Ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք
Մենք բոլորս կարող ենք ստանալ աննկարագրելի խաղաղություն և համագործակցել մեր Փրկիչի հետ, եթե սովորենք ի սրտե ներել նրանց, ովքեր հանցանք են գործել մեր դեմ։
«Բայց միաշաբաթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. Եւ ոմանք էլ նորանց հետ։
Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։
Երբոր ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան:
Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։
Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։
Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Վաղը՝ Զատիկի կիրակի օրը, մենք առանձնահատուկ ձևով հիշելու ենք, թե ինչ է Հիսուս Քրիստոսն արել մեզ համար․ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»: Ի վերջո, մենք հարություն կառնենք, ինչպես Նա հարություն առավ, որպեսզի ապրենք հավերժ:
Հիսուս Քրիստոսի սուրբ Քավության հրաշքի միջոցով մենք նույնպես կարող ենք ստանալ մեր մեղքերի և սխալ արարքների ներման պարգևը, եթե ընդունենք ապաշխարության հնարավորությունը և պատասխանատվությունը։Եվ ստանալով անհրաժեշտ արարողությունները, պահելով ուխտերը և հնազանդվելով պատվիրաններին, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք ու վեհացում։
Այսօր ես ուզում եմ կենտրոնանալ ներման վրա՝ կարևոր և թանկարժեք պարգևի, որն առաջարկվել է մեզ մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի կողմից։
1982 թվականին, դեկտեմբերյան մի գիշեր Պոկատելոյում (Այդահո) մեր տանը մի հեռախոսազանգ արթնացրեց կնոջս՝ Թերիին և ինձ։ Լսափողից միայն լացի ձայն էրլսվում։ Վերջապես քույրս, իրեն հաղթահարելով, ասաց․ «Թոմին չկա»։
Ալկոհոլի ազդեցության տակ20-ամյավարորդը, ավելի քան 135 կմ/ժամ արագությամբ վարելով, Դենվերի (Կոլորադո) արվարձաններում անսպասելիորեն անցել էր կարմիր լույսի տակ։ Նա ուժգին հարվածել է մեքենային, որը վարում էր իմ կրտսեր եղբայր Թոմին, ինչի արդյունքում նա և նրա կինը՝ Ջոանը, տեղում մահացել են։Նրանք Սուրբ Ծննդյան երեկույթից վերադառնում էին տուն՝ իրենց փոքր դստեր մոտ։
Ես և կինս անմիջապես օդանավով մեկնեցինք Դենվեր՝ թաղմանը մասնակցելու։Բոլորս հավաքվել էինք՝ ծնողներով, քույրերով և եղբայրներով, և կիսում էինք մեր սիրելի Թոմիի և Ջոանի կորստի ցավը։ Մենք կորցրինք նրանց անիմաստ հանցագործության արդյունքում։ Մեր սրտերը կոտրված էին, իսկ իմ ներսում սկսում էր բորբոքվել երիտասարդ հանցագործի հանդեպ զայրույթը։
Թոմին իրավաբան էր աշխատում ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտում և պատրաստվում էր մի քանի տարի անց հզոր դատապաշտպան դառնալ բնիկ ամերիկացիների հողերի և բնական ռեսուրսների պաշտպանության գործերով։
Որոշ ժամանակ անց կայացվեց դատական որոշումը և երիտասարդ տղամարդը դատապարտվեց որպես ավտովթարի առաջացման և դրա հետևանով մարդու մահվան մեղավոր։Դադար չունեցող վշտի ու ցավի մեջ՝ ծնողներս և ավագ քույրս՝ Քեթին, ներկա եղան դատավճռի հայտարարության օրը։ Ալկոհոլ ընդունած վարորդի ծնողները նույնպես ներկա էին, և դատական նիստից հետո նստեցին նստարանին և լաց եղան։ Ծնողներս և քույրս մոտ էին նստած, փորձելով տիրապետել իրենց զգացմունքները։ Մեկ րոպե անց ծնողներս և քույրս վեր կացան, մոտեցան վարորդի ծնողներին և սփոփանքի ու ներման խոսքեր ասացին նրանց։ Տղամարդիկ սեղմեցին միմյանց ձեռքերը, կանայք բռնեցին միմյանց ձեռքերը, խորը վիշտ էր տիրում, արցունքներ էին թափվում․ երկու ընտանիքները մեծ տառապանքներ էին տարել։ Մայրս, հայրս և Քեթին ցուցաբերեցին քաջություն և լռելու ուժ, ցույց տվեցին մեր ընտանիքին, թե ինչ է իսկական ներումը։
Ներման այդ դրսևորումը փափկացրեց իմ սիրտը և բացեց ապաքինման ուղին։ Ժամանակի ընթացքում ես սովորեցի, ինչպես կարելի է ներող սիրտ ունենալ: Միայն Խաղաղության Իշխանի օգնությամբ թեթևացավ իմ ցավալի բեռը։ Իմ սիրտը միշտ կկարոտի Թոմիին և Ջոանին, բայց ներումը թույլ է տալիս ինձ այսօր հիշել նրանց անսահմանափակ ուրախությամբ։Եվ ես գիտեմ, որ մենք կրկին միասին կլինենք ընտանիքով։
Ես չեմ առաջարկում, որ մենք խրախուսենք անօրինական վարքագիծը։ Մենք շատ լավ գիտենք, որ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն հանցավոր գործողությունների և քաղաքացիական անհնազանդության հետևանքով։ Բայց մենք նաև գիտենք, որ որպես Աստծո որդիներ և դուստրեր, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։ Մենք պետք է ներող լինենք, անգամ այն դեպքում, երբ ուրիշների համար մեր ներումը պատշաճ է։
Փրկիչն ուսուցանել է.
«Որովհետև եթե դուք մարդկանց իրանց յանցանքները թողէք, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կթողէ:
Իսկ եթե դուքմարդկանց չէք թողիլ նորանց յանցանքները, ձեր Հայրն էլ չի թողիլ ձեր յանցանքները»։
Մենք բոլորս կարող ենք ստանալ աննկարագրելի խաղաղություն և համագործակցել մեր Փրկիչի հետ, եթե սովորենք ի սրտե ներել նրանց, ովքեր հանցանք են գործել մեր դեմ։ Այդ համագործակցությունը մեր կյանք է բերում Փրկիչի զորությունը այնպիսի ձևով, որը հնարավոր չէ շփոթել և երբևէ մոռանալ։
Պողոս Առաքյալը հորդորել է․
«Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ … ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն։
Իրար համբերելով, եւ իրար ներելով, … ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք»։
Տերն Ինքն է հայտարարել․
«Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում:
Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»։
Մեր Փրկիչի ու Քավիչի ուսմունքները հստակ են․ մեղավորը պետք է պատրաստ լինի ներել մյուսներին, եթե ուզում է ինքը ներումստանալ։
Եղբայրներ և քույրեր, կա՞ն մեր կյանքում մարդիկ, որոնք վնասել են մեզ: Արդյո՞ք մենք մեր մեջ պահում ենք մերժման և զայրույթի լիովին արդարացված զգացմունքներ։ Արդյո՞ք մենք թույլ ենք տալիս, որ հպարտությունը չթողնի մեզ ներել և մոռանալ։ Ես հրավիրում եմ բոլորիս ամբողջովին ներել և թույլ տալ, որ ապաքինումը գործի մեր ներսից։ Եվ եթե անգամ ներումը հնարավոր չէ այսօր, իմացեք, որ եթե մենք ցանկանում ենք և աշխատում այդ ուղղությամբ, այն կգա, ինչպես եկավ, ի վերջո, ինձ համար եղբորս մահից հետո։
Խնդրում եմ նաև հիշել, որ ներման մեջ կարևոր դեր է խաղում ինքներս մեզ ներելը։
«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, ասել է Տերը, - նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:
Ես աղերսում եմ, որ բոլորս այս օրը հիշենք և հետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին։ Գողգոթայի խաչին գամված, տառապանքների մեջ, Նա արտասանեց այս խոսքերը․ «Հայր, թողիր դորանց. որովհետեւ չգիտեն թե ինչ են անում»:
Ունենալով ներող հոգի և գործելով ըստ դրա, ինչպես գործեցին ծնողներս և ավագ քույրս, մենք կարող ենք ըմբռնել Փրկիչի խոստումը․«Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ»։
Ես վկայում եմ, որ խաղաղությունը կմտնի մեր կյանք, եթե մենք ականջ դնենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և հետևենք Նրա օրինակին՝ ներելով մյուսներին։ Երբ մենք ներենք, ես խոստանում եմ, որ Փրկիչը կամրացնի մեզ, և Նրա զորությունն ու ուրախությունը կհորդեն մեր կյանք:
Գերեզմանը դատարկ է։ Քրիստոսն ապրում է: Ես ճանաչում եմ Նրան։ Ես սիրում եմ Նրան: Ես երախտապարտ եմ Նրա շնորհի համար, որն ամրացնող զորություն է՝ բավարար բուժելու ամեն ինչ։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: