2010–2019 թթ․
Միացրեք ձեր լույսը
Հոկտեմբեր 2017


2:3

Վառեք ձեր լույսը

Մարգարեներն ապավինում են մեզ, իմ քույրեր։ Դուք կլինե՞ք արդարակյաց: Դուք կարտահայտե՞ք ձեր հավատքը։ Կարո՞ղ եք վառել ձեր լույսը:

Միգուցե դուք չգիտեք, բայց Նախագահ Մոնսոնը և ես երկվորյակներ ենք։ Այն օրը, այն նույն ժամին, երբ ես ծնվեցի հյուսիսային Կալիֆորնիայում, 36-ամյա Թոմաս Մոնսոնը հաստատվեց որպես նոր Առաքյալ։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ես հատուկ և անձնական կապ ունեմԱստծո մարգարեի՝ Նախագահ Մոնսոնի հետ։

Մարգարեները խոսում են կանանց մասին։ Դուք կլսեք նրանց խոսքերը այս հավաքին։ Ուզում եմելույթս սկսել40 տարի առաջ Նախագահ Սպենսեր Վ Քիմբալի կողմից գրված մի նշանավոր մարգարեությունով: 1979 թվականի սեպտեմբերին Եկեղեցու կանայք երկրորդ անգամն էին հավաքվում իրենց համաշխարհային ժողովին։ Նախագահ Քիմբալը պատրաստել էր իր ելույթը, սակայն համաժողովի օրը նա հայտնվեց հիվանդանոցում։ Այդ պատճառով նա խնդրեց իր տիկնոջը՝ Կամիլա Այրինգ Քիմբալին, իր փոխարեն ընթերցելելույթը։

Քույր Կամիլա Այրինգ Քիմբալը խոսում է բեմահարթակից

Քույր Քիմբալը կարդաց մարգարեի խոսքերը, որոնք կարևորում էին ՎՕՍ կանանց ազդեցությունը աշխարհի լավ կանանց վրաՓրկիչի Երկրորդ Գալուստից առաջ։Ելույթի վերջում հնչեց ոգեշնչող կոչ՝ ուղղված Եկեղեցու կանանց, որի շուրջ մենք խոսում ենք այդ ժամանակից ի վեր։

Թույլ տվեք մի փոքր մեջբերում անել Նախագահ Քիմբարի խոսքերից․

«Վերջապես, իմ սիրելի՛ քույրեր, թույլ տվեք մի առաջարկություն անել, որի մասին նախկինում չի խոսվել կամ, եթե խոսվել է, ոչ այս ձևով․Վերջին օրերում Եկեղեցում մեծ աճ տեղի կունենա հիմնականում այն պատճառով, որ աշխարհի լավ կանանցից շատերը … մեծ թվով կմիանան Եկեղեցուն։ Դա տեղի կունենա այնպիսի չափերով, որ Եկեղեցու կանայք իրենց կյանքով արդարակեցություն և պարզություն կարտացոլեն, և դա այնքան վառ կարտահայտվի, որ Եկեղեցու կանայք առանձնահատուկ ձևով կտարբերվեն աշխարհի կանանցից։

Աշխարհի իրական հերոսուհիների մեջ, ովքեր կմիանան Եկեղեցուն, կլինեն կանայք, որոնք ավելի շատ մտահոգված կլինեն արդարակյաց, քան եսասեր լինելով։ Այդ իսկական հերոսուհիները ունեն ճշմարիտ խոնարհություն, որն ավելի մեծ արժեք է համարում բնավորության անաչառությունը, քան տեսանելիությունը։ …

«…Կլինի այնպես,… որ վերջին օրերին Եկեղեցու օրինակելի կանայք վիթխարի ուժ կներկայացնեն, ինչը վերաբերում է Եկեղեցու թվական և հոգևոր աճին»:

Ինչպիսի՜ մարգարեական հայտարարություն: Որպես ամփոփում.

  • Կանանց միջև լավ հարաբերություններն են նպաստելու գալիք տարիներին Եկեղեցու հիմնական աճին։

  • Ընկերական կապերը, որ Սփոփող Միության կանայք, երիտասարդ կանայք և երեխաների միության աղջիկները կստեղծեն այլ կրոնների և հավատքների անկեղծ, հավատարիմ և աստվածային կանանց ու աղջիկների հետ, կդառնան այն վիթխարի ուժը, որով Եկեղեցին կաճի վերջին օրերում։

  • Այլ տեղերից եկող այդ կանանց Նախագահ Քիմբալը կոչում է հերոսուհիներ, որոնք ավելի շատ մտահոգված են արդարակյաց, քան եսասեր լինելով, ովքեր ցույց կտան մեզ, որ բնավորության անաչառությունը ավելի արժեքավոր է, քան տեսանելիությունը։

Այդ լավ կանանցից շատերին ես հանդիպում եմ, երբ աշխարհով մեկ շրջելիս կատարում եմ իմ աշխատանքը։ Նրանց ընկերությունը թանկ է ինձ համար։ Դուք նույնպես ճանաչում եք նրանցից շատերին ձեր ընկերների և հարևանների մեջ։ Նրանք կարող են լինել կամ չլինել Եկեղեցու անդամ այս պահին, սակայն մենք ընկերություն ենք անում, որը շատ կարևոր է։ Իսկ ինչպե՞ս ենք մենք կատարում մերբաժինը:Մենք ի՞նչ պիտի անենք: Նախագահ Քիմբալը անդրադառնում է հինգ քայլերի․

Առաջինը՝ արդարակյաց լինելն է։ Արդարակյաց լինելչի նշանակում լինել կատարյալ կամ երբեք սխալներ չգործել։ Դա նշանակում է ներքին կապ ստեղծել Աստծո հետ, ապաշխարել մեղքերից և սխալներից և պատրաստակամօգնել ուրիշներին։

Ապաշխարած կանայք փոխում են պատմության ընթացքը։ Ես մի ընկերուհի ունեմ, որն ավտովթարի զոհ է դարձել փոքր տարիքում և կախվածություն ձեռք բերել ցավազրկող դեղորայքից։ Հետո նրա ծնողներըամուսնալուծվեցին։ Ապա նա հղիացավ կարճատև կապից հետո, և նրա կախվածությունները շատացան։ Բայց մի երեկո նա նայեց այն խառնաշփոթին, որ առաջացել էր իր կյանքում, և մտածեց․ «Բավական է»։ Եվ նա աղերսեց Փրկիչ Հիսուս Քրիստոսին օգնության համար։ Նա ասաց, որ իմացել էր, որ Հիսուս Քրիստոսն ավելի ուժեղ էր գտնվել, քան ինքը և իրսոսկալի հանգամանքներն են, և որ ինքըկարող էր ապավինել Նրա զորությանը, անցնելով ապաշխարության ճանապարհով։

Վերադառնալով դեպի Տերը և Նրաճանապարհները, նա փոխեց իր,իր փոքրիկ տղայիև իր նոր ամուսնու կյանքի պատմության ընթացքը։ Նա արդարակյաց է և նրասիրտը բաց է ուրիշների համար, ովքեր սխալներ են կատարում և ցանկանում փոխվել։ Ինչպես բոլորս, նա ևս կատարյալ չէ, սակայն նա գիտե, ինչպես ապաշխարել և շարունակել փորձել։

Երկրորդը՝ ճիշտ արտահայտվելն է։ Ճիշտ արտահայտվել նշանակում է հստակ նկարագրել, թե ինչ եք զգում և ինչու։ Այս տարվա սկզբին իմ ֆեյսբուքի լրահոսում մի գրառում հայտնվեց, որը քննադատում էր քրիստոնեությունը։ Ես կարդացի, մի փոքր զայրացա, բայց չանդրադարձա դրան։ Սակայն ծանոթներիցս մեկը, ով մեր հավատքից չէ, արձագանքեց իր գրառումով։ Նա գրեց․ «[Սա] ուղիղ հակառակն է այն բանի, ինչ քարոզում էր Հիսուսը․ նա … արմատական հայացքներ ուներ իր ժամանակների համար, նա… հավասարություն բերեց աշխարհ։ … Նա [խոսեց] պոռնիկների հետ, [ճաշեց] հարկ հավաքողի հետ … , ընկերացավ անզոր կանանց և երեխաների հետ … , [և] տվեց մեզ բարի Սամարացու պատմությունը։ … Ստացվում է, որ … իսկական քրիստոնյաները ձգտում են լինել ԱՌԱՎԵԼ սիրող մարդիկ աշխարհում»։4 Երբ կարդացի, մտածեցի․ «Ինչո՞ւ ինքս չգրեցի դա»։

Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի սովորել ավելի լավ արտահայտելու մեր հավատքի հիմքերը։ Ի՞նչ ես մտածում Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ ես մնում Եկեղեցում: Ինչո՞ւ ես հավատում, որ Մորմոնի Գիրքը սուրբ գրություն է։ Որտեղի՞ց ես խաղաղություն ստանում։ Ինչո՞ւ է կարևոր, որ մարգարեն 2017-ին էլ ասելիք ունի։ Որտեղի՞ց գիտես, որ նա ճշմարիտ մարգարե է։ Օգտագործեք ձեր ձայնը և ձեր ուժը արտահայտելու համար այն, ինչ զգում եք և գիտեք՝ սոցիալական լրատվամիջոցներից, ձեր ընկերների հետ հանգիստ զրույցներից և ձեր թոռների հետ խոսակցությունից։ Ասացեք նրանց, թե ինչու եք հավատում, որտեղից գիտեք, ինչ եք զգում, արդյոք երբևէ կասկածել եք, ինչպես եք դա հաղթահարել, ինչ նշանակություն ունի ձեզ համար Հիսուս Քրիստոսը։ Ինչպես ասել է Պողոս Առաքյալը․ «Մի վախենաք, … այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեցեք․ Եվ միշտ պատրաստ եղէք պատասխան տալու ամենին, … որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցն է»:

Երրորդը՝ տարբերվելն է։ Թույլ տվեք պատմել մի դեպքի մասին, որը տեղի ունեցավ այս հուլիսին Պանամա Սիթի լողափում (Ֆլորիդա)։ Կեսօրից հետոՌոբերտա Արսրեյը նկատեց իր երկու երիտասարդ տղաներին, որոնք գոռալովօգնություն էին կանչումօվկիանոսիափից 90 մետր հեռավորության վրա։ Նրանք հայտնվել էին ուժեղ հոսանքի մեջ, որը քշում էր նրանց դեպի օվկիանոս։ Մոտ գտնվող զույգը փորձեց փրկել տղաներին, բայց նույնպես ընկավ հոսանքի մեջ։ Արսրեյի ընտանիքի անդամները լողալով փորձեցին հասնել և փրկել մաքառող լողորդներին, և շատ շուտով ինը հոգի գերի էին ընկել հոսանքին։

Պարաններ չկային: Փրկարարներ չկային: Ոստիկանությունը փրկարար նավակի կարգադրություն էր ուղարկել, բայց օվկիանոսում գտնվող մարդիկ արդեն 20 րոպե պայքարի մեջ էին, ուժասպառ էին եղել և նրանց գլուխները սուզվում էին ջրի տակ։ Ափին գտնվողների և իրավիճակին հետևողների մեջ էր Ջեսիկա Մեյ Սիմոնսը։ Նրա և նրա ամուսնու մոտ միտք ծագեցմարդկային շղթա կազմել։ Նրանք ձայն տվեցին ափին գտնվողներին, խնդրելով օգնել իրենց, և տասնյակ մարդիկձեռքձեռքի տվեցին և մտան օվկիանոս։ Ջեսիկան հետագայում գրել էր․ «Աննկարագրելի էր տեսնել, ինչպես էին տարբեր ազգությունների և սեռի մարդիկ միավորել իրենց ջանքերըԼՐԻՎանծանոթ մարդկանց փրկելու համար»։ 80 հոգուց կազմված շղթան ձգվեց դեպի լողորդները։ Նայեք այդ զարմանալի պահը պատկերող լուսանկարին։

Մարդկային շղթա կազմող լողորդները

Ափինգտնվողները մտածում էին միայն ավանդական լուծումների մասին և կաթվածահար էին եղել։ Բայց միզույգ վայրկյանների ընթացքում այլ լուծում գտավ։ Նորարարությունը և ստեղծարարությունը հոգևոր պարգևներեն։ Երբ մենք պահում ենք մեր ուխտերը, ապա տարբերվում ենք մյուսներից մեր մշակույթում և հասարակության մեջ , բայց դա մեզ ոգեշնչման հնարավորություն է տալիս, որպեսզիգտնենք այլ լուծումներ, այլ մոտեցումներ, այլ կիրառումներ։ Միշտ չէ, որ մենք կհարմարվենքայս աշխարհին, սակայն դրական մոտեցմամբտարբերվելով,կարող ենքկյանքի ուղի դառնալ նրանց համար, ովքեր մաքառումներիմեջ են։

Չորրորդը՝ առանձնանալն է։ Առանձնանալ նշանակում է ընդունվել մյուսների կողմից որպես լավ ձևավորված անհատ։ Թույլ տվեք վերադառնալ Ջեսիկա Մեյ Սիմոնսի պատմությանը լողափում։ Երբ այդ մարդկային շղթան ձգվեց դեպի լողորդները, նա գիտեր, որ ի վիճակի էր օգնել։ Ջեսիկա Մեյն ասաց․ «Ես կարող եմ պահել շնչառությունս … և հեշտությամբ անցնել օլիմպիական լողավազանը և գալ հետ։ [Ես գիտեի ինչպես կարող էի դուրս գալ հոսանքից։] Ես գիտեի, որ կարող էի [բոլոր լողորդներին] հասցնել մարդկային շղթայի մոտ»։ Նա և նրա ամուսինը վերցրին թեթև լողատախտակներ և մեկ այլ փրկարարի հետ լողացին դեպի տուժածները, ապա մեկ առ մեկ նրանց փոխանցեցին շղթային, որը նրանց ապահով հասցրեց ափ։ Ջեսիկան օժտված էրառանձնակիհմտությամբ․ նա գիտեր՝ ինչպես լողալ հոսանքի դեմ։

Վերականգնված ավետարանը ընդունելի է որպես լավ ձևավորված վարդապետություն։ Բայց մենք պետք է տարբերվենքնրանով, թե ինչպես ենք հետևում ավետարանին։Ինչպես Ջեսիկան էր վարժ լողում, այնպես էլ մենք պիտի վարժվենքավետարանով ապրել, նախքանդժբախտ պատահարը տեղի կունենա, որպեսզի այդ պահին առանց վախենալու,բավականին ուժեղ լինենք՝ օգնելու նրանց, ովքեր քշվում են հոսանքի կողմից։

Եվ վերջապես, հինգերորդը՝ վերը նշված մեկից չորս քայլերը երջանկությանոգով կատարելն է։ Երջանիկ լինելչի նշանակում արհեստական ժպիտ ունենալ դեմքին անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում։ Բայց դա նշանակում է պահել Աստծո օրենքները և օգնել ու բարձրացնել մյուսներին։ Երբ մենք օգնում ենք, երբ բարձրացնում ենք մյուսների բեռը, օրհնում ենք մեր կյանքը այնպես, որ փորձությունները այլևս չեն սպառնում մեզ։ Նախագահ Հինքլիի այս մեջբերումը դրված է այնտեղ, որտեղ ես այն տեսնում եմ ամեն օր։Նա ասել է․ «Դուք չեք … կառուցում, ելնելովհոռեսությունից կամ նենգությունից։ Երբ դուք նայում եք լավատեսությամբ, աշխատում հավատով, լավ բաները տեղի են ունենում»:

Որպես այդպիսի ուրախ և լավատես հոգու օրինակ ես ճանաչում եմ Էլզա անունով 13-ամյա մի աղջկա, ում ընտանիքը տեղափոխվում է Բատոն Ռուժ (Լուիզիանա)՝ ընկերներից 2900 կմ հեռու։ Երբ 13 տարեկան ես, հեշտ չէ նոր վայր տեղափոխվել։ Էլզան, հասկանալիորեն, կասկածներ ուներայդ տեղափոխության հետ կապված, ուստինրա հայրը օրհնություն տվեց նրան։ Օրհնության ժամանակ նրա մայրը հաղորդագրություն ստացավ հեռախոսով։ Լուիզիանայի ծխում ապրող երիտասարդ կանայք ուղարկել էին այս նկարը և այս խոսքերը․ «Խնդրում ենք, արի մեր ծուխ»։

Երիտասարդ կանայք ողջույնի նշանով

Այս երիտասարդ կանայք այնքան լավատես էին, որ սիրեցին Էլզային մինչև նրան հանդիպելը։ Նրանց խանդավառությունը լավատեսությամբ վարակեց Էլզային այդ տեղափոխությանհարցում և պատասխանեց նրա աղոթքին՝ թե արդյոք ամեն ինչ լավ էր լինելու։

Երջանկությունից և լավատեսությունից գալիս է էներգիա, որը ոչ միայն օրհնում է, այլև շենացնում մեր շուրջը գտնվողներին։ Մի փոքր արարք, որով դուք լուսավորում եք մյուսների երջանկությունը, ցույց է տալիս, որ դուք արդեն իսկ կրում եք Նախագահ Քիմբալի վառած ջահը։

Ես 15 տարեկան էի, երբ հնչեց Նախագահ Քիմբալի ելույթը։ Մենք, ովքեր 40անց ենք, այդ օրից ի վեր կրում ենք Նախագահ Քիմբալի այդ կոչը։ Այժմ, ես նայում եմ ձեզ՝ 8, 15, 20 և 35-ամյա աղջիկներ և կանայք, և ես պատրաստվում եմ այդ ջահը փոխանցել ձեզ։ Դուք այս Եկեղեցու ապագա ղեկավարներն եք, և դուք եք առաջ տանելու այս լույսը ու դառնալու նրա մարգարեության իրականացումը։Մենք, ովքեր 40անց ենք, գրկում ենք ձեզ մեր ձեռքերով և զգում ձեր ուժն ուէներգիան։ Մենք ունենք ձեր կարիքը:

Լսեք, թե ինչ է ասվում այս սուրբ գրության հատվածում․ ՎևՈւ 49․26–28։ Միգուցե այն գրվել է բոլորովին այլ հանգամանքներում, բայց այս երեկո Սուրբ Հոգու միջոցով ես հույս ունեմ, որ դուք կտանեք այդ խոսքերը ձեզ հետ՝ որպես ձեր անձնական կոչ այս սրբազան աշխատանքը կատարելու։

«Ահա, ես ասում եմ ձեզ. Առաջ գնացեք, ինչպես ես պատվիրել եմ ձեզ. ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից. խնդրեք և դուք կստանաք. թակեք և ձեզ կբացվի:

Ահա, ես կգնամ ձեր առջևից և ձեր թիկնապահը կլինեմ. և ես կլինեմ ձեր մեջ, և դուք չեք շփոթվի:

Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ, և ես շուտով գալիս եմ»:

Ես դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ եղեք այնպիսի դիրքում, որպեսզի զգաք ձեր հանդեպ Աստծո շռայլսերը։ Դուք չեք կարող դուրս մնալ այս սիրո ազդեցությունից։ Երբ զգում եք Նրա սերը, երբ սիրում եք Նրան,ապաշխարում եք և պահում Նրա պատվիրանները: Երբ պահում եք Նրա պատվիրանները, Նա կարողանում է օգտագործել ձեզ Իր գործում։ Նրա գործը և փառքը կանանց ու տղամարդկանց վեհացումն ու հավերժական կյանքն է։

Մարգարեներն ապավինում են մեզ, իմ քույրեր։ Դուք կլինե՞ք արդարակյաց: Դուք կարտահայտե՞ք ձեր հավատքը։ Կարո՞ղ եք լինել տարբերվող և առանձնակի։ Կարո՞ղ է ձեր երջանկությունը, անկախ փորձություններից, գրավել ուրիշներին, ովքեր բարի են ու ազնվազարմ և ովքեր ունեն ձեր ընկերության կարիքը։ Կարո՞ղ եք վառել ձեր լույսը։ Ես վկայում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը կքայլի մեր առջևում և կլինի մեր մեջ։

Ես ավարտում եմ մեր սիրված մարգարե Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերով․ «Իմ սիրելի քույրեր, սա ձեր օրն է, սա ձեր ժամանակն է»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Նախագահ Բրիգամ Յանգ․ «Եկեք [քույրեր] կազմակերպենք Կանանց Սփոփող Միություններ տարբեր ծխերում։ Մենք շատ տաղանդավոր կանայք ունենք մեր մեջ, և մեզ անհրաժեշտ է նրանց օգնություննայս հարցում։ Ոմանց կարող է թվալ, թե սա աննշան մանրուք է, սակայն դա այդպես չէ․ դուք կտեսնեք, որ քույրերը կլինեն շարժման աղբյուրը» ( Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 41)։

    Նախագահ Լորենզո Սնոու․ «Դուք միշտ եղել եք Քահանայության կողքին՝ պատրաստ … անելու ձերբաժինը Աստծո արքայության շահերը առաջ տանելու գործում, և մասնակցելով այդ աշխատանքին, դուք անշուշտ մասնակից կդառնաք աշխատանքի հանդիսավոր ավարտին և այն վեհացմանն ու փառքին, որ Տերը կշնորհի Իր հավատարիմ զավակներին» (Daughters in My Kingdom, 7)։

    Նախագահ Սպենսեր Վ Քիմբալ. «Այս կազմակերպության մեջ զորություն կա, որը դեռևս լիովին չի օգտագործվել ամրացնելու Սիոնի տները և կառուցելու Աստծո արքայությունը, և չի օգտագործվի լիարժեք, մինչև և՛ քույրերը, և՛ քահանայությունը չըմբռնեն Սփոփող Միության տեսլականը» (Daughters in My Kingdom, 142):

    Նախագահ Հովարդ Վ․ Հանթեր․ «Մեծ է Եկեղեցու կանանց համախմբվելու կարիքը, որպեսզի նրանք կանգնեն Եղբայրների հետ և նրանց կողքին՝ մեզ շրջապատող չարիքն արմատախիլ անելու և մեր Փրկիչի գործն առաջ տանելու համար:… Այնպես որ, մենք աղաչում ենք ձեզ՝ ծառայեք բարու ձեր հզոր ազդեցությամբ՝ ի զորացումն մեր ընտանիքների, եկեղեցու և մեր համայնքների» (Daughters in My Kingdom, 157):

    Նախագահ Գորդոն Բ Հինքլի․ «Այս Եկեղեցու կանանց մեջ մեծ ուժ ու կարողություն կա: Կա առաջնորդություն և ուղղություն, որոշակի անկախության ոգի, և սակայն Տիրոջ արքայության մի մասը լինելու մեծ բավականությունը և ձեռք ձեռքի տվածքահանայություն կրողների հետ աշխատելը այն առաջ կտանի» (Daughters in My Kingdom, 143):

    Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը մեջբերում է Սփոփող Միության գերագույն նախագահ Բել Սմիթ Սպաֆորդի խոսքերը․ «Երբեք կանայք չեն ունցել ավելի մեծ ազդեցություն աշխարհում, քան այսօր։ Երբեք հնարավորությունների դուռը այսքան լայն չի բացվել նրանց առաջ։ Սա կանանց համար գրավիչ, հետաքրքիր, դժվարին և պահանջաշատ ժամանակ է։ Սա վարձահատույցով լի ժամանակ է, եթե մենք պահենք մեր հավասարակշռությունը, սովորենք կյանքի ճշմարիտ արժեքները և իմաստուն ձևով որոշենք առաջնահերթությունները» [A Woman’s Reach (1974), 21]։ Իմ սիրելի՛ քույրեր, սա ձեր օրն է, սա ձեր ժամանակն է» (“The Mighty Strength of the Relief Society,” Ensign, Nov. 1997, 95)։

    Նախագահ Ռասսել Մ. Նելսոն․ «Ես աղերսում եմ ձեզ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քույրե՛ր, շարունակեք գործել: Ավելի քան երբևէ, ձեր օրինական և կարևոր տեղը զբաղեցրեք ձեր տանը, ձեր համայնքում և Աստծո արքայությունում: Ես խնդրում եմ ձեզ, իրականություն դարձրեք Նախագահ Քիմբալի մարգարեությունը: Եվ ես Հիսուս Քրիստոսի անունով խոստանում եմ ձեզ, որ այդպիսով Սուրբ Հոգին աննախադեպ ձևով կմեծացնի ձեր ազդեցությունը» (“A Plea to My Sisters,” Liahona, Nov. 2015, 97)։

  2. See the video of Sister Camilla Kimball reading President Spencer W. Kimball’s address at conference.lds.org; see also Spencer W. Kimball, “The Role of Righteous Women,” Ensign, Nov. 1979, 102–4.

  3. Spencer W. Kimball, “The Role of Righteous Women,” 103–4; emphasis added.

  4. Ա Պետրոս 3․14–15

  5. See McKinley Corbley, “80 Beachgoers Form Human Chain to Save Family Being Dragged Out to Sea by Riptide,” July 12, 2017, goodnewsnetwork.org.

  6. Jessica Mae Simmons, in Corbley, “80 Beachgoers Form Human Chain.”

  7. Simmons, in Corbley, “80 Beachgoers Form Human Chain.”

  8. Sես Ալմա 41․10; 34․28, Վարդապետություն և Ուխտեր 38․27, Ղուկաս 16․19–25

  9. Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley(2016), chapter 71.

  10. Note from Virginia Pearce family

  11. Վարդապետություն և ուխտեր 49․26-28

  12. Thomas S. Monson, “The Mighty Strength of the Relief Society,” 95