Հին Կտակարան 2022
Օգոստոսի 28։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ փորձություններում: Սաղմոս 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150


«Օգոստոսի 28։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ փորձություններում: Սաղմոս 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Օգոստոսի 28։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ փորձություններում»: Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
երիտասարդ աղջիկը ժպտում է

Օգոստոսի 28

Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ փորձություններում:

Սաղմոս 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Վերջերս տեղի ունեցած ո՞ր փորձառություններն են մեզ ավելի մոտ դարձրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Վերջերս որևէ մեկը տեղափոխվե՞լ է մեր ծուխ կամ միացե՞լ է Եկեղեցուն: Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ նրանք ընդունված զգան:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ո՞ր մոտակա միջոցառումներին մենք կարող ենք հրավիրել մեր ընկերներին:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ջանքեր մենք կարող ենք գործադրել մեր անձնական պատմությունները գրի առնելու համար:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Պատրաստվեք հոգևորապես

Որոշ դժվարությունների արդյունքում մենք կարող ենք մեզ զգալ հյուծված, ջախջախված, պարտված և միայնակ: Սաղմոսների հեղինակները հասկանում էին այդ զգացմունքները և հզոր կերպով արտահայտել դրանք. «Սիրտս կոտրվել է ու խոտի նման չորացել, … նմանվել եմ տանիքի վրա մենակ մնացած թռչնի» (Սաղմոս 102.4, 7): Սակայն նույնպիսի հզորությամբ նրանք վկայել են, որ Փրկիչին դիմելը կարող է սփոփանք պարգևել. «Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի, և մի՛ մոռացիր նրա բոլոր գործերը: Նա ներում է քո բոլոր մեղքերը, բուժում է քո բոլոր ախտերը, քո կյանքը ազատում է գերեզմանի փոսից, պսակում է քեզ սիրառատ բարությամբ ու գթասրտությամբ» (Սաղմոս 103.2-4):

Մտածեք այն օրհնությունների մասին, որոնք կստանան ձեր դասարանի կամ քվորումի անդամները, եթե ավելի ,լավ հասկանան, թե ինչպես Փրկիչը կարող է օգնել իրենց փորձություններում: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ: Ուսուցմանը նախապատրաստվելու համար դուք կարող եք վերընթերցել Նախագահ Հենրի Բ․ Այրինգի «Փորձված, ստուգված և հղկված» ուղերձը, (Լիահոնա, նոյեմբեր 2020, 96-99) և «Ձախորդություն» Ավետարանական թեմաներում (topics.ChurchofJesusChrist.org):

Նկար
երիտասարդական համաժողով

Տերը կօգնի և կսփոփի մեզ մեր փորձությունների մեջ:

Սովորել միասին

Կարող եք սկսել խնդրելով դասարանին կամ քվորումին վերընթերցել Սաղմոս 102, 103 և 116՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ փորձություններ հաղթահարելու մեր ջանքերում: Նրանք կարող են աշխատել անհատապես կամ փոքր խմբերով և գրել մի քանի նախադասություն իրենց գտածի մասին և ապա կիսվել իրենց գրածով: Ընտրեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք նրանց ավելի լավ հասկանալ այս թեման:

  • Հիմները կարող են հրավիրել Հոգին և ուսուցանել վարդապետությունը հզոր կերպով: Կարող եք վերանայել մի հիմն այն մասին, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ մեր փորձություններում, ինչպես օրինակ՝ «Աստծո Սրբեր» (Հիմներ, հ. 6): Երգն ի՞նչ է ուսուցանում մեզ այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպե՞ս է խոսում մեզ հետ։ Ապա երիտասարդները կարող են վերընթերցել «Օժանդակ աղբյուրներում» գտնվող սուրբ գրությունների որոշ հատվածներ: Նրանց կարող է օգտակար լինել գրի առնել հիմնից կամ սուրբ գրությունից մի արտահայտություն, որը հիշեցնում է նրանց, որ նրանք պետք է ապավինեն Փրկիչին փորձությունների հանդիպելիս:

  • Նախագահ Հենրի Բ․ Այրինգի «Փորձված, ստուգված և հղկված» ուղերձը կարող է օգնել նրանց, ում ուսուցանում եք ավելի լավ հասկանալ հետևյալ հարցերը. Որո՞նք են մեր մահկանացու փորձությունների նպատակները: Փրկիչն ինչպե՞ս կօգնի մեզ մեր փորձություններում: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ստանանք Փրկիչի օգնությունն ու զորությունը: Կարող եք այդ հարցերը գրել գրատախտակին: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են պատասխաներ փնտրել Նախագահ Այրինգի ուղերձում: Օրինակ՝ պատմություններից ի՞նչ ենք սովորում Նախագահ Այրինգի մոր մասին՝ ուղերձի սկզբում և վերջում: Կարող եք առաջարկել դասարանի անդամներին խորհել, թե ինչպես կարող են կիրառել իրենց սովորածը իրենց սեփական փորձությունների ժամանակ: Հավանաբար երիտասարդներից ոմանք կցանկանան կիսվել իրենց մտքերով:

  • Քույր Լիզա Լ Հարկնեսը պատմել է, թե ինչպես է Փրկիչը խաղաղեցրել փոթորիկը՝ ուսուցանելով, որ Նա կարող է խաղաղեցնել նաև մեր կյանքի փոթորիկները (տես Մարկոս 4.35-41, «Լռիր, պապանձվիր», Լիահոնա, նոյեմբեր 2020, 80-82)։ Կարող եք խնդրել դասարանի կամ քվորումի որևէ անդամի գալ պատրաստված և կիսվել, թե ինչ է նա սովորել Փրկիչի մասին սուրբ գրությունների պատմություններից: Այդ անձը կարող է նաև ցույց տալ որևէ նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 40): Ապա երիտասարդները կարող են ուսումնասիրել, թե ինչ է Քույր Հարկնեսն ուսուցանել այն մասին, որ Փրկիչը «մեր նավակում է», երբ մենք փորձությունների ենք հանդիպում Կարող եք առաջարկել անհատներին կիսվել, թե ինչպես է Փրկիչն օգնել նրանց իրենց փորձություններում, մասնավորապես, թե ինչպես է Նա օգնել նրանց՝ այլ մարդկանց միջոցով: Խրախուսեք երիտասարդներին կիսվել իրենց փորձառություններով որևէ մեկի հետ, ով իրենց կարծիքով Փրկիչի խաղաղության կարիք ունի:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկչի ձևով

«Հարցեր ուղղելը, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել` ուսուցանվող սկզբունքների մասին, կարող են Հոգին հրավիրելու հզոր միջոց լինել: … Նրանց վկայությունները, ինչպես նաև դասարանի մյուս անդամների վկայությունները կաճեն, երբ Հոգին հաստատի ճշմարտությունը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,32

Տպել