2010–2019 թթ․
Փնտրեք լավագույն գրքերից
Հոկտեմբեր 2017


2:3

Փնտրեք լավագույն գրքերից

Ուսումնասիրելով լավագույն գրքերը, մենք պաշտպանում ենք մեզ այն մարդկանց սպառնացող ծնոտներից, ովքերձգտում են կրծել մեր հոգևոր արմատները:

Մի օր վաղ առավոտյան վարդի գեղեցիկ թփի մեջ ես նկատեցի քաղցած ու լավ քողարկված մի թրթուր: Տերևազուրկ որոշ ցողունների տեսքից նույնիսկ պատահական դիտորդին պարզ կլիներ, որ վտանգավոր ծնոտներով կրծոտելով նուրբ տերևները, թրթուրն իր ճանապարհն է հարթում: Ես մտածեցի, որ փոխաբերական իմաստով որոշ մարդիկ նման են այս թրթուրին: Նրանք ամբողջ աշխարհում են, բայց ոմանք այնքան խելացիորեն ծպտված են, որ մենք թույլ ենք տալիս նրանց մտնել մեր կյանք և մինչ կհասցնենք գլխի ընկնել, նրանք արդեն կերել ենմեր հոգևոր արմատներն ու մեր ընտանիքի անդամներին ու ընկերներին:

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր համոզմունքների մասին ապատեղեկատվությունը շատ է: Այսպիսի ժամանակներում մեր հոգևոր արմատները պաշտպանելու և ամրացնելու թերացումը կարող է դրանքքայքայելու հրավեր լինել նրանց համար, ովքեր նպատակ ունեն ոչնչացնել մեր հավատքը Քրիստոսի և վերականգնված Եկեղեցու հանդեպ: Մորմոնի Գրքի ժամանակներում Զիզրոմն էր, ով մտադիր էր ոչնչացնել հավատացյալների հավատքը:

Նրա գործերն ու խոսքերը «հակառակորդի ծուղակն էր, որը նա դրել է՝ բռնելու այս ժողովրդին, որ կարողանա հպատակության բերել [նրանց] առ իրեն, որ կարողանա շուրջանակի օղակել [նրանց] իր շղթաներով» (Ալմա 12.6): Այդ նույն ծուղակներն այսօր էլ կան, և եթե հոգևոր առումով աչալուրջ չլինենք և չկառուցենք ամուր հիմք մեր Քավիչի վեմի վրա (տես Հելաման 5.12), մենք կկապվենք սատանայի շղթաներով և հանգիստկառաջնորդվենք ներքև՝ Մորմոնի Գրքում հիշատակված արգելված ուղիներով: (տես 1 Նեփի 8.28):

Պողոս Առաքյալը նախազգուշացրել է իր օրերի համար, որը կիրառելի է նաև մեր օրերում. «Որովհետև ես գիտեմ, որ … հէնց ձեզանից մարդիկ վեր կկենան, որ ծուռ բաներ կխօսեն, որ աշակերտներին իրանց ետևից քաշեն» (Գործք 20.29–30):

Նա նախազգուշացրել է, իսկ մեր մարգարեներն ու առաքյալները հիշեցնում են մեզ, որ մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ հոգևորապես ամրապնդելու մեզ ընդդիմության և խաբեության խոսքերի դեմ: Այցելելով Եկեղեցու ծխերն ու ցցերը, ես ցնծում եմ, տեսնելով, լսելով և զգալով, թե Սրբերն ինչպես են դրականորեն ու հավատարմորեն են արձագանքում Փրկիչի և Նրա ծառաների ուսմունքներին:

Հանգստության օրվա երկրպագության աճը օրինակներից միայն մեկն է, թե ինչպես են անդամները հոգևորապես ամրապնդվում, հետևելով մարգարեական հրավերներին: Ամրապնդման մասին է վկայում նաև տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի ընդլայնումը, երբ ընտանիքները հավաքում են իրենց նախնիներին տաճարային արարողությունների միջոցով: Մեր հոգևոր արմատներն ավելի խորն են գնում, երբ անձնական և ընտանեկան անկեղծ աղոթքները դառնում են մեր հավատքի ամրոցները, և երբ ամեն օր ապաշխարում ենք, ցանկանում ենք ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը և սովորում մեր Փրկիչի ու Նրա հատկանիշների մասին, ձգտելով դառնալ Նրա նման (տես 3 Նեփի 27.27):

Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Աշխարհի Լույսն է, և Նա խնդրում է մեզ հետևել Իրեն: Մենք պետք է նայենք Նրան բոլոր ժամանակներում, հատկապես՝ մութ ու փոթորկոտ գիշերը, երբ կասկածի ու անորոշության մրրիկը, պատող մառախուղի պես վախեցնում է մեզ: Եթե «ջրի գետի մյուս կողմում, մեծ ու ընդարձակ մի շենք[ի]» (1 Նեփի 8.26) մատնացույց անող մատները ուղղված լինեն դեպի ձեզ՝ ծաղրանքով, ստորացումով ու կանչելով, խնդրում եմ ձեզ անմիջապես ետ դառնալ, որ դուք չհամոզվեք խորամանկ և խաբուսիկ միջոցներով` հեռացնել ինքներդ ձեզ ճշմարտությունից և դրա օրհնություններից:

Սակայն, միայն դրանով չի սահմանափակվում այս օրը , երբ խեղաթյուրված բաները խոսվում, գրվում և պատկերվում են: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է մեզ՝«Մինչև լիարժեք չապրեք ավետարանով՝ ապրելով ձեր ողջ սրտով, կարողությամբ, մտքով և ուժով, հնարավոր չէ բավարար լույս ունենալ, որպեսզի հետ մղեք խավարը» (“Out of Darkness into His Marvelous Light,” Liahona, July 2002, 78): Անշուշտ, մեր ցանկությունը հետևելու Քրիստոսին, ով Աշխարհի Լույսն է,(տես Հովհաննես 8.12), նշանակում է, որ մենք պետք է գործենք Նրա ուսմունքներին համաձայն: Մենք հոգևորապես ամրապնդված, ուժեղացած և պաշտպանված ենք, երբ գործում ենք Աստծո խոսքի համաձայն:

Ինչքան մեծ լինի լույսը մեր կյանքում, այնքան քիչ կլինեն ստվերները: Այնուամենայնիվ, նույնիսկ լույսի առատության պարագայում, մենք հասանելի ենք մարդկանց և մեկնաբանություններին, որոնք խեղաթյուրում են մեր համոզմունքները և փորձում մեր հավատքը: Հակոբոս Առաքյալը գրել է. «[մեր] հավատքի փորձառությունը համբերություն է գործում» (Հակոբոս 1.3): Այս առումով Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Համբերող աշակերտը … չի զարմանա կամ ջախջախվի, երբ Եկեղեցին սխալ ներկայացնեն» (“Patience” [Brigham Young University devotional, Nov. 27, 1979], speeches.byu.edu):

Մեր Եկեղեցու պատմության և հավատալիքների մասին հարցեր միշտ էլ բարձրանում են: Թե որ աղբյուրին ենք դիմում ճիշտ պատասխաններ գտնելու նպատակով, մեծ ուշադրության խնդիր է: Ոչինչ չկա քաղելու, երբ ուսումնասիրում ես այն մարդկանց տեսակետներն ու կարծիքները, ովքեր լավատեղյակ չեն կամ դժգոհ են: Լավագույն խորհուրդը տրվել է Հակոբոս Առաքյալի կողմից. «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից» (Հակոբոս 1.5):

Աստծուց հարցնելը պետք է նախորդվի լավ ուսումնասիրությամբ, որ սուրբ գրային լիազորագրի ներքո «իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118): Այդպիսի գրքերի հարուստ տեսականի կա, գրված Եկեղեցու ի վերուստ ոգեշնչվածղեկավարների և Եկեղեցու պատմության և վարդապետության ճանաչված, ապահով ու հուսալի վարդապետների կողմից: Թեև, վերոնշյալներից ոչ մեկը չի գերազանցում կանոնիկ սուրբ գրություններում Աստծո հայտնած խոսքի մեծությունը: Այդ «բարակ» էջերից, որոնք հոգևոր «հաստ» գաղափարներ են պարունակում, մենք իմանում ենք ճշմարտությունը Սուրբ Հոգու միջոցով և, այդպիսով, ավելի ենք լցվում լույսով:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խնդրել է մեզ «աղոթքով ուսումնասիրել և խորհել Մորմոնի Գրքի շուրջ ամեն օր» (“Մորմոնի Գրքի զորությունը,” Լիահոնա, մայիս 2017, 87):

Մի քանի տարի առաջ, երբ ծառայում էի որպես Ֆիջի Սուվա Միսիայի նախագահ, որոշ միսիոներներ մի փորձառություն ունեցան, ինչն ամրապնդեց նրանց մեջ Մորմոնի Գրքի դարձի բերող ուժը: Մի շոգ ու խոնավ օր երկու երեցներ եկան մի տուն Լաբասայի փոքրիկ բնակավայրերից մեկում:

Դռան թակոցին պատասխանեց մի ծեր մարդ, ով լսեց միսիոներներին, որոնք վկայեցին Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Տղաները գրքի մի օրինակ տվեցին նրան և հրավիրեցին կարդալ ու աղոթել, իմանալու համար, որ դա Աստծո խոսքն է, ինչպես իրենք են արել: Նրա պատասխանը կարճ էր. «Վաղը գնում եմ ձկնորսության: Ես կկարդամ գիրքը ծովում և երբ վերադառնամ, կարող եք կրկին այցելել ինձ»:

Մինչ նա բացակայում էր, միսիոներների փոփոխություններ կատարվեցին, և մի քանի շաբաթ անց երկու նոր միսիոներներ եկան ձկնորսին այցելության: Այդ ժամանակ տարեց մարդը կարդացել էր Մորմոնի Գիրքն ամբողջությամբ, ստացել էր դրա ճշմարտացիության հաստատումը և ցանկանում էր ավելին իմանալ:

Այս մարդը դարձի էր եկել Սուրբ Հոգու միջոցով, ով վկայել էր թանկագին բառերի ճշմարտացիության մասին՝ յուրաքանչյուր էջում գրված իրադարձությունների և վարդապետության ճշմարտացիության, որոնք երկար տարիներ առաջ Մորմոնի Գրքում ուսուցանվել և պահպանվել են մեր օրերի համար: Այդ նույն օրհնությունը հասանելի է յուրաքանչյուրիս:

Տունը ընտանիքների համար իդեալական վայր է, որտեղ կարելի է ուսումնասիրել և միմյանց հետ կիսվել սուրբ գրություններից և ապրող մարգարեների խոսքերից արժեքավոր գաղափարներով, ինչպես նաև օգտվել LDS.org-ում առկա Եկեղեցու նյութերից: Այստեղ դուք առատ տեղեկատվություն կգտնեք ավետարանական թեմաներով, որոնցից են, օրինակ, Առաջին Տեսիլքի պատմությունները: Ուսումնասիրելով լավագույն գրքերը, մենք պաշտպանում ենք մեզ այն մարդկանց սպառնացող ծնոտներից, ովքերձգտում են կրծել մեր հոգևոր արմատները:

Չնայած մեր բոլոր աղոթքներին, ուսումնասիրությանը և խոհերին, դեռ կարող ենմնալ որոշակի չպատասխանված հարցեր, բայց մենք չպետք է թույլ տանք, որ դա հանգցնի այն հավատքի բոցը, որն առկայծում է մեր մեջ: Այդպիսի հարցերը հրավեր ենմեր հավատքը կառուցելու համար և չպետք է սնուցենմեզ մոլորեցնող կասկածները: Դա կրոնի հիմնական էությունն է, որ ամեն հարցի վստահ պատասխան չլինի, քանի որ դա հավատի նպատակներից մեկն է: Այդ առումով երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Երբ այդ պահերը գան ու խնդիրները ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի գտնվում, ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքներ կտրվեն» («Հավատում եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 94):

Մենք տեսնում ենք մեր շուրջը գտնվող շատ մարդկանց ուրախությունը, ովքեր ամուր են կանգնած՝ անընդհատ սնուցելով իրենց հոգևոր արմատները: Նրանց հավատքն ու հնազանդությունը բավարար են Փրկիչի հանդեպ վստահություն ունենալու համար, և այդտեղից է բխում մեծ երջանկությունը: Նրանք չեն հավակնում իմանալ բոլոր բաները, բայց նրանք վճարել են այնքան բանիմանալու գինը, որ ունենան խաղաղություն և համբերությամբ ապրեն, երբձգտում են ավելին իմանալ: Տող առ տող նրանց հավատքն ամրացվում է Քրիստոսում, և նրանք ամուր են կանգնում՝ որպես Սրբերի հետ համաքաղաքացիներ:

Թող մեզանից յուրաքանչյուրն ապրի այնպես, որ ծպտված թրթուրների վտանգավոր ծնոտները երբեք տեղ չգտնեն մեր կյանքում, որպեսզի մենք մնանք «հաստատուն Քրիստոսի հավատքում, նույնիսկ մինչև վերջ» (Ալմա 27.27): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: