2010–2019 թթ․
Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ
Հոկտեմբեր 2017


2:3

Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ

Անկեղծ սիրով ծառայելով ու ներելով մարդկանց, մենք կարող ենք բուժվել և ուժ ստանալ՝ հաղթահարելով սեփական դժվարությունները:

Վերջին Ընթրիքի ժամանակ Փրկիչը նոր պատվիրան տվեց Իր աշակերտներին, ասելով.

«Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք:

Սորանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։

Փրկիչի աշակերտներին նոր պատվիրան տրվեց՝ կատարել ավելի մեծ ու ավելի սուրբ մի բան: Այս նոր պատվիրանն ու հրավերը ամփոփվեց մի արտահայտությամբ. «ինչպէս ես ձեզ սիրեցի»:

Սերը գործողություն է և ծառայություն

«Սերը խորը նվիրվածության, մտահոգության և կապվածության զգացում է: Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մեծագույն օրինակն արտահայտվում է Հիսուս Քրիստոսի անսահման քավությամբ»: Հովհաննեսը գրել է. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»: «Աստծո և մերձավորների հանդեպ սերը Հիսուս Քրիստոսի աշակերտներին բնորոշ հատկանիշ է»:

Մի քանի տարի առաջ, երբ մեր մեծ թոռը՝ Խոսեն, չորս տարեկան էր, նա խաղում էր կնոջս հետ: Երբ նրանք ծիծաղում էին և միասին ուրախ ժամանակ անցկացնում, մեր թոռը հարցրեց. «Տատիկ, դու ինձ սիրո՞ւմ ես»:

Տատիկը պատասխանեց. «Այո, Խոսե, ես քեզ սիրում եմ»:

Ապա նա հաջորդ հարցը տվեց. «Ինչպե՞ս ես իմանում, որ սիրում ես ինձ»:

Տատիկը բացատրեց նրան իր զգացմունքները և պատմեց, թե որքան է խնամել և դեռ ինչեր է պատրաստ անել նրա համար:

Ավելի ուշ իմ կինը Խոսեին այդ նույն հարցերը տվեց, ներառյալ այդ խորիմաստ հարցը. «Ինչպե՞ս ես իմանում, որ սիրում ես ինձ»:

Պարզամտաբար, բայց ամենայն անկեղծությամբ Խոսեն ասաց. «Ես սիրում եմ քեզ, քանի որ զգում եմ դա իմ սրտում»: Խոսեի սիրալիր վարքը տատիկի նկատմամբ այդ օրը և առհասարակ վկայում է, որ սերըգործողություններիևխորը զգացմունքների համադրություն է:

Բենիամին Թագավորն ուսուցանել է. «Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել. Որ դուք կարողանաք սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Դժվար իրավիճակներով հագեցածներկայիս աշխարհում, ծիծաղելի ժպիտովհաղորդագրություն կամ «Ես սիրում եմ քեզ» խոսքերի հետ մի գեղեցիկ նկար ուղարկելը լավ ու գնահատելի երևույթ է: Բայց ահա թե ինչ պետք է անենք շատերս՝ բջջային սարքերը մի կողմ դնենք և ձեռքերով ու ոտքերով նետվենք մարդկանց օգնելու, երբ մեծ կարիքի մեջ: Սերն առանց ծառայության, ինչպես հավատքն առանց գործերի՝ անշուշտ, մեռած է:

Սերը ներում է

Քրիստոսի մաքուր սերը, որը գթությունն է, ոգեշնչում է մեզ ոչ միայն գործել և ծառայել, այլև ուժ ունենալ ներելու՝ անկախ իրավիճակից: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ մի փորձառությամբ, որը տպավորել և փոխել է իմ կյանքը: Թեդը և Շերոնը՝ Կուպերի ծնողները, որոնք այսօր ներկա են այստեղ, ինձ թույլ տվեցին կիսվել այս պատմությամբ, որը պատահել էր իրենց ընտանիքի հետ ավելի քան ինը տարի առաջ: Ես կպատմեմ պատմությունը Թեդի՝ Կուպերի հոր անունից:

2008թ. օգոստոսի 21-ը դպրոցի առաջին օրն էր և Կուպերի երեք ավագ եղբայրները՝ Իվանը, Գարեթը և Լոգանը կանգառում կանգնած ավտոբուսին էին սպասում: Չորս տարեկան Կուպերն իր հեծանվով էր, կինս՝ Շերոնը, քայլում էր:

Կինս փողոցի մեջտեղում էր և Կուպերին նշան արեց, որ նա էլ անցնի: Այդ պահին մի մեքենա դանդաղ ձախ թեքվեց և ընթացավ Կուպերի ուղղությամբ:

Մեր հարևանը զանգահարեց ինձ և տեղեկացրեց, որ Կուպերին մեքենա է խփել: Ես արագ վարեցի դեպի ավտոբուսի կանգառ, որ տեսնեմ նրան: Կուպերը պառկած էր խոտերի մեջ, հազիվ էր շնչում, բայց տեսանելի վնասվածքներ չկային:

Ես ծնկի իջա Կուպերի կողքին և քաջալերող խոսքեր ասացի. «Ամեն ինչ լավ կլինի: Դիմացիր»: Այդ պահին քահանայապետերի խմբի իմ ղեկավարը՝ Նաթանը հայտնվեց կնոջ հետ: Նրա կինն առաջարկեց, որ Կուպերին քահանայության օրհնություն տանք: Մենք մեր ձեռքերը դրեցինք Կուպերի գլխին: Չեմ կարող հիշել, թե ինչ ասացի օրհնություն տալիս, բայց հստակ հիշում եմ ուրիշների ներկայությունը մեր շուրջը, և դա այն պահին էր, երբ ես գիտեի, որ Կուպերը մահամերձ էր:

Կուպերին ուղղաթիռով տեղափոխեցին հիվանդանոց, բայց նա մահացավ: Ես զգում էի, ինչպես էր Երկնային Հայրն ինձ ասում, որ իմ երկրային խնամակալությունն ավարտվել է և Կուպերն այժմ Իր խնամքի տակ էր:

Մենք կարողացանք որոշ ժամանակ Կուպերի հետ անցկացնել հիվանդանոցում: Բժիշկներն ամեն ինչ ձեռնարկեցին, որ ժամանակ ունենայինք գրկել ու հրաժեշտ տալ նրան, և թույլ էին տվել մեզ նրա կողքին լինել ու գրկել նրան, որքան կցանկանայինք:

Տուն վերադառնալու ճանապարհին, իմ վշտահար կինն ու ես նայեցինք միմյանց և սկսեցինք խոսել այն տղայի մասին, ով մեքենայի ղեկին էր: Մենք չէինք ճանաչում նրան, թեև նա ապրում էր մի փողոց վերև ու մեր ծխից էր:

Հաջորդ օրը շատ դժվար էր մեզ համար, քանի որ բոլորս ամբողջովին համակված էինք վշտով: Ես ծնկի իջա և արտաբերեցի իմ ամենաանկեղծ աղոթքը, որ երբևէ ունեցել էի: Ես խնդրեցի Երկնային Հորը Փրկիչի անունով հեռացնել ինձանից այս կլանող վիշտը: Նա արեց դա:

Ավելի ուշ այդ օրը մեր ցցի նախագահության խորհրդականներից մեկը կազմակերպեց, որ իր տանը հանդիպենք այն երիտասարդի հետ, ով վարում էր մեքենան: Ներկա էին լինելու նաև տղայի ծնողները: Ես ու Շերոնըսպասում էինք տղային և նրա ծնողներին: Երբ դուռը բացվեց, մենք առաջին անգամ հանդիպեցինք նրանց: Իմ եպիսկոպոսը շշնջաց ականջիս. «Մոտեցիր նրան»: Ես և Շերոնը գրկախառնվեցինք նրանց հետ: Մենք միասին արտասվում էինք հավանաբար երկար ժամանակ: Մենք ասացինք նրան, որ գիտենք, որտեղի ունեցածըդժբախտ պատահար էր:

Իմ և Շերոնիհամար զարմանալի էր, որ մենք նույն կերպ վարվելու զգացում ունեցանք և մինչև հիմա էլ այդպես է: Աստծո շնորհով մենք կարողացանք հաղթահարել մեծ ճանապարհը, ակնհայտ ուղին, միակ ճանապարհը և սիրել այս լավ երիտասարդին:

Տարիների ընթացքում մենք ավելի մտերմացանք նրա և նրա ընտանիքի հետ: Նա մեզ հետ է կիսել իր կյանքի ամենաթանկ պահերը: Մենք նույնիսկ տաճար գնացինք նրա հետ, երբ նա պատրաստվում էր միսիայի:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Թեդն անկասկած գիտի, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա գիտի, որ ներել կարողանալը և այդպիսովսեփական անձը թեթևացնելը, նույնքան քաղցր է, որքան ներում ստանալը: Այս քաղցրությունը գալիս է մեր մեծագույն Օրինակինհետևելու շնորհիվ: Մորմոնի Գրքում Ալման հայտարարում է Քրիստոսի մասին. «Եվ նա պիտի գնա առաջ` տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս` որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինչ հրաշալի պատմություն է սա իրական սիրո և ներման մասին: Մենք նույնպես կարող ենք ուրախություն և երջանկություն ունենալ, երբծառայում և ներում ենք ուրիշներին: Ջորջին, մեր մյուս թոռնիկը, հաճախ ասում է. «Ինչպիսի՞ ընտանիք ենք մենք»: Եվ ինքն էլ պատասխանում է. «Մենք երջանի՜կ ընտանիք ենք»:

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը խարհուրդ է տվել մեզ. «Քննենք մեր կյանքը և հետևենք Փրկիչի օրինակին՝ լինելով բարի, սիրող և գթառատ»։

Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրում են մեզ և պատրաստ են օգնել մեզ գործելու այնպես, որ սիրենք միմյանց, ինչպես Նրանք մեզ սիրեցին: Ես գիտեմ, որ անկեղծ սիրով ծառայելով ու ներելով մարդկանց, մենք կարող ենք բուժվել և ուժ ստանալ՝ հաղթահարելով սեփական դժվարությունները: Եվ ես ասում եմ սա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: