Աստվածային ծրագրի համաձայն
Տիրոջ ձեռքն առաջնորդում է ձեզ։ «Աստվածային ծրագրի» համաձայն Նա վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր դրվագը, ինչպես նաև կարևոր իրադարձությունները։
Եղբայրն՛եր և քույրե՛ր, կանգնելով այստեղ՝ այս ոգեշնչող համաշխարհային գերագույն համաժողովին,և զգալով ձեր ուժն ու հոգին, ես չեմ կարողչհիշել Պետրոս Առաքյալի խոսքերը․«[Տեր], լավ է մեզ համար այստեղ մնալ»։
Դա այն չէր, ինչ Ալման արտասանեց Ամմոնիայի ժողովրդին ուսուցանելուց հետո։ Ալման հեռացավ քաղաքից մարդկանց ամբարշտության պատճառով։ Շուտով մի հրեշտակ մոտեցավ Ալմային ու պատվիրեց նրան «վերադառնալ Ամմոնիա քաղաքը և նորից քարոզել քաղաքի ժողովրդին»։
Ալման «շուտով» վերադարձավ և մտավ «քաղաք մեկ այլ ճանապարհով»։
«Երբ նա մտավ քաղաք, նա անոթի էր, և նա ասաց մի մարդու. Կտա՞ս Աստծո խոնարհ ծառային որևէ բան ուտելու:
Եվ մարդն ասաց նրան. Ես Նեփիացի եմ, և ես գիտեմ, որ դու Աստծո մի սուրբ մարգարե ես, քանի որ դու ես այն մարդը, ում մասին հրեշտակն ասաց տեսիլքում»:
Այդ մարդը Ամուղեկն էր։
Այսպիսով, արդյո՞ք Ալմայի ու Ամուղեկի հանդիպումը զուգադիպություն էր։ Ոչ, պատահականություն չէր, որ նա քաղաք մտավ այն ճանապարհով, որը կբերեր նրան Ամուղեկի մոտ, ով կդառնար նրա միսիոներական զուգընկերը։
Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ մեկնաբանել է․ «Մեզանից ոչ ոք լիովին չի օգտագործում այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք մեզ են տրվում մեր ընկերական շրջապատի կողմից։ Ես և դուք այդ հանդիպումներն անվանում ենք «պատահականություն»։ Այդ բառը հասկանալի է մահկանացուների համար, բայց պատահականությունը պատշաճ բառ չէ ամենագետ Աստծո գործերը նկարագրելու համար։ Նրա գործերը «պատահականության» արդյունք չեն, այլ՝ «Աստվածային ծրագրի» արգասիք։
Մեր կյանքը նման է շախմատի տախտակի և Տերը մեզ տեղաշարժում է մի տեղից մյուս տեղը, եթե մենք արձագանքում ենք հոգևոր հուշումներին։ Հետ նայելով, մենք տեսնում ենք Նրա ձեռքը մեր կյանքում։
Մենք ականատես ենք լինում նման երկնային միջամտության, երբ Նեփին վերադառնում է Լաբանի թիթեղները ստանալու համար։ Նա «առաջնորդվում էր Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է [նա] աներ»։ Շուտով Լաբանը կանգնեց նրա առաջ հարբած ու անզգավիճակում, և Նեփին սպանեց նրան, վերցրեց թիթեղները և փախավ հետ՝ իր եղբայրների մոտ։ Արդյո՞ք Լաբանի հետ նրա հանդիպումը երջանիկ պատահականություն էր։ Թե այն ըստ «Աստվածային ծրագրի» էր։
Զգալի իրադարձություններ տեղի ունեցան ավետարանում և Եկեղեցում, որոնք խթանեցին Աստծո արքայությունը Երկրի վրա։ Դրանք պատահական չեն, այլ Աստծո ծրագրի համաձայն են։ Նա, ով այս աշխարհը ձևավորել է, կարող է Իր խոսքով հանդարտեցնել ծովերը և առաջնորդել Ալմային ու Ամուղեկին, Նեփիին ու Լաբանին, որպեսզինրանք լինեն ճիշտ ժամանակին ևճիշտ վայրում։
Նմանապես, իրադարձություններն ու շփումները մեր կյանքում տեղի են ունենում այնպես, որ խթանում են Աստծո աշխատանքը Երկրի վրա։
Սիրելի Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինը պատմել է, թե ինչպես է մի առիթով Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասել նրան․ «Կա մի առաջնորդող ձեռք բոլորից վեր: Հաճախ, երբ որևէ բան է տեղի ունենում, դա պատահականություն չէ։ Մի օր, երբ հետ նայենք մեր կյանքի այդ թվացյալ զուգադիպություններին, մենք կհասկանանք, որ միգուցե, դրանք այդքան էլ պատահականչեն եղել»։
Շատ հաճախ մեր բարի գործերը միայն մի քանիսին են հայտնի լինում։ Սակայն, դրանք բոլորը գրանցված են երկնքում։ Մի օր մենք կկանգնենք որպեսարդարգործերինլիակատար նվիրվածվկա։ Ոչ մի փորձություն կամ դժբախտություն չի կարող կործանել Աստծո երջանկության ծրագիրը։ Ճշմարիտ է ասված, որ ըստ «Աստվածային ծրագրի» «ուրախությունը գալիս է լուսաբացին»։ «Ես եկա աշխարհ` կատարելու իմ Հոր կամքը», ուսուցանեց Հիսուսը։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այդպես էլ մենք պիտի անենք։
Իմ կյանքի ուղու փորձառությունների շնորհիվ ես հասկացել եմ, որ Տերն Իր աշխատանքը կատարելու նպատակով կտեղաշարժի մեզ շախմատի երևակայական տախտակի վրայով։ Իրականում, ինչը թվում է զուտ պատահականություն, վերահսկվում է սիրող Երկնային Հոր կողմից, ով կարող է հաշվել յուրաքանչյուր գլխի մազերը։ Ոչ մի ճնճղուկ գետնին չի ընկնում առանց մեր Հոր իմացության։ Տերը վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր դրվագ, և այդ միջադեպերն ու հնարավորությունները նախապատրաստում են մեզ, որպեսզի մենք բարձրացնենք մեր ընտանիքները՝ Աստծո արքայությունը Երկրի վրա կառուցելիս։ Հիշեք, թե Տերն ինչ էասել Աբրահամին․ «Ես ի սկզբանե գիտեմ վերջը. ուստի, իմ ձեռքը կլինի քո վրա»։
Տերը շնորհել է ինձ այնպիսի ընտանիք, որտեղ կան սիրող ծնողներ։ Բայց աշխարհիկ չափանիշներով նրանք շատ սովորական մարդիկ էին․ իմ հայրը՝մի նվիրված մարդ, բեռնատարի վարորդ էր, իմ հրեշտակ մայրը՝ տնային տնտեսուհի։ Տերն օգնեց ինձ գտնելու իմ սիրելի կնոջը՝ Մելանիին։ Նա հուշեց մի գործարարի, ով հետո դարձավ իմ հարազատ ընկերը, աշխատանքի հնարավորություն ընձեռել ինձ։ Տերը կանչեց ինձ ծառայելու միսիայում, ինչպես երիտասարդ ժամանակ, այնպես էլ հետագայում՝ որպես միսիայի նախագահ։ Նա կանչեց ինձ Յոթանասունի Քվորում, իսկ այժմ Նա կանչել է ինձ Առաքյալ։ Նայելով անցյալին, ես տեսնում եմ, որ չէի ծրագրել այդ քայլերից որևէ մեկը, այլ Տերն էր ծրագրել, ինչպես ործրագրել է կարևոր քայլերը ձեզ և ձեր հարազատների համար։
Ի՞նչ պետք էփնտրեք ձեր կյանքում։ Որո՞նք են Աստծո հրաշքները, որոնք կհուշեն ձեզ, որ Նա մոտ է, ասելով՝ «Ես այստեղ եմ»։ Հիշեք այդ պահերը, այդ օրերը, երբ Տերը ներգործել է ձեր կյանքի վրա բազմաթիվ անգամներ։ Գնահատեք այն պահերը, երբ Տերը վստահություն է ցուցաբերել ձեր և ձեր ընտրությունների հանդեպ։ Բայց թույլ տվեք, որ Նա ձեզ ավելի լավ մարդ դարձնի, քան դուք ինքներդ կարող եք դա անել։ Գնահատեք Նրա դերը։ Երբեմն, մեր ծրագրերի փոփոխությունները համարում ենք սխալներ մեր կյանքում։ Մտածեք դրանց մասին որպես «Տիրոջը ծառայելու» առաջին քայլերի։
Ամիսներ առաջ մեր թոռնուհին միացավ երիտասարդների խմբին՝ այցելելու Եկեղեցու որոշ պատմական վայրեր։ Ըստ վերջնական երթուղու նա, պետք է անցներ այն տարածքով, որտեղ նրա եղբայրը՝ մեր թոռը, ծառայում էր այդ պահին։ Մեր թոռնուհին մտադրություն չուներ տեսնելուեղբորը նրա ծառայության ընթացքում։ Սակայն, երբ ավտոբուսը մտավ այն քաղաքը որտեղ նրա եղբայրը ծառայում էր, նրանք տեսան երկու միսիոներների, ովքեր քայլում էին ճանապարհով։ Միսիոներներից մեկը նրա եղբայրն էր։
Ավտոբուսում տիրում էր սպասողական մթնոլորտ, և երիտասարդները խնդրեցին ավտոբուսի վարորդին կանգնել, որպեսզի նա կարողանար տեսնելեղբորը։ Միրոպե տևած արցունքներից ու սիրալիր խոսքերից հետո նրա եղբայրը շարունակեց ճանապարհը՝ կատարելու իր միսիոներական պարտականությունները։ Ավելի ուշ մենք իմացանք, որ նրա եղբայրն այդ փողոց էր հասել հինգ րոպե առաջ և ունկնդրի հետ հանդիպումից հետո քայլում էր դեպի իր մեքենան։
Երկնային Հայրը կարող է մեզ դնել այնպիսի իրավիճակներում, որոնք հատուկ մտադրություն են ենթադրում։ Նա այդպես է վարվել իմ կյանքում,Նա անում է դա ձեր կյանքում, ինչպեսարեց դա իմ սիրելի թոռների կյանքում։
Տերը սիրում և գնահատում է մեզանից յուրաքանչյուրին․ Նա հոգ է տանում, շշնջում է և հետևում է մեզ՝ յուրաքանչյուրիս համար յուրօրինակ եղանակներով։ Նա անսահման իմաստուն և ավելի զորեղ է, քան մահկանացու տղամարդիկ և կանայք։ Նա գիտի մեր մարտահրավերները, մեր հաղթանակները և մեր սրտի արդար ցանկությունները։
Մոտ մեկ տարի առաջ, երբ քայլում էի Տաճարային Հրապարակով, քույր միսիոներներից մեկը մոտեցավ ինձ ու հարցրեց․ «Դուք հիշո՞ւմ եք ինձ։ Ես Ֆլորիդայից եմ»։ Նա ասաց ինձ իր անունը՝ Քույր Աիդա Չիլան։ Այո, ես հիշեցի նրան և նրա ընտանիքը։ Նրա ցցի նախագահն առաջարկեց մեզ այցելել այդ աղջկա ընտանիքին։ Պարզվեց, որ մենք այնտեղ էինք նրանց դստեր՝ Աիդայի համար, ով չէր մկրտվել։ Մեր այցելությունից հետո Աիդանմեկ տարուց ավել ուսուցանվեց ևմկրտվեց։
Տաճարային Հրապարակում հանդիպելուց հետո Աիդան ինձ նամակ գրեց։ Նա ասաց․ «Ես իմ ողջ սրտով գիտեմ, որ Երկնային Հայրը ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին և, ունենալով նպատակ դրա համար, Նա շարունակում է մեզ դնել նույն ուղու վրա։ Շնորհակալություն, իմ միսիոներներից մեկը լինելուևինձ հինգ տարի առաջգտնելու համար»։ Աիդան ուղարկեց նաև իր դարձի գալու պատմությունը, որտեղ գրվածէր «Աստվածային պատահականությունների» մասին, որը տեղի էր ունեցել իր կյանքում, որը հանգեցրել էր մկրտության, Տաճարային Հրապարակում ծառայության և վերջերս տեղի ունեցած նրա տաճարային ամուսնությանը։
Արդյո՞ք դա զուտ պատահականություն էր, որ ցցի նախագահն ուղղորդեց մեզ դեպի Չիլանների տուն ևայն, որ մենք կհանդիպեինք Տաճարային Հրապարակում։ Աիդայիգրի առած վկայության մեջ ասվում էր, որ այս բոլորն Աստծո «Աստվածային ծրագրի» մասն էին։
Տերը սիրում է լինել մեր կողքին։ Պատահականություն չէ, որ երբ զգում եք Նրա Հոգին և գործում եք ըստ առաջին հուշումների, դուք զգում եք Նրան այնպես, ինչպես խոստացել էր․ «Ես կգնամ ձեր առջևից։ Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»։
Մենք բոլորս էլ նմանատիպ փորձառություններ ենք ունենում կյանքում։ Մենք կարող ենք հանդիպել մարդու, ով կարող է ծանոթ թվալ, հանդիպել նոր ծանոթների կամ գտնել ընդհանուր եզրեր օտարականի հետ։Երբ դա տեղի է ունենում, հավանաբար, Տերը հիշեցնում է մեզ, որ իսկապես մենք բոլորս էլեղբայրներ և քույրեր ենք։ Մենք իսկապես կանչված ենք նույն գործին, որը Ջոզեֆ Սմիթն անվանել է «Քրիստոսի գործ»։
Այսպիսով, որտե՞ղ է գտնվում մեր ազատ կամքը «Աստվածային ծրագրում»։ Մենք ունենք ընտրություն՝ հետևելու կամ չհետևելու մեր Փրկիչին և Նրա ընտրված ղեկավարներին։ Այդ օրինաչափությունը հստակ երևում է Մորմոնի Գրքի մեջ, երբ Նեփիացիները շրջվում են Տիրոջից։ Մորմոնը ողբում էր․
«Եվ նրանք տեսան, … որ Տիրոջ Հոգին այլևս չէր պահպանում իրենց. այո, այն ետ էր քաշվել նրանցից, որովհետև Տիրոջ Հոգին չի բնակվում անսուրբ տաճարներում,
Հետևաբար, Տերը դադարեց պահպանել նրանց իր հրաշագործ և անզուգական զորությամբ, քանզի նրանք ընկել էին անհավատության մի վիճակի և սոսկալի ամբարշտության մեջ»։
Այն, ինչ Տերը խնդրում է մեզանից, հետևանք չէ մեր ներկայիս ուժի, մեր հավատարմության կամ մեր ունեցած գիտելիքի։ Հիշեք Սավուղին, ում Տերը կանգնեցրեց Դամասկոս տանող ճանապարհին: Նա գնում էր սխալ ուղիով և այդ ուղին հյուսիս կամ հարավ տանող ճանապարհը չէր։ Սավուղը հոգևոր առումով փոխեց ուղին։ Հետագայում կոչվելով Պողոս, նրա առաքելական ծառայությունը ցույց տվեց, որ Տերն արդեն գիտեր, որ նա ունակ է և կարող է դառնալ ավելին ևոչ թե այն, ինչ կարող էր անել Սավուղ եղած ժամանակ։ Նույն ձևով, Տերը գիտի, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ կարող է անել և ինչ կարող է դառնալ։ Ի՞նչ է ուսուցանել Պողոս Առաքյալը։ «Եվ մենք գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչված են։»
Երբ մենք արդար ենք, պատրաստ և ունակ , երբ ձգտում ենք լինել արժանի և որակավորում ունեցող, մենք աճում ենք մինչ այն սահմանները, որոնք երբեք չէինք պատկերացրել և դառնում ենք Երկնային Հոր «Աստվածային ծրագրի» մի մասը։ Մեզանից յուրաքանչյուրն Աստծուց մի փոքր մասնիկ ունի իր մեջ։ Երբ տեսնում ենք, որ Աստված գործում է մեր միջոցով և մեզ համար, մենք խրախուսվում և, նույնիսկ, երախտապարտ ենք լինում այդ առաջնորդության համար։ Երբ մեր Երկնային Հայրն ասաց, որ «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը», Նա խոսում էր Իր բոլոր զավակների մասին, հատկապես՝ ձեր մասին։
Տիրոջ ձեռքն առաջնորդում է ձեզ։ «Աստվածային ծրագրի» համաձայն Նա վերահսկում է մեր կյանքի յուրաքանչյուր դրվագը, ինչպես նաև կարևոր իրադարձությունները։ Ինչպես ասվում է Առակաց գրքում, «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը;… և Նա կուղղի քո ճանապարհները»։ Ես վկայում եմ, որ Նա կօրհնի ձեզ, կաջակցի ձեզ և կտախաղաղություն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: