2010–2019 թթ․
Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2017
2018թ․ ապրիլ


2:3

Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2017

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի՛ Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը հաստատում է Տասանորդների տնօրինման խորհուրդը, որը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու միավորները ծախսում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների, քաղաքականությանը և ընթացակարգերի:

Եկեղեցու աուդիտի բաժինը, որը բաղկացած է հավաստագրված մասնագետներից և գործում է Եկեղեցու մյուս բաժիններից անկախ, պատասխանատու է աուդիտների անցկացման համար, որպեսզի խելամիտ վերահսկողություն հաստատվի ստացվող նվիրատվությունների, կատարվող ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու ուղղությամբ:

Հիմնվելով կատարված աուդիտի արդյունքների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ 2017 թվականին բոլոր նյութական հարցերին առնչվող ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու ակտիվները հաշվառվել և տնօրինվել են համապատասխան Եկեղեցու հաստատված բյուջեների, քաղաքականությանը և հաշվապահական ընթացակարգերի: Եկեղեցին հետևում է այն գործելաոճին, որն ուսուցանում է իր անդամներին և խորհուրդ է տալիս ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքերից և խնայել կարիքի ժամանակների համար:

Հարգանքով ներկայացրեց`

Եկեղեցու աուդիտի բաժին

Քեվին Ռ. Յերգենսեն

Գլխավոր տնօրեն