Հին Կտակարան 2022
Օգոստոսի 14: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս: Սաղմոս 1–2, 8, 19–33, 40, 46


«Օգոստոսի 14: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս: Սաղմոս 1–2, 8, 19–33, 40, 46», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Օգոստոսի 14: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդները խաղում են դրսում

Օգոստոսի 14

Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս:

Սաղմոս 1–2, 8, 19–33, 4046

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Մեր ծխում կամ համայնքում ո՞վ ունի մեր աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց պատրաստվել միսիոներական ծառայությանը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ինչպե՞ս կարող ենք աջակցել ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք կատարելու ծխի ջանքերին:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Ի՞նչն է ձեզ ուրախություն պարգևում։ Մարդիկ կարող են ասել, որ նրանք ուրախություն են զգում այն պահերին, երբ ընկերների և ընտանիքի հետ են, երբ սիրած գործով են զբաղվում կամ նույնիսկ երբ առանց փորձությունների օր են ունենում: Ուստի, Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ։ Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրա շնորհիվ և Նրանից» («Ուրախություն և հոգևոր գոյատևում» Լիահոնա, նոյեմբեր 2016, 82): Սաղմոսներից շատերը կրկնում են նույն ուղերձը. «Դու կիմացնես ինձ կյանքի ճանապարհը: Քո երեսի առաջ ուրախության լիություն կա» (Սաղմոս 16.11):

Մտածեք, թե ինչ դժվարություններ փորձությունների միջով ձեր դասարանի կամ քվորումի անդամները կարող են անցել: Ինչպե՞ս կօգնեք նրանց հասկանալ, որ ճշմարիտ ուրախությունը այն ուրախությունն է, որը բխում է Փրկիչի հանդեպ հավատքից, նույնիսկ՝ դժվարին ժամանակներում: Խորհեք այս հարցի շուրջ ուսուցանելուն պատրաստվելիս: Սաղմոի գրքում կամ Նախագահ Նելսոնի «Ուրախություն և հոգևոր գոյատևում» ուղերձում փնտրեք նմանատիպ հատվածներ, որոնցով դուք կարող եք կիսվել ձեր դասարանի կամ քվորումի հետ:

Նկար
երիտասարդ տղամարդկանց դասարան

Ճշմարիտ ուրախությունը բխում է Փրկիչի հանդեպ հավատքից, նույնիսկ՝ դժվարին ժամանակներում:

Սովորել միասին

Կարող եք առաջարկել ձեր դասարանի կամ քվորումի անդամներին վերանայել հետևյալ հատվածներից մի քանիսը. Սաղմոս 1, 8, 19, 23, 27: Այս Սաղմոսներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ի՞նչն է ուրախություն բերում մեզ: Կարող եք օգտագործել ստորև գտնվող վարժություններից մեկը կամ մի քանիսը` օգնելու ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ, որ ճշմարիտ ուրախությունը բխում է Հիսուս Քրիստոսին հետևելուց:

  • Մենք բոլորս ուզում ենք ուրախություն զգալ, սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչն է բերում ճշմարիտ ուրախությունը և ինչը տանում տխրությանը: Խնդրեք երիտասարդներին կիսվել մի քանի բաներով, որոնք իրենց ուրախություն են պարգևում և հարցրեք, թե ինչու: Գրեք գրատախտակին «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Ապա առաջարկեք երիտասարդներին անհատապես կամ փոքր խմբերով վերընթերցել Օժանդակ աղբյուրներում գտնվող մեկ կամ մի քանի սուրբ գրություններ և թվարկել, թե ինչն է նրանց տանում դեպի ուրախություն: Կարող եք նաև ցուցադրել «Մենք կարող ենք գտնել երջանկություն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Որո՞նք են այն եղանակները, որոնց օգնությամբ մարդիկ փորձում են ուրախություն գտնել, սակայն որոնք տանում են տխրության: Ինչպե՞ս է Փրկիչը մեզ ուրախություն պարգևել:

  • Մենք բոլորս գիտենք մարդկանց, ովքեր փորձությունների միջով են անցնում չնայած նրանք ձգտում են ապրել ավետարանով: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, հասկանալ, թե մենք կարող ենք ուրախություն զգալ, նույնիսկ, եթե մեր կյանքը լի է փորձություններով: Կարող եք նրանց խնդրել վերընթերցել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ուրախություն և հոգևոր գոյատևում» ուղերձը կամ նախագահ Սթիվեն Ջ. Լանդի «Գտնել ուրախություն Քրիստոսում» ուղերձը (Լիահոնա, նոյեմբեր 2020, 35-37): Ինչպիսի օրինակներ ենք մենք գտնում, երբ մարդիկ Քրիստոսի մեջ ուրախություն են գտել՝ չնայած փորձություններին: Ի՞նչ ենք սովորում այս փորձառություններից: Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել:

  • Փորձությունների հանդիպելիս մեզանից բոլորը ենթակա են անհանգստության և ընկճվածության զգացմունքներին: Որոշ մարդիկ պայքարում են այդ զգացմունքների դեմ իրենց ողջ կյանքի ընթացքում: Ձեր դասարանին կամ քվորումին կարող է օգտակար լինել քննարկել այդ փորձությունները և թե ինչպես Փրկիչը կարող է օգնել անհանգստության և ընկճվածության դեմ պայքարողներին: Այս քննարկումը սկսելու համար խնդրեք երիտասարդներին վերանայել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Ինչպես կոտրված անոթը» ելույթը, հատկապես, վերջին չորս պարբերությունը (Լիահոնա, նոյ. 2013, 40–42), կամ քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի ուղերձը «Ամպերի և արևի շողերի միջով Տեր մնա ինձ հետ» (Լիահոնա, մայիս 2019, 57-59)։ Առաջարկեք դասարանի կամ քվորումի անդամներին փնտրել ճշմարտություններ, որոնք կարևոր իմաստ են կրում իրենց համար և կիսվել իրենց գտածով: Խրախուսեք երիտասարդներին խոսել վստահելի ծնողի կամ առաջնորդի հետ կամ այցելել mentalhealth.ChurchofJesusChrist.org օգնության կարիք ունենալու դեպքում:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

Փրկիչն անհատապես գիտեր նրանց, ում ուսուցանում էր, և գիտեր, թե նրանք ինչ կարող էին դառնալ։ Երբ նրանք մաքառումների մեջ էին, Նա շարունակեց սիրել նրանց։ Դուք ինչպե՞ս կարող եք դրսևորել ձեր սերը և աջակցությունը նրանց հանդեպ, ում ուսուցանում եք։

Տպել