Գլուխ 30
Քրիստոսի գործում անվեհեր
«Ես Քրիստոսի գործի նվիրյալն եմ»
Ջոզեֆ Սմիթի կյանքից
1838 թվականի հոկտեմբերին հյուսիսային Սիսսուրիում ապրող Սրբերի և տեղի խաժամուժի ու ոստիկանության միջև ընդհարումները հասան գագաթնակետին: Այդ ամսի 27-ին Սիսսուրիի նահանգապետ Լիլբուրն Վ. Բոգսը մի ամոթալի հրաման արձակեց նահանգի ոստիկանության պետին. «Հասարակության բարիքի համար, եթե անհրաժեշտ լինի Մորմոններին պետք է վերաբերվել որպես թշնամիների և նրանք պետք է բնաջնջվեմ կամ դուրս քշվեն նահանգից: Նրանց իրավախախտումներն ամեն նկարագրությունից վեր են»1: Երեք օր հետո զինված ոստիկանության մի մեծ խումբ Միսսուրի, Ֆար Վեսթում, Եկեղեցու վարչության տեղանքին մոտ ճամբար դրեց և պատրաստվեց հարձակվել քաղաքի վրա:
Մեծապես մտահոգված լինելով Վերջին Օրերի Սրբերի անվտանգության համար, Եկեղեցու ղեկավարները համաձայնվեցին հանդիպել ոստիկանության զորքերի հետ հոկտեմբերի 31-ին՝ բանակցելու խաղաղության համար: Սակայն, երբ նրանք մոտեցան ոստիկանության զորքերի ճամբարին, Սարգարեն և նրա ընկերակիցները հանկարծակի ձերբակալվեցին: Այնուհետև, նրանց տարան ճամբար, որտեղ նրանց ստիպեցին ողջ գիշեր պառկել ցուրտ գետնին սառնաշունչ անձրևի տակ, մինչ պահակախումբը գոռում էր նրանց վրա և հայհոյում նրանց: Երբ զինվորականները որոշեցին ձերբակալվածներին տանել Ինդիփենդենս՝ Միսսուրի, Ջոզեֆն ու իր ընկերները խնդրեցին, որ թույլ տան տեսնել իրենց ընտանիքներին:
«Ես գտա կնոջս և երեխաներիս արցունքների մեջ,– գրել է Մարգարեն,– որոնք վախեցել էին, թե մենք գնդակահարվել էինք նրանց կողմից, ովքեր երդվել էին խլել մեր կյանքը, և որ նրանք այլևս չէին տեսնելու ինձ.… Ո՞վ կարող է պատկերացնել իմ զգացմունքները, որ ես ունեցա այդ ժամանակ, այդպես պոկելով ինձ իմ կողակցից և թողնելով նրան և նաև իմ երեխաներին մարդկային կերպարանքով այդ հրեշներով շրջապատված, չիմանալով, թե ինչպես պիտի բավարարվեին նրանց կարիքները, երբ ինձ հեռու տանեին նրանցից, որպեսզի իմ թշնամիները կործանեին ինձ, երբ հարմար լիներ դա անել: Կինս լալիս էր, երեխաներս կառչել էին ինձանից, մինչև նրանց ուժով մի կողմ նետեցին ինձանից պահակների սրերով»2:
Սի կարճ ժամանակ Ինդիփենդենսում մնալուց հետո, Մարգարեին և մի քանի ալլ Եկեղեցու առաջնորդների տեղափոխեցին Ռիչմոնդ՝ Սիսսուրի, որտեղ նրանց միմլանց շղթայված բանտարկեցին մի հին փայտաշեն տնակում և պահում էին խիստ հսկողության ներքո: Նախքան Սիսսուրիում Լիբերթիի բանտը տեղափոխվելը, Մարգարեն Ռիչմոնդում բանտարկված էր մնալու մոտ երեք շաբաթ: Չնայած վիճակը զարհուրելի էր, Մարգարեն գրեց Էմմային Ռիչմոնդ հասնելուց ոչ շատ անց:
«Մենք շղթայակապ բանտարկյալներ ենք և խիստ հսկողության ներքո, Քրիստոսի համար, և ոչ թե որևէ այլ պատճառով.… Եղբայր [Ջորջ Վ.] Ռոբինսոնը շղթայակապ է իմ կողքին, նա ճշմարիտ սիրտ ունի և ամուր միտք: Եղբայր [Լայման] Մւայթը հաջորդն է, նրանից հետո՝ Եղբայր [Սիդնի] Ռիգդոնը. հաջորդը՝ Հայրամ [Սմիթը], հաջորդը՝ Փարլի [Պրատը], հաջորդը՝ Ամասա [Լայմանը]. և այսպես, մենք կապված ենք միմյանց շղթաներով, ինչպես որ հավերժական սիրո կապանքներով: Մենք լավ տրամադրությամբ ենք և հրճվում ենք, որ մենք արժանի համարվեցինք հալածվել Քրիստոսի համար»:3
Ցուրտ և տաղտկալի գիշերներից մեկի ընթացքում տղամարդիկ պառկել էին հատակին մինչև կեսգիշերն անց, չկարողանալով քնել, որովհետև պահակները պարծենում էին Սրբերի վրա կատարած իրենց վերջին հարձակումներով՝ ներառյալ կողոպուտով, բռնաբարությամբ և սպանությամբ: Երեց Փարլի Պրատը պատմել է. «Ես լսում էի, մինչև որ այնքան զզվեցի, ցնցվեցի և սարսափեցի ու լցվեցի արդար զայրույթի ոգով, որ ինձ հազիվ զսպեցի, որ ոտքի չկանգնեի և նախատեի պահակներին, բայց ոչինչ չասացի Ջոզեֆին, կամ որևէ մեկին, չնայած պառկած էի նրա կողքին և գիտեի որ նա արթուն էր: Հանկարծ նա ոտքի կանգնեց և խոսեց որոտի կամ մռնչացող առյուծի ձայնով, ասելով, որքանով որ ճիշտ եմ հիշում, հետևյալ խոսքերը.
«ԼԸ՜ ՌԵ՛Ք.…Հիսուս Քրիստոսի անունով ես հանդիմանում եմ ձեզ և հրամայում լուռ մնալ. ես չեմ ապրի ևս մեկ րոպե և լսի այսպիսի խոսակցություն: Վերջ տվեք այդ խոսքերին, եթե ոչ՝ մեզանից մեկը կմեռնի ԱՅՍ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ»:
«Նա դադարեց խոսելր: Նա կանգնած էր ուղիղ՝ զարհուրելի վեհափառությամբ: Շղթայված և առանց զենքի, հանգիստ, անխռով և վեհապանծ ինչպես հրեշտակ, նա նայում էր դողացող պահակներին, որոնց զենքերն իջեցված էին կամ գետնին գցված, որոնց ծնկներն իրար էին զարկվում, և ովքեր ետ ցատկելով մի անկյուն կամ կռանալով նրա ոտքերի մոտ, սկսեցին ներողություն խնդրել և լուռ մնացին մինչև պահակների փոխվեր»4
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Քաջարիները հանգիստ անում են այն ամենն, ինչ կարող են, նույնիսկ փորձանքների ժամանակ:
1839 թվականին, երբ Սրբերը սկսում էին Նավու քաղաքի կառուցման դժվարին աշխատանքը Իլինոյսում, Մարգարեն գրեց մի եկեղեցու անդամի Կիրթլենդում Օհայո. «Ինչ վերաբերում է եկեղեցու վիճակին այստեղ, գործերր գնում են մեզ համար այնքան լավ, որթան տրամաբանորեն կարելի է սպասել.… Այստեղ արդեն բավականին մեծ թվով ընտանիքներ կան հավաքված և մենք սպասում ենք շարունակության, հատկապես ինչպես պարզել ենք հարցումից, մենք [սովորական] տոկոսից ավելի հիվանդություն չենք ունեցել այստեղ, չնայած մեր ունեցած փորձություններին և դժվարություններին, որոնց մենք ենթարկվել ենք: Ինչպես միշտ մեզ համար հույս ներս դնելով Աստծո ողորմության և զորության վրա, մենթ հույս ունենք առաջ շարժվել ամեն բարի և օգտակար աշխատանքում, նույնիսկ մինչև վերջ, որ երբ գանք փորձվելու կշեռքով կշռվելիս պակաս չգտնվենք»5:
1842 թվականին Մարգարեն գրեց հետևյալ նամակը Եկեղեցուն, որը հետագայում արձանագրվեց Վարդապետություն ն Ուխ – տեր 128.19, 22 հատվածներում. «Արդ, ինչ ենթ լսում այն ավետարանից, որր մենթ ստացել ենթ: Ձայն ուրախության: Ողորմության ձայն երկնքից. ճշմարտության ձայն երկրից. ավետիք մահացածների համար. ուրախության ձայն ողջերի և մահացածների համար. մեծ ուրախության ավետիք… Եղբայրներ, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործր: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ: Թող ձեր սրտերր ցնծան . մեծապես և ուրախանան»6:
1831 թվականին Եկեղեցու առաջընթացի մասին Մարգարեն ասել է. «Հստակորեն ակնհայտ է, որ Տերր մեզ զորություն է տվել այն աշխատանքին համապատասխան, որ պիտի արվի, և ուժ համաձայն այն մրցավազքին, որ նախատեսված է մեր առջևում, և շնորհ ու օգնություն, երբ մեր կարիքները պահանջեն»7:
Քաջարիները սիրում են Քրիստոսի գործը և ձգտում զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ:
«Ես Քրիստոսի գործի և առաքինության, մաքրաբարոության և վարքի ուղղամիտ, հաստատուն ընթացքի ու սուրբ ճանապարհի նվիրյալն եմ»8:
«Ես հավատում եմ Աստծո առաջ առաքինի, ուղղամիտ և սուրբ կյանքով ապրելուն և զգում, որ իմ պարտականությունն է իմ զորությամբ համոզել բոլոր մարդկանց անել նույնը, որ նրանք դադարեն չարը գոծելուց և սովորեն գործել բարին և իրենց մեղքերն արդարությունով դեն գցեն»9:
Ուժեղացնելով մեր հավատքն ավելացնելով ամեն լավ հատկանիշ, որը զարդարում է օրհնյալ Հիսուսի զավակներին, մենք կարող ենք աղոթել՝ աղոթքի ժամին, մենք կարող ենք սիրել մեր մերձավորին և հավատարիմ լինել փորձությունների մեջ, գիտենալով որ այդպիսիների վարձքն ավելի մեծ է երկնքի արքայությունում: Ինչպիսի մխիթարություն: Ինչպիսի ուրախություն: Թող ես ապրեմ արդարի կյանքով և թող իմ վարձքը լինի նրա վարձքի նման:
«…Արդարությունը պետք է լինի Սրբերի նպատակը բոլոր բաներում և երբ [Վարդապետություն և Ուխտերը] հրատարակվեն, նրանք կիմանան, որ մեծ բաներ պիտի սպասվեն նրանցից: Բարիք արեք և արդարություն գործեք պարզ աչքով ուղղված Աստծո փառքին և դուք կհնձեք ձեր վարձքը, երբ Տերը փոխհատուցի յուրաքանչյուրին համաձայն իր աշխատանքի.… Հիսուս Քրիստոսի անունով մենք աղաչում ենք ձեզ ապրել արժանի այն օրհնություններին, որոնք կհետևեն շատ փորձություններից հետո՝ լիովին բավարարելու նրանց հոգիները, ովքեր հավատարիմ կդիմանան մինչև վերջ»10:
«Այսուհետև թող ճշմարտությունն ու արդարությունը տիրի և առատանա ձեր մեջ, և բոլոր բաներում եղեք ժուժկալ, հեռու մնացեք հարբեցողությունից և հայհոյելուց և գռեհիկ լեզվից և բոլոր բաներից որոնք անարդար են կամ անսուրբ, նաև թշնամությունից և ատելությունից և ցանկասիրությունից և ամեն անսուրբ ցանկությունից: Եղեք ազնիվ միմյանց հետ, քանի որ թվում է ոմանք անտեսում են այս բաները և ոմանք ոչ գթառատ են եղել և ցույց են տվել ագահություն… Այդպիսի բնավորության գծերն Աստված ատում է, և նրանք պիտի ունննան իրննց հնրթը վշտի մեծ անվի գլորման ընթացքում, քանզի ալն գլորվում է և ոչ ոք չի կարող դրան խանգարնլ: Սիոնը դեռ պիտի ապրի չնայած նա թվա մեռած»11:
«Որպես մեկը, որ մեծապես ցանկանում է մարդկանց փրկությունը, թուլլ տվեք հիշեցնել ձեզ բոլորիդ՝ պայքարել աստվածային ջերմեռանդությամբ առաքինության, սրբության և Տիրոջ պատվիրանների համար: Եղեք բարի, եղեք իմաստուն, եղեք արդար, եղեք ազատամիտ և ամենից վեր եղեք գթառատ, միշտ առատանալով բոլոր բարի գործերով: Եվ թող առողջությունը, խաղաղությունը և Հայր Աստծո սերն ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը լինի և մնա ձեզ բոլորիդ հետ՝ սա է ձեր նվիրված եղբոր և հավիտենական Ավետարանում ձեր ընկերոջ անկեղծ աղոթքը»12:
«Եղեք հեզ և խոնարհ, ուղղամիտ և անբիծ, չարին բարիով հատուցեք.… Եղեք խոնարհ և համբերատար կյանքի բոլոր հանգամանքներում, մենք այդ ժամանակ կհաղթենք ավելի փառահեղորեն»13:
«Սենք անհրաժեշտություն ենք զգում մեր եղբայրներին համարձակորեն հորդորելու, որ նրանք լինեն խոնարհ և աղոթալից, քայլեն իսկապես որպես լույսի և ցերեկվա զավակներ, որ նրանք կարողանան ունենալ շնորհ՝ դիմակայելու ամեն գայթակղության և հաղթեն ամեն չարի մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժանավոր անունով»14:
Քաջարիները պայքարում են բարելավել իրենց մինչ այս կյանքում են:
«Այն միտքը, որ ամեն մեկը պիտի ստանա համաձայն իր իսկ ջանասիրության և հետևողականության մինչ խաղողի այգում է, պետք է ոգեշնչի ամեն մեկին, որը կանչվել է սպասավոր լինելու այս ավետիսին, այնպես զարգացնի իր տաղանդը, որ ձեռք բերի ուրիշ տաղանդներ, որ երբ Տերը նստի հաշիվ վերցնելու Իր ծառաների վարքի մասին, կարողանա ասել. Լավ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտիր քո Տիրոջ ուրախությունը [Սատթեոս ԻԵ.21].…
«.…Ոչինչ չպետք է ետ պահի մեզ ցույց տալ մեզ Աստծո աչքում կատարելագործված, համաձայն Նրա աստվածային պահանջի: Սարդիկ հաճախ մոռանում են, որ իրենք յուրաքանչյուր օրհնության համար կախված են երկնքից, որը թույլատրվում է նրանց վայելել և որ նրանց շնորհված յուրաքանչյուր հնարավորության համար, նրանք պետք է հաշիվ տան: Եղբայրներ, դուք գիտհք, որ երբ Փրկչի կառավարիչների մասին առակում Տերն իր ծառաներին կանչեց իր մոտ և նրանց տվեց մի քանի քանքար, որ նրանք շահեն, մինչ նա մի փոքր ժամանակ կմնա օտար երկրում, և երբ նա վերադարձավ նա կանչեց նրանց և հաշիվ պահանջեց [տես Մատթեոս ԻԵ.14–30]: Այդպես էլ հիմա: Սեր Տերը բացակա է միայն մի փոքր ժամանակով և վերջում Նա կկանչի յուրաքանչյուրին և հաշիվ կպահանջի և որտեղ հինգ քանքար էր տրված, կպահանջի տասը, և նա, ով չի ավելացրել ոչ մի քանքար, դուրս կգցվի որպես անպիտան ծառա, մինչդեռ հավատարիմները կվայելեն հավիտենական պատիվներ: Այդ պատճառով մենք անկեղծորեն խնդրում ենք Սեր Հոր շնորհը հանգչի ձեր վրա Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի դուք չթուլանաք գայթակղության ժամին, ոչ էլ պարտվեք հալածանքի ժամանակ»15:
«Այս հրահանգից հետո դուք պատասխանտու կլինեք ձեր մեղքերի համար, դա ցանկալի պատիվ է, որ դուք այնպես քայլեք հեր երկնային Հոր առջև, որպեսզի փրկեք ինքներդ ձեզ, մենք բոլորս պատասխանատու ենք Աստծուն, թե ինչպես ենք կատարելագործում այն լույսն ու իմաստությունը, որ տրված է մեր Տիրոջ կողմից՝ ի վիճակի դարձնելու փրկելու ինքներս մեզ»16:
Քաջարիները դիմանում նն հավատարմորեն մինչև վերջ և կստանան սելեստիալ փառքի թագ:
«Սեր վստահությունն Աստծո վրա է, և մենք վճռել ենք Նրա շնորհի օգնությամբ սատարել գործին, հավատարիմ համբերել մինչև վերջ, որպեսզի մենք պսակադրվենք սելեստիալ փառքի պսակներով և մտնենք հանգիստը, որը պատրաստված է Աստծո զավակների համար17:
«Պատերազմեք հավատքի բարի պատերազմը, որպեսզի դուք կարողանք ձեռք բերել պսակը, որը պահված է նրանց համար, ովքեր համբերում են հավատարմորեն մինչև իրենց փորձարկման վերջը [տես Բ Տիմոթեոս Դ.7–8]: Հետևաբար, ամուր բռնեք այն, ինչ ստացել եք Աստծո ձեռքից այնքան առատաձեռնորեն, այնպես որ, երբ գան հանգստանալու ժամանակները, դուք զուր աշխատած չլինեք, այլ որ հանգստանաք բոլոր ձեր գործերից և ունենաք ուրախություն Աստծո արքայությունում»18:
«Դուք չեք կարող լինել չափից ավելի լավը: Համբերությունը երկնային է, հնազանդությունն ազնվաբարո է, ներողամտությունը գթառատ է և վեհացումը՝ աստվածային, և նա ով կհամբերի հավատարմորեն մինչև վերջ, ոչ մի դեպքում չի կորցնի իր վարձքը: Լավ մարդը կդիմանա բոլոր բաներին Քրիստոսին պատվելու համար և նույնիսկ ողջ աշխարհի տրամադրվածությանը և այն ամենով հանդեձ, ինչ նրանում է, իր հոգին փրկելու համար»19:
Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջԵրը:
-
Կարդացե՛ք պահակներին հանդիմանելու ջոզեֆ Սմիթի պատմությունը 374 էջում: Ինչպե՞ս է այս պատմությունն ազդում Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր զգացումների վրա:
-
Ջոզեֆ Սմիթն ասել է, որ ավետարանը «ուրախության ձայն է» և հայտարարել է. «Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան» 375 էջ: Ինչպե՞ս կարող է մեր գիտելիթն օգնել մեզ ցնծալ և «մեծապես ուրախանալ» նույնիսկ դժվարությունների մեջ:
-
Կարդացե՛ք վերջին պարբերությունը 375 էջում: Ի՞նչ եթ կարծում, ի՞նչ է նշանակում ստանալ «զորություն այն աշխատանքին համապատասխան, որը պիտի արվի»: Ի՞նչ օրինակներ կարող եք հիշել, որոնք բացատրում են այս ճշմարտությունը:
-
Վերընթերցեք առաջին պարբերությունը 376 էջում: Որոնք են այն մի քանի բնորոշ հատկանիշները, որոնք դուք կսպասեիք որևէ մեկից, ով ասսում է, որ նա «Քրիստոսի գործի նվիրյալն է»: (Մի թանի օրինակների համար տե՛ս 376–377 էջերը):
-
Երբ ուսումնասիրե՛ք Մարգարե Ջոզեֆի խորհուրդը 377–379 էջերում, մտածեք մի բանի մասին ձեր կյանքում, որը պետք է կատարելագործել: Որոշե՛ի, թե ինչ կանեք պատասխանատվություն վերցնելու այդ կատարելագործումն իրականացնելու համար:
-
Վերընթերցեք գլխի վերջին երկու պարբերությունները 379 էջ: Որոնք են նրանց այն մի քանի վարձքերը, ովքեր «պատերզմում են հավատքի բարի պատերազմը»: Ինչպե՞ս են որոշ մարդիկ փորձում համոզել մեզ «չափից ավելի լավը» չլինել: ԻՆչպե՞ս կարող ենթ պատասխանել այդպիսի պնդումներին:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Երկրորդ Օրինաց ԼԱ.6, Բ Տիմոթեոս Ա.7–8, 2 Նեփի 31.19–20, Մոսիա 5:15, ՎևՈԻ 59.23