2010–2019 թթ․
Գաղթը շարունակվում է
Հոկտեմբեր 2017


2:3

Գաղթը շարունակվում է

Դեպի մեր Երկնային Հայրը ետդարձի ուղին ամենակարևոր ուղին է մեր կյանքում:

Հարյուր յոթանասուն տարի առաջ Բրիգամ Յանգը նայեց Սոլթ Լեյքի հովտին առաջին անգամ և հայտարարեց. «Սա է ճիշտ տեղը»: Նա գիտեր այդ վայրը, որովհետև Տերը նրան հայտնի էր դարձրել այն:

Մինչև 1869 թվականը ավելի քան 70000 Սրբեր անցան գաղթի նույն ճանապարհով: Չնայածլեզվում, մշակույթում և ազգությունների միջև տարբերություններին, նրանք կիսում էին մի վկայություն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին և ցանկություն՝ կառուցել Սիոնը, որը խաղաղության, երջանկության և գեղեցկության մի վայր է՝ Փրկիչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար:

Ջեյն Մանինգ Ջեյմս

Ջեյն Մանինգ Ջեյմսը առաջին Սրբերի թվում էր, ովքեր ժամանեցին Յուտա. նաազատ արձակված մի ստրուկի դուստր էր, վերականգնված Եկեղեցու մի նորադարձ և մի շատ նշանավոր աշակերտ, ով դիմակայել էր դժվարին մարտահրավերների: Քույր Ջեյմսը մնաց հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ մինչև իր մահը՝ 1908 թվականը:

Նա գրել է. «Ես ուզում եմ ասել հենց այստեղ, որ իմ հավատքը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ, ինչպես այն ուսուցանվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, այնքան ուժեղ է այսօր, ոչ,ավելի ուժեղ է, քան այն օրը, երբ ես մկրտվեցի:Ես վճարում եմ իմ տասանորդներն ու զոհաբերությունները, պահում եմ իմաստության խոսքը, ես շուտ եմ քնումև վաղ եմ վեր կենում, ես փորձում եմլավ օրինակ հանդիսանալ բոլորի համար:

Քույր Ջեյմսը ուրիշ շատ Վերջին Օրերի Սրբերի նման, ոչ միայն կառուցեց Սիոնը արյամբ, քրտինքով և արցունքներով, այլև ձգտեց Տիրոջ օրհնություններին, որքան կարողացավ, ապրեցավետարանի սկզբունքներով,դիմանալով հավատքով առ Հիսուս Քրիստոսը, ովմեծ բժշկողն է բոլորի, ովքեր անկեղծորեն որոնում են Նրան:

Առաջին Սրբերը կատարյալ չէին, բայց նրանք հաստատեցին մի հիմք, որի վրա մենք կառուցում ենք ընտանիքներ և մի հասարակություն, ովքեր սիրում են և պահում ուխտեր, որոնք մեկնաբանվում են տարբեր նորությունների պատմություններով ողջ աշխարհում, շնորհիվՀիսուս Քրիստոսի հանդեպ մեր նվիրվածության և կամավոր ջանքերի, օգնելով նրանց ովքեր մոտիկ են և հեռու:

Նախագահ Այրինգ, կարելի՞ է երախտագիտություն հայտնել տասնյակ հազարավոր դեղին վերնաշապիկներով հրեշտակներին, ովքեր ծառայում են Տեխասում, Մեքսիկայում և այլ վայրերում, ձեր թույլտվությամբ:

Եսխորը համոզմունք ունեմ, որ եթե մենք կորցնենք մեր կապերը նրանց հետ, ովքեր գնացել են մեզանից առաջ, ներառյալ՝ մեր ռահվիրա նախահայրերն ու մայրեըը, մենք կկորցնենք մի շատ արժեքավոր գանձ: Ես խոսել եմ «Հավատք ամեն քայլում» թեմայի վերաբերյալ անցյալում և կշարունակեմ ապագայում, որովհետև ես գիտեմ, որ սերունդներ մեծացնելու համար պետք է ունենալ նույն տեսակի հավատք, ինչպիսին ունեին առաջին Սրբերն առ Տեր Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանը:

Իմ սեփական ռահվիրա նախահայրերն ու մայրերը նրանց շարքում էին, ովքեր հավատարիմ ռահվիրաներ էին, ովքեր քաշեցին ձեռնասայլակներ, վարեցին կառքեր և քայլեցին դեպի Յուտա:Նրանք Քույր Ջեյն Մանինգ Ջեյմսի նման ունեին խորը հավատք իրենց յուրաքանչյուր քայլի հանդեպ, երբ քայլում էինգաղթի ճանապարհով:

Նրանց օրագրերը լի են նեղությունների, սովի և հիվանդության մասին նկարագրություններով և նաև Աստծո հանդեպ վկայություններով՝ իրենց հավատքի և Հիսուս Քրիստոսի վերականագնված ավետարանի մասին:

Նրանքքիչ աշխարհիկ իրերունեին, բայց վայելում էին օրհնությունների առատություն եղբայրներից և քույրերից, ում նրանք գտել էին Հիսուս Քրիստոսի Եկեղեցում:Երբ նրանք կարողանում էին, բարձրացնում էին վայր ընկածներին և օրհնում հիվանդներին միմյանց ծառայելու և Աստծո քահանայության միջոցով:

Յուտայի Քաշ հովտում քույրերը ծառայեցին Սրբերին Սփոփող Միության ոգով. «Աշխատել միասնաբար օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են»: Իմ նախատատՄարգարեթ ՄաքՆիլ Բալլարդը ծառայեց իր ամուսնու՝ Հենրիի կողքին, երբ նա 40 տարի նախագահում էր Լոգանի Երկրորդ Ծխում ՝որպես եպիսկոպոս:Մարգարեթըայդ տարիներին ծխի Սփոփող Միության նախագահն էր 30 տարի: Նա իրենց տուն էր բերում աղքատներին, հիվանդներին, այրիացածներին ու որբացածներին, և նա նույնիսկ հագցնում էր մահացածներին իրենց մաքուր տաճարային հագուստները:

Չնայած տեղին է և կարևոր հիշել պատմական 19-րդ դարիՄորմոն ռահվիրաների գաղթը, մենք պետք է հիշենք, որ «գաղթը կյանքի միջով շարունակվում է» մեզանից յուրաքանչյուրի համար, երբ մենքապացուցում ենք մեր «հավատքը ամեն քայլում»:

Անդամները հավաքվում են իրենց տեղական համայնքներում

Նորադարձներն այլևս չեն հավաքվում ռահվիրաների բնակատեղերում Միացյալ Նահանգների արևմուտքում: Փոխարենը, նորադարձները հավաքվում են իրենց տեղական համայնքներում, որտեղ Սրբերը երկրպագում են մեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով:Ավելի քան 30000 համայնքներ են հիմնադրված ողջ աշխարհում, բոլորը հավաքվում են իրենց իսկ Սիոնում:Ինչպես նշում են սուրբ գրությունները. «Քանզի Սիոնը սա է՝ սրտով մաքուրները»:

Երբքայլում ենք կյանքի ճանապարհով, մենք ստուգվում ենք՝ տեսնելով,արդյոք«կհետևենք, որ կատարենք բոլոր բաները, որոնք [Տերը] պատվիրել է»:

Մեզանից շատերը բացահայտման զարմանահրաշ ճամփորդությունների վրա ենք, որոնք տանում են մեզ դեպի անձնական կայացման և հոգևոր լուսավորման: Սակայն մեզանից ոմանք գաղթի ճանապարհին են, որը տանում է դեպի վիշտ, մեղք, տառապանք և հուսահատություն:

Այս համատեքստում, խնդրում եմ հարցրեք ինքներդ ձեզ. Ո՞րն է ձեր վերջնական նպատակակետը: Ո՞ւր են ձեր քայլերը տանում ձեզ: Եվ արդյո՞ք ձեր ճամփորդությունը տանում է ձեզ այն «օրհնությունների բազմազանությունը», որը Փրկիչն է խոստացել:

Դեպի մեր Երկնային Հայրը հետադարձ ուղին ամենակարևորն է մեր կյանքում,և այն շարունակվում է ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս և ամեն տարի, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքը Նրա հանդեպ և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Մենք պետք է զգոն լինենք, թեմեր քայլերն ուր են տանում մեզ կյանքում:Մենք պետք է ուշադիր լինենք և ականջ դնենք Հիսուսի խորհրդին, որը տվեց Իր աշակերտներին, երբ պատասխանեց այս հարցերին. «Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի եւ ի՞նչ կլինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը:

Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. Զգույշ կացեք, որ ոչ մի [մարդ և ես ավելացնում եմ՝ կին] ձեզ չխաբի»:

Այսօր ես կրկնում եմԵկեղեցու ղեկավարների կողմից ավելի վաղ տրված խորհուրդը.

  • Եղբայրնե՛ր և քույրե՛ր, պահեք Քրիստոսի վարդապետությունը մաքուր և երբեք մի խաբվեք նրանց կողմից, ովքեր կեղծում են վարդապետությունը: Հոր և Որդու ավետարանը վերահաստատվեց Ջոզեֆ Սմիթի՝ այս վերջին տնտեսության մարգարեի միջոցով:

  • Մի լսեք նրանց, ովքեր չեն ձեռնադրվել կամ ի սպաս դրվել Եկեղեցու իրենց կոչումներում և ընդունվում են Եկեղեցու անդամների ընդհանուր համաձայնությամբ:

  • Զգուշացեք կազմակերպություններից, խմբերից կամ անհատներից, ովքեր հայտարարում են գաղտնի պատասխաններ վարդապետական հարցերին, որոնքայսօրվա առաքյալները և մարգարեները չունեն կամ չեն հասկանում:

  • Մի լսեք նրանց, ովքեր գայթակղում են ձեզ հարստանալու նախագծերով: Մեր անդամները մեծ քանակությամբ փող են կորցրել, այնպես որ զգույշ եղեք:

Որոշ տեղերում մեր մարդկանցիցշատերը նշանից այն կողմ են նայում ևգաղտնի գիտելիք են փնտրում թանկարժեք և կասկածելի մեթոդներովբժշկություն և աջակցություն ապահովելու համար:

Եկեղեցու մի պաշտոնական հայտարարություն, որը լույս է տեսել մեկ տարի առաջ, նշում է. «Մենք հորդորում ենք Եկեղեցու անդամներին զգույշ լինել որևէ խմբի մասնակցելիս , որը փողի դիմաց խոստանում էհրաշագործ բժշկություն կամ հայտարարում է, որ ունի հատուկ մեթոդներ պատշաճ ձեռնադրված քահանայություն կրողներից դուրս՝ ձեռք բերելու բժշկող զորություն:

Եկեղեցու Ձեռնարկը խորհուրդ է տալիս. «Անդամները չպետք է օգտագործեն բժշկական կամ առողջապահական մեթոդներ, որոնք բարոյապես կամ օրինականորեն կասկածելի են:Տեղական ղեկավարները պետք է խորհուրդ տան անդամներին, ովքեր առողջական խնդիրներ ունեն, բուժվել գործիմաց մասնագետ բժիշկների մոտ, ովքեր հավաստագրվածեն այն երկրներում, որտեղ նրանք աշխատում են»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եղեք իմաստուն և զգույշ, քանի որ այդպիսի բուժումը կարող է լինել զգացմունքայնորեն գրավիչ, բայց ի վերջո պարզվի, որ հոգևորապես և ֆիզիկապես վնասակար է:

Մեր ռահվիրա նախահայրերի համար անկախությունը և ինքնապահովումը կենսական էր, բայց համայնքի նրանց զգացումընույնքան կարևոր էր: Նրանք աշխատում էին միասին և օգնում միմյանց հաղթահարել իրենց ժամանակի ֆիզիկական և էմոցինալ մարտահրավերները: Տղամարդկանց համար կար քահանայության քվորումը իսկ կանայք ծառայում էին Սփոփող Միությունում: Այս արդյունքները չեն փոխվել մեր օրերում:

Սփոփող Միությունը և քահանայության քվորումը ապահովում են մեր անդամների հոգևոր ևնյութական բարօրությունը:

Մնացեք ավետարանի ուղու վրա՝ ունենալով «հավատք ամեն քայլում», որպեսզի դուք անվտանգ ետ վերադառնաք Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի ներկայություն: Տերը մեր թանկագին Փրկիչն է: Նա է աշխարհի Քավիչը: Մենք պետք է պատվենք Նրա սրբազան անունը և ոչ մի ձևով սխալ չօգտագործենք այն, միշտ ձգտելով պահել Նրա պատվիրանները: Եթե մենք այդպես անենք, Նա կօրհնի մեզ ևկտանի մեզ տուն:

Ես կոչ եմ անում ամենքին, ում լսելի է իմ ձայնը, ով այսօր գաղթում է, անկախ նրանից, թե որտեղ են նրանք իրենց ճամփորդության մեջ:

Խնդրում եմ հիշեք, չկա ավելի մեծ օրհնություն,քան Վերականգնման ուղերձը, որը, երբ ստանում ենք և ապրում դրանով, խոստանում է հավիտենական ուրախություն և խաղաղություն, այսինքն՝ հավերժական կյանք:Եկեք օգտագործենք մեր եռանդը, ուժը և վկայությունները՝ օգնելով մեր միսիոներներին գտնել, ուսուցանել և մկրտել Աստծո զավակներին, որպեսզի նրանք կարողանան ունենալ ավետարանի վարդապետության ուժը՝ առաջնորդելու նրանց իրենց ամենօրյա կյանքում:

Մենք պետք է ընդունենք Աստծո զավակներին կարեկցանքով և վերացնենք ամեն նախապաշարմունք, ներառյալ՝ ռասայական խտրականությունը, սեռական խտրականությունը և ազգայնականությունը: Թող ասվի, որ մենք իսկապես հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները Աստծո յուրաքանչյուր զավակի համար է:

Ես վկայում եմ, որ «գաղթը շարունակվում է», և ես կոչ եմ անում ձեզ մնալ ավետարանի ուղու վրա, երբ շարունակեք առաջ մղվել՝ հասնելով Աստծո բոլոր զավակներին սիրով և կարեկցանքով, և մենք կարող ենք միասնաբար մեր սրտերն անբիծ դարձնել և մեր ձեռքերը մաքուր, ստանալով «օրհնությունների բազմազանությունը», որոնքսպասում են բոլորին, ովքեր իսկապես սիրում են մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն, որի համար ես խոնարհաբար աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: