Դարձեք դեպի Տերը
Մենք չենք կարող վերահսկել այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ, բայց մենք բացարձակ վերահսկողություն ունենք այն բանի վրա, թե ինչպես ենք արձագանքում փոփոխություններին մեր կյանքում:
1998 թվականի գարնանը ես և Քերոլըկարողացանք միավորելընտանեկան արձակուրդը գործուղման հետ և մի քանի օրովմեր չորս երեխաներին տարանք վերջերս այրիացած զոքանչիսմոտ՝ Հավայան կղզիներ:
Դեպի Հավայան կղզիներ մեր թռիչքից առաջ, մեր չորս ամսական որդուն՝ Ջոնաթանին, ախտորոշեցինմիջին ականջի բորբոքում, մեզ ասացին, որ նա չէր կարող ճանապարհորդել առնվազն երեք-չորս օր: Որոշում ընդունվեց, որ Քերոլը մնար տանը Ջոնաթանի հետ, մինչ ես մնացածներիհետ կճամփորդեի:
Իմ առաջին զգացողությունը մեր ժամանումից քիչ անց այն էր, որ դա այն ուղևորությունը չէր, որ ես էի նախատեսե: Քայլելով ներքև լուսնի լույսով ողողված արմավենիներիարահետով և նայելով օվկիանոսին,ես շրջվեցի, որ իմ մտքերն արտահայտեմկղզու գեղեցկության վերաբերյալ և այդ ռոմանտիկ պահին, Քերոլին հիշելու փոխարեն, ես կարծես նայում էիՔերոլի մոր աչքերի մեջ, ում, կարող եմ ասել, որ շատ եմ սիրում: Դա ուղղակի այն չէր, ինչ եսէի ակնկալում: Ոչ էլ Քերոլն էր սպասումիր արձակուրդը տանը մենակ անցկացնել մեր հիվանդ մանկիկի հետ:
Մեր կյանքում կլինեն ժամանակներ, երբ մենք կհայտնվեքմի անսպասելի արահետում, դիմակայելով հանգամանքներին, որոնք շատ ավելի խիստ են, քան ձախողված արձակուրդը: Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ հաճախ մեր վերահսկողությունից դուրս իրադարձությունները փոխում են մեր ծրագրածկամ սպասվելիք կյանքը:
1944 թվականի հունիսի 6-ին Միացյալ Նահանգների բանակի կրտսեր լեյտենանտ Հայրում Շամուեյը այդ օրվա հարձակման ժամանակափ դուրս եկավՕմահա Բիչում Նաանվտանգ վայրեջք կատարեց, բայց հուլիսի 27-ին Դաշնակից զորքերի առաջխաղացման ժամանակծանր վիրավորվեց հակատանկային ականի պայթյունից: Մի ակնթարթում նրա կյանքը և ապագա բժշկական կարիերան խիստ տուժեցին: Հետևեցին բազմաթիվ վիրահատություններ, որոնք օգնեցին նրան ապաքինվել լուրջ վնասվածքների մեծ մասից, բայց Եղբայր Շամուեյի տեսողությունը երբեք չվերականգնվեց:Ինչպե՞ս նա արձագանքեց:
Հիվանդանոցում երեք տարի վերականգնվելուց հետո նա տուն վերադարձավ Լովել (Վայոմինգ): Նա գիտեր, որբժիշկ դառնալու իր երազանքն այլևս հնարավոր չէր իրականացնել, բայցորոշեց առաջ գնալ, ամուսնանալ և ընտանիք կազմել:
Նա ի վերջո աշխատանք գտավ Բալթիմորում (Մերիլենդ)՝ որպես վերականգնող խորհրդական և կույրերին աշխատանք ապահովող մասնագետ: Իրվերականգման ընթացքում, նա սովորել էր, որ կույրերն ընդունակ են ավելի շատ բաներ անել, քան ինքը կարծում էր ևութ տարիների ընթացքում իր այդ պաշտոնում նաավելի շատ կույր մարդկանց աշխատանքի տեղավորեց, քան որևէ այլ խորհրդատու ողջ երկրում:
Այժմ վստահ լինելով ընտանիքին ապահովելու իր ունակությանը, Հայրումը առաջարկություն արեց իր սիրած աղջկան՝ասելով. «Եթե դու կարդաս նամակները, տեսակավորես գուլպաները և վարես մեքենան, ես կարող եմ անել մնացածը»:Նրանք շուտով կնքվեցին Սոլթ Լեյք Տաճարում և ի վերջո օրհնվեցին ութ երեխաներով:
1954 թվականին Շամուեյները վերադարձան Վայոմինգ, որտեղ Եղբայր Շամուեյն աշխատեց 32 տարի՝ որպես նահանգի խուլերի և կույրերի համար կրթության տնօրեն:Այդընթացքում Չեյենի Առաջին Ծխում նա յոթ տարի ծառայեց որպես եպիսկոպոս, իսկ հետո 17 տարի՝ որպես ցցի հայրապետ: Թոշակի անցնելուց հետո Եղբայր և Քույր Շամուեյները ծառայեցին նաև որպես տարեց զույգ ԱնգլիաԼոնդոնՀարավային Միսիայում:
Հայրում Շամուեյը մահացավ 2011 թվականի մարտին, իրենից հետո թողնելով Տիրոջ հանդեպ հավատքի և վստահության ժառանգություն, նույնիսկ, փորձության պայմաններում իր երեխաների, թոռների և ծոռների մի մեծ սերունդ:
Հայրում Շամուեյի կյանքը գուցե փոխվեց պատերազմի պատճառով, բայց նա երբեք չկասկածեց իր աստվածային էությանը և հավերժական ներուժին:Նրա նման մենք Աստծո հոգևոր որդիներն ու դուստրերն ենք և մենք «ընդունեցինք Նրա ծրագիրը, ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեինք և աշխարհիկ փորձ կուտակեինք դեպի կատարելություն ընթանալու և [մեր]աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»: Ոչ մի տեսակիփոփոխություն, փորձություն կամ հակադրություն չեն կարող փոխել այդ հավերժականընթացքը. միայն մեր ընտրությունները կարող են փոխել, երբ մենք գործադրում ենք մեր ազատ կամքը:
Փոփոխությունները ևդրանցից բխող մարտահրավերները, որոնց մենք հանդիպում ենք մահկանացու կյանքում, գալիս են տարբեր տեսքով, չափերով և ազդեցությամբ, մեզանից յուրաքանչյուրին՝ առանձնահատուկ ուղիներով: Ձեզ նման ես ականատես եմ եղելընկերների և ընտանիքների, որոնք բախվել են դժվարությունների հետևյալ պատճառներով.
-
Սիրելի անձնավորության մահը:
-
Դառը ամուսնալուծությունը:
-
Գուցե երբեք ամուսնանալու հնարավորություն չունենալը:
-
Լուրջ հիվանդությունը կամ վնասվածքը:
-
Եվ նույնիսկ բնական աղետները, ինչպեսվերջերս ականատես եղանք ողջ աշխարհում:
Եվ ցուցակը շարունակվում է: Չնայած յուրաքանչյուր «փոփոխություն» կարող է եզակի լինել մեր անհատական հանգամանքներում, կա մի ընդհանուր տարր, որն առաջանում է փորձության կամ մարտահրավերի ժամանակ՝ հույս և խաղաղություն, որոնք միշտ մատչելի են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով: Հիսուս Քրիստոսի Քավությունն ապահովում է վերջնական ուղղիչ և բուժիչ միջոցներ՝ յուրաքանչյուր վիրավոր մարմնի, վնասված հոգու և կոտրված սրտի համար:
Նա գիտի մի եղանակ, որն ուրիշ ոչ մեկը չի կարող հասկանալ, թե ինչն է մեզ անհրաժեշտ անձնապես, որպեսզի առաջ շարժվենք փոփոխության ընթացքում: Ի տարբերություն ընկերների և սիրելիների, Փրկիչը ոչ միայն համակրում է մեզ, այլևկարողանում է կատարելապես կարեկցել, որովհետև Նա եղել է այնտեղ, որտեղ մենք ենք: Բացի մեր մեղքերիգինը վճարելուց և տառապելուց, Հիսուս Քրիստոսը քայլեց նաև ամեն արահետով, գործ ունեցավ ամեն դժվարության հետ, դիմակայեց ամեն ցավի՝ ֆիզիկական, հուզական ուհոգևոր, որ մենք երբևէ հանդիպում ենք մահկանացու կյանքում:
Հիսուս Քրիստոսի ողորմածությունը և շնորհը չեն սահմանափակվում միայն նրանց համար, ովքեր մեղքեր են գործում … , այնտարածվում է հավերժական խաղաղության խոստումով բոլոր նրանց վրա, ովքեր կընդունեն և կհետևեն Նրան: … Նրա ողորմածությունը հզոր բուժիչ ուժ է, անգամ անմեղ վիրավորների համար»:
Այս մահկանացու փորձառության ընթացքում մենք չենք կարող վերահսկել այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ, բայց մենք բացարձակ վերահսկողություն ունենք այն բանիվրա, թե ինչպես ենքարձագանքում փոփոխություններին մեր կյանքում: Սա չի նշանակում, որ մարտահրավերներն ու փորձությունները, որոնց մենք դիմակայում ենք, ոչ մի հետևանք չեն ունենա և հեշտ է հաղթահարել կամ պայքարել: Սա չի նշանակում, որ մենք ազատ կլինենք ցավից ու վշտից: Բայց դա իրոք նշանակում է, որ կա պատճառ հույսի համար, և որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք առաջ շարժվել և գտնել ավելի լավ օրեր՝ նույնիսկ, ուրախությամբ, լույսով և երջանկությամբ լի օրեր:
Մոսիայի գրքում մենք կարդում ենք Ալմայի պատմությունը, թագավոր Նոյի նախկին քահանայի և նրա ժողովրդի մասին, ովքեր «նախազգուշացված լինելով Տիրոջից …հեռացան անապատ թագավոր Նոյի զորքերից առաջ»:Ութ օր հետո «նրանք հասան …մի շատ գեղեցիկ և հաճելի երկիր», որտեղ «նրանք վրաններ խփեցին, և սկսեցին մշակել հողը, և սկսեցին շենքեր կառուցել»:
Իրավիճակը, որում նրանք գտնվում էին, խոստումնալից էր թվում: Նրանք ընդունել էին Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նրանք մկրտվել էին որպես ուխտ, որ իրենք ծառայելու էին Տիրոջը և պահելու էին Նրա պատվիրանները: Եվ «նրանք բազմացան ու չափազանց ուժեղացան երկրում:»
Սակայն, նրանց հանգամանքները շուտով փոխվելու էին: «Լամանացիների մի բանակ երկրի սահմաններում էին»: Ալման և նրա ժողովուրդը շուտով գերության մատնվեցին և «այնքան մեծ էին նրանց չարչարանքները, որ նրանք սկսեցին ուժգնորեն աղաղակել առ Աստված»: Բացի այդ, զավթիչներընրանց նույնիսկ հրամայեցին, որ նրանք դադարեցնեն իրենց աղոթքները, այլապես «ում գտնեին առ Աստված կանչելիս, պետք է մահվան դատապարտվեին»: Ալման և նրա ժողովուրդը ոչինչ չէին արել, որ արժանանային այդ նոր վիճակին: Նրանք ինչպե՞ս արձագանքեցին։
Աստծուն մեղադրելու փոխարեն, նրանք դարձան դեպի Նա և «դուրս թափեցին իրենց սրտերն առ նա»: Ի պատասխան նրանց հավատքին և լուռ աղոթքներին, Տերը պատասխանեց. «Հանգիստ եղեք:…Ես … կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին:» … Շուտով «Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»: Չնայած դեռ գերությունից ազատված չէին, դառնալովդեպի Տերը և ոչ թե Տիրոջից շրջվելով, նրանք օրհնվեցին համաձայն իրենց կարիքների ևՏիրոջ իմաստության:
Երեց Դալլին Հ. Օուքսնուսուցանել է. «Բժշկող օրհնությունները գալիս են շատ ուղիներով, յուրաքանչյուրը մեր անձնական կարիքներին համապատասխան, ըստ Նրա իմացության, ով մեզ ամենաշատն է սիրում: Երբեմն «բժշկումը» ապաքինում է մեր հիվանդությունը կամ թեթևացնում մեր բեռը: Բայց երբեմն մենք բժշկվում ենք՝ մեզ վրա դրված բեռները կրելու համար ուժ, հասկացողություն կամ համբերություն ստանալով»:
Ի վերջո «այնքան մեծ էր նրանց հավատքը և համբերությունը», որ Ալման և նրա ժողովուրդը ազատվեցին Տիրոջ կողմից, ինչպես մենք, «և նրանք գոհություն հայտնեցին», «քանզի նրանք ճորտության մեջ էին, և ոչ ոք չէր կարող ազատել նրանց, բացի, Տիրոջից՝ իրենց Աստծուց»:
Ցավալինայն է, որ շատ հաճախ նրանք, ովքեր ամենաշատը կարիք ունեն, հեռու են շրջվում օգնության միակ կատարյալ աղբյուրից՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից: Մի նմանատիպ սուրբ գրային պատմություն «պղնձե օձի» մասին ուսուցանում է մեզ, որ մենք ունենք ընտրություն, երբ հանդիպում ենք մարտահրավերների:Երբ Իսրայելի զավակներից շատերը խայթվեցին «թևավոր կիզող օձերից», «մի նախատիպ էր բարձրացվել…որ, ով որ նայեր դրա վրա …ապրեր: [Բայց դա ընտրություն էր:] Եվ շատերը նայեցին ու ապրեցին:
Բայց կային շատերը, ովքեր այնպես էին կարծրացած, որ նրանք հրաժարվեցին նայել, այդ պատճառով նրանք մեռան»:
Հնադարյան իսրայելացիների նման, մեզ ևս հրավիրումև խրախուսում են նայել դեպի Փրկիչը և ապրել, քանզի Նրա լուծը քաղցր է և նրա բեռը թեթև, նույնիսկ, երբ մերը կարող է ծանր լինել:
Կրտսեր Ալման ուսուցանեց այս սրբազան ճշմարտությունը, երբասաց. «ես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»:
Այս վերջին օրերում, Տերը տվել է մեզ բազմաթիվ աղբյուրներ՝ մեր «պղնձե օձերը», որոնքբոլորը նախատեսված են օգնելու մեզ նայելՔրիստոսին ևմեր վստահությունը Նրա վրա դնել: Գործ ունենալով կյանքի մարտահրավերների հետ,չպիտի անտեսենք իրականությունը, այլ ավելի շուտպիտի ընտրենք ինչի վրա կենտրոնանալ և ընտրենք հիմքը, որի վրապիտի կառուցենք:
Այս աղբյուրները ներառում են, բայցչեն սահմանափակվում.
-
Սուրբ գրությունների և ապրող մարգարեների ուսմունքների կանոնավոր ուսումնասիրություն:
-
Հաճախակի անկեղծ աղոթք և ծոմ:
-
Արժանավոր ճաշակել հաղորդությունը:
-
Կանոնավորայցելություններ տաճար:
-
Քահանայության օրհնություններ:
-
Իմաստուն խորհրդատվություն ուսուցանված մասնագետների միջոցով:
-
Եվ նույնիսկ դեղորայք, երբ ճիշտնշանակված է և օգտագործվում է, ինչպես նշված է:
Կյանքի հանգամանքների ինչ փոփոխության էլհանդիպենք մեր ճանապարհին և ինչ անսպասելի ուղիով էլ ստիպված լինենք ճամփորդել, թե ինչպեսկարձագանքենք՝ մերընտրությունն է: Մեր լավագույն տարբերակն է՝ միշտ շրջվել դեպի Փրկիչըև բռնել Նրա մեկնած ձեռքը:
Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է այս հավերժական ճշմարտությունը. «իսկական, հարատև երջանկությունը, որն ուղեկցվում է ուժով, քաջությամբ և կարողությամբ հաղթահարելու ամենամեծմարտահրավեր հանդիսացող դժվարությունները, գալիս է մի կյանքից, որը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսում:… Մի գիշերվա արդյունքով երաշխավորություն չկա, բայց կա բացարձակ համոզվածություն, որ Տիրոջ ժամանակին կգան լուծումներ, կգերիշխի խաղաղություն և դատարկությունը կլցվի»:
Այս ճշմարտությունների մասին ես կիսվում եմ իմ վկայությամբ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: