարունակելու համար ընտրեք հետևյալ գաղափարներին մեկը կամ մյուսը:

  • Քանի որ կենդանի մարգարեներին կարելի է գտնել միայն Տիրոջ վերականգնված Եկեղեցում, ձեր դասարանի կամ քվորումի անդամները հնարավորություն կունենան պատասխանել կենդանի մարգարեների վերաբերյալ ուրիշներ կողմից տրված հարցերին: Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցերը, որոնք մարդիկ կարող են տալ կենդանի մարգարեների վերաբերյալ. Ինչո՞ւ դուք ունեք մարգարե: Ինչպե՞ս է մարգարեն ընտրվում: Որտեղի՞ց գիտեք, որ մարգարեն իրականում խոսում է Աստծո հետ: Երիտասարդները կարող են փնտրել այդ հարցերի պատասխանները «Օժանդակ աղբյուրներում»: Նրանք կարող եք փորձել պատասխանել այդ և այլ ունեցած հարցերին՝ օգտվելով իրենց կողմից գտած ճշմարտություններով, ինչպես նաև իրենց սեփական մտքերով և փորձություններով:

  • Ինչպե՞ս կարող են մեր կենդանի մարգարեի խոսքերը օգնել մեզ հաղթահարել անձնական դժվարություները: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատասխանել այս հարցին, հանձնարարեք նրանց գրատախտակին թվարկել ամենավերջին գերագույն համաժողովին մարգարեի կողմից տրված խորհուրդները կամ հրավերները: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ խորհուրդների և հրավերների գործելու համար: Ի՞նչ փոփոխություններ ենք մենք տեսել մեր կյանքում այդ ջանքերի շնորհիվ: Կարող եք առաջարկել որևէ մեկին կիսվել անձնական փորձառությամբ, թե ինչպես մարգարեի խորհուրդն օգնեն նրան հաղթահարել որևէ անձնական դժվարություն:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին հասկանալ, որ մարգարեին հետևելը կօգնի նրանց ավելի մոտենալ Փրկիչին: Օրինակ դուք կարող եք յուրաքանչյուրին տրամադրել մի փոքր քարտ և առաջարկել կարդալ որոշ մասեր երեց Նիլ Լ. Անդերսենի Աստծո մարգարեն ուղերձից: Նրանք կարող են քարտի մեկ կողմում գրեն, թե ինչ են նրանց սովորել այն մասին, թե ինչպես մարգարեն կարող է օգնել նրանց ավելի մոտենալ Քրիստոսին: Քարտի մյուս կողմում նրանք կարող են գրել, թե ինչ են նրանց ոգեշնչված անել՝ մարգարեին հետևելու համար: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գրածով:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Գարի Ի. Սթիվենսոն, «Մարգարեի սիրտը», Լիահոնա, մայիս 2018, 17–20 (Ինչպես է ընտրվում մարգարեն)

Ուսուցանել Փրկչի ձևով

«Ճշմարտապես դարձի գալը ավելին է, քան պարզապես Հոգին զգալը, որը հաստատում է ճշմարտությունը մեր հոգիներին։ Մենք նաև պետք է գործենք համաձայն այդ ճշմարտությունների։ Բացի սովորողներին օգնելուց, որ զգան ու ճանաչեն Հոգին, օգնեք նրանց գործել ստացված հուշումներին համապատասխան» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10

Տպել