Ուսուցում տանը՝ ուրախալի և սրբազան պարտականություն
Ես աղերսում եմ երկնքի օգնությունը, երբ մենք ձգտենք լինել Քրիստոսանման ուսուցիչներ մեր տներում:
Իմ թանկագին կինը՝ Ջուլին և ես, վեց սիրելի զավակներ ենք մեծացրել և վերջերս մեր տունը դարձել դատարկ բույն: Ինչպես եմ կարոտում մեր երեխաներին, երբ նրանք ողջ ժամանակ մեզ հետ մեր տանն էին:Ես կարոտում եմ այն ժամանակը, երբ սովորում էի նրանցից և ուսուցանում նրանց:
Այսօր ես ուղղում եմ իմ մտքերը բոլոր ծնողներին և բոլոր նրանց, ովքեր ուզում են ծնող դառնալ: Ձեզանից շատերը երեխաներ են մեծացնում այժմ:Մյուսների համար այդ ժամանակը կարող է շուտով գալ: Իսկ մյուսների համար ծնող դառնալը դեռևս կարող է լինել ապագա օրհնություն:Աղոթում եմ, որ մենք բոլորս ընդունենք երեխային ուսուցանելու ուրախալի և սրբազան պարտականությունը:
Որպես ծնողներ, մենք ներկայացնում ենք մեր երեխաներին Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Մենք օգնում ենք մեր երեխաներին ասել իրենց առաջին աղոթքը: Մենք առաջարկում ենք առաջնորդություն և աջակցություն, երբ նրանք մտնում են ուխտի արահետը մկրտության միջոցով: Մենք ուսուցանում ենք նրանց հնազանդվել Աստծո պատվիրաններին: Մենք սովորեցնում ենք նրանց Իր զավակների համար Նրա ծրագրի մասին ևօգնում ենք նրանց ճանաչել Սուրբ Հոգու շշունջները:Մենք պատմում ենք նրանց հնադարյան մարգարեների մասին պատմություններ և խրախուսում նրանց հետևել ապրող [մարգարեներին]: Մենք աղոթում ենք ձեզ համար, սիրում ու հիանում ենք ձեզանով։ Մենք վկայում ենք մեր երեխաներին տաճարային օրհնությունների մասին և ձգտում լավ նախապատրաստել նրանց՝ ծառայելու լիաժամկետ միսիաներում: Մենք սիրով խորհուրդ ենք տալիս մեր երեխաներին, երբ նրանք իրենք են դառնում ծնողներ:Բայց, նույնիսկ, այդ ժամանակ մենք երբեք չենք դադարում նրանց ծնողները լինել:Մենք երբեք չենք դադարում նրանց ուսուցիչները լինել:Մենք երբեք չենք ազատվում այդ հավերժական կոչումներից:
Այսօր եկեք մտածենք մի քանի հրաշալի հնարավորությունների մասին, որոնք մենք ունենք մեր տներում մեր երեխաներին ուսուցանելու համար:
Ընտանեկան երեկոյի դաս
Եկեք սկսենք ընտանեկան երեկոյի դասից, որը բարձր առաջնահերթություն էր հավատքով լցված այնպիսի մի տանը, որտեղ ես եմ մեծացել:Ես չեմ հիշում հատուկ դասեր, որոնք ուսուցանվեցին ընտանեկան երեկոյի ժամանակ, բայց ես իսկապես հիշում եմ, որ մենք երբեք ոչ մի շաբաթ բաց չէինք թողնում: Ես գիտեի, թե ինչն էր կարևոր իմ ծնողների համար:
Ես հիշում եմ իմ սիրելի ընտանեկան երեկոյի միջոցառումներից մեկը: Հայրս հրավիրում էր իր երեխաներից մեկին «Ստուգարք» անցնել: Նա տալիս էր երեխային մի շարք հրահանգներ, ինչպես օրինակ. «Առաջինը գնա խոհանոց և բաց արա և փակիր սառնարանը: Ապա վազիր իմ ննջարան և իմ դարակից վերցրու մի զույգ գուլպա: Հետո արի ինձ մոտ, երեք անգամ վեր ու վար թռիր և ասա. «Պապ, ես արեցի դա»:
Ես սիրում էի դա, երբ գալիս էր իմ հերթը: Ես ցանկանում էի յուրաքանչյուր քայլը ճիշտ անել և ես շատ էի սիրում այն պահը, երբ կարող էի ասել «Պապ, ես արեցի դա»: Այս վարժությունն օգնում էր կառուցել իմ վստահությունը ևմի անհանգիստ տղայի համար ավելի հեշտ էր կենտրոնացնել ուշադրությունը, երբ մայրիկը կամ հայրիկը ուսուցանում էին ավետարանական որևէ սկզբունք:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խորհուրդ է տվել. «Եթե դուք որևէ կասկածներ ունեք ընտանեկան երեկոյի զորության վերաբերյալ, փորձեք այն: Հավաքեք ձեր երեխաներին ձեր շուրջը, ուսուցանեք նրանց, բերեք վկայություն, միասին կարդացեք սուրբ գրությունները և լավ ժամանակ անցկացրեք»:
Միշտ էլ կլինի ընդդիմություն ընտանեկան երեկո անցկացնելու համար: Անկախ ամեն ինչից, ես հրավիրում եմ ձեզ ուղի գտնել շրջանցելու խոչընդոտները և ընտանեկան երեկոնառաջնահերթություն դարձնել:
Ընտանեկան աղոթքի ուսուցում
Ընտանեկան աղոթքը ևս մեկ գլխավոր հնարավորություն է ուսուցանելու համար:
Ես սիրում եմ, թե ինչպես է Նախագահ Էլդոն Ն. Թանների հայրն ուսուցանել նրան ընտանեկան աղոթքի ժամանակ:Նախագահ Թաններն ասել է հետևյալը.
«Հիշում եմ մի երեկո, երբ մենք ծնկի էինք իջել ընտանեկան աղոթքի համար, հայրս ասաց Տիրոջը. «Էլդոնը այսօր արել է մի բան, որը չպետք է աներ, նա զղջում է և եթե դու ներես նրան, նա այլևս չի անի դա»:
«Ավելի շատ դա ինձ վճռական դարձրեց այլևս չանել դա, քան պատժելը կաներ»:
Երբ պատանի էի, ես երբեմն նեղվում էի մեր թվացյալ շափազանց շատ աղոթքներից, մտքումս մտածելով. «Մի՞թե չաղոթեցինք մի քանի րոպե առաջ»:Այժմ, որպես ծնող, ես գիտեմ, որ մենք չենք կարող երբևէ չափազանց շատ աղոթել՝ որպես ընտանիք:
Ես միշտ տպավորվել եմ, թե ինչպես էր Երկնային Հայրը ներկայացնում Հիսուս Քրիստոսին՝ որպես Իր Սիրելի Որդի: Ես բավականություն եմ ստանում իմ երեխաների համար աղոթելուց, երբ նրանք լսում են, թե ինչպես եմԵրկնային Հորն արտահայտում իմ սերը իրենց հանդեպ: Թվում է, չկա ավելի լավ ժամանակ սեր հաղորդել մեր երեխաներին, քան երբ աղոթում ենք նրանց հետ կամ օրհնում նրանց: Երբ ընտանիքները հավաքվում են խոնարհ աղոթքի, հզոր և տևական դասեր են ուսուցանվում:
Կանչով ուսուցում
Ծնողական ուսուցումը նման է կանչով բժիշկի: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ուսուցանել մեր երեխաներին, որովհետև երբեք չգիտենք, թե երբ հնարավորություն կտրվի:
Մենք Փրկիչի նման ենք, ում ուսուցումը հաճախ «տեղի չէր ունենում ժողովարանում, այլ ոչ պաշտոնական, առօրյա միջավայրում՝ Իր աշակերտների հետ հաց ուտելիս, ջրհորից ջուր հանելիս կամ թզենու կողքով անցնելիս»:
Տարիներ առաջ, մայրս կիսվեց նրանով, որ իր երկու լավագույն ավետարանական զրույցները իմ եղբայր Մաթի հետ նա ունեցել էր, երբ մի անգամ լվացած սպիտակեղենն էր ծալում, իսկ մյուս անգամ՝ երբ մեքենայով տանում էր նրան ատամնաբույժի մոտ:Իմ մոր մեջ ինձ հիացնում էր իր երեխաներին ուսուցանելու նրա պատրաստակամությունը:
Նրա ծնողական ուսուցումը երբեք չէր վերջանում:Երբ ես ծառայում էի որպես եպիսկոպոս, մայրս, որ այդ ժամանակ 78 տարեկան էր, ասաց, որ մազերս կտրելու կարիք կար: Նա գիտեր որ ես պետք է օրինակ լինեի և չտատանվեց ասել ինձ այդ մասին: Ես սիրում եմ քեզ, Մամ:
Որպես հայր, ես պարտավոր եմէ անձնապես ուսումնասիրել և խորհել սուրբ գրությունների շուրջ, որպեսզի կարողանամ արձագանքել, երբ իմ երեխաները կամ թոռները ներկայացնում են կանչով ուսուցման հնարավորություն: Ուսուցողական լավագույն պահերից մի քանիսը ծագում են որպես հարց կամ մտահոգություն [ընտանիքի]անդամի սրտում»: Արդյո՞ք մենք լսում ենք այդ պահերին:
Ես սիրում եմ Պետրոս Առաքյալի հրավերը. «Միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ամեն մարդու [և ես ավելացնում եմ երեխայի], որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ»:
Երբ պատանի էի, ես ու հայրս բավականություն էինք ստանում, մրցելով միմյանց հետ, որ տեսնենք, թե ով ուներ ամենաուժեղ ձեռքսեղմումը: Մենք սեղմում էինք մեկս մյուսի ձեռքը որքան հնարավոր էր ուժեղ՝ ջանալով ցավի արտահայտություն առաջացնել միմյանց դեմքին: Այժմ դա այնքան էլ զվարճալի չէ, բայց այդ ժամանակ ինչ-որ ձևով դա այդպես էր: Այդպիսի մի մարտից հետո հայրս նայեցաչքերիս մեջ և ասաց. «Դու ուժեղ ձեռքեր ունես, որդի՛ս: Հուսով եմ քո ձեռքերը միշտ ուժ կունենան, որ երբեք անպատշաճ չհպվեն որևէ երիտասարդ օրիորդի: Ապա նա պատվիրեց ինձ բարոյապես մաքուր մնալ և օգնել ուրիշներին անել նույնը:
Երեց Դուգլաս Լ. Քալիսթերը կիսվել է իր հոր մասին հետևյալով. «Աշխատանքից տուն գալիս մի օր հայրս ինքնաբուխ ասաց. «Այսօր ես վճարեցի տասանորդս: Ես տասանորդի չեկի վրա գրեցի «շնորհակալություն»: Ես այնքան երախտապարտ եմ Տիրոջը մեր ընտանիքն օրհնելու համար»:
Երեց Քալիսթերը այդ ժամանակ իր հարգանքի տուրքը մատուցեց իր ուսուցիչ հորը. «Նա ուսուցանեց հնազանդության ինչպես գործերը, այնպես էլ վերաբերմունքը:»
Կարծում եմ իմաստուն կլինի ժամանակ առ ժամանակ հարցնել ինքներս մեզ. «Ի՞նչ եմ ուսուցանելու կամ ինչ եմ ուսուցանում երեխաներիս հնազանդության իմ գործերով և վերաբերմունքով»:
Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով
Ընտանիքով սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը զորեղ միջոց է օգնել ձեր ընտանիքին սովորել ավետարանը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. « Ծնողները կառչում են ոչ միայն Տիրոջ խոսքից, այլև ունեն աստվածային հանձնառություն՝ ուսուցանել այն իրենց երեխաներին»:
Երբ ես և Ջուլին մեծացնում էինք մեր երեխաներին, մենք ձգտում էինք լինել հետևողական և ստեղծագործական: Մի տարի մենք որոշեցինք ընտանիքով կարդալ Մորմոնի Գիրքը իսպաներեն:Արդյո՞ք դաէր պատճառը, որ Տերը կանչեց մեր երեխաներից յուրաքանչյուրին ծառայել իսպանախոս միսիայում, ովքեր լիաժամկետ միսիա էին ծառայում: Հնարավո՞ր է:
Ես խորապես հուզվեցի, երբ Եղբայր Բրայան Կ. Աշթոնը կիսվեց ինձ հետ, որ նա և իր հայրը կարդացել են Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջը միասին ավագ դպրոցում: Եղբայր Աշթոնը սիրում է սուրբ գրությունները: Դրանք գրված են նրա մտքում և նրա սրտում: Նրա հայրըցանել է այդ սերմը, երբ Եղբայր Աշթոնը պատանի էր և այդ սերմը աճել է՝ դառնալով ճշմարտության խորը արմատներով մի ծառ:Եղբայր Աշթոնն արել է նույնը իր ավագ երեխաների հետ: Նրա ութ տարեկան որդին վերջերս հարցրել է նրան. «Պապ, երբ եմ ես կարդալու Մորմոնի Գիրքը քեզ հետ»:
Օրինակով ուսուցում
Ի վերջո, մեր ամենաազդեցիկ ծնողական ուսուցումը մեր օրինակով է: Մեզ խորհուրդ է տրվել լինել «օրինակ հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հոգով, հավատքով, սրբությունով»:
Վերջերս կատարած մի ուղևորության ընթացքում ես և Ջուլիանայցելեցինք եկեղեցի և տեսանք այս հատվածը գործի մեջ: Մի երիտասարդ տղամարդ, ով շուտով միսիա էր գնալու, խոսեց հաղորդության ժողովում:
Նա ասաց. «Դուք բոլորդ կարծում եք, որ հայրս այնքան լավ մարդ է եկեղեցում, բայց …», նա կանգ առավ և ես անհամբեր սպասում էի, թե ինչ էր ասելու հետո: Նա շարունակեց և ասաց. «Նա ավելի լավ մարդ է տանը»:
Ես հետո շնորհակալություն հայտնեցի այդ երիտասարդին՝ իր հորը մատուցած նրա ոգեշնչող տուրքի համար: Հետո ես պարզեցի, որ նրա հայրը ծխի եպիսկոպոսն էր։ Չնայած այդ եպիսկոպոսը հավատարմությամբ էր ծառայում իր ծխին, բայց որդին զգացել էր, որ նա իր լավագույն աշխատանքը կատարել էր տանը:
Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը խորհուրդ է տալիս. «Մենք շատ ուղիներ ունենք աճող սերնդին … ուսուցանելու համար, և մենք պետք է նվիրաբերենք մեր լավագույն մտածելակերպը և ջանքը դրանցից լիովին օգտվելու համար: Նախևառաջ, մենք պետք է շարունակենք խրախուսել և օգնել ծնողներին ավելի լավ և ավելի հետևողական ուսուցիչներ լինել … հատկապես օրինակով»:
Այդ ձևով է ուսուցանում Փրկիչը:
Անցյալ տարի, երբ մեր երկու փոքր երեխաների հետ արձակուրդում էինք, Ջուլին առաջարկեց, որ մենք փոխարինաբար մկրտություններ անենք ինչպես Սենթ Ջորջ, այնպես էլ Սան Դիեգո Տաճարներում:Ես տրտնջացի մտքումս, մտածելով. «Մենք հաճախում ենք տաճար տանը, իսկ այժմ մենք արձակուրդում ենք գտնվում: Ինչո՞ւ չանենք ինչ-որ բան, որն ավելի համապատասխան լինի հանգստին»: Մկրտություններից հետո Ջուլին ցանկացավ տաճարից դուրս լուսանկարներ անել:Ես նորից լուռ տրտնջացի: Դուք կարող եք ենթադրել, թե ինչ պատահեց հետո՝ մենք լուսանկարվեցինք:
Ջուլին ուզում է, որ մեր երեխաները հիշողություններ ունենան, թե ինչպես մենք օգնեցինք մեր նախնիներին և ես նույնպես: Մենք կարիք չունեինք տաճարների կարևորության մասին պաշտոնական դասի: Մենք ապրում էինք դրանով շնորհիվ մի մոր, ով սիրում է տաճարը և ուզում, որ իր երեխաները կիսեն այդ սերը:
Երբ ծնողները փայփայում են միմյանց և արդար օրինակներ հանդիսանում, երեխաներն օրհնվում են հավերժ:
Եզրակացություն
Ձեզանից բոլորի համար, ովքեր ձգտում են լավագույնս ուսուցանել իրենց տներում, թող գտնեն խաղաղություն և ուրախություն իրենց ջանքերում:Եվ եթե զգում եք, որ կատարելագործմանկամ ավելի մեծ նախապատրաստության կարիք ունեք, խնդրում ենք խոնարհաբար արձագանքեք, երբ Հոգին հուշում է ձեզ և պարտավորվեք գործել:
Երեց Լ. Թոմ Փերին ասել է. «Ցանկացած հասարակության կենսունակության, մարդկանց երջանկության, նրանց բարգավաճման և խաղաղության արմատները գտնվում են տանը երեխաներին սովորեցնելու մեջ:»:
Այո, իմ ընտանեկան բույնը այժմ դատարկ է, բայց ես դեռ կանչված եմ, պատրաստ և եռանդուն՝ գտնելու լրացուցիչ արժեքավոր հնարավորություններ ուսուցանել իմ մեծացրած երեխաներին, նրանց երեխաներին և մի օրհուսով եմ, իրենց երեխաներին:
Ես աղերսում եմ երկնքի օգնությունը, երբ ձգտում ենք լինել Քրիստոսանման ուսուցիչներ մեր տներում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: