2010–2019 թթ․
Մարգարեի սիրտը
2018թ․ ապրիլ


2:3

Մարգարեի սիրտը

Մենք կարող ենք ուրախանալ, որ Տիրոջ մարգարեն նշանակված է, և Տիրոջ գործը կատարվում է այն ձևով, ինչպես Նա է աստվածայնորեն պատվիրել:

Ես ջերմեռանդ աղոթել եմ, որ այս աստվածային իրադարձության ժամանակ Սուրբ Հոգին յուրաքանչյուրիս հետ լինի։ Այն, ինչին միասին ականատես եղանք, շատ տպավորիչ էր, երբ հանդիսավոր ժողովում հաստատվեց ավետարանի արդի տնտեսության 17-րդ մարգարեն:

Երբ ձգտում էի առաջնորդություն փնտրել, թե Տերն ինչ թեմայի մասին կցանկանար, որ խոսեի, միտքս ուղղվեց դեպի նոր կանչված Առաջին Նախագահության հետ վերջերս ունեցած մի զրույցը: Այդ զրույցի ընթացքում խորհրդականներից մեկընմանատիպ մի խոսք ասաց. «Ես խորապես հույս եմ տածում, որ Եկեղեցու անդամները կկարողանան հասկանալ, թե ինչ փառահեղ իրադարձություն է տեղի ունեցել նոր մարգարեի՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կանչով, ևինչ նշանակություն ու սրբազան բնույթ ունի այն հանդիսավոր ժողովը, որը տեղի կունենա գերագույն համաժողովի ժամանակ»: Նա նկատեց, որ «վերջին նման իրադարձությունից10 տարի է անցել և շատերը՝ հատկապես Եկեղեցու երիտասարդությունը, նման փորձառություն չեն ունեցել կամ չեն հիշում»։

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

Այդ խոսքերը իմ ունեցած փորձառությունների մասին մտածելու առիթ տվեցին։ Առաջին մարգարեն, որին հիշում եմ, Նախագահ Դեյվիդ Օ Մակքեյն էր։ Ես 14 տարեկան էի, երբ նա մահացավ: Հիշում եմ նրա մահվան հետ կապված կորստյան զգացումը, մայրիկիս աչքերի արցունքները և թախիծը, որ զգում էր մեր ողջ ընտանիքը։ Հիշում եմ, թե ինչպես էր աղոթքներում շուրթերիցս դուրս գալիս «խնդրում եմ օրհնել Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյին» խոսքերը այնքան բնական, որ եթե ուշադիր չէի աղոթում, անգամ նրա մահից հետո, զգում էի, որ կրկնում եմ այդ նույն խոսքերը: Ես համոզված չէի, որ սրտումս ու մտքումս նույն զգացումն ու համոզմունքը կունենայի հաջորդող մարգարեների հանդեպ: Բայց գրեթե այնպես, ինչպես ծնողներն են սիրում յուրաքանչյուր հաջորդ երեխային, ես սեր ու կապվածություն զգացի և վկայություն ստացա Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի մասին, ով հաջորդեց նախագահ Մակքեյին, և նույն զգացումներն ունեցա յուրաքանչյուր հաջորդ մարգարեի՝ Հարոլդ Բ. Լիի, Սպենսեր Վ. Քիմբալի, Էզրա Թաֆթ Բենսոնի, Հովարդ Վ. Հանթերի, Գորդոն Բ. Հինքլիի, Թոմաս Ս. Մոնսոնի և այսօր՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հանդեպ: Ես լիովին հաստատել եմ յուրաքանչյուր մարգարեին՝ բարձրացնելով թե՛ իմ ձեռքը, և թե՛ իմ սիրտը:

Մեր սիրելի մարգարեներից յուրաքանչյուրի մահից հետո թախիծի ու կորստի զգացում ապրելը բնական երևույթ է: Բայց մեր տխրությանը մեղմանում է ուրախությամբ ու հույսով, որ գալիս է, երբ մենք ականատես ենք լինում Վերականգնման մեծ օրհնություններից մեկին` երկրի վրա ապրող մարգարեի կոչմանն ու հաստատմանը:

Այդ նպատակով ես կխոսեմ այս աստվածային գործընթացի մասին, որին ականատես ենք եղել վերջին 90 օրերի ընթացքում: Ես կնկարագրեմ այն չորս մասով․ նախ՝ մեր մարգարեի մահը և Առաջին նախագահության լուծարումը, երկրորդ՝ նոր Առաջին նախագահության վերակազմավորման նախորդող ժամանակահատվածը, երրորդ՝ նոր մարգարեի կանչը, և չորրորդ՝ նոր մարգարեի և Առաջին Նախագահության հաստատումը հանդիսավոր ժողովում:

Մարգարեի մահը

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հուղարկավորությունը
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

2018թ․ հունվարի 2-ին մեր սիրելի մարգարե Թոմաս Ս․ Մոնսոնը անցավ վարագույրի մյուս կողմը։ Նա հավիտյան տեղ կունենա մեր սրտերում։ Նախագահ Հենրի Բ. Այրինգը Նախագահ Մոնսոնի հիշատակին խոսքեր ասաց, որոնք հստակ նկարագրվում են նրա նկատմամբ մեր զգացմունքները. «Փրկիչի նման նրա կյանքիառանձնահատկությունը կլինի իր անհատական մտահոգությունը աղքատների, հիվանդների, անգամ ողջ աշխարհի բոլոր անհատների մասին»:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է.

«Ինչպես որ մի աստղ թաքնվում է հորիզոնում և տեղ տալիս մեկ ուրիշին, այնպես էլ մահը կյանք է սերում։

Տիրոջ աշխատանքն անվերջ է։ Նույնիսկ, երբ հզոր մի առաջնորդ է մահանում, Եկեղեցին ոչ մի ակնթարթ չի մնում առանց առաջնորդության Նախախնամության բարի ձեռքով, որ տվել է իր թագավորությանը շարունակականություն ու մշտնջենականություն: Ինչպես արդեն տեղի է ունեցել … մինչ այժմ ավետարանի արդի տնտեսության ժամանակ, մարդիկ ակնածանքով ծածկում են գերեզմանը, սրբում են արցունքները և իրենց հայացքն ուղղում են դեպի ապագան»:

Առաքելական միջնիշխանություն

Մարգարեի մահվան և Առաջին Նախագահության վերակազմավորման միջև ժամանակաշրջանը համարվում է «առաքելական միջնիշխանություն»: Այդ ժամանակաշրջանի ընթացքում Տասներկուսի Քվորումը, քվորումի նախագահի ղեկավարության ներքո, միասնաբար կրում է Եկեղեցու առաջնորդության բանալիները։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. «Եկեղեցին միշտ ունի ղեկավարություն, իսկ եթե Եկեղեցու Նախագահության անդամները հեռանում են մահվան կամ այլ պատճառով, ապա Եկեղեցու հաջորդ ղեկավար մարմինը Տասներկու Առաքյալներն են, մինչև կրկին կկազմավորվի նախագահություն»:

Տասներկու Առաքյալների Քվորում

Միջնիշխանության վերջին ժամանակաշրջանը սկսվեց Նախագահ Մոնսոնի մահից հետո՝ 2018թ․ հունվարի 2-ին և ավարտվեց 12 օր անց՝ հունվարի 14-ի կիրակի օրը։ Հանգստության օրվա այդ առավոտյան Տասներկուսի Քվորումը հավաքվեց Սոլթ Լեյքի տաճարի վերնահարկում, ծոմապահությամբ ու աղոթքով՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ Տասներկուսի քվորումի նախագահի և ավագ Առաքյալի նախագահության ներքո։

Նոր Մարգարեի կոչումը

Այդ սրբազան և հիշարժան հանդիպման ժամանակ, ըստ ավագության՝ 13 աթոռներով կիսաշրջան կազմած, լավագույնս հաստատված նախադեպ ունենալով, միաբան և միաձայն, Եղբայրները բարձրացրին ձեռքերը, առաջին հերթին՝ հաստատելով Առաջին Նախագահության կազմավորումը, այնուհետև, աջակցելով Նախագահ Ռասսել Մերիոն Նելսոնին՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ: Այդ հաստատումից հետո Տասներկուսի Քվորումը շրջան կազմեց ու ձեռնադրեց Նախագահ Նելսոնին, և հաջորդ ավագ Առաքյալի ձայնով, նա կարգվեց ու ի սպաս դրվեց ծառայության։

Այնուհետև, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հայտնեց իր խորհրդականների՝ Նախագահ Դալլին Հարրիս Օուքսի, Նախագահ Հենրի Բենյոն Այրինգիանունները, Նախագահ Օուքսը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ և Նախագահ Մելվին Ռասսել Բալարդը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ։ Նմանատիպ հաստատման քվեից հետո այդ եղբայրներից յուրաքանչյուրը Նախագահ Նելսոնի կողմից ի սպաս դրվեց իր համապատասխան պաշտոնում։ Այդ ամենը խորապես սրբազան փորձառություն էր՝ Հոգու առատ դրսևորմամբ։ Ես ձեզ բերում եմ իմ բացարձակ վկայությունը, որ այդ օրվա գործերում և իրադարձություններում զորավոր կերպով դրսևորվեց Տիրոջ կամքը, որի համար մենք ջերմեռանդ աղոթում էինք:

Առաջին Նախագահությունը

Նախագահ Նելսոնի կարգումովու Առաջին Նախագահության վերակազմավորումով ավարտվեց առաքելական միջնիշխանությունը, և նոր կազմված Առաջին Նախագահությունը սկսեց գործել, որի արդյունքում երկրի վրա Տիրոջ թագավորության կառավարումը մեկ վայրկյան անգամ չընդհատվեց, ինչը նշանակալի է:

Հանդիսավոր ժողով

Այսօր առավոտյան աստվածային գործընթացը հասավ իր կիզակետին՝ ըստ սուրբ գրությունների հանձնարարության, որ ուրվագծված է Վարդապետություն և Ուխտերում․ «Քանզի բոլոր բաները եկեղեցում պետք է կատարվեն կարգով, ընդհանուր համաձայնությամբ՝ հավատքի աղոթքով» և «Մելքիսեդեկյան Քահանայությունից երեք Նախագահող Քահանայապետ … աջակցվելով եկեղեցու վստահությամբ, հավատքով ու աղոթքով, կազմում են Եկեղեցու Նախագահության քվորումը»:

Երեց Դեյվիդ Բ. Հեյթը նկարագրել է վերջին հանդիսավոր ժողովը, որը նման էրժողովին, որին այսօր մասնակցեցինք:

«Մենք ականատես եղանք և մասնակցեցինք մի սրբազան իրադարձության` աստվածային գործեր կատարելու հանդիսավոր մի ժողովի: Ինչպես հին ժամանակներում, աշխարհով մեկ Սրբերը շատ ծոմ են պահել ու աղոթել, որ կարողանան տեսնել Տիրոջ Հոգու դրսևորումները, ինչի ականատեսը մենք եղանք … առավոտյան իրադարձությանը:

Հանդիսավոր ժողովը, ինչպես ենթադրում է անունը, նշանակում է սուրբ, հանդիսավոր և ակնածալից մի իրադարձություն, երբ Սրբերը ժողովվում են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կարող ենք ուրախանալ, նույնիսկ «Օվսա՜ննա» բացականչել, որ Տիրոջ խոսնակը՝ Աստծո մարգարեն, նշանակված է, ևՏիրոջը հաճելի է, որ Նրա գործը կատարվում է այն ձևով, ինչպես Նա է աստվածայնորեն պատվիրել:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Այդ աստվածային գործընթացի արդյունքում ունենք աստվածային կարգով կանչված ևս մեկ մարգարե: Ճիշտ՝ ինչպես Նախագահ Մոնսոնը, Նախագահ Նելսոնը ևս այս երկրի փառահեղ բնակիչներից մեկն է: Տերը նրան խորապես նախապատրաստել և առանձնահատուկ ձևով դաստիարակել է, որպեսզի առաջնորդի մեզ այս ժամանակաշրջանում։ Մեծ օրհնություն է մեզ համար ունենալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին որպես սիրեցյալ և նվիրյալ մեր նախագահ՝ Եկեղեցու 17-րդ նախագահը ավետարանի այս վերջին տնտեսության ժամանակ։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը

Նախագահ Նելսոնը իրապես ականավոր մարդ է։ Տասներկուսի Քվորումում ես հնարավորություն եմ ունեցել երկու տարուց ավել ծառայել նրա հետ որպես իմ քվորումի նախագահ։ Ես ճամփորդել եմ նրա հետ և զարմացել նրա եռանդով, քանի որ մարդ պետք է արագ շարժվի, որ հասցնի քայլել նրա հետ։ Իր կյանքի ընթացքում, ընդհանուր առմամբ, նա այցելել է 133 երկիր։

Նա հասնում է բոլորին՝ թե՛ երիտասարդներին, և թե՛ մեծահասակներին։ Նա կարծես բոլորին ճանաչում է և անուններ հիշելու առանձնահատուկ պարգև ունի: Նրան ճանաչող յուրաքանչյուր մարդ զգում է, որ նրա լավագույն ընկերն է։ Եվ դա ճիշտ է բոլորի համար, քանի որ նա անկեղծ սեր և ուշադրություն է դրսևորում բոլորիս հանդեպ։

Նախագահ Նելսոնի հետ իմ ընկերակցությունը եղել է եկեղեցական պարտականություններում, սակայն ես ծանոթացել եմ նաև նախագահ Նելսոնի մասնագիտական կյանքին, որը նա անցել է նախքան Բարձրագույն Իշխանավոր կանչվելը: Շատերդ գիտեք, որ Նախագահ Նելսոնը համաշխարհային ճանաչում ունեցող սրտի վիրաբույժ է եղել և, իր բժշկական կարիերայի վաղ շրջանում, սրտի ու թոքերի աշխատանքը փոխարինող սարքի առաջատար մշակողներից էր: Նա աշխատում էր գիտահետազոտական թիմում, որը 1951 թվականին կատարեց սրտի առաջին բաց վիրահատությունը մարդուն սրտանոթային շրջանցման մեքենայի գործարկմամբ։ Նախագահ Նելսոնը վիրահատել է Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի սիրտը նրա մարգարե դառնալուց ոչ շատ առաջ։

Նախագահ Նելսոնը որպես վիրաբույժ

Հետաքրքիր է, որ երբ 34 տարի առաջ Տասներկուսի անդամ կանչվելով վերջ դրվեց սրտերի բուժման ու վերականգնման Նախագահ Նելսոնի մասնագիտական բժշկական կարիերային, միաժամանակ սկիզբը դաձավ ողջ կյանքումշարունակվող եկեղեցականծառայությանը, որը նվիրված է տասնյակ հազարավոր մարդկանց սրտերի բուժմանն ու վերականգնմանը, որոնք վերականգնվել ու բժշկվել են նրա իմաստության, ծառայության և սիրո խոսքերով ու գործերով:

Նախագահ Նելսոնը որպես Առաքյալ
Նախագահ Նելսոնը ողջունում է անդամներին
Նախագահ Նելսոնը իր թոռան հետ

Քրիստոսանման սիրտ

Մտածելով ամենօրյա գործերում Քրիստոսանման սրտի դրսևորման մասին՝ ես տեսնում եմ Նախագահ Նելսոնին։ Ես չեմ հանդիպել այդ հատկանիշի ավելի բարձր դրսևորման, քան Նախագահ Նելսոնի մոտ է: Նախագահ Նելսոնի Քրիստոսանման սրտի դրսևորումը նկատելու հնարավորությունը ինձ համար ուշագրավ դաս է եղել:

2015թ. հոկտեմբերին, Տասներկուսի անդամ կանչվելուց շաբաթներ անց, ես հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալ նախագահ Նելսոնի մասնագիտական կյանքին։ Ինձ հրավիրել էին մասնակցել մի միջոցառման, որտեղ նրան հարգանքի տուրք էին մատուցում՝ որպես սրտի վիրահատության նորարարներից մեկին: Երբ ներս մտա հանդիպման վայր, ես զարմացա, տեսնելով, թե որքան շատ մասնագետներ էին եկել հարգանքի տուրք մատուցելու Նախագահ Նելսոնին այն աշխատանքի համար, որ նա կատարել էր տարիներ առաջ:

Այդ երեկո բազմաթիվ մասնագետներ կանգնեցին և իրենց հարգանքն ու հիացմունքն արտահայտեցին նախագահ Նելսոնի՝ բժշկության մեջ ունեցած ակնառու ավանդի համար: Որքան էլ տպավորիչ էին ներկաներից յուրաքանչյուրի նկարագրությունը, Նախագահ Նելսոնի տարբեր ձեռքբերումների մասին, ինձ ամենից շատ տպավորեց այն զրույցը, որ ունեցա իմ կողքին նստած մի մարդու հետ։ Նա չգիտեր, թե ով եմ ես, բայց ճանաչում էր Նախագահ Նելսոնին 1955 թվականից՝ որպես դոկտոր Նելսոն՝ համալսարանի կրծքավանդակի վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայի ծրագրի ղեկավար։

Այդ մարդը եղել էր նախագահ Նելսոնի ուսանողը։ Նա կիսվեց բազմաթիվ հիշողություններով։ Ամենահետաքրքիրը նախագահ Նելսոնի դասավանդման ոճի նկարագիրն էր, ինչը, նրա խոսքերով, մեծ հեղինակության էր արժանացել: Նա բացատրեց, որ սրտանոթային վիրաբուժության օրդինատորների ուսուցման մեծ մասը անցնում էր վիրահատական սենյակում: Այնտեղ՝ որպես լաբորատոր դասարան, օրդինատորները դիտում և վիրաբույժների հսկողության ներքո վիրահատություններ էին անում։ Նա պատմեց, որ ամբիոնի որոշ վիրաբույժների ներկայությամբ վիրահատական սենյակի միջավայրը քաոսային էր, մրցակցական, ճնշող և անգամ դժկամ։ Այդ մարդը նկարագրում էր այն որպես ճնշող, երբեմն նույնիսկ ստորացնող միջավայր։ Արդյունքում օրդինատոր վիրաբույժներին հաճախ թվում էր, թե իրենց կարիերան վտանգի տակ է։

Այնուհետև նա նկարագրեց նախագահ Նելսոնի վիրահատական սենյակում տիրող եզակի միջավայրը: Այնտեղ խաղաղ, հանգիստ ու արժանապատիվ մթնոլորտ էր։ Օրդինատորներին վերաբերվում էին խորը հարգանքով։ Սակայն գործի ընթացքը ցուցադրելուց հետո դոկտոր Նելսոնը ակնկալում էր, որ յուրաքանչյուր օրդինատոր ամենաբարձր մակարդակով կկատարի իր աշխատանքը: Շարունակելով՝ տղամարդը նկարագրեց, թե ինչպես էին դոկտոր Նելսոնի վիրահատական սենյակից դուրս գալիս լավագույն արդյունքներ ստացած հիվանդները և լավագույն վիրաբույժները:

Դա ամենևին չի զարմացնում ինձ։ Սա այն է, ինչին անձամբ ականատես եմ եղել ու ճշմարտապես օրհնվել եմ Տասներկուսի Քվորումում: Ինչ-որ իմաստով, ես ինձ զգացել եմ նրա «օրդինատոր ուսանողների» թվում։

Նախագահ Նելսոնը դրական, հարգալից և ոգևորիչ ձևով մարդականց ուսուցանելու, ուղղելու բացառիկ պարգև ունի: Նա Քրիստոսանման սրտի մարմնավորում և օրինակ է բոլորիս համար։ Նրանից մենք սովորում ենք, որ ինչպիսի հանգամանքներում էլ հայտնվենք, մեր վարքն ու սիրտը կարող ենք համահունչ պահել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին:

Այժմ մենք օրհնություն ունենք աջակից լինել մեր մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին։ Իր կյանքի ընթացքում նա մեծարել է իր ունեցած բազաթիվ դերերը՝ որպես ուսանող, հայր, դասախոս, ամուսին, բժիշկ, քահանայության առաջնորդ, պապ և Առաքյալ: Նա կատարել է այդ դերերը նախկինում և շարունակում է կատարել հիմա՝ ունենալով մարգարեի սիրտ։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսօրվա հանդիսավոր ժողովին, որին ականատես և մասնակից ենք, ես ավելացնում եմ իմ վկայությունը, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ ապրող խոսնակն է ողջ մարդկության համար։ Ես ավելացնում եմ նաև իմ վկայությունը Հայր Աստծո մասին, Հիսուս Քրիստոսի և որպես մեր Փրկիչ ու Քավիչ նրա դերի մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: