Տեր Քրիստոսն հարյավ այսօր
Սա Զատիկի կիրակին է։ Ես ակնածանքով և հանդիսավորությամբ վկայում եմ կենդանի Քրիստոսի մասին, ով մահացել, թաղվել է և երրորդ օրը հարություն է առել։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երբ մեր որդիները փոքր էին, ես նրանց քնելուց առաջ հեքիաթներ էի պատմում բիգլ քոթոթների մասին և երգեր երգում, այդ թվում՝ «Տեր Քրիստոսը հարյավ այսօր»։ Երբեմն ես փոխում էի խոսքերը․ «Այժմ քնելու ժամանակն է, ալելուիա»։ Սովորաբար մեր որդիները արագ քնում էին։ Կամ, նրանք գիտեին, որ եթե մտածեի, թե քնել են, ես կդադարեի երգել։
Խոսքերը, առնվազն իմ խոսքերը, չեն կարող արտահայտել այն աննկարագրելի զգացմունքները, որ ունեցա, երբ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը սիրալիր վերցրեց իմ ձեռքը իր ձեռքի մեջ, մինչ Սյուզանը իմ կողքին էր, և առաջարկեց այս սրբազան կոչումը Տիրոջից․ շունչս կտրվեց, ես դեռ շատ անգամներ արտասվեցի այս մի քանի օրերի ընթացքում։
Այս Զատիկի կիրակի ես ուրախությամբ երգում եմ «Ալելուիա»։ Մեր հարություն առած Փրկիչի քավիչ սիրո մասին երգը տոնում է ներդաշնակությունը ուխտերի (որոնք կապում են մեզ Աստծո և միմյանց հետ) և Հիսուս Քրիստոսի Քավության միջև (որն օգնում է մեզ հանել բնական տղամարդուն և կնոջը և հետևել Սուրբ Հոգու հուշումներին)։
Մեր ուխտերը և մեր Փրկիչի Քավությունը միասին զորացնում և ազնվացնում են։ Միասին դրանք օգնում են մեզ չհանձնվել և շարունակել առաջ գնալ: Միասին դրանք քաղցրացնում են, պահպանում, սրբագործում, քավում։
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է․ «Ոմանց կարող է շատ համարձակ վարդապետություն թվալ այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ զորություն, որը գրանցում կամ կապում է երկրի վրա և կապում է երկնքում: Այնուամենայնիվ, աշխարհի բոլոր դարաշրջաններում, երբ էլ որ Տերը քահանայության տնտեսությունը հանձնել է որևէ մարդու, իրական հայտնությամբ, կամ մարդկանց որևէ խմբի, այդ զորությունը միշտ տրվել է»:
Եվ այդպես է դա այսօր: Սրբազան ուխտերը և արարողությունները, որոնք մատչելի չեն որևէ այլ տեղ, տրվում են Տիրոջ 159 սուրբ տներում 43 երկրներում։ Խոստացված օրհնությունները գալիս են վերականգնված քահանայության բանալիների, վարդապետության և իշխանության միջոցով, արտահայտելով մեր հավատքը, հնազանդությունը և Սուրբ Հոգու խոստումները՝ տրված մեզ և մեր սերունդներին ժամանակի և հավերժության մեջ։
Բոլոր երկրների, ազգերի և լեզուների պատկանող իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մեր ամբողջ համաշխարհային եկեղեցում, շնորհակալություն ձեր կենդանի հավատքի, հույսի և գթության ձեր բոլոր քայլերի համար։ Շնորհակալություն, որ դառնում եք վերականգնված ավետարանի վկայության և փորձառության հավաքող ուժը։
Ի՛մ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք պատկանում ենք միմյանց։ Մենք կարող ենք միահյուսվել միասնության և սիրո մեջ, բոլոր բաներում, և բոլոր տեղերում: Ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը հրավիրում է յուրաքանչյուրիս, որտեղ և ինչպիսի հանգամանքներում էլ որ լինենք, խնդրում եմ՝ եկեք և տեսեք։
Այս օրը ես խոնարհաբար գրավ եմ դնում իմ հոգու ողջ կորովը և ունակությունները, ինչպիսին էլ դրանք լինեն կամ դառնան, իմ Փրկիչին, իմ սիրելի Սյուզանին և մեր ընտանիքին, իմ Եղբայրներին և ձեզանից յուրաքանչյուրին՝ իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր։
Ամեն արժանի և հավերժական բան հիմնված է Աստծո՝ մեր սիրող Հավերժական Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության կենդանի իրողության վրա, որի մասին վկայում է Սուրբ Հոգին։ Սա Զատիկի կիրակին է։ Ես ակնածանքով և հանդիսավորությամբ վկայում եմ կենդանի Քրիստոսի մասին, ով մահացել, թաղվել է և երրորդ օրը համբարձվել է երկինք։ Նա է Ալֆան և Օմեգան՝ մեզ հետ ամենասկզբից, և մեզ հետ մինչև վերջ։
Ես վկայում եմ վերջին օրերի մարգարեների մասին, սկսած Մարգարե Ջոզեֆ Սմիթից մինչև մեր սիրելի Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, ում մենք ուրախությամբ սատարում ենք այսօր։ Ինչպես մեր Երեխաների Միությունում են երգում․ «Հետևեք մարգարեին, նա գիտի ուղին»։ Եվ ինչպես մարգարեացել են սուրբ գրքերը, այդ թվում՝ Մորմոնի Գիրքը․ ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, ես վկայում եմ, որ Տիրոջ արքայությունը կրկին հիմնվել է Երկրի վրա, նախապատրաստելով Մեսիայի Երկրորդ Գալուստը։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: