Հին Կտակարան 2022
Հուլիսի 24։ Ի՞նչ օրհնություններ են գալիս տաճարային արարողություններ ստանալուց: Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8


«Հուլիսի 24։ Ի՞նչ օրհնություններ են գալիս տաճարային արարողություններ ստանալուց: Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հուլիսի 24։ Ի՞նչ օրհնություններ են գալիս տաճարային արարողություններ ստանալուց»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
տաճար

Հուլիսի 24

Ի՞նչ օրհնություններ են գալիս տաճարային արարողություններ ստանալուց:

Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք Աստծո ձեռքը տեսել մեր կյանքում:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել փորձությունների ժամանակ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգտագործել տեխնոլոգիաները ավետարանով կիսվելու համար:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Քրիստոսի մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Երբ հրեաները վերադարձան աքսորից Բաբելոնում, նրանք գտան Երուսաղեմը և քաղաքի տաճարը ավերակների մեջ (տես Դ Թագավորաց 25․1–10, Բ Մնացորդաց 36․17–19): Ժողովուրդը փափագում էր վերակառուցել տաճարը: Ուստի կարճ ժամանակում նրանք սկսեցին վերակառուցման գործընթացը և ցնծացին, երբ տաճարը պատրաստ էր (տես Եզրաս 3.8-13, 6.16-22): Այսօր, որպես Աստծո ուխտի ժողովուրդ, մենք նույնպես կառուցում ենք տաճարներ և ուրախանում ենք, երբ մի նոր տաճար է կառուցվում: Ինչո՞ւ: Որովհետև տաճարային արարողությունները տանում են դեպի Երկնային Հոր մեծագույն օրհնություններ: Դրանք հոգևոր զորություն են տալիս։ Դրանք մեզ ուղղություն են տալիս։ Եվ դրանք օգնում են մեզ նմանվել Աստծուն և ստանալ այն ամենն, ինչ Նա ունի: (Տես Վարդապետություն և Ուխտեր 84․19-22, 109․22–26):

Ինչպե՞ս կօգնեք երիտասարդներին տաճար փափագել, այնպես ինչպես իսրայելացիներն էին փափագում: Ինչպե՞ս կօգնեք նրանց ամբողջ սրտով ցանկանալ ուխտ կապել Աստծո հետ Նրա սուրբ տանը: Ուսուցանելուն պատրաստվելիս կարող եք վերընթերցել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի «Տաճարի օրհնությունները» ուղերձը (Լիահոնա, մայիս 2015, 91-93) և «Ինչու են արարողությունները և ուխտերը կարևոր» temples.ChurchofJesusChrist.org:

Նկար
երիտասարդներ տաճարից դուրս

Տաճարային արարողություններն օգնում են մեզ նմանվել Աստծուն և ստանալ այն ամենն, ինչ Նա ունի:

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին անհամբեր սպասել օրհնություններին, որոնք նրանք կարող են ստանալ տաճարային արարողություններից, կարող եք առաջարկել նրանց վերընթերցել Եզրաս 3.10-13, 6․16, 21–22 հատվածները: Խնդրեք նրանց կիսվել բառերով կամ արտահայտություններով, որոնք ցույց ե տալիս, թե ինչ էին հին հրեաները զգում իրենց տաճարը վերակառուցելու վերաբերյալ: Ինչո՞ւ է տաճարի կառուցումը տոնակատարության առիթ հանդիսանում: Մեր տաճարներն այսօր և այնտեղ կատարվող մեր աշխատանքը ինչպե՞ս են օգնում մեզ մոտենալ Փրկիչին: Ահա մի քանի գաղափար, որոնք կօգնեն երիտասարդներին հասկանալ օրհնությունները, որոնք նրանք կարող են ստանալ տաճարում։

  • Երբ Ջոզեֆ Սմիթը նվիրագործեց Կիրթլանդի Տաճարը, նա նվիրագործման աղոթք ասաց, որը կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 109 բաժնում: Այս աղոթքը նկարագրում է բազմաթիվ օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ տաճարային արարողությունների շնորհիվ: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են որոնել այդ աղոթքի որոշ մասեր, մասնավորապես հատվածներ 12-26-ը և փնտրել այն օրհնությունները, որոնց համար Ջոզեֆ Սմիթն աղոթել է: Նրանք կարող են թվարկել այդ օրհնությունները գրատախտակին: Դուք կարող եք խնդրել երիտասարդներին քննարկել, թե ինչպես այդ օրհնություններից յուրաքանչյուրը կարող է զորացնել նրանց հիմա և ապագայում: Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք ստացել եք տաճարային արարողությունների շնորհիվ:

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել իրենց զգացմունքներով տաճարի վերաբերյալ, խնդրեք նրանց ավարտել այս նախադասությունը. «Երբ ես մտածում եմ տաճարի մասին, ես զգում եմ…» Դուք կարող եք առաջարկել նրանց կարդալ Երեց Քենտ Ֆ. Ռիչարդսի Բարեպաշտության զորությունը ուղերձի առաջին հինգ պարբերությունները (Լիահոնա, մայիս 2016, 118–20): Ինչո՞ւ մյուս բաներից առավել մենք տաճարի կարիքն ունենք: Ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչ զորություն է Աստված մեզ պարգևում տաճարային արարողությունների միջոցով: Ապա երիտասարդները կարող են որոնել Երեց Ռիչարդսի ուղերձի մնացած մասը և փնտրել այն օրհնությունները, որոնք մեզ գալիս են տաճարային արարողություններին մասնակցելու շնորհիվ: Կամ նրանք կարող են փնտրել այդ օրհնությունները Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի Տաճարի օրհնությունները ուղերձում:

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին խորհել այն զոհաբերությունների մասին, որոնց նրանցից ոմանք պատրաստ են՝ տաճարային օրհնություններ ստանալու համար, կարող եք ցուցադրել «Տաճարները փարոս են» (ChurchofJesusChrist.org): Ինչո՞ւ էր Մու Թամի ընտանիքը զոհաբերությունների պատրաստ՝ տաճար գնալու համար: (Տես նաև Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ Տաճարը`փարոս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 90-94): Ի՞նչ զոհաբերություններ մենք պետք է կատարենք, որպեսզի ստանանք տաճարային օրհնությունները։ Գուցե որևէ մեկը, ով վերջերս է տաճար այցելել միանա ժողովին և կիսվի իր փորձառությամբ: Կարող եք առաջարկել երիտասարդներին աչքի անցկացնել Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի «Տիրոջը երաշխավորված» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2020, 22–25) և կիսվել տաճար ունենալու օրհնությունների երաշխավորագրով: Կարող եք նաև միասին վերանայել տաճարի երաշխավորագրի հարցերը (տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 120):

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Ուսուցանելիս ոչ թե պարզապես տեղեկություն տվեք, այլ օգնեք երիտասարդներին սուրբ գրություններում ինքնուրույն հայտնաբերել ավետարանի ճշմարտությունները և մարգարեների խոսքերը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 28

Տպել