2010–2019 թթ․
Այրի կնոջ սիրտը
Հոկտեմբեր 2017


2:3

Այրի կնոջ սիրտը

Եկեք անենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այրի կնոջ սիրտն ունենալու համար, իրապեսուրախանալովայն օրհնություններով, որոնք արդյունքում կբավարարեն մեր «ամեն ինչը»:

Իմ չափահաս կյանքի մեծ մասը ես օրհնվել եմ, ծառայելովԽաղաղ օվկիանոսիկղզիների Սրբերին։ Այդ նվիրված Սրբերի հավատքը, սերը և զարմանահրաշ զոհաբերությունները լցնում են հոգիս ոգեշնչումով, երախտագիտությամբ և ուրախությամբ։ Նրանց պատմությունները ձեր պատմությունների նման են։

Ես մտածում եմ, որ այդ Սրբերը շատ ընդհանուր բան ունեն այն այրի կնոջ հետ, ում Փրկիչը նայում էր, երբ Նա «նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում:

Եվ մի աղքատ որբեւայրի եկավ երկու լումայ գցեց։

Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ` թէ այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից ավելի գցեց:

Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը»:

Չնայած նրա երկու լուման աղքատիկ ներդրում էր, Փրկիչի համար նրա ընծան մեծ արժեք ուներ, քանի որ նա տվեց ամեն ինչ։ Այդ պահին Փրկիչը լիովին ճանաչեց այրուն, քանի որ կնոջընծան նրա սիրտը ցույց տվեցՓրկիչին։ Նրա սիրո և հավատքիտեսակն ու խորությունն այնպիսին էին, որ նա ընծայեց՝ իմանալով, որ իր «ամեն ինչը» կբավարարվի։

Նմանատիպ սիրտ ես տեսել եմ Խաղաղ օվկիանոսիկղզիների Սրբերի մոտ։ Այդ կղզիներից մեկի վրա գտնվող փոքր գյուղերից մեկում մի մարդ ու կին ընդունեցին միսիոներների հրավերը՝ անկեղծորեն հարցնելովՏիրոջը, թե արդյոք իրենց սովորած դասերը ճշմարիտ էին։ Այդ գործընթացի ժամանակ նրանք նաև մտածեցին պարտավորություններ ստանձնելու հետևանքների մասին, որոնք պետք է վերցնեին իրենց վրա, եթե իրենց ստացած պատասխանի արդյունքում ընդունեին վերականգնված ավետարանը։ Նրանք ծոմ պահեցին և աղոթեցին, որպեսզի իմանային Եկեղեցու և Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին։ Նրանց աղոթքների պատասխանը եկավ քաղցր և հստակ հաստատման ձևով․ «Այո՛։ Դա ճշմարիտ է»:

Այդ վկայությունը ստանալուց հետո նրանք որոշեցին մկրտվել։ Այդ որոշման համար նրանք հատուցեցին կյանքում։ Իրենց որոշման ու մկրտության համար նրանք թանկ գին վճարեցին։ Նրանք կորցրին աշխատանքը,զոհաբերեցին սոցիալական կարգավիճակը, կորցրին կարևոր ընկերներին և ընտանիքի աջակցությունը, սերն ու հարգանքը։ Այժմ, նրանք յուրաքանչյուր կիրակի քայլում էին դեպի եկեղեցի՝դիմացից քայլող ընկերների ու հարևաններիտարօրինակ հայացքներն իրենց վրա հառած։

Այդ դժվարին հանգամանքներում այդ լավ եղբորը հարցրին, թե ինչպիսի զգացում ունի Եկեղեցուն միանալուց հետո։ Նա պարզորոշ և աներեր պատասխանումէր․ «Այն ճշմարիտ է, այդպես չէ՞: Մեր որոշումը պարզէր»։

Այդ նորադարձ Սրբերն իսկապես ունեին այրի կնոջ սիրտը։ Նրանք այրի կնոջ նման «գցեցին» այն ամենը, ինչ կարող էին տալ, գիտակցաբար տալով իրենց «ամեն ինչը»։ Այդ դժվարին ժամանակներում նրանց հավատացյալ սրտի և անմար հավատքի շնորհիվ նրանց բեռը թեթևացավ։ Նրանց օժանդակում էին Եկեղեցու անդամները, ովքեր ծառայում ու աջակցում էին նրանց, և ամուսիններնամրապնդվեցին Եկեղեցում հատկապես իրենց ունեցածծառայությունների շնորհիվ։

Երբ նրանք տվեցին իրենց «ամեն ինչը», այդ հրաշալի օրը եկավ, և նրանք կնքվեցին տաճարում որպես հավերժական ընտանիք։ Ալմայի ղեկավարության ներքո գտնվող նորադարձների նման «Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»: Այրի կնոջ նմանհոգի ուներայդ հրաշալի զույգը։

Թույլ տվեք պատմել մեկ այլ փորձառություն, երբ այրի կնոջ սիրտը հստակերևում է։ Սամոայում մենք աշխատում էինք մի գյուղի խորհրդի հետ, որպեսզի միսիոներները թույլտվություն ստանային քարոզելու ավետարանն այնտեղ։ Մի քանի տարի առաջ ես զրույց ունեցա մի գյուղի գյուղապետի հետ, որտեղ միսիոներներին երկար տարիներ արգելվում էր քարոզել ավետարանը։ Իմ զրույցը տեղի ունեցավ մի որոշ ժամանակ անց, երբ գյուղի ավագ ղեկավարը աջակցեցԵկեղեցու բացմանը՝ թույլ տալով մեր միսիոներներին ուսուցանել այն մարդկանց, ովքեր ցանկանում էին սովորել ավետարանի և նրա վարդապետությունների մասին։

Այս հրաշալի իրադարձությունների փոփոխությունից շատ տարիներ անց ես ցանկացա իմանալ, թե ինչ տեղի ունեցավ, երբավագ ղեկավարը այդ որոշումը կայացրեց։ Ես հարցրի նրան այդ մասին և ղեկավարըպատասխանեց․ «Մարդը կարող է խավարում ապրել միայն մի որոշ ժամանակ, բայց կգա ժամանակը, երբ նա կցանկանա գալ դեպի լույսը»։

Բացելով գյուղը միսիոներների առաջ, ավագ ղեկավարը ցույց տվեց այրի կնոջ սիրտը՝ սիրտ, որը փափկում է, երբ ճշմարտության ջերմությունը և լույսը հայտնվում են։ Այդ ղեկավարը պատրաստ էր հրաժարվել տարիների ընթացքում պահպանած ավանդույթներից, դիմակայել մեծ ընդդիմության և հաստատուն կանգնել, որպեսզի ուրիշներն օրհնվեին։ Դա մի ղեկավար էր, ում սիրտը կենտրոնացած էր իր ժողովրդի բարեկեցության և երջանկության վրա, այլ ոչ թե ավանդույթի, մշակույթի և անձնական իշխանության բավարարման վրա։ Նա մի կողմ դրեց այդ մտահոգությունները՝ի շահ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուսուցանած խոսքերի․ «Երբ մենք հետևենք Փրկիչի օրինակին, մերը կլինիուրիշների կյանքում լույս լինելու հնարավորությունը»։

Վերջապես, թույլ տվեք կիսվել ևս միփորձառությամբ, որը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսիկղզիների Սրբերին ծառայելու ժամանակ, որը խորը և հոգևոր արմատներ է թողել իմ հոգում։ Մի քանիտարիառաջ ես եպիսկոպոսի երիտասարդ խորհրդական էի Ամերիկյան Սամոայի ծխերից մեկում։ Մենք ունեինք 99 անդամներ, որոնց թվում էին փոքր ֆերմերները, պահածոների գործարանի աշխատողները, կառավարության աշխատողները և նրանց ընտանիքները։ Երբ 1977թ.-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց, որ պետք է տաճար կառուցվի Սամոայում, բոլորս արտահայտեցինք մեր ուրախությունն և երախտագիտությունը։ Այդ ժամանակ Ամերիկյան Սամոայիցտաճար գնալու համար պետք էր գնալ Հավայան կղզիներ կամ Նոր Զելանդիա։ Դա ծախսատար ճամփորդություն էր, և Եկեղեցու բազմաթիվ հավատարիմ անդամների համար անմատչելի։

Այդ ընթացքում անդամներին հորդորվում էր նվիրաբերել կառուցապատման ֆոնդին, որպեսզի օգնեին տաճարների կառուցմանը։ Այդ պատճառով մեր եպիսկոպոսությունը խնդրեց ծխի անդամներին աղոթքով խորհել, թե ինչ կարող են նվիրաբերել։ Նշանակվեց հատուկ օր նվիրատվությունները հավաքելու համար։ Ավելի ուշ, երբ այդ նվիրատվությունները գաղտնի կերպով բացվեցին, մեր եպիսկոպոսության անդամները զգացվածէին մեր ծխի հրաշալի անդամների հավատքից և առատաձեռնությունից։

Ճանաչելով բոլոր ընտանիքներին և նրանց պայմանները, ես հարգանքի ու խոնարհության խորը և անմնացորդ զգացում ունեցա։ Բոլոր իմաստներով դրանք ժամանակակից այրի կնոջ լումաներն էին, որոնք ուրախությամբ և կամավոր տրվել էինիրենց «ամեն ինչից», որպեսզի ստանային Սամոայում Տիրոջ սուրբ տաճարի կառուցման խոստումը։ Այդ ընտանիքները նվիրաբերել են Տիրոջն այն ամենը, ինչ կարող էին՝ հավատքով, որիրենք չէին ունենա որևէ կարիք։ Նրանց պարգևը ցույց է տվել այրի կնոջ նրանց սրտերը։ Բոլոր նվիրաբերողներն արել էին դա ինքնակամ և ուրախությամբ, քանի որ այրի կնոջ նրանց սրտերը կարող էին հավատքի աչքերով տեսնել այն մեծագույն օրհնությունները, որոնքսպասվում էին նրանց ընտանիքներին և Սամոայի ու Ամերիկյան Սամոայի ապագա բոլոր սերունդներին։ Ես գիտեմ, որ նրանց նվիրատվությունները՝ նրանց այրի կնոջ լուման, նկատվել և ընդունվել էր Տիրոջ կողմից։

Երկու լումա նվիրաբերած այրի կնոջ սիրտն այնպիսի սիրտ է, որը զոհաբերությունների գնով կտա ամեն ինչ՝ տանելով չարչարանքներ, հալածանքներ, անտեսում և կրելով բազմաթիվ բեռներ։ Այրի կնոջ սիրտն այնպիսի սիրտ է, որը հասկանում, զգում և ճանաչում է ճշմարտության լույսը և կտա ամեն ինչ այդ ճշմարտությունը ստանալու համար։ Այն նաև օգնում է մյուսներին տեսնելու այդ լույսը և հասնելու հավերժական երջանկության և ուրախության նույն աստիճանին։ Վերջապես, այրի կնոջ սիրտը չափվում է ամեն ինչ տալու պատրաստակամությամբ, որպեսզի կառուցի Աստծո արքայությունը Երկրի վրա։

Աշխարհասփյուռ Սրբերով եկեք միանանք և անենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է այրի կնոջ սիրտն ունենալու համար, որպեսզի իրոք ուրախանանք այն օրհնություններով, որոնք կբավարարեն «ամեն ինչը»։ Աղոթում և աղաչում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այնպիսի սիրտ ունենա, որը կտանի մեր բեռները, կկատարի անհրաժեշտ զոհաբերություններ և կցանկանա գործել ու տալ։ Ես խոստանում եմ, որ Տերը չի թողնի ձեզ կարիքի մեջ։ Այրի կնոջ սիրտը լցված է երախտագիտությամբ, որ Փրկիչը «վշտերի մի մարդ [էր], և ցավերի հետ ծանոթ [էր]», որպեսզի մենք չճաշակենք «դառը բաժակից»։ Մեր թուլությունների և սխալների պատճառով ու նաև դրանց շնորհիվ Նա շարունակում է պարզել Իր ձեռքերը, որոնք խոցվել են մեզ համար։ Նա մեզ կբարձրացնի, եթե մենք ցանկություն ունենանք գալու դեպի Իր ավետարանի լույսը, ընդունել Նրան և թույլ տալ Նրան իրականացնելու մեր «ամեն ինչը»։

Ես բերում եմ իմ վկայությունն այն մեծ սիրո մասին, որով մենք կարող ենք կիսվել իրար հետ՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ և հետևորդներ։ Ես սիրում և սատարում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին՝ որպես Աստծո մարգարե Երկրի վրա։ Աշխարհի համար Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին և ես հրավիրում եմ բոլորին կարդալ այն և բացահայտել դրա ուղերձը ձեզ համար։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Տիրոջը մոտենալու Նրա հրավերը, կգտնեն խաղաղություն, սեր և լույս։ Հիսուս Քրիստոսը մեր մեծ Օրինակն ու Քավիչն է: Միայն Հիսուս Քրիստոսի և Նրա անսահման Քավության հրաշքի միջոցով է, որ կարող ենք ստանալ հավերժական կյանք: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: