Գլուխ 22
Հավերժական ճշմարտությունների մասին գիտելիք ստանալը
«Մարդ չի փրկվում ավելի արագ, քան գիտելիք է ստանում»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
Ջորջ Ք. Քենոնը գրել է, որ Ջոզեֆ Սմիթը «սիրում էր սովորել: Նա սիրում էր գիտելիքն իր արդար զորության համար: Անցնելով իրեն շրջապատող ձախորդությունների միջով, սկսած այն օրվանից, երբ նա առաջին անգամ վատատես աշխարհին հայտնի դարձրեց երկինքների հետ իր հաղորդակցության մասին, նա միշտ առաջ էր գնում գիտելիք ձեռք բերելով: Տերը նրան պատվիրում էր ուսումնասիրել, և նա հնազանդվում էր.… Նրա միտքը, Սուրբ Հոգով կենդանացած, պատրաստակամորեն կլանում էր բոլոր ճշմարիտ սկզբունքները, և մեկ առ մեկ վարպետանալով դրանց ճյուղերում, նա դառնում էր դրանց ուսուցիչը»1:
1833թ. Մարգարեն և Կիրթլենդի մի խումբ Սրբեր եզակի հնարավորություն ունեին ուսումնասիրելու ավետարանը: Այդ տարվա հունվարին, ըստ Տիրոջ պատվիրանի (տես ՎևՈւ 88.127–141), Մարգարեն կազմավորեց Մարգարեների դպրոցը՝ որպեսզի քահանայություն կրողներին ուսուցանի ծառայության իրենց գործերում և պատրաստի նրանց՝ ավետարանն ուսուցանելու: Դպրոցն անցկացվում էր Նյուել Ք. Ուիթնիի վաճառատան երկրորդ հարկում, որտեղ բնակվում էր Մարգարեն: Այցելում էին մոտ 25 եղբայրներ, ոմանք ճամփորդելով հարյուրավոր մղոններ, որպեսզի ուսումնասիրեն ավետարանը մի սենյակում, որի չափերն էին ոչ ավել, քան 3.35-ը 4.27 մետրի վրա: Այդ տղամարդկանցից շատերը հետագայում դարձան Առաքյալներ, Յոթ-նասունականներ և Եկեղեցու այլ ղեկավարներ: Չնայած Մարգարեն և մյուս եղբայրները ժամանակ առ ժամանակ լեզուներ էին սովորում, նրանք անմիջականորեն կենտրոնացած էին ավետարանի վարդապետություններն ուսումնասիրելու վրա, ջանասիրաբար հետամուտ լինելով ուսումնասիրմանը վաղ առավո տից մինչև երեկո: Այս դպրոցը տևեց չորս ամիս, և հետագայում նմանատիպ դասնր անցկացվեցին և՛ Կիրթլենդում և՛ Միսսուրիում, որոնք այցելում էին հարյուրավոր մարդիկ:
1833թ. փետրվարի 27-ի դպրոցի ժողովի ժամանակ Մարգարեն ստացավ մի կարևոր հայտնություն: Եկեղեցու վաղ օրերում ալկոհոլի, ծխախոտի, սուրճի և թեյի օգտագործումն ընդունված բան էր հասարակության մեջ, ինչպես նաև Եկեղեցու անդամների մոտ: Տեսնելով եղբայրներին դպրոցում ծխախոտ օգտագործելիս, Մարգարեի մոտ մտահոգություն առաջացավ: Բրիգամ Յանգը հիշում է. «Երբ նախաճաշից հետո նրանք հավաքվում էին այդ սենյակում, առաջին բանը, որ անում էին, իրենց ծխամորճերը վառելն էր, և հետո, ծխելով, թագավորության մեծ գործերի մասին խոսելը.… Հաճախ, երբ մարգարեն մտնում էր սենյակ ուսումնական հրահանգներ տալու՝ նա հայտնվում էր ծխի ամպի մեջ: Այդ փաստը, ինչպես նաև իր կնոջ բողոքները, որն ստիպված էր անընդհատ մաքրել (ծամած ծխախոտից) այդքան կեղտոտված հատակը, մարգարեին առիթ տվեցին մտածել հարցի շուրջ և նա հարցրեց Տիրոջը երեցների կողմից ծխախոտ օգտագործելու մասին, և արդյունքում, ստացավ հայտնություն, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք»2:
Սիլիոնավոր մարդիկ հետևել են հայտնության մեջ տրված խորհրդին և ստացել են ֆիզիկական և հոգևոր օրհնություններ, այդ թվում նաև «իմաստություն և գիտության մեծ գանձեր», որը խոստում է նրանց, ովքեր քայլում են՝ հնազանդվելով Աստծո պատվիրաններին (ՎևՈւ 89.19):
Հոգևոր գիտելիքների գանձեր էին թափվում եղբայրների վրա, որոնք այցելում էին Մարգարեների Դպրոցը, և նրանք մեծ առաջընթաց ունեցան ավետարանի իրենց հասկացողության մեջ: 1833թ. մարտի 18-ին անցկացված ժողովում Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Վիլյամսն ի սպաս դրվեցին որպես Մարգարեի խորհրդականներ Առաջին Նախագահությունում: Դրանից հետո Մարգարեն «հորդորեց եղբայրներին, որ հավատարիմ և ջանասեր լինեն Աստծո պատվիրանները պահելիս, և շատ հրահանգներ տվեց Սրբերի օգտի համար, խոստանալով, որ սրտով մաքուրները երկնային տեսիլք կտեսնեն, և կարճ ժամանակ սրբազան աղոթքում անցկացնելով, խոստումը հաստատվեց, քանի որ ներկաներից շատերի հասկացողության աչքերը բացվեցին Աստծո Հոգու միջոցով, որպեսզի շատ բաներ տեսնեն.… Եղբայրներից շատերը երկնային տեսիլքում տեսան Փրկչին և հրեշտակների բազմություններ և ուրիշ շատ բաներ»3:
Մարգարեն բացատրել է. «Հայտնի դարձած բաների և Աստծո գիտելիքի մեր աճի շնորհիվ՝ Մարգարեների դպրոցի մասնակիցների և Սրբերի դեմքին շարունակ մեծ ուրախություն և բավականություն էր ճառագում»4:
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդգրկում է ողջ ճշմարտությունը. հավատարիմներն ընդունում են Աստծո հայտնած ճշմարտությունները ն մի կողմ են դնում կեղծ ավանդությունները:
«Մորմոնականությունը ճշմարտություն է. և ամեն մարդ, ով հարում է նրան, իրեն ազատ է զգում ընդունելու ամեն ճշմարտություն. հետևաբար, սնահավատության, մոլեռանդության, անգիտության և քահանանենգության շղթաները միանգամից ընկնում են նրա պարանոցից. և նրա աչքերը բացվում են ճշմարտությունը տեսնելու համար. իսկ ճշմարտությունը մեծապես գերազանցում է քահանանենգությանը.…
.… Մորմոնականությունը ճշմարտություն է կամ, այլ խոսքերով, Վերջին Օրերի Սրբերի վարդապետությունը ճշմարիտ է.… Մեր սուրբ կրոնի առաջին և հիմնարար սկզբունքն այն է, որ մենք հավատում ենք, որ իրավունք ունենք ընդունելու ճշմարտությունն ամբողջությամբ՝ նրա յուրաքանչյուր մասնիկը, առանց սահմանափակման, առանց մարդկային համոզմունքներով կամ սնահավատությամբ կամ մեկ ուրիշին գերազանցելու ձգտմամբ թելադրված սահմանների ու արգելքների,– ընդունել, երբ այդ ճշմարտությունը պարզորոշ երևում է մեր մտքում, և մենք ամենաբարձր աստիճանի վկայություն ենք ստանում դրա մասին»5:
1843թ. հունվարին Ջոզեֆ Սմիթը խոսակցություն էր ունեցել որոշ մարդկանց հետ, որոնք Եկեդեցու անդամ չէին. «Ես նշեցի, որ Վերջին Օրերի Սրբերի և աղանդների կարծիքների ամենանշանակալից տարբերությունն այն է, որ վերջիններս սահմանափակված են ինչ-որ եզակի համոզմունքով, որը նրա անդամներին զրկում է արտոնությունից, որպեսզի հավատան մի բանի, որն ընդգրկված չէ այդ համոզմունքի մեջ. ի տարբերություն դրան, Վերջին Օրերի Սրբերը.… պատրաստ են հավատալու գոյություն ունեցող բոլոր ճշմարիտ սկզբունքներին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնի են դարձվում»6:
«Ես չեմ կարողանում ընդունել բազմաթիվ դավանությունների համոզմունքները, որովհետև նրանք բոլորն իրենց մեջ մի բան ունեն, որի հետ չեմ կարող համաձայնվել, չնայած որ բոլորն էլ ուննն ճշմարտության մի մասը: Ես ցանկանում Եմ բարձրանալ Աստծո ներկայությունը և սովորել բոլոր բաները, սակայն նրանց համոզմունքները դնում են ցցեր [սահմաններ] և ասում. «մինչև այստեղ գաս և էլ չանցնես» [Հոբ ԼԸ.11], որը ես չեմ կարող ընդունել»7:
Բոլոր նրանց, ովքեր սահմաններ են դնում Ամենազորի առաջ, ես ասում եմ. «Դուք Աստծո փառքի պակասություն կունենաք»: Արդու ժառանգությանը ժառանգակից դառնալու համար, մարդ պետք է մի կողմ դնի իր բոլոր կեղծ ավանդությունները»8:
Մեզ համար մեծ բան է ըմբռնել այն, թե Աստված ինչ է սահմանել աշխարհի հիմնադրումից առաջ: Ո՞վ գիտի դա: Իր բնությամբ մարդկությունը հակում ունի ցցեր տնկել և սահմաններ որոշել Ամենազորի գործերի և գործելակերպի վրա.… Այն, ինչ թաքնված է եղել աշխարհի հիմնադրումից ի վեր, հայտնի է դարձվել մանուկներին ու կաթնակերներին վերջին օրերում [տես ՎևՈւ 128.18]»9:
«Երբ որ մարդիկ բացում են իրենց շուրթերը [ճշմարտության] դեմ, նրանք ինձ չեն վիրավորում, այլ իրենց են վիրավորում.… Այն ժամանակ, երբ թեթևամիտ մարդիկ աննկատ անցնում են մեծագույն կարևորություն ունեցող բաների վրայով ես ցանկանում եմ տեսնել ճշմարտությունն իր բոլոր արդյունքներով և գրկել այն իմ սրտում: Ես հավատում եմ ամեն բանի, ինչ Աստված երբևէ հայտնել է, և ես երբեք չեմ լսել, որ մարդ դատապարտվի չափից շատ հավատալու համար. փոխարենը լսել եմ դատապարտություն անհավատության համար»10:
«Երբ Աստված օրհնություն կամ գիտելիք է խոստանում մարդուն, և մարդ մերժում է ընդունել այն, նա կդատապարտվի: Իսրայելացիներն աղոթեցին, որ Աստված խոսի Մովսեսի, ոչ թե իրենց հետ, որի արդյունքում նա անիծեց նրանց մարմնական օրենքով»11:
«Ես միշտ բավարարվածություն եմ ունեցել տեսնելու, թե ինչպես է ճշմարտությունը հաղթում սխալին և խավարը տեղի տալիս լույսին»12:
Հավերժական ճշմարտությունների մասին գիտելիք ստանալը կենսական է փրկություն ձեռք բերելու գործում:
«Գիտելիքն անհրաժեշտ է կյանքի և աստվածապաշտության համար: Վա՜յ լինի ձեզ քահանաներ և աստվածաբաններ, որ քարոզում եք, թե գիտելիքն անհրաժեշա չէ կյանքի և փրկության համար: Հեռացրեք Առաքյլաներին և այլն, հեռացրեք գիտելիքը, և դուք կզգաք, որ արժանի Եք դժոխքի դատապարտության: Գիտելիքը հայտնություն է: Լսեք, ո՜վ Եղբայրներ, այս մեծ բանալին. գիտելիքը Աստծո զորությունն է ի փրկություն»13:
«Գիտելիքը հեռացնում է խավարը, անորոշությունը և կասկածը, քանի որ այս բաները չեն կարող բնակվել այնտեղ, որտեղ գիտելիք կա.… Գիտելիքի մեջ զորություն կա: Աստված մյուս բոլոր էակներից ավելի մեծ զորություն ունի, քանի որ ավելի շատ գիտելիք ունի, հետևաբար, Նա գիտի, թե ինչպես Իրեն հպատակեցնի բոլոր մյուս էակներին: Նա զորություն ունի բոլորի վրա»14:
«Որքան հեռանում ենք Աստծուց, այնքան մոտենում ենք դեին և կորցնում գիտելիքը, իսկ առանց գիտելիքի մենք չենք կարող փրկվել, և քանի դեռ մեր սրտերը լցված են չարով և մենք ուսումնասիրում ենք չարը, մեր սրտում տեղ չկա բարիի համար կամ բարին ուսումնասիրելու համար: Սի՞թե Աստված բարի չէ: Ուրեմն դուք էլ բարի եղեք. եթե նա հավատարիմ է, ապա դուք էլ հավատարիմ եղեք: Ձեր հավատքին ավելացրեք առաքինություն, առաքինությանը՝ գիտություն, և հետամուտ եղեք բոլոր բարի բաներին [տես Բ Պետրոս Ա.5]:
.… Սարդ չի փրկվում ավելի արագ, քան գիտելիք է ստանում, քանի որ եթե գիտելիք չի ստանում, նա գերության կբերվի չարի որեէ զորության ներքո մյուս աշխարհում, քանի որ չար հոգիներն ավելի շատ գիտելիք, և հետեաբար, ավելի մեծ զորություն կունենան, քան շատ մարդիկ, որ երկրի վրա են: Հետևաբար, մենք հայտնության կարիք ունենք, որը կօգնի մեզ և գիտելիք կտա Աստծո բաների մասին»15:
Ջոզեֆ Սմիթն ուսուցանէ է հետևյալը 1843թ. ապրիլին, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 130.18–19հատվածներում. «Բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ: Եվ եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում»16:
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է հետևյալը 1843թ. մայիսին, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 131.6 հատվածում. «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ»17:
Հավերժական ճշմարտությունների մասին մենք գիտելիք ենք ստանում ջանասեր ուսումնասիրության և աղոթքի շնորհիվ:
Ջորջ Ա. Սմիթը, Արբ ծառայում էր Աոաջին Նախագահությունում, գրԱւ է. «Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ յուրաքանչյուր տղամարդ և կին պետք է փնտրի Տիրոջն իմաստության համար, որպեսզի գիտելիք ստանա նրանից, ով գիտելիքի սկզբնաղբյուրն է. և ավետարանի խոստումները, ինչպես հայտնի են դարձված, մեզ լիազորություն են տալիս հավատալու, որ այդ ճանապարհով կարող ենք հասնել մեր գործի նպատակին»18:
ՄարգարԱ Ջոզեֆ Սմիթը Եկեղեցուն նոր միացած մի մարդու գրեւ է հետևյաւ խոսքերը. «Հիշում ես Տեր Հիսուսի անունով բերած իմ վկայությունն այն մեծ աշխատանքի մասին, որը նա կատարում է վերջին օրերում: Դուք գիտեք իմ հաղորդակցության ձևը, թե ինչպես իմ թուլությամբ և պարզությամբ ես հայտարարեցի քեզ այն, ինչ Տերն Իր սուրբ հրեշտակների սպասավորությամբ տվել էր ինձ այս սերնդի համար: Ես աղոթում եմ, որ Տերը քեզ հնարավորություն տա գանձելու այս բաները քո մտքում, քանզի գիտեմ, որ Նրա Հոգին վկայություն կբերի բոլորին, ովքեր ջանասիրաբար գիտելիք են փնտրում Նրանից»19:
ՄարգարԱ Ջոզեֆ Սմիթը գրեւ է հետնյալ խոսքերը մի մարդու, որը ցանկանում էր ավելի շատ սովորել Եեղեցու մասին. «Ուսումնասիրիր Աստվածաշունչը և գրքերից այնքան շատ, որքան կարող ես ձեռք բերել. աղոթիր Հորը Հիսուս Քրիստոսի անունով. հավատք ունեցիր հայրերին տրված խոստումների հանդեպ, և քո միտքը կառաջնորդվի դեպի ճշմարտությունը»20:
«Աստծո բաները խորապես կարևորություն ունեն. և ժամանակը, փորձառությունը, մանրամասն ու ծանրակշիռ և վեհ մտքերը միայն կարող են ըմբռնել դրանք: Ի՞նչ է քո միտքը, ո՜վ մարդ. եթե դու մի հոգի առաջնորդես փրկության, դու պետք է ինքդ բարձրանաս մինչև երկինք և թափանցես ու ըմբռնես մութ անդունդի խորությունները և հավերժության ընդարձակ հորիզոնները՝ դու պետք է հաղորդակցվես Աստծո հետ: Որքա՞ն ավելի վեհապանծ և ազնիվ են Աստծո մտքերը, քան մարդկային սրտի սին երևակայությունները.…
Թող ազնվությունը, ողջախոհությունը, շիտակությունը, հանդիսությունը, առաքինությունը, մաքրությունը և հեզությունը և պարզությունը լինի ձեր գլխի թագը բոլոր տեղերում, և ի վերջո, դարձեք փոքր երեխաների նման՝ առանց չարության, նենգության կամ կեղծավորության: Եվ այժմ, եղբայրներ, ձեր ձախորդություններից հետո, եթե դութ անեթ այս բաները և ջերմեռանդ աղոթեր և միշտ հավատթ գործադրեր Աստծո առաջ, նա ձեզ գիտելիթ կտա Իր Սուրբ Հոգով, այո Սուրբ Հոգու անասելի պարգևով [տես ՎևՈւ 121.26]»21:
Հավերժական ճշմարտությունների մասին մենք գիտելիք են ձեռք բերում քիչ-քիչ. մենք կարող ենք սովորել բոլոր բաները նույնքան արագ, որքան կարող ենք տանել դրանք:
«Իմաստուն չի լինի, որ ողջ գիտելիքը մեր առաջ դրվի, այլ մենք պետք է ձեռք բերենք ամեն անգամ մի քիչ. այդ դեպքում մենթ կարող ենք ըմբռնել այն»22:
երբ բարձրանում ես աստիճանով, պետթ է սկսես ցածրից և բարձրանաս քայլ առ քայլ, մինչև որ հասնես վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ՝ պետք է սկսես առաջինից և առաջ գնաս, մինչև որ սովորես վեհացման բոլոր սկզբունքները: Սակայն դրանք սովորելու համար կպահանջվի շատ ժամանակ, նույնիսկ վարագույրից այն կողմ եղած ժամանակը: Բոլոր բաները հնարավոր է չըմռնենք այս աշխարհում. մեծ աշխատանք կլինի սովորել մեր փրկության և վեհացման մասին նույնիսկ գերեզմանից այն կողմ»23:
Ջոզեֆ Սմիթը և Աոաջին Նախագահության նրա խորհրդականները հետևյալ խորհուրդն են տվել Սրբերին, ովքեր հավաքվում էին Նավուում. «Նրանց, ովքեր.… կարող են օգնել այս աշխատանքում, մենք ասում ենք. Թող նրանք գան այստեղ. այստեղ գալով նրանք ոչ միայն կօգնեն Արքայությունն առաջ տանելու գործում, այլ նաև արտոնություն կունենան ուսուցանվելու Նախագահության և եկեղեցու մյուս իշխանավորների կողմից և ավելի ու ավելի բարձրանալու բանականության աստիճանով, մինչև որ «ամեն սուրբերի հետ իմանաք, թե ի՞նչ է լայնությունը և երկայնությունը և բարձրությունը և խորությունը. որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է»: [եփեսացիս Գ.18–19]»24:
Աստված Ջոզեֆին ոչինչ չի հայտնի, եթե դա հայտնի չդարձնի նաև Տասներկուսին, և նույնիսկ ամենափոքր Սուրբը կարող է բոլոր բաների մասին գիտելիք ունենալ նույնքան արագ, որքան կարող է տանել դրանք, քանի որ գալիս է օրը, երբ ոչ ոք կարիք չի ունենա ասելու իր հարևանին. ճանաչիր Տիրոջը, քանզի բոլորը կիմանան Նրան.… փոքրից մինչև մեծ [տես երեմիա ԼԱ.34]»25:
Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տես vii–xii էջերը:
-
Կարդացեք 282 էջի երկրորդ պարբերությունը: Մտածեք սովորությունների և գաղափարների մասին, որոնք կարող է «սահմաններ են դնում Ամենազորի գործերի և գործելակերպի վրա» մեր կյանքում: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի ըմբռնենք ողջ ճշմարտությունը, որը Տերը կտա մեզ:
-
Վերընթերցեք 283 էջի առաջին ամբողջական պարբերությունը: Կիսվեք փորձով, երբ գիտելիքը հեռացրել է խավարը և կասկածը ձեր կյանքից: Ինչ եք կարծում, ինչո՞ւ է ճշմարտության մասին գիտելիք ստանալը էական փրկություն ձեռք բերելու համար: (Որոշ օրինակների համար, տես 282–283 էջերը):
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքներից մենթ կարող ենք տեսնել, որ Սատանան ցանկանում է, որ կորցնենք մեր գիտելիքը (տես 282–283 էջեր), իսկ Տերը ցանկանում է տալ մեզ գիտելիք (284–285 էջեր): Ի՞նչ կարող ենք սովորԵլ այս հակադրությունից:
-
Ի՞նչ կարող ենք անել մենթ, որպեսզի ավելացնենք ճշմարտության մասին մեր գիտելիքը: (Որոշ օրինակների համար, տե՝ս 279–281, 284–285 էջերը): Վերընթերցեք այն պարբերությունը, որը սկսվում է 284 էջի վերջում: Այս պարբերության միջից ընտրեք մի քանի հատկանիշներ: Ինչպե՞ս են այդ բնութագրերից յուրաքանչյուրը մեզ նախապատրաստում գիտելիք ստանալու համար:
-
Կարդացեք 285 էջի երկրորդ ամբողջական պարբերությունը: Ի՞նչ կարող ենք սովորել ավետարանի սկզբունքները սովորելն աստիճաններով բարձրանալու համեմատությունից: Ի՞նչ եք արել, որպեսզի շարունակ ավելացնեք ավետարանի մասին ձեր գիտելիքը:
-
Ինչպիսի՞ն են ձեր մտքերը և զգացումները, երբ մտածում եք այս գլխի վերջին պարբերության մասին:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Առակաց Ա.7, Ա Տիմոթեոս Բ.3–4, 2 Նեփի 28.29–31; Ալմա 5.45–47, ՎևՈւ 88.118