2010–2019 թթ․
Ավելի մոտենալ Աստծուն
Հոկտեմբեր 2013


10:21

Ավելի մոտենալ Աստծուն

Մեր Փրկիչը կամենում է, որ մենք իսկապես սիրենք Նրան այն աստիճան, որ մենք կամենանք համապատասխանեցնել մեր կամքը Նրան կամքի հետ:

Մեր վեցամյա թոռնիկը՝ Օլին, որը քնքշորեն անվանում է ինձ «Փոփի», ինչ որ բան պետք է վերցներ մեքենայից: Նրա հայրը տան ներսում կանգնած և առանց Օլիին տեղյակ պահելու, բացեց մեքենայի դուռը հեռակառավարման միջոցով, երբ Օլին մոտեցավ մեքենային, ապա կրկին այն փակեց, երբ նա վերջացրեց: Այնուհետև Օլին ներս վազեց լայն ժպտալով:

Ողջ ընտանիքը հարցնում էր նրան. «Ինչպե՞ս կարողացար ինքնուրույն բացել մեքենայի դուռը և հետո կրկին փակել»: Նա ուղղակի ժպտում էր:

Մեր դուստրը՝ նրա մայրն ասաց. «Երևի Փոփիի նման ես անում, գուցե դու էլ նրա նման կախարդական ուժ ունես»:

Երբ դա տեղի ունեցավ երկրորդ անգամ մի քանի րոպե հետո, նրա պատասխանը շարունակվող հարցերին իր նոր բացահայտված ընդունակությունների վերաբերյալ այսպիսին էր. «Դա զարմանալի է: Կարծում եմ, դա այն պատճառով է, որ Փոփին սիրում է ինձ և իմ լավագույն ընկերներից մեկն է, և նա հոգ է տանում իմ մասին»:

Ես օրհնվել եմ իմանալով իսկապես այն զարմանահրաշ բաների մասին, որոնք տեղի են ունեցել հավատարիմ սրբերի կյանքում Աֆրիկայում, Պապուայում Նոր Գվինեա, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Ես համաձայն եմ Օլիի հետ: Կարծում եմ, դա այն պատճառով է, որ հավատարիմ մարդիկ նույն զգացումն ունեն Երկնային Հոր և Փրկչի հանդեպ ինչպես Օլին է զգում իմ հանդեպ: Նրանք սիրում են Աստծուն որպես մտերիմ ընկերոջ, և Նա հոգ է տանում նրանց համար:

Այս Եկեղեցու անդամները լիազորված են և շատերն են ստանում հոգևոր վկայություն և կապում Տիրոջը հետևելու սրբազան ուխտեր: Սակայն չնայած դրան, ոմանք շարժվում են դեպի Նա, մինչդեռ մյուսները՝ ոչ: Ո՞ր կարգում եք գտնվում դուք:

Աստված պետք է լինի մեր տիեզերքի կենտրոնը՝ տառացիորեն մեր կիզակետը: Արդյո՞ք դա այդպես է: Թե՞ Նա երբեմն հեռու է մեր մտքերից և մեր սրտերի խորհուրդներից (տես Մոսիա 5.13): Նկատի ունեցեք, որ դա ուղղակի մեր սրտերի մտքերը չեն, որոնք կարևոր են, այլ «խորհուրդները»: Ինչպե՞ս են մեր վարքը և գործողություններն արտացոլում մեր խորհուրդների ազնվությունը:

Մեր որդի Բենը, երբ 16 տարեկան էր, խոսելով ցցի համաժողովում, ուղղեց հետևյալ հարցը. «Ի՞նչ կզգայիք, եթե ինչ որ մեկը խոստանար ձեզ ինչ որ բան ամեն շաբաթ և երբեք չպահեր խոստումը»: Նա շարունակեց. «Արդյո՞ք մենք լրջորեն ենք վերաբերվում մեր կողմից տրված խոստմանը, երբ ճաշակում ենք հաղորդությունը և ուխտում պահել Նրա պատվիրանները և միշտ հիշել Նրան»:

Տերը տալիս է ուղիներ՝ օգնելու հիշել Իրեն և Իր պահպանող զորությունները: Ուղիներից մեկը, որն ընդհանուր ճակատագիր է, որը բոլորիս է բաժին ընկնում՝ ձախորդությունն է (տես Ալմա 32.6): Երբ ետ եմ նայում այն փորձություններին, որոնց ես դիմակայել եմ, պարզ է դառնում, որ դրանց արդյունքում ես աճել եմ, խորացրել հասկացողությունս և փոխըմբռնումս: Դրանք մոտեցրել են ինձ իմ Երկնային Հորը և Նրա Որդուն փորձառություններով և իմ սրտում փորագրված զտմամբ:

Տիրոջ առաջնորդությունն ու հրահանգավորումը կարևոր է: Նա օգնեց Հարեդի հավատարիմ եղբորը լուծելով նրա երկու մարտահրավերներից մեկը, երբ Նա պատմեց նրան, թե ինչպես մաքուր օդ ապահովեր նավերում, որոնք հավատարմորեն կառուցել էին (տես Եթեր 2.20): Բայց դիտավորյալ Տերը ոչ միայն ժամանակավորապես չլուծված թողեց լույս ապահովելու խնդիրը, այլ այնուհետև հստակեցրեց, որ Տերն Ինքն էր թույլ տալու հարվածներ ու փորձություններ, որոնք անհրաժեշտ էին դարձնելու դրանց լուծումը: Այդ Նա էր ուղարկելու քամիներ, անձրևներ և ջրհեղեղներ (տես Եթեր 2.23–24):

Ինչո՞ւ էր Նա դա անում: Եվ ինչո՞ւ է Նա նախազգուշացնում մեզանից ոմանց հեռանալ վտանգի աղբյուրից, երբ Նա ուղղակի կարող է խափանել վտանգը տեղի ունենալուց: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը պատմել է մի պատմություն կառքը տեղափոխելու մասին հոգեպես նախազգուշացված լինելու վերաբերյալ, որտեղ նա, իր կինը և երեխան քնած էին, միայն հայտնաբերելով ոչ շատ անց դրանից հետո, որ մի պտտահողմ արմատախիլ արեց մի մեծ ծառ և գցեց ճիշտ այն տեղում, որտեղ կառքն էր նախկինում կանգնած եղել (տես Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 47):

Այդ երկու դեպքերում էլ եղանակը կարող էր հարմարեցվել՝ վտանգները վերացնելու համար: Բայց ահա թե հարցն ինչում է, խնդիրը լուծելու փոխարեն, Տերն ուզում է, որ մենք զարգացնենք հավատք, որը կօգնի մեզ խնդիրները լուծելիս ապավինել Իրեն և վստահել Իրեն: Այդ ժամանակ մենք կկարողանանք զգալ Նրա սերն ավելի մշտապես, ավելի ուժգնորեն, ավելի հստակորեն և ավելի անձնապես: Մենք միավորվում ենք Նրա հետ և կարող ենք դառնալ Նրա նման: Նրա նպատակն է, որ մենք դառնանք Իր նման: Իրականում, դա Նրա փառքն է, ինչպես նաև Նրա աշխատանքը (տես Մովսես 1.39):

Մի պատանի փորձում էր մաքրել աղբոտ տարածքը իր տան ետևի մասում, որպեսզի իր մեքենաներով խաղար այնտեղ: Այնտեղ կար մի մեծ քար, որը խանգարում էր նրա աշխատանքին: Տղան հրում էր և քաշում իր ողջ ուժով, բայց որքան էլ շատ էր տքնում, քարը տեղից չէր շարժվում:

Հայրը որոշ ժամանակ նայելուց հետո, մոտեցավ իր որդուն և ասաց. «Դու պետք է օգտագործես քո ողջ ուժը շարժելու այս մեծության քարը»:

Տղան պատասխանեց. «Ես օգտագործեցի իմ ողջ ուժը»:

Նրա հայրն ուղղեց նրան. «Ոչ դու չես գործածել: Դու դեռ չես դիմել իմ օգնությանը»:

Ապա նրանք միասին կռացան և քարը հեշտությամբ տեղից շարժեցին:

Ընկերոջս հայրը՝ Վաիբա Ռոմը, Պապուա Նոր Գվինեայի առաջին ցցի նախագահը, նույնպես ուսուցանվեց, որ կարիքի դեպքում կարող էր դիմել իր Երկնային Հորը: Նա և նրա համագյուղացիները կարողանում էին գոյատևել միայն իրենց աճեցրած բերքով: Մի օր նա կրակ վառեց իր հողաբաժինը մաքրելու համար, որպեսզի ցաներ: Սակայն, դրան նախորդել էր երկարատև չոր ժամանակահատված, և բուսականությունը շատ չոր էր: Այսպիսով հրդեհը դարձավ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմածի պես, ինչպես մեր մարգարեն ինքը նկարագրեց վերջին գերագույն համաժողովի ընթացքում (տես «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Լիահոնա, մայիս 2013, 89–90): Այն սկսեց տարածվել դեպի խոտհարքները և մացառուտները և նրա որդու խոսքերով «մի հրեշավոր վիթխարի հրդեհ» բռնկվեց: Նա վախենում էր իր համագյուղացիների համար և նրանց բերքի հնարավոր կորստի համար: Եթե դրանք ոչնչանային, նա ենթակա կլիներ գյուղի դատաստանին: Երբ հասկացավ, որ չի կարող հրդեհը մարել, նա հիշեց Տիրոջը:

Այժմ ես մեջբերում եմ անում նրա որդուց՝ իմ ընկերոջից. «Նա ծնկի իջավ բլրի լանջին թփուտների մեջ և սկսեց աղոթել Երկնային Հորը կրակը դադարեցնելու համար: Հանկարծ հայտնվեց մի մեծ սև ամպ վերևում, որտեղ նա աղոթում էր և անձրևն այնպես ուժեղ էր, բայց միայն այն մասում, որտեղ հրդեհն էր վառվում: Երբ նա նայեց շուրջը, երկինքը հստակ էր ամենուրեք, բացի այն տեղից որտեղ բոցերն էին վառվում: Նա չէր կարողանում հավատալ, որ Տերը կպատասխաներ իր նման մի հասարակ մարդու և նա կրկին ծնկի եկավ և երեխայի նման արտասվեց: Նա ասաց, որ դա ամենաքաղցր զգացումն էր» (տես Ալմա 36.3):

Մեր Փրկիչն ուզում է, որ մենք իսկապես իրեն այնքան սիրենք, որ մենք կամենանք համապատասխանեցնել մեր կամքը Նրա կամքին: Այդ ժամանակ մենք կարող ենք զգալ Նրա սերը և ճանաչել Նրա փառքը: Այդ ժամանակ Նա կարող է օրհնել մեզ, ինչպես Նա է կամենում: Սա պատահեց Հելամանի որդի Նեփիի հետ, որը հասավ այն աստիճանին, որ Տերը նրան լիովին վստահեց և դրա շնորհիվ, կարողացավ օրհնել նրան այն ամենով, ինչ նա խնդրեց (տես Հելաման 10.4–5):

Յան Մարթելի «Փայի կյանքը» գեղարվեստական գրքում, հերոսն արտահայտում է իր զգացումները Քրիստոսի հանդեպ. «Ես չէի կարողանում Նրան գլխիցս հանել: Մինչև աժմ չեմ կարողանում: Ես անցկացրեցի ամբողջ երեք օր Նրա մասին մտածելով: Որքան Նա ավելի շատ էր ինձ անհանգստացնում, այնքան ավելի քիչ էի կարողանում Նրան մոռանալ: Եվ որքան ավելի շատ էի իմանում Նրա մասին, այնքան ավելի քիչ էի կամենում Նրան լքել» ([2001], 57):

Փրկչի հանդեպ ես ճիշտ այդպես եմ զգում: Նա միշտ մոտ է, հատկապես սրբազան վայրերում և կարիքի դեպքում, և երբեմն, երբ ամենաքիչն եմ սպասում, ես միշտ գրեթե այնպիսի զգացում եմ ունենում կարծես նա ուսիս թփթփացնում է, իմաց տալով, որ Նա սիրում է ինձ: Ես կարող եմ վերադարձնել այդ սերը իմ իսկ անկատար ձևով՝ Նրան տալով իմ սիրտը (տես ՎևՈւ 64.22, 34):

Մի քանի ամիս առաջ ես նստած էի Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետ, երբ նա միսիոներներ էր նշանակում իրենց միսիաներում: Երբ մենք մեկնում էինք, նա սպասեց ինձ, և երբ մենք քայլում էինք, նա դրեց ձեռքը ուսիս: Ես հիշեցրեցի նրան, որ նա նույն բանն արել էր նախկինում Ավստրալիայում: Նա ասաց. «Դա այն պատճառով է, որ ես սիրում եմ քեզ»: Եվ ես գիտեի, որ դա ճիշտ էր:

Ես հավատում եմ, որ եթե մենք Փրկչի հետ քայլելու արտոնությունն ունենայինք, ճիշտ նույն կերպ կզգայինք Նրա ձեռքը մեր ուսին: Դեպի Էմմաուս գնացող աշակերտների պես մեր սրտերը կբորբոքվեին «մեր ներսում» (Ղուկաս ԻԴ.32): Սա է Նրա ուղերձը. «Եկ և տես» (Հովհաննես Ա.39): Իր ձեռքը մեր ուսին միասին քայլելը անձնական, ոգեշնչող կոչ է::

Թող որ մենք բոլորս Ենովսի պես այնպես վստահ զգանք, ինչպես արտացոլված է նրա կարճ բայց խորիմաստ գրքի վերջին հատվածում. «Ես հրճվում եմ այն օրով, երբ իմ մահկանացուն կհագնի անմահություն և կկանգնի նրա առջև. այն ժամանակ կտեսնեմ ես նրա երեսը հաճույքով, և նա կասի ինձ. արի ինձ մոտ, դու, օրհնված, քեզ համար իմ Հոր ապարանքներում տեղ կա պատրաստված» (Ենովս 1.27):

Բազում փորձառությունների շնորհիվ և այն զորությամբ, որով Հոգին վկայել է ինձ, ես վկայում եմ բացարձակ համոզվածությամբ, որ Աստված ապրում է: Ես զգում եմ Նրա սերը: Դա ամենահաճելի զգացումն է: Թող որ մենք անենք անհրաժեշտ ամեն բանհամապատասխանեցնելու մեր կամքը Նրա կամքին և ճշմարտապես սիրենք Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: