2010–2019 թթ․
Երեցների Քվորում
2018թ․ ապրիլ


2:3

Երեցների Քվորում

Երբ Մելքիսեդեկյան Քահանայության մեկ քվորումում միաբանվում են քահանայություն կրողները, որպեսզի իրագործեն փրկության աշխատանքի բոլոր կետերը:

Եկեղեցու այս վերջին տնտեսության կազմավորումից շատ չանցած Տերը հայտնեց․ «Եվ ձեր հավատքի աղոթքով դուք պիտի ստանաք իմ օրենքը, որպեսզի իմանաք՝ ինչպես կառավարել իմ եկեղեցին և բոլոր բաներում ճիշտ լինել իմ առաջ»: Այս սկզբունքով շարժվել են Եկեղեցում և խոստումն այդ օրից ի վեր պահվել է Տիրոջ կողմից։ Քահանայության կազմակերպման և ծառայության օրինակները ժամանակ առ ժամանակ հայտնաբերվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթից սկսած, երբ քահանայության պաշտոններն ու քվորումներն առաջին անգամ հաստատվել են մեր օրերում։ Նախագահներ Բրիգամ Յանգի, Ջոն Թեյլորի, Սպենսեր Վ. Քիմբալի և այլոց ղեկավարման տարիներին զգալի բարելավումներ են իրականացվել Տասներկու Առաքյալների, Յոթանասունի, քահանայապետերի Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանայության այլ պաշտոններում ու քվորումներում։ Այժմ, մի քանի րոպե առաջ արված Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պատմական հայտարարության մեջ արվեց ևս մեկ կարևոր ճշգրտում։

Թույլ տվեք կրկնել որոշ նախադասություններ նրա արած հայտարարությունից․ «Այս երեկո, մենք հայտարարում ենք Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների զգալի վերաձևակերպման մասին, որպեսզի ավելի արդյունավետ դարձնենք Տիրոջ աշխատանքը»: Յուրաքանչյուր ծխում քահանայապետերը և երեցներն այժմ կմիավորվեն երեցների մեկ քվորումի կազմում … և [ցցի քահանայապետերի] քվորումի կազմը հիմնված կլինի քահանայության ներկայիս կոչումների վրա»։

Նախագահ Նելսոնն ավելացրել է.

«Երկար ամիսներ այդ փոփոխությունները ենթարկվել են ուսումնասիրության։ Մենք հրատապ անհրաժեշտություն ենք զգացել բարելավել մեր անդամների մասին հոգ տանելու եղանակները։ … Այդ գործն ավելի լավ կազմակերպելու համար մենք պետք է ամրապնդենք մեր քահանայության քվորումները, որպեսզի ավելի շատ ցուցումներ տանք սիրով և աջակցությամբ սպասավորելու վերաբերյալ, ինչպես որ Տերը ցանկանում է Իր Սրբերի համար։

Այդ ճշգրտումները ոգեշնչված են Տիրոջ կողմից։ Երբ կիրառենք դրանք, մենք ավելի արդյունավետ կգործենք, քան նախկինում»։

Առաջին Նախագահության ցուցումներով, Երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդը և ես կավելացնենք որոշ տեղեկություններ, որոնք վստահ ենք, որ կպատասխանի ձեր ունեցած հարցերին։

Երեցների և քահանայապետերի քվորումներ։

Նախ, վերահաստատելու համար, թե ինչ փոփոխություններ են կատարվում ծխերի քահանայապետերի խմբերում և երեցների քվորումներում: Ծխերում, երեցների քվորումների և քահանայապետերի խմբերի անդամները կմիավորվեն մեկ Մելքիսեդեկյան Քահանայության քվորումում՝ ունենալով քվորումի մեկ նախագահ։ Այդ քվորումը, որը կավելանա քանակով և միասնությամբ, կկոչվի «երեցների քվորում»։ Քահանայապետերի խմբերը կդադարեցվեն։ Երեցների քվորումն իր մեջ ընդգրկում է ծխի բոլոր երեցներին, ապագա երեցներին և այն քահանայապետերին, ովքեր ներկայումս չեն ծառայում եպիսկոպոսության, ցցի նախագահության, բարձրագույն խորհրդի կամ գործող հայրապետի կոչումներում։ Ցցերի քահանայապետերի քվորումները բաղկացած կլինեն այն քահանայապետերից, ովքեր ծառայում են ցցի նախագահության, եպիսկոպոսության, բարձրագույն խորհրդի և գործող հայրապետի կոչումներում։

Երեցների Քվորումի նախագահություն։

Ինչպե՞ս պետք է կազմավորվի երեցների քվորումի նախագահությունը։ Ցցի նախագահությունը կազատի քահանայապետերի խմբերի ներկա ղեկավարներին և երեցների քվորումի նախագահություններին և յուրաքանչյուր ծխում կկանչի երեցների քվորումի նոր նախագահի և խորհրդականների։ Երեցների քվորումի նոր նախագահությունը կարող է կազմված լինել տարբեր տարիքի և փորձառություն ունեցող երեցներից և քահանայապետերից, ովքեր միասին կծառայեն մեկ քվորումի նախագահությունում։ Քվորումի նախագահ կամ նախագահության խորհրդական կարող է ծառայել երեցի կամ քահանայապետի կոչում ունեցող անձը։ Քահանայապետերի կողմից սա Երեցների քվորումի «գրավում» չէ։ Մենք ակնկալում ենք, որ երեցները և քահանայապետերը միասին աշխատեն քվորումի նախագահության և քվորումի ծառայության ցանկացած համակցության մեջ: Քվորումի այդ փոփոխությունները պետք է կատարվեն՝ որքան հնարավոր է շուտ։

Երեցների Քվորումի քահանայության կոչումները։

Արդյո՞ք քվորումի կառուցվածքի այս ճշգրտումը փոխում է քվորումի անդամների քահանայության կոչումները: Ոչ, այս գործողությունը չի չեղարկում քահանայության որևէ կոչում, որը նախկինում կարող էր տրված լինել։ Ինչպես գիտեք, տղամարդն իր կյանքում կարող է կարգվել քահանայության տարբեր կոչումների, և նորը ստանալիս, նա չի կորցնում նախկինում տրված իր կարգումները։ Թեև, որոշ դեպքերում քահանայություն կրողը միևնույն ժամանակ կարող է ծառայել մեկից ավելի կոչումներում, ինչպես որ քահանայապետը կարող է ծառայել հայրապետի կամ եպիսկոպոսի կոչումներում, նա սովորաբար չի գործում քահանայության իր բոլոր կոչումներում միաժամանակ: Օրինակ, Եպիսկոպոսներն ու Յոթանասունականներն ակտիվ չեն ծառայում այդ կոչումներում, երբ նրանք հետ են կանչվում կամ ստանում են պատվավոր իշխանավորի կոչում։ Այդպիսով, քահանայության այլ պաշտոն կամ պաշտոններ կրող տղամարդը երեցների քվորումի անդամ լինելու ժամանակ ծառայում է որպես երեց:

Տարիներ առաջ Նախագահ Բոյդ Կ. Փաքերը նկատել է, որ «Քահանայությունն ավելի մեծ է, քան դրա պաշտոններից որևէ մեկը։ … Քահանայությունը բաժանելի չէ։ Երեցն ունի նույնքան քահանայություն, որքան Առաքյալը։ (Տես ՎևՈւ 20․38։) Երբ մարդուն [շնորհվում է քահանայություն], նա ստանում է դա ամբողջությամբ։ Սակայն, քահանայության մեջ կան պաշտոններ՝ իշխանության և պատասխանատվության բաժանումներ։ … Երբեմն, պաշտոնների մասին խոսում են «մեկը մյուսից բարձր կամ ցածր»։ «Բարձր» կամ «ցածր» աստիճանների փոխարեն Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոնները ներկայացնում են ծառայության տարբեր ոլորտներ»։ Եղբայրնե՛ր, ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այլևս չենք օգտագործի Մելքիսեդեկյան Քահանայության մեկ պաշտոնից մեկ այլ պաշտոնի «առաջխաղացման» եզրույթը։

Երեցները կշարունակեն ձեռնադրվել քահանայապետեր, երբ նրանք կանչվեն ցցի նախագահություն, բարձրագույն խորհուրդ կամ եպիսկոպոս, կամ այլ դեպքերում, երբ որոշվում է ցցի նախագահի կողմից՝ աղոթքով քննարկման և ոգեշնչման միջոցով: Երբ ցցի նախագահությունում, բարձրագույն խորհրդում կամ եպիսկոպոսությունում իրենց ծառայության ժամանակը լրանա, քահանայապետերը կվերադառնան իրենց ծխի երեցների քվորում:

Ցուցումներ Երեցների Քվորումի նախագահի համար

Ո՞վ է առաջնորդում երեցների քվորումի նախագահի աշխատանքը։ Ցցի նախագահն իր ցցի սահմաններում նախագահում է Մելքիսեդեկյան Քահանայությունը։ Հետևաբար, երեցների քվորումի նախագահն անմիջականորեն պատասխանատու է ցցի նախագահին, որն ուսուցում և առաջնորդություն է տրամադրում ցցի նախագահության և բարձրագույն խորհրդի միջոցով: Եպիսկոպոսը, որպես ծխի նախագահող քահանայապետ, նույնպես պարբերաբար հանդիպում է երեցների քվորումի նախագահին: Եպիսկոպոսը խորհւրդակցում էնրա հետ և տալիս է համապատասխան առաջնորդություն այն մասին, թե ինչպես լավագույնս ծառայել և օրհնել ծխի անդամներին՝ ներդաշնակ աշխատելով ծխի բոլոր կազմակերպությունների հետ:

Այդ փոփոխությունների նպատակը

Որո՞նք են Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների այդ ճշգրտումների նպատակները։ Երբ Մելքիսեդեկյան Քահանայության մեկ քվորումի կազմում միաբանվում են քահանայություն կրողները, որպեսզի իրագործեն փրկության աշխատանքի բոլոր կետերը, այդ թվում՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը, որը նախկինում համակարգվում էր քահանայապետերի խմբերի կողմից։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած տարիքի և ծագում ունեցող քվորումի անդամներին օգտվել կյանքի տարբեր փուլերում գտնվող անդամների մտածելակերպից և փորձից: Այն նաև լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում փորձառու քահանայություն կրողներին խորհուրդ տալ ապագա երեցներին, նոր անդամներին, երիտասարդ չափահասներին և Եկեղեցու ակտիվ գործունեությանը վերադարձողներին: Ես չեմ կարող պատշաճ կերպով արտահայտել, թե որքան ոգևորված եմ այն մտքից, թե ապագայում ինչ կարևոր դեր են կատարելու երեցների քվորումները։ Այս քվորումներում խաչաձևվող իմաստությունը, փորձը, ունակությունը և ուժը կանխատեսում են Եկեղեցու քահանայության ծառայության նոր օրը և նոր չափանիշը։

Քսան տարի առաջ, գերագույն համաժողովի ժամանակ ես պատմեցի մի պատմություն, որն առաջին անգամ պատմել էր Յոթանասունից Երեց Վոն Ջ. Ֆեզերդսթոնը, որը, կարծում եմ, արժե պատմել այստեղ:

1918թ.-ին եղբայր Ջորջ Գոթսը մի գյուղացի էր, ով շաքարի ճակնդեղ էր աճեցնում Լեհիում (Յուտա)։ Այդ տարի ձմեռը շուտ եկավ և հողի մեջ սառեց նրա շաքարի ճակնդեղի մեծ մասը։ Ջորջի և նրա կրտսեր որդի Ֆրենսիսի համար բերքահավաքը դանդաղ ու դժվար էր։ Միևնույն ժամանակ գրիպի համաճարակ տարածվեց։ Սարսափելի հիվանդությունը խլեց Ջորջի որդի՝ Չարլզի և նրա երեք փոքր երեխաների, երկու փոքր դուստրերի և որդու, կյանքը։ Վեց օրվա ընթացքում սգացող Ջորջ Գոթսը երեք անգամ գնաց Օգդեն (Յուտա), որպեսզի հուղարկավորության համար դիակները տուն բերի։ Այդ սարսափելի միջադեպից հետո Ջորջն ու Ֆրենսիսն իրենց սայլակով գնացին շաքարի ճակնդեղի դաշտ։

[Ճանապարհին] նրանք տեսան հարևան գյուղացիներին, ովքեր բեռնված սայլակները տեղափոխում էին գործարան։ Նրանց կողքով անցնելիս այդ մարդիկ ողջույններ էին հղում․ «Բարև, հորեղբա՛յր Ջորջ», «Ցավում եմ, Ջո՛րջ», «Դաժան ճակատագիր, Ջո՛րջ», «Դու շատ ընկերներ ունես, Ջո՛րջ»։

Վերջին սայլի մեջ … պեպենոտ Ջասպեր Ռոլֆն էր։ Նա ուրախ ողջունեց ու բացականչեց․ «Դրանք վերջինն են հորեղբայր Ջորջ»։

[Եղբայր Գոթսը] շրջվեց դեպի Ֆրենսիսն ու ասաց․ «Երանի այդ բոլորը մերը լինեին»։

Երբ մոտեցան ագարակի դարպասին, Ֆրենսիսը ցատկեց շաքարի ճակնդեղի կարմիր գույնի մեծ սայլից և բացեց դարպասը, որպեսզի [հայրը] մտնի դաշտ։ [Ջորջը] կանգնեցրեց սայլը, … և արագ աչքի անցկացրեց դաշտը։ … Դաշտում ոչ մի շաքարի ճակնդեղ չկար։ Ապա, հասկացավ, թե ինչ էր նկատի ունեցել Ջասպեր Ռոլֆը, երբ բացականչել էր «Դրանք վերջինն են հորեղբայր Ջորջ»։

[Ջորջը] սայլից ցած իջավ, վերցրեց մեկ բուռ շագանակագույն հող, որը նա շատ էր սիրում, հետո վերցրեց … շաքարի ճակնդեղի ցողունը և մի րոպե նայեց իր աշխատանքի այդ խորհրդանիշերին, կարծես չէր հավատում իր աչքերին։

Այնուհետև, [նա] նստեց ճակնդեղի ցողունների կույտի վրա, այդ մարդը, ով վեց օրվա ընթացքում բերել էր իր սիրելի չորս մարդկանց դիակները, դագաղներ պատրաստել, գերեզմաններ փորել և, նույնիսկ, օգնել թաղման շորերի հարցում, այդ զարմանահրաշ մարդը, ով երբեք տեղի չէր տվել կամ նահանջել, ոչ էլ տատանվել էր այս ցնցող փորձառությունից, նստեց ճակնդեղի ցողունների կույտի վրա և փոքր երեխայի նման սկսեց հեկեկալ։

Ապա, նա կանգ առավ, սրբեց աչքերը … նայեց երկնքին և ասաց․ «Շնորհակալությու՛ն, Հա՛յր մեր ծխի երեցների համար»։

Այո, շնորհակալ եղեք Աստծուն քահանայության տղամարդկանց և այն ծառայության համար, որ նրանք դեռ կկատարեն անհատներին և ընտանիքներին բարձրացնելու և Սիոնի հաստատման համար:

Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների քվորումը և Յոթանասունի նախագահությունն այս ճշգրտումները քննարկել են երկար ժամանակ։ Բազմաթիվ աղոթքներից, քահանայության քվորումների սուրբգրային հիմունքներն ուշադիր ուսումնասիրելուց և հաստատում ստանալուց հետո, որ դա է Տիրոջ կամքը, մենք միահամուռ կերպով առաջ ենք շարժվում դեպի այն, ինչն իրականում ևս մեկ քայլ է վերականգնման գործընթացում: Տիրոջ առաջնորդությունը դրսևորվում է և ես ուրախանում եմ դրա համար, երբ վկայում եմ Նրա, Նրա քահանայության և քահանայության ձեր կարգումների վերաբերյալ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 41․3

  2. Տես, for example, William G. Hartley, “The Priesthood Reorganization of 1877: Brigham Young’s Last Achievement,” in My Fellow Servants: Essays on the History of the Priesthood (2010), 227–64; “To the Seventies,” in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1965), 352–54; Hartley, “The Seventies in the 1880s: Revelations and Reorganizing,” in My Fellow Servants, 265–300; Edward L. Kimball, Lengthen Your Stride: The Presidency of Spencer W. Kimball (2005), 254–58; Susan Easton Black, “Early Quorums of the Seventies,” in David J. Whittaker and Arnold K. Garr, eds., A Firm Foundation: Church Organization and Administration (2011), 139–60; Richard O. Cowan, “The Seventies’ Role in the Worldwide Church Administration,” in A Firm Foundation, 573–93:

  3. Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, մայիս 2018, 54։

  4. Boyd K. Packer, “What Every Elder Should Know—and Every Sister as Well: A Primer on Principles of Priesthood Government,” Tambuli, Nov. 1994, 17, 19.

  5. Տես Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում (2010), 7.3.1:

  6. D. Todd Christofferson, “The Priesthood Quorum,” Liahona, Jan. 1999, 47; see also Vaughn J. Featherstone, “Now Abideth Faith, Hope, and Charity,” Ensign, July 1973, 36–37.