2010–2019 թթ․
Ինչպես կոտրված անոթը
Հոկտեմբեր 2013


14:11

Ինչպես կոտրված անոթը

Ինչպե՞ս եք դուք լավագույնս արձագանքում, երբ դուք կամ ձեր սիրելիները բախվում են հոգեկան ու էմոցիոնալ խնդիրների:

Պետրոս Առաքյալը գրել է, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է «կարեկից» լինեն իրար հանդեպ:1 Այդ կերպով եմ ցանկանում խոսել նրանց հետ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդության որևէ տեսակով կամ հոգեկան խանգարումով, անկախ նրանից՝ այդ վիշտը թեթև է, թե՝ ծանր, կամ՝ կարճաժամկետ է, թե՝ ձգվում է ողջ կյանքի ընթացքում: Մենք զգում ենք այդ հիվանդությունների բարդությունը, երբ մասնագետները խոսում են նեվրոզների կամ փսիխոզների մասին, ժառանգական նախահակումների մասին, հարկադրանքի, պարանոյայի և շիզոֆրենիայի մասին: Սակայն որչքան էլ շփոթեցնող լինեն, այս խանգարումները մահկանացու կյանքի իրականություններից են և չպետք է այլևս ամաչել դրանք ընդունելուց, ինչպես ընդունում ենք արյան ճնշման տատանումները կամ չարորակ ուռուցքի հանկարծակի հայտնվելը:

Ձգտելով խաղաղության և հասկացողության այս դժվարին կացությունների ժամանակ, շատ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք (և ընտրել ենք ապրել) ընկած աշխարհում, որտեղ աստվածային նպատակների համար մեր աստվածայնության մեր ձգտումը կփորձարկվի և կփորձվի կրկին ու կրկին: Այս ծրագրում ամենամեծ հավաստիացումն այն է, որ մեզ Փրկիչ խոստացվեց՝ Քավիչ, ով Իր հանդեպ մեր հավատքի շնորհիվ մեզ հաղթականորեն վեր կբարձրացնի այդ փորձություններից ու դժվարություններից, թեև դրա վարձքը անհամեմատելի մեծ է այդ փորձությունների ու դժվարությունների համեմատ՝ թե՛ Հոր համար, ով ուղարկեց նրան, և թե՛ Որդու համար, ով եկավ: Այդ աստվածային սիրո հանդեպ երախտագիտությունն է, որ կդարձնի մեր անհատական, սակավ տառապանքները սկզբում տանելի, ապա հասկանալի և, վերջապես, քավելի:

Եկեք թողնենք իմ թվարկված ծայրահեղ հիվանդությունները և կենտրոնանանք ՀԴԽ-ի (Հիմնական դեպրեսիվ խանգարում) վրա:Երբ ես խոսում եմ այդ մասին, ես չեմ խոսում վատ վարսահարդարման օրերի, հարկերի վճարման ժամկետների կամ այլ հուսահատեցնեղ պահերի մասին, որ մենք բոլորս էլ ունենում ենք: Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ ունենում են ոգևորության և հուսահատության պահեր: Մորմոնի Գրքում ասվում է, որ Ամմոնը և նրա եղբայրները ընկճված էին ամենադժվարին պահերին2, և այդպես կարող ենք մենք նաև լինել: Սակայն այսօր ես խոսում եմ ավելի լուրջ բաների, այնպիսի մի դաժան դժբախտության, որ մեծապես սահմանափակում է լիարժեք գործելու մարդու կարողությունները, մի անդունդի մասին ուղեղում, որն այնքան խորն է, որ ոչ ոք չի կարող պատասխանատվորեն հայտարարել, որ այդ վերքերը հեռու կքաշվեն, եթե նրանք մնան վճռական և լինեն ավելի դրական, թեև ես խիստ հորդորում եմ լինել վճռական և տրամադրվել դրականորեն:

Ոչ, մտքի և հոգու այդ խավար գիշերը պարզապես հուսահատություն չէ: Ես տեսել եմ դա բոլորովին հրեշտակային մի մարդու մոտ, երբ նրա սիրելի կինը 50 տարեկանում մահացավ: Ես տեսել եմ դա այն նոր մայրերի մոտ այսպես կոչված «հետծննդյան տխրության» ժամանակ: Ես տեսել եմ դա ցուցարար ոգևորված ուսանողների, զինվորական վետերանների մոտ, իրենց հասուն երեխաների համար մտահոգվող տատիկների մոտ:

Եվ ես դա տեսել եմ երիտասարդ հայրերի մոտ, ովքեր փորձում են ապահովել իրենց ընտանիքները: Եվ մի անգամ ես դա սարսափելիորեն տեսել եմ ինձ մոտ: Մեր ամուսնական կյանքի մի հատվածում, երբ ֆինանսական վախը համաձուլվել էր ուժասպառությանը, ես ստացա հոգեկան մի հարված, որը, իրական լինելով հանդերձ, անտրամաբանական էր և անսպասելի: Աստծո և իմ ընտանիքի սիրո շնորհիվ ես շարունակեցի գործել և աշխատել: Սակայն նույնիսկ այսքան երկար տարիներ անց զգում եմ ավելի խորը կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր ավելի քրոնիկ կամ ավելի խորն էին վնասվել այդ խավարից, քան ես: Բոլոր դեպքերում մենք բոլորս էլ խիզախություն ենք սովորել նրանցից, ովքեր, Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերով, «որոնել և զննել են ամենամռայլ անդունդները»3 և հաստատակամ շարունակել, որոնցից ոչ վերջինները եղել են Աբրահամ Լինկոլնը, Ուինսթոն Չերչիլը և Երեց Ջորջ Ալբերտ Սմիթը՝ մեր տնտեսության ամենահեզ և Քրիստոսանման մարդկանցից մեկը, ով մի քանի տարի պայքարել է կրկնվող դեպրեսիայի դեմ, դառնալով համընդհանուր սիրելի մարգարե և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը:

Այսպիսով, ինչպե՞ս եք դուք լավագույնս արձագանքում, երբ դուք կամ ձեր սիրելիները բախվում են հոգեկան ու էմոցիոնալ խնդիրների: Բոլորից առավել երբեք մի կորցրեք հավատքն առ ձեր Երկնային Հայրը, ով սիրում է ձեզ առավել, քան դուք կարող եք պատկերացնել: Ինչպես Նախագահ Մոնսոնն արտահայտիչ ձևով ասաց անցած շաբաթ երեկոյան Սփոփող Միության քույրերին. «Սերը երբեք չի փոխվում: … Այն այդտեղ է, երբ դուք տխուր եք կամ երջանիկ, հուսահատված կամ հույսով լեցուն: Աստծո սերը այտդեղ է, անկախ նրանից դուք արժանի եք [դրան]: Այն ուղակի միշտ այդտեղ է»:4 Երբեք դրան չկասկածեք և երբեք չկարծրացնեք ձեր սրտերը: Հավատարմորեն ձգտեք հետևել ժամանակով փորձված հոգևոր երեկոների ծրագրերին, որոնք Տիրոջ Հոգին ձեր կյանք են բերում: Խորհուրդ հարցրեք նրանցից, ովքեր կրում են ձեր հոգևոր բարեկեցության բանալիները: Խնդրեք և գնահատեք քահանայության օրհնությունները: Ամեն կիրակի ընդունեք հաղորդությունը և ամուր կառչեք Հիսուս Քրիստոսի Քավության խոստումներից: Հավատացեք հրաշքներին: Ես տեսել եմ, ինչպես են դրանցից շատերն իրականացել, երբ այլ ցուցումներ ասում էին, որ հույս չկա: Հույսը երբեք չի կորչում: Եթե այդ հրաշքները չեն իրականանում արագ կամ լիարժեք կամ, կարծես, ընդհանրապես, հիշեք Փրկչի անձնական տառապալից օրինակը. Եթե դառը բաժակը չի անցնում, խմեք այն և եղեք ուժեղ, վստահելով գալիք երջանիկ օրերին:5

Հիվանդությունը կանխելու ժամանակ, եթե դա հնարավոր է, հետևեք ստրեսի ցուցանիշին՝ ինքներդ ձեր և ուրիշների մեջ, որոնց կարող եք օգնել: Ինչպես ձեր մեքենայի դեպքում, եղեք զգոն աճող ջերմաստիճանի, զարգացող արագության կամ վառելիքի ցուցիչի հանդեպ: Երբ առնչվում եք «ուժասպառությունից առաջացող դեպրեսիային», ապա արեք անհրաժեշտ ճշգրտումներ: Հոգնածությունը մեր ընդհանուր թշնամին է, այնպես որ դանդաղեցրեք, հանգստացեք, վերականգնվեք և լիցքավորվեք: Բժիշկները մեզ խոստանում են, որ եթե մենք ժամանակ չծախսենք առողջ լինելու վրա, ապա հետագայում մենք անկասկած ժամանակ կծախսենք հիվանդ լինելու վրա:

Եթե խնդիրները շարունակում են խոչընդոտել մեզ առաջ շարժվելուն, փնտրեք վերապատրաստում անցած, հեղինակավոր մարդկանց խորհուրդները, ովքեր ունեն մասնագիտական հմտություններ և կրում են լավ արժեքներ: Նրանց հետ անկեղծ եղեք ձեր անցյալի և ձեր մաքառումների վերաբերյալ: Աղոթքով և պատասանատվությամբ խորհեք նրանց տված խորհուրդները և թելադրած լուծումները: Եթե դուք ունեցել եք կույր աղիքի բորբոքում, Աստված ձեզանից կակնկալի, որ փնտրեք քահանայության օրհնություն և ստանաք հնարավոր ամենալավ բժշկական օգնությունը: Նույն կերպ վարվել էմոցիոնալ խանգարումների դեպքում: Մեր Երկնային Հայրը մեզանից ակնկալում է առատորեն կիրառել բոլոր այն հրաշալի շնորհները, որոնք Նա տվել է այս փառահեղ տնտեսության ժամանակ:

Եթե դուք հիվանդն եք, կամ խնամք մատուցողը, փորձեք չծանրաբեռնվել ձեր առաջադրանքի մեծությունից: Մի մտածեք, որ կարող եք ուղղել ամեն բան: Ուղղեք այն, ինչ կարող եք: Եթե դրանք դրանք փոքրիկ հաղթանակներ են, երախտապարտ և համբերատար եղեք: Սուրբ գրություններում տասնյակ անգամներ Տերն ինչ-որ մեկին հրամայում է՝ «հանգիստ կանգնեք» կամ «հանգիստ եղեք» և սպասեք:6 Որոշ բաների հանդեպ համբերատար լինելը մեր մահկանացու կյանքի կրթության մի մասն է:

Խնամողներ, ուրիշների առաողջությունը պահպանելու ձեր ջանքերում մի փչացրեք ձեր անձնականը: Այդ բոլոր բաներում եղեք իմաստուն: Մի վազեք ավելի արագ, քան ուժ ունեք: 7 Անկախ նրանից, թե ինչ մենք կարող ենք կամ անկարող ենք առաջարկել, մենք կարող ենք առաջարկել մեր աղոթքները և « անկեղծ սերը»:8 «Եվ գթությունը երկայնամիտ է և բարի, … չի գրգռվում հեշտորեն, … այլ … տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է: Գթությունը երբեք չի խափանվում»:9

Նաև եկեք հիշենք, որ ցանկացած հիվանդության կամ դժվարին իրավիճակի դեպքում, կյանքում դեռևս կան շատ բաներ, որոնց համար կարող ենք հույս ունենալ և երախտապարտ լինել: Մենք շատ ավելին ենք, քան մեր սահմանափակումները կամ դժբախտությունները: Ստեֆանի Քլարկ Նիլսոնը և նրա ընտանիքը ավելի քան 30 տարի եղել են մեր ընկերները: 2008թ. օգոստոսի 16-ին Ստեֆանին և նրա ամուսինը՝ Քրիսչենը ինքնաթիռի վթարի ենթարկվեցին և հետևած հրդեհն այնքան ուժեղ էր վնասել Ստեֆանիին, որ, երբ ընտանիքի անդամներն եկան ճանաչելու տուժածներին, նրանք ճանաչեցին միայն նրա ներկած եղունգները: Գրեթե հույս չկար, որ Ստեֆանին կապրեր: Երեք ամիս տևած կոմայից նա արթնացավ և տեսավ իրեն: Այդ սարսափելի արտաքին վերքերից նա ընկավ դեպրեսիայի մեջ: Լինելով յոթ տարեկանից փոքր չորս երեխաների մայր, Ստեֆանին չէր ցանկանում, որ նրանք երբևէ տեսնեին իրեն: Նա մտածում էր, որ լավ կլիներ, եթե նա չապրեր: «Ես մտածեցի, որ այդպես ավելի հեշտ կլիներ, - մի օր ինձ ասեց Ստեֆանին իմ գրասենյակում, -եթե նրանք ուղղակի մոռանային իմ մասին և ես անձայն հեռանայի նրանց կյանքից»:

Սակայն նրա հավերժական երախտիքի և ամուսնու, ընտանիքի, ընկերների աղոթքների, չորս հիասքանչ երեխաների և հինգերերդի շնորհիվ, որը ծնվեց Նիլսոնների ընտանիքում միայն 18 ամիս առաջ, Ստեֆանին ետ եկավ ոչնչացման անդունդի եզրից՝ լինելու ամենահայտնի «մայրիկ բլոգերը» ողջ երկրով մեկ, բացահայտորեն հայտարարելով այն չորս միլիոն մարդկանց, ովքեր հետևում են իրեն, որ կյանքում իր «աստվածային նպատակը» մայր լինելը և ամեն օրը գնահատելն է, որը նրան է տրվել այս հիանալի երկրի վրա:

Ինչպիսին էլ որ լինեն ձեր մաքառումները, իմ եղբայրներ և քույրեր, մտավոր, էմոցիոնալ, ֆիզիկական կամ այլ, մի քվեարկեք այս թանկագին կյանքի դեմ, վերջ դնելով դրան: Վստահեք Աստծուն: Կառչեք Նրա սիրուց: Իմացեք, որ մի օր լուսաբացը կլինի պայծառ և մահկանացու կյանքի բոլոր ստվերները կվերանան: Չնայած մենք կարող ենք մտածել, որ «նման ենք կոտրված անոթի», ինչպես սաղմոսաբանն է ասում,10 մենք պետք է հիշենք, որ անոթը գտնվում է աստվածային կավագործի ձեռքին: Կոտրված մտքերը կարող են բուժվել ճիշտ այնպես, ինչպես կոտրված որսկորներն ու սրտերն են բուժվում: Մինչ Աստված աշխատում է դրանք վերականգնել, մյուսները կարող են օգնել, լինելով ողորմած, չդատապարտող և բարի:

Ես վկայում եմ սուրբ Հարության մասին, Տեր Հիսուս Քրիստոսի Քավության անկյունաքարի այդ անասելի պարգևի մասին: Միանալով Պողոս Առաքյալին, ես վկայում եմ, որ ինչ-որ սերմվում է ապականությամբ, մի օր հարություն կառնի կառնի անապականությամբ, և այն, ինչ սերմվում է անարգությամբ, ի վերջո, հարություն կառնի կառնի զորությամբ։11 Ես վկայում եմ, որ մեր սիրելիները, ովքեր ունեն թերություններ մահկանացու կյանքում, կկանգնեն մեր առջև փառավորված և մեծ, զարմանալիորեն կատարյալ մարմնով և մտքով: Ինչպիսի ցնցող պահ դա կլինի: Ես չգիտեմ, թե արդյոք մենք կլինենք երջանիկ այն բանի համար, որ մենք ականատես եղանք այդպիսի հրաշքի, թե երջանիկ կլինենք նրանց համար, որ նրանք ամբողջությամբ կատարյալ են և, ի վերջո, «վերջապես ազատ են»:12 Մինչ այն ժամը, երբ Քրիստոսի կատարյալ շնորհը հայտնի կդառնա բոլորիս, եկեք ապրենք հավատքով, ամուր կառչենք հույսից և ցույց տանք կարեկցանք մեկը մյուսի հանդեպ, 13 ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: