Որպեսզի Նրա Հոգին ձեզ հետ լինի
Ես աղոթում եմ իմ ողջ սրտով, որ դուք լսեք Հոգու ձայնը, որն ուղարկվում է ձեզ այնպես առատորեն:
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես երախտապարտ եմ Տիրոջ հանգստության օրը ձեզ հետ խոսելու հնարավորության համար` Իր Եկեղեցու գերագույն համաժողովում, այս Զատիկի տոներին: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր Երկնային Հորը Նրա Սիրելի Որդու պարգևի համար, ով կամավոր եկավ երկիր՝ լինելու մեր Քավիչը: Ես երախտապարտ եմ, իմանալով, որ Նա քավեց մեր մեղքերը և բարձրացավ Հարությամբ:Ամեն օր ես օրհնված եմ` իմանալով, որ Նրա Քավության շնորհիվ ես գուցե մի օր հարություն կառնեմ, որ հավերժ ապրեմ սիրառատ մի ընտանիքում:
Ես գիտեմ այդ բաները այն միակ ուղիով, որ մեզանից ամեն մեկը կարող է իմանալ:Սուրբ Հոգին խոսել է իմ մտքում և իմ սրտում, որ դրանք ճշմարիտ են, ոչ թե մեկ անգամ, այլ հաճախակի: Ես ունեցել եմ այդ մշտական սփոփանքի կարիքը:Մենք բոլորս ապրում ենք ողբերգություն, որի ընթացքում մենք Հոգու հավաստիացման կարիքն ենք ունենում:Ես դա զգացի մի օր, երբ կանգնած էի իմ հայրիկի հետ հիվանդանոցում:Մենք նայում էինք մայրիկիս, մինչ նա մի քանի անգամ մակերեսային շունչ քաշեց և ապա դադարեց շնչելուց:Մինչ մենք նայում էինք նրա դեմքին, նա ժպտում էր, քանի որ ցավն անցել էր: Մի քանի լուռ րոպեներից հետո հայրս առաջինը խոսեց: Նա ասաց. «Փոքրիկ աղջիկը տուն գնաց»:
Նա ասաց դա մեղմորեն: Նա կարծես խաղաղության մեջ էր։ Նա հաղորդում էր մի բան, որը գիտեր՝ ճիշտ է: Նա լուռ սկսեց հավաքել մայրիկի անձնական իրերը: Նա դուրս եկավ հիվանդանոցի միջանցք՝ շնորհակալություն հայտնելու բուժքույրերիցև բժիշկներից յուրաքանչյուրին, ովքեր խնամել էին նրան օրեր շարունակ:
Հայրս այդ պահին Սուրբ Հոգու ընկերակցությունն ուներ՝ զգալով, իմանալով և անելով այն, ինչ նա արեց այդ օրը:Նա ստացել էր խոստումը, ինչպես շատերն են ստացել. «Որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան» (ՎևՈւ 20.79):
Իմ նպատակն է այսօր մեծացնել Սուրբ Հոգին ստանալու ձեր ցանկությունը և ձեր ունակությունը: Հիշեք, Նա Աստվածագլխի երրորդ անդամն է: Հայրը և Որդին հարություն առած էակներ են: Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է։ (Տես ՎևՈւ 130․22:) Ձեր ընտրությունն է՝ արդյո՞ք ընդունելՆրան և ողջունել Նրան ձեր սրտում ու մտքում:
Պայմանները, ըստ որոնց մենք կարող ենքստանալ այդ գերագույն օրհնությունը, հստակեցվում են այն խոսքերում, որոնք ասվում են ամեն շաբաթ, բայց երևի միշտ չէ, որ ներթափանցում են մեր սրտերն ու մտքերը: Որպեսզի Հոգին ուղարկվի մեզ, մենք պետք է «միշտ հիշենք» Փրկիչին և «պահենք Նրա պատվիրանները» (ՎևՈւ 20.77):
Տարվա այս ժամանակն օգնում է մեզ հիշել Փրկիչի զոհաբերությունը և Նրա համբարձումը գերեզմանից, որպես հարություն առած էակ: Մեզանից շատերը պահում են այդ տեսարանների պատկերները մեր հիշողության մեջ: Մի անգամ Երուսաղեմում ես կնոջս հետ կանգնած էի մի գերեզմանի մոտ: Շատերը հավատում էին, որ դա այն գերեզմանն էր, որից խաչված Քրիստոսը դուրս եկավ որպես հարություն առած և կենդանի Աստված:
Հարգալից ուղեկցորդը այդ օրը ուղղեց իր ձեռքը դեպի գերեզմանը և ասաց մեզ. «Եկեք, տեսեք դատարկ գերեզմանը»:
Մենք կռացանք, որ մտնենք: Պատի մոտտեսանքմի քարե նստարան:Բայց իմ միտքը եկավ մեկ այլ պատկեր, այնպես իրական, ինչպես այն, ինչ տեսա այդ օրը: Դա Մարիամն էր, ումԱռաքյալները թողել էինգերեզմանի մոտ: Դա այն էր, ինչ Հոգին թույլ տվեց ինձ տեսնել և նույնիսկ լսել մտքումս, այնպես հստակ, կարծես ես այնտեղ էի եղել:
«Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մեջ.
Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միուսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր [եղել]:
Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում, Նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չգիտեմ` թէ ուր դրին նորան:
Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ` կանգնած. Եւ չգիտէր թէ Յիսուսն է:
Յիսուսը նորան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթե դու վեր առար նորան, ասիր ինձ` ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան:
Յիսուսը նորան ասեց. Մարիամ. Եւ նա դարձաւ և ասեց նորան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ:
Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելել իմ Հօր մօտ. բայց դու գնա իմ եղբայրների մօտ, և նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ և ձեր Հօր մոտ, իմ Աստուծոյ մօտ և ձեր Աստուծոյ մօտ» (Հովհաննես 20.11–17):
Ես աղոթեցի, որպեսզի ինձ թույլ տային զգալ ինչ-որ բան, որ Մարիամը զգաց գերեզմանի մոտ և ինչ մյուս երկու աշակերտները զգացին Էմմաուսի ճանապարհին, երբ քայլում էին հարություն առած Փրկիչի հետ, մտածելով, թե Նա Երուսաղեմ եկած այցելու էր:
«Եւ նորանք բռնադատեցին նորան և ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. Եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ:
Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։
Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։
Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար» (Ղուկաս 24.29–32):
Այդ խոսքերից մի քանիսը կրկնվեցին հաղորդության ժողովի ժամանակ, որին ես մասնակցել էի 70 տարի առաջ:Այդ օրերին հաղորդության ժողովները անցկացվում էին երեկոյան: Դրսում մութ էր: Ժողովի մասնակիցները երգում էին այս ծանոթ խոսքերը:Ես բազմիցս լսել էի դրանք։ Բայց իմ տևական հիշողությունը որոշակի գիշերվա վերաբերյալ մի զգացողություն է: Դա մոտեցնում է ինձ Փրկիչին: Գուցե, եթե ես արտասանեմ խոսքերը, այն կրկին կգա մեզ բոլորիս:
Մնա ինձ հետ այս երեկո,
Օրն անցավ, գնաց,
Երեկոյան ստվերներն են խտանում,
Գիշերն է մոտենում:
Սրտիս խորքից ողջույն հյուրին,
Իմ տանը մնա։
Մնա ինձ հետ այս երեկո,
Քո քայլքն այսօր ինձ հետ
Սիրտս ներսումս այրեց,
Երբ խոսում էի քեզ հետ:
Անկեղծ խոսքերդ հոգիս լցրեցին
Եվ պահեցին քեզ մոտիկ:
Ավելի թանկ, քան հիշողությունը իրադարձությունների մասին, հիշողությունն է մեր սրտերին Սուրբ Հոգու դիպչելու մասին և Նրա մշտական հաստատումը ճշմարտության մասին:Ավելի թանկ, քան մեր աչքերով տեսնել, կամ հիշելասված և կարդացած խոսքերը,զգացողությունների մտաբերումն է, որոնք ուղեկցել են Հոգու հանդարտ ձայնին: Ինչպես ճամփորդները Էմմաուսի ճանապարհին, ես էլ եմ հազվադեպ զգացել մեղմ, բայց անտարակույս այրոց սրտումս: Ավելի հաճախ դա լույսի և հանգիստ վստահության զգացում է:
Մենք ունենք Սուրբ Հոգու անգին խոստումը որպես ուղեկից, և մենք նաև ունենք ճշմարիտ հրահանգներ, թե ինչպես հայցել այդ պարգևը: Այս խոսքերն ասվում են Տիրոջ լիազորված ծառայի կողմից՝ ձեռքերը դրված մեր գլխին. «Ստացի՛ր Սուրբ Հոգին»: Այդ պահին ես և դուքունենք վստահություն, որ Նա կուղարկվի: Բայց մեր պարտականությունն է՝ ընտրել բացել մեր սրտերը ողջ կյանքում Հոգու ծառայությունը ստանալու համար:
Մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառությունները առաջարկում են մի ուղեցույց: Նա սկսեց և շարունակեց իր ծառայությունը որոշումով, որ իր անձնական իմաստությունը բավական չէր, որ հասկանար, թե ինչ ուղղության պետք է հետևեր: Նա ընտրեց խոնարհ լինել Աստծո առաջին:
Հետո Ջոզեֆն ընտրեց հարցնել Աստծուց: Նա աղոթեց հավատքով, որ Աստված կպատասխաներ: Պատասխանը եկավ, երբ նա պատանի էր: Այդ ուղերձները եկան, երբ նա կարիք ուներ իմանալու, թե ինչպես Աստված կկամենար, որ Իր Եկեղեցին հաստատվեր: Սուրբ Հոգին մխիթարում էր և առաջնորդում նրան իր կյանքի ընթացքում:
Նա հնազանդվում էր ոգեշնչմանը, երբ դժվար էր լինում:Օրինակ, նա ստացավ ուղղորդում Տասներկուսին Անգլիա ուղարկել, երբ նրանց կարիքն ամենաշատն ուներ: Նա ուղարկեց նրանց:
Նա ընդունեց ուղղում և սփոփանք Հոգուց, երբբանտարկված էր, և Սրբերը ահավոր ճնշված էին:Եվ նա հնազանդվեց, երբ Քարթիջի ճանապարհը բռնեց, նույնիսկ, գիտենալով, որ [գնում էր] մահացու վտանգին դեմ հանդիման:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն օրինակ է հանդիսացել մեզ համար, թե ինչպես ստանալ շարունակվող հոգևոր ուղղորդում և սփոփանք Սուրբ Հոգու միջոցով:
Առաջին ընտրությունը, որ նա կատարեց, Աստծո առաջին խոնարհ լինելն էր:
Երկրորդը՝ Տեր Հիսուս Քրիստոսին հավատքով աղոթելն էր:
Երրորդը՝ ճշգրտորեն հնազանդվելն էր: Հնազանդությունը կարող է նշանակել արագ շարժվել: Այն կարող է նշանակել նախապատրաստվել: Կամ այն կարող է նշանակել համբերությամբ սպասել հետագա ոգեշնչման:
Եվ չորրորդը՝ աղոթելն է, իմանալու համար ուրիշների կարիքներն ու սրտերը և ինչպես օգնել նրանց Տիրոջ համար: Ջոզեֆն աղոթեց վշտի մեջ գտնվող Սրբերի համար, երբ բանտում էր: Ես հնարավորություն եմ ունեցել դիտարկել Աստծո մարգարեներին, երբ նրանք աղոթում էին, ոգեշնչում խնդրում, ուղղություն ստանում և ըստ դրա գործում:
Ես տեսել եմ, թե որքան հաճախ նրանց աղոթքները մարդկանց մասին էին, ում նրանք սիրում էին և ծառայում: Ուրիշների համար նրանց մտահոգությունը, թվում էր, բացում էր նրանց սրտերը ոգեշնչում ստանալու համար: Դա կարող է ճիշտ լինել ձեզ համար:
Ոգեշնչումը կօգնի մեզ ծառայել ուրիշներին Տիրոջ համար: Դուք տեսել եք դա ձեր փորձառությամբ, ինչպես ես: Մի անգամ, երբ կինս որոշ ժամանակ լարվածություն ուներ անձնական կյանքում, իմ եպիսկոպոսն ասաց ինձ. «Ամեն անգամ, երբ լսում եմ, որ ծխում ինչ որ մեկը օգնության կարիք ունի, ևգնում եմ այնտեղ օգնելու, գտնում եմ, որ ձեր կինը ինձանից առաջ եղել է այնտեղ: Ինչպե՞ս է նա կարողանում անել դա»:
Նա նման է բոլորին, ովքեր մեծ ծառայողներ են Տիրոջ արքայությունում: Թվում է, նրանք անում են երկու բան: Մեծ ծառայողները որակավորվում են Սուրբ Հոգու համար՝ որպես գրեթե մշտական ուղեկից:Եվ նրանք որակավորվում են գթության պարգևի համար, որը Քրիստոսի մաքուր սերն է: Այդ պարգևները աճում են նրանց մեջ, քանի որ նրանք օգտագործում են դրանք Տիրոջը ծառայելու սիրուց մղված:
Ուղին, որով աղոթքը, ոգեշնչումը և Տիրոջ սերը գործում են միասին մեր ծառայության մեջ, ինձ համար նկարագրվում է կատարյալ ձևով այս խոսքերում.
«Եթե իմ անունովը մի բան խնդրէք, ես կանեմ:
Եթէ ինձ սիրում էք,իմ պատուիրանքները պահեցէք:
Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. որ մնայ ձեզ հետ յաւիտեան։
Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. որ չէ տեսնում նորան. եւ ոչ. էլ ճանաչում նորան. բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։
Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մոտ:
Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կտեսնեք ինձ. Որովհետև ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք:
Այն օրը դուք կճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։
Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կսիրուի. եւ ես կսիրեմ նորան, եւ ինձ կյայտնեմ նորան» (Հովհաննես 14․14 -21):
Ես բերում եմ իմ անձնական վկայությունը, որ Հայրն այս պահին տեղյակ է ձեր մասին, ձեր զգացմունքների և ձեր շուրջ գտնվող ամենքի հոգևոր ու աշխարհիկ կարիքների մասին: Ես բերում եմ վկայություն, որ Հայրը և Որդին ուղարկում են Սուրբ Հոգին բոլորին, ովքեր ունեն այդ պարգևը, խնդրում են այդ օրհնությունը և ձգտում արժանի լինել դրան:Ոչ Հայրը, ոչ Որդին, ոչ էլ Սուրբ Հոգին չեն ներխուժումմեր կյանք: Մենք ազատ ենք ընտրության մեջ: Տերն ասել է բոլորին.
«Ահա, Ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ։
Ով որ յաղթում է, կտամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հոր հետ նորա աթոռի վերայ»:
Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է» (Հայտնություն 3.20–22):
Ես աղոթում եմ իմ ողջ սրտով, որ դուք լսեք Հոգու ձայնը, որն ուղարկվում է ձեզ այնպես առատորեն: Եվ ես աղոթում եմ, որ դուք միշտ բացեք ձեր սրտերը Նրան ընդունելու համար: Եթե մենք ջանասիրաբար պահենք պատվիրանները և խնդրենք հավատքով, պատասխանները կգան Տիրոջ ուրույն ճանապարհով և Նրա ուրույն ժամանակին: Աստված արեց դա պատանի Ջոզեֆ Սմիթի հետ: Նա անում է դա այսօր մեր ապրող մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի համար: Նա դրել է ձեզ Աստծո մյուս զավակների ուղու վրա, որպեսզի դուք ծառայեք նրանց Իր համար: Ես գիտեմ այդ՝ ոչ միայն իմ աչքերի տեսածով , այլիմ սրտին ուղղված Հոգու ավելի զորեղ շշուկների միջոցով:
Ես զգացել եմ Հոր և Նրա Սիրելի Որդու սերըԱստծո բոլոր զավակների հանդեպ այս աշխարհում և Իր զավակների հանդեպ՝ հոգևոր աշխարհում: Ես զգացել եմ Սուրբ Հոգու սփոփանքն ու ուղղորդումը: Աղոթում եմ, որ դուք մշտապես ունենաք Հոգին ձեզ հետ ուղեկից ունենալու ուրախությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: