Տան կարոտը
Դեպի լույսը դարձրեք Ձեր հոգին: Սկսեք դեպի տուն Ձեր հրաշալի ճամփորդությունը: Երբ սկսեք այն, Ձեր կյանքը կդառնա ավելի լավ, ավելի երջանիկ և ավելի իմաստալի։
Վերջերս, երբ մենք զրուցում էինք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետ, մեծ հանդիսավորությամբ ու երջանիկ հայացքով նա ասաց, թե որքան է սիրում Տիրոջը, և գիտի, որ Տերն էլիրեն է սիրում։ Իմ թանկագի՛նեղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ Նախագահ Մոնսոնը շատ երախտապարտ է ձեր սիրո, աղոթքների և Տիրոջը ու Նրա փառահեղ ավետարանի հանդեպ ձեր նվիրվածության համար։
Զարմանալի շուն Բոբին
Մոտ հարյուր տարի առաջ Օրիգոնից մի ընտանիք իր հանգիստն էր անցկացնում Ինդիանայում՝ 2000 մղոն (3200 կմ) տնից հեռու, երբ կորցրեցին իրենց սիրած շանը՝ Բոբիին։Ընտանիքը խելահեղորեն որոնում էրշանը ամեն տեղ, բայց ապարդյուն։ Բոբիին հնարավոր չէր գտնել:
Կոտրված սրտով նրանք բռնեցին վերադարձի ճամփան, որի յուրաքանչյուրմղոնընրանց հեռացնում էր իրենց սիրելիկենդանուց։
Վեց ամիս անց, երբ Բոբին հայտնվեց Օրիգոնում նրանց տան շեմին, ընտանիքը ցնցված էր: «Գզգզված, նիհարած, ոտքերը մինչև ոսկորները մաշված՝ [նա] կարծես ողջ ճանապարհը ոտքով էր անցել … մենակ»։ Բոբիի պատմությունը գրավեց մարդկանց ուշադրությունը Միացյալ Նահանգներով մեկ, և նա հայտնի դարձավ որպես Զարմանալի շուն Բոբին։
Բոբին միակ կենդանին չէ, որն ապշեցրել է գիտնականներին կողմնորոշվելու զարմանալի հատկությամբ և տունը գտնելուբնազդով: Թագավորական թիթեռների որոշ տեսակներ ամեն տարի 3000 մղոն (4800 կմ) չվում են, որպեսզի ավելի լավ կլիմայական պայմաններ ունենան իրենց գոյատևման համար: Մաշկակեղև կրիաները ճամփորդում են Խաղաղ օվկիանոսով՝ Ինդոնեզիայից հասնելով Կալիֆորնիայի ափերը։ Սապատավոր կետերը լողում են Հյուսիսային և Հարավային բևեռի սառը ջրերից դեպի հասարակած և ետ։ Ամենից անհավատալին բևեռային ծովածիծառն է, որն ամեն տարի Արկտիկայից չվում է Անտարկտիդա և վերադառնում՝ մոտ 60000 մղոն (97000 կմ)։
Երբ գիտնականներն ուսումնասիրում են այդ հետաքրքրաշարժ վարքը, նրանք նման հարցադրումներ են անում․ «Ինչպե՞ս են նրանք իմանում, թե ուր գնալ» և «Ինչպե՞ս է յուրաքանչյուր հաջորդ սերունդ սովորում այդ վարքը»:
Երբ կարդում եմ կենդանիների այդ ուժեղ բնազդի մասին, ես չեմ կարող չմտածել․ «Հնարավո՞ր է, որ մարդիկ նմանատիպ մղում զգան, այսպես ասած՝ ներքին մի ուղեցույց ունենան, ինչը նրանց ձգում է դեպի իրենց երկնային տունը»։
Հավատում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ, կին ու երեխա իր կյանքի ինչ-որ մի պահի զգացել է երկնքի կանչը: Մեր մեջ խորը ցանկություն կա ինչ-որ կերպ անցնել վարագույրի մյուս կողմն ու գրկախառնվել Երկնային Ծնողների հետ, որոնց ժամանակին իմացել ենք ու սիրել:
Ոմանք, հնարավոր է, ճնշեն այդ մղումը և այդ կանչի հանդեպ անզգայացնեն իրենց հոգիները: Բայց նրանք, ովքեր չեն մարում այդ լույսը իրենց մեջ, կարող են մի անհավատալի ճամփորդություն սկսել՝ զարմանահրաշ մի չվերթ կատարել դեպի երկնային հեռաստանները:
Աստված կանչում է ձեզ
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վսեմ ուղերձն այն է, որ Աստված մեր Հայրն է, որ հոգում է մեր մասին, ևՆրա մոտ վերադառնալու ճանապարհ կա:
Աստված կանչում է ձեզ։
Նա գիտի ձեր բոլոր մտքերը, ձեր անհանգստությունները և ձեր մեծագույն հույսերը։ Աստված գիտի, թե քանի անգամ եք փնտրել Նրան: Թե քանի անգամ եք անսահման ուրախություն ապրել։ Թե քանի անգամ եք մենության մեջ արտասուք թափել: Թե քանի անգամ եք անօգնական, շփոթված եղել կամ բարկություն զգացել։
Ինչևէ, անկախ ձեր պատմությունից՝դուք շփոթված եք, ձախողված, կոտրված եք զգում, դառնացած եք, մատնված, թե ծեծված,իմացեք, որ դուք միայնակ չեք: Աստված դեռ կանչում է ձեզ։
Փրկիչը մեկնում է ձեզ Իր ձեռքը։ Եվ ինչպես այն ձկնորսներին էր ասում, որոնք տարիներ առաջ կանգնած էին Գալիլեայի ծովի ափին,Նա անսահման սիրովասում է ձեզ․ «Ե՛կ, հետևիր ինձ»:
Եթե կամենաք լսել, Նա կխոսի ձեզ հետ հենց այսօր։
Երբ քայլում եք աշակերտության ուղիով, երբ քայլում եք դեպի Երկնային Հայրը, մի բան կա ձեր մեջ, ինչը կհաստատի, որ դուք լսել եք Փրկիչի կանչը և ձեր սիրտն ուղղել եք դեպի լույսը: Այն ձեզ կասի, որ ճիշտ ուղու վրա եք, ևդուք վերադառնում եք տուն:
Սկզբից ի վեր Աստծո մարգարեները հորդորել են իրենց ժամանակներիմարդկանց․ «քո Եհովայ Աստուծոյ ձայնին հնազանդես…. պատուիրանքները եւ կանոնները պահես, եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Եհովայ Աստուծուն դառնաս»։
Սուրբ գրություններումնշված են հազարավոր պատճառներ, թե ինչու պետք է դա անենք:
Այսօր թույլ տվեք նշել երկու պատճառ, թե մենք ինչուպետք է դառնանք դեպի Տերը:
Նախ՝ ձեր կյանքը ավելի լավը կդառնա։
Երկրորդը՝ Աստված ձեր միջոցով ուրիշների կյանքը ավելի լավը կդարձնի։
Ձեր կյանքը ավելի լավը կդառնա։
Ես վկայում եմ, որ երբ սկսենք կամ շարունակեք Աստծո մոտ տանող անհավատալի ճամփորդությունը, մեր կյանքը ավելի լավը կդառնա։
Դա չի նշանակում, որ մեր կյանքումվիշտ չի լինի։ Բոլորս գիտենք Քրիստոսի հավատարիմ հետևորդների մասին, ովքեր ողբերգություն կամ անարդարություն են տեսել․ Հիսուս Քրիստոսն Ինքըտառապել է ավելի շատ, քան որևէ մեկը։ Ինչպես Աստված թույլ է տալիս, որ «արևը ծագի և չարերի և բարիների վրա»,նա թույլ է տալիս, որ ձախորդությունը փորձի և՛ արդարներին, և՛ անարդարներին։ Իրականում, երբեմն մեր կյանքը կարծես ավելի դժվար է, որովհետև մենք ձգտում ենք ապրել մեր հավատքով։
Ոչ, Փրկիչին հետևելը չի հեռացնի մեր փորձությունները։ Սակայն, այն կհեռացնի խոչընդոտները, որոնք խանգարում են, որ դուք ստանաք այն օգնությունը, որ Երկնային Հայրը ցանկանում է տալ ձեզ։ Աստված ձեզ հետ կլինի։ Նա կուղղորդի ձեր քայլերը։ Նա կքայլի ձեզ հետ և մեծ կարիքի դեպքում իր ձեռքերի վրա կտանի ձեզ։
Դուք կճաշակեք Հոգու վսեմ պտուղները․ «սերը, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, մեղմություն, բարություն, [ու] հավատք»:
Հոգևոր այս պտուղները կապված չեն նյութական բարգավաճման, հաջողակ կամ բախտավոր լինելու հետ։ Նրանք գալիս են Փրկիչին հետևելու արդյունքում և կարող են մեր հավատարիմ ուղեկիցը լինել անգամ սաստիկ փոթորիկներով անցնելիս։
Մահկանացու կյանքի կրակն ու աղմուկը կարող է սպառնալ ու վախեցնել, բայց նրանք, ովքեր իրենց սրտովհակվածեն դեպի Աստված, կշրջապատվենՆրա խաղաղությամբ: Նրանց ուրախությունը չի պակասի: Նրանք լքված կամ մոռացված չեն լինի:
«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, – ուսուցանում են սուրբ գրությունները, – և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:
Նրանք, ովքեր ուշադրությունեն դարձնում հոգու կանչին և փնտրում են Աստծուն, ովքեր աղոթում են, հավատում ու քայլում Փրկիչի պատրաստած ուղիով, անգամ եթե ճանապարհին երբեմն սայթաքում են, սփոփիչ վստահություն են զգում, որ «բոլոր բաները միաժամանակ կգործեն [իրենց] բարիքի համար»։
Քանի որ Աստված է «յոգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում»։
«Որովհետեւ եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ»:
Եվ Տերը բարությամբ հարցնում է․
Դուք ցանկանո՞ւմ եք մշտապես ուրախություն զգալ։
Դուք փափագո՞ւմ եք ձեր սրտում զգալ խաղաղաղություն, որ ամեն մտքից վեր է։
Ուրեմն դեպի լույսը դարձրեք ձեր հոգին։
Սկսեք դեպի տուն Ձեր հրաշալի ճամփորդությունը:
Երբ սկսեք այն, Ձեր կյանքը կդառնա ավելի լավ, ավելի երջանիկ և ավելի իմաստալի։
Աստված կգործի ձեր միջոցով։
Դեպի Երկնային Հայրը ձեր ճամփորդության ընթացքում շուտով դուք կգիտակցեք, որ այդ ճամփորդությունը միայն ձեր կյանքի վրա կենտրոնանալը չէ։ Ո՛չ, այդ ուղին անխուսափելիորեն ձեզ մղում է օրհնություն դառնալ Աստծո մյուս զավակների՝ ձեր եղբայրների և քույրերի համար։ Եվ այդ ճամփորդության հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ ծառայելով Աստծուն և հոգալով ու օգնելով ձեր մերձավորներին, դուք մեծ առաջընթաց կնկատեք ձեր կյանքում այնպիսի ուղիներով, որ երբեք չէիք պատկերացնի։
Գուցե դուք չեք տեսնում, որ կարող եք պիտանի լինել, գուցե դուք չեք համարում, որ օրհնություն եք ինչ-որ մեկի կյանքում։ Հաճախ, երբ քննում ենք մեզ,տեսնում ենք միայն մեր սահմանափակումներն ու թերությունները։ Հնարավոր է մտածենք՝ որպեսզի Աստված գործի մեր միջոցով, մենք պետք է «ավելին» լինենք՝ ավելի խելացի, ավելի հարուստ, ավելի հմայիչ, ավելի տաղանդավոր, ավելի հոգևոր։ Օրհնությունները կգան ոչ այնքան ձեր կարողություններից, որքան ձեր ընտրություններից։ Եվ տիեզերքի Աստվածը կգործի ձեր մեջ ու ձեր միջոցով՝ մեծացնելով ձեր խոնարհ ջանքերը Իր նպատակների համար։
Նրա աշխատանքը միշտ առաջադիմել է հետևյալ կարևոր սկզբունքով․ «Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»:
Պողոս Առաքյալը, գրելով Կորնթոսի Սրբերին, նկատել է, որ նրանցից ոչ շատերն են աշխարհիկ իմաստով իմաստուն համարվելու։ Բայց նշանակություն չունի, որովհետև «աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին»։
Աստծո աշխատանքների պատմությունը լի է իրենց անհամապատասխան զգացող մարդկանցով։ Սակայն նրանք խոնարհությամբ ծառայել են, ապավինելով Աստծո շնորհին ու Նրա խոստումին․ «նրանց ձեռքը պիտի լինի իմ ձեռքը, և ես կլինեմ նրանց վահանը…և նրանք տղամարդու պես պիտի մարտնչեն ինձ համար. և … [ես] կպահպանեմ նրանց»։
Այս ամռանը մեր ընտանիքը հրաշալի հնարավորություն ունեցավ այցելելու Միացյալ Նահանգներիարևելքում Եկեղեցու պատմական վայրերից մի քանիսը: Մի հատուկ ձևով մենք վերապրեցինք այդ ժամանակների պատմությունը։ Մարդիկ, որոնց մասին այդքան կարդացել էի՝ Մարտին Հարրիսը, Օլիվեր Քաուդերին և Թոմաս Բ. Մարշը, ինձ համար ավելի իրական դարձան, երբ քայլում էինք այն տեղերով, որտեղ նրանք են քայլել և խորհում էինք Աստծո թագավորությունը կառուցելու համար կատարած նրանց զոհաբերությունների մասին:
Նրանք շատ հրաշալիհատկանիշներ ունեին, որոնք թույլ էին տվել նշանակալից ներդրումներ կատարել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման մեջ: Բայց նրանք նաև մարդիկ էին՝թույլ և սխալական, ճիշտ ինչպես ես և դուք։ Ոմանք չէին համաձայնվում Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և հեռանում էին Եկեղեցուց: Հետագայում նույն մարդկանցից շատերի սրտերը փոխվում էին և նրանք դառնում էին խոնարհ, կրկին ընկերակցելովՍրբերին:
Մենք միտում ունենք դատել այդ եղբայներին ու նրանց նման այլ անդամների։ Հնարավոր է, մենք ասենք․ «Ես երբեք չէի լքի Մարգարե Ջոզեֆին»։
Չնայածդա հնարավոր է, իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին էր կյանքը այն ժամանակ այդպայմաններում։ Ոչ, նրանք կատարյալ չէին, բայց որքան քաջալերող է այն միտքը, որ ամեն դեպքում Աստված գործում էր նրանց միջոցով։ Աստվածգիտեր նրանց ուժեղ և թույլ կողմերը ևնրանց բացառիկ հնարավորություն տվեց, որ ներդրում ունենան Վերականգնման մեծ օրհներգի մի քառատողում կամ մեղեդու մեջ։
Ինչ քաջալերող է այն միտքը, որ թեև մենք անկատար ենք, սակայն եթե մեր սիրտը դառնում է դեպի Աստված, Նա շռայլորեն ու բարությամբ կգործի մեր միջոցով Իր նպատակներն իրակացնելու համար։
Նրանք, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն ու մերձավորներին, խոնարհաբար և ակտիվորեն մասնակցում են Նրա գործին, զարմանահրաշ բաներ կտեսնեն իրենցու իրենց հարազատ մարդկանց կյանքում:
Փակ թվացող դռները կբացվեն։
Հրեշտակները կգնան նրանց առջևից ու կնախապատրաստեն ճանապարհը։
Անկախ նրանից, թե ինչ դիրք ունեք համայնքում կամ Եկեղեցում, Աստված կգործի ձեր միջոցով, եթե ցանկանաք։ Նա կմեծացնի ձեր արդար ցանկությունները և դուք ձեր ցանած գթառատ գործերից լիառատ բերք ու բարիք կհնձեք։
Մենք չենք կարողտուն հասնել ինքնակառավարվող համակարգով
Մենք՝ յուրաքանչյուրս, «օտարական և պանդուխտ ենք» այս երկրում։ Շատ առումներով մենք հեռու ենք տնից։ Բայց դա չի նշանակում, որ պետք է կորած կամ միայնակ զգանք։
Մեր սիրելի Երկնային Հայրը մեզ տվել է Քրիստոսի Լույսը։ Եվ յուրաքանչյուրիս հոգու խորքում մի երկնային թրթիռ կա, որը մեզ հորդորում է երկնային տուն վերադառնալու ուխտագնացության ճանապարհին մեր աչքերն ու սիրտը դարձնել դեպի Նա։
Ջանքեր են պահանջվում։ Դուք չեքկարող տուն հասնել առանց Նրա մասին սովորելու ջանքերի, առանց Նրա հրահանգները հասկանալու ու դրանք կիրառելու ջանքերի և առանց առաջ գնալու քայլերի։
Ո՛չ, կյանքը ինքնավար մեքենա չէ։ Ոչ էլինքնակառավարվող ինքնաթիռ է։
Հնարավոր չէ կյանքի ջրերով լողալ և հույս տածել, որ ջրի հոսանքը մի օր ձեզ կհասցնի ձեր ակնկալած վայրը։ Աշակերտ լինելը պահանջում է մեր պատրաստակամությունը, որ անհրաժեշտության դեպքում կլողանք հոսանքին հակառակ:
Ուրիշ ոչ ոք պատասխանատու չէ ձեր անձնական ճամփորդության համար: Փրկիչը կօգնի ձեզ ու կնախապատրաստիձեր առջև ընկած ճանապարհը, բայց Նրան հետևելու և Նրա պատվիրանները պահելու պարտավորությունը պետք է գա ձեզանից: Այն միայն ձեր խաչն է, միայն ձեր արտոնությունը։
Այդ փառահեղ արկածները ձերն են։
Խնդրում եմ լսեք Փրկիչի կանչը։
Հետևեք Նրան։
Տերը հաստատել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցին, որպեսզի օգնի ձեզ կատարել Աստծուն ու մերձավորներին ծառայելու ձեր պարտավորությունը։ Եկեղեցու նպատակն է՝քաջալերել, ուսուցանել, բարձրացնել ու ոգեշնչել։ Այս հրաշալի Եկեղեցին ձեզ հնարավորություններ է տրամադրում գթություն ցուցաբերել, ձեռք մեկնել մարդկանց և վերականգնել ու պահել սրբազան ուխտերը։ Այն նախագծվել է, որպեսզի օրհնի ձեր կյանքը և բարելավի ձեր տունը, համայնքն ու ազգը:
Եկեք միացեք մեզ ու ապավինեք Տիրոջը։ Ձեր տաղանդները տրամադրեք Նրա հրաշալի աշխատանքին։ Ձեռք մեկնեք, քաջալերեք, բժշկեք ու աջակցեք բոլորին, ովքեր զգում են ու հետևում են մեր երկնային տան այդ կարոտի զգացումներին։ Եկեք միանանք երկնային հեռաստաններ տանող այս փառահեռ ուխտագնացությանը։
Ավետարանը հույսի, երջանկության և ուրախության գերազանց ուղերձ է: Այն մեզ տուն վերադարձնող ճանապարհն է։
Եթե ընդունենք ավետարանը հավատքով ու գործով, ամեն օր և ամեն ժամ մենք ավելի շատ կմոտենանք մեր Աստծուն: Մեր կյանքն ավելի լավը կլինի, և Տերը ուշագրավ եղանակներով կգործի մեր միջոցով, որպեսզի օրհնի մեր շրջապատի մարդկանց և իրականացնի Իր հավերժական նպատակները: Այդ մասին ես վկայում եմ և թողնում եմ ձեզ իմ օրհնությունը՝ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: