Նախագահների ուսմունքները
Գլուխ 20: Սիրով և հավատքով լի սիրտ. Մարգարեի նամակներն իր ընտանիքին


Գլուխ 20

Սիրով և հավատքով լի սիրտ. Մարգարեի նամակներն իր ընտանիքին

«Հիշիր, որ ես քո և երեխաների ճշմարիտ և հավատարիմ ընկերն եմ հավիտյան: Ւմ սիրտը միահյուսված է քո սրտին հավիտյանս հավիտենից: Օ~,թող Աստված օրհնի ձեզ բոլորին»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Մարգարեական իր կոչումը Ջոզեֆ Սմիթից պահանջում էր անընդհատ ճամփորդել, որպեսզի բավարարի արագ աճող կազմակերպության կարիքները: Նրանից հետո, երբ 1831թ. ամռանը նա ճանաչեց Միսսուրիի Ինդիփենդենսը որպես Սիոնի կառուցման վայր, Եկեղեցին արագ աճում էր այնտեղ, ինչպես որ աճում էր Կիրթլենդում Օհայո: 1831–1838թթ. Եկեղեցու բնակչությունը կենտրոնացած էր երկու նահանգում, մեկը՝ Միսսուրիում, մյուսը՝ Կիրթլենդում, որտեղ բնակվում էր մարգարեն: Այդ ժամանակաշրջանի ընթացքում Մարգարեն հինգ անգամ անցավ դժվարություններով լի մոտ 1500 կմ երկարությամբ ճանապարհը դեպի Միսսուրի, որպեսզի հետևի Եկեղեցու աճին այդ տարածքում:

1833 թվականին և կրկին 1837-ին Ջոզեֆ Սմիթն այցելեց Վերին Կանադա, ուսուցանելով ավետարանը և ամրացնելով ճյուղերը: 1834-ին և 1835-ին, նա ճամփորդեց Միչիգան, որպեսզի այցելի Եկեղեցու անդամներին: Տարիների ընթացքում նա քարոգում էր ավետարանը և վարում Եկեղեցու գործերը Սպրինգֆիլդում Իլինոյս նահանգ, Բոստոնում և Սալեմում Մասաչուսետս նահանգ, Մոնմաութ գավառում Նյու Ջերսի նահանգ, Նյու Յորք քաղաքում և Ալբանիում Նյու Յորք նահանգ, Սինսինատիում Օհայո նահանգ, Ֆիլադելֆիայում Պենսիլվանիայում, Վաշինգտոնում Կոլումբիայի շրջան, և այլ բնակավայրերում:

Մարգարեի ճամփորդությունները, հետագայում նաև հետապնդումները հաճախ էին նրան հեռու տանում տնից և ընտանիքից: Մի քանի անգամ անարդար ձևով նրան կալանեցին և բանտարկեցին, և նա գոհ դարձավ տասնյակ անհիմն դատավարությունների: Օրինակ՝ 1837 թվականին Մարգարեն և Եկեղեցու մի քանի այլ ղեկավարներ հեռացան Կիրթլենդից, որպեսզի այցելեն Կանադայի Սրբերին: Երբ հասան Փեյնեսվիլ՝ Օհայո, նրանց «կանգնեցրին և ստիպեցին մի ամբողջ օր մասնակցել կանխամտածված անհիմն դատավարության»: Քանի որ նրանք հեռու չէին Կիրթլենդից, օրվա վերջում նրանք որոշեցին վերադառնալ տուն և հաջորդ օրը կրկին շարունակել ճամփորդությունը: «Գրեթե մայրամուտ էր, երբ ես բարձրացա իմ կառքը, որպեսզի վերադառնամ տուն՝ Կիրթլենդ», գրել է մարգարեն: «Հենց նույն պահին շերիֆը ցատկեց կառքի վրա, քաշեց սանձը և մի նոր ծանուցագիր հանձ-նեց ինձ»1:

Մարգարեի շատ բացակայությունները տանից ծանր փորձություն էին նրա համար և նրա ընտանիքի համար: Էմմային ուղղված նրա նամակներն արտահայտում էին նրա մենությունն ու կարոտը կնոջ և երեխաների հանդեպ: Նա շարունակ գրել է իր ընտանիքի հանդեպ իր մեծ սիրո մասին՝ լավատեսություն արտահայտելով ապագայի հանդեպ, չնայած նրանց կրած փորձություններին:

1832 թվականի ապրիլի 1-ին Մարգարեն հեռացավ տնից՝ դեպի Միսսուրի իր երկորդ ճամփորդության համար. միայն մեկ շաբաթ էր անցել այն միջադեպից, երբ խաժամուժը նրան պատել էր ձթով և փետուրներով և երկու օր էր անցել, որ նրա որդեգրված որդին մահացել էր: Անկասկած նրա սիրտը ծանրացած էր տխրությամբ և մտահոգությամբ իր կնոջ՝ էմմայի և իր միակ կենդանի գավակի՝ Ջուլիայի համար: Հաջորդ ամիս տուն վերադառնալիս, հուզված ակնկալելով միանալ ընտանիքին, նա ստիպված եղավ մի քանի շաբաթ մնալ Գրինվիլում Ինդիանա: Եպիսկոպոս Նյուել Ք. Ուիթնին՝ Մարգարեի ճամփորդական ընկերներից մեկը, փոստակառքի պատահարի արդյունքում ծանր վնասել էր ծունկը և պետք է վերականգնվեր, որպեսզի կարողանար ճամփորդել: Այդ ժամանակահատվածում Մարգարեն ինչ-որ ձևով թունավորվել էր, որի հետևանքով այնպիսի փսխումներ էր ունեցել, որ ծնոտի խախտում էր ստացել: Նա գնաց Եպիսկոպոս Ուիթնիի մոտ, որը չնայած գամված էր անկողնուն, քահանայության օրհնություն տվեց Ջոզեֆին: Մարգարեն անմիջապես բժշկվեց:

Այդ դեպքից մի քանի որ անց Մարգարեն գրեց հետևյալ տողերն իր կնոջը. «Եղբայր Մարտին [Հարրիսը] եկել էր այստեղ և նա բերել էր ուրախալի նորություն, որ նրա հեռանալիս մեր ընտանիքները լավ էին, ինչն ուրախացրեց մեր սրտերը և կենդանացրեց մեր հոգին: Մենք շնորհակալ ենք մեր Երկնային Հորն իր բարության համար մեր հանդեպ և ձեր բոլորի հանդեպ.… Ւմ վիճակը հաճելի չէ հիմա, սակայն ես կշարունակեմ գոհ մնալ, քանի որ Տերն աջակցում է ինձ.… Ես կցանկանայի տեսնել փոքրիկ Ջուլիային և ևս մեկ անգամ դնել նրան ծնկներիս վրա ու գրուցել քեզ հետ.… Ես ստորագրում եմ որպես քո ամուսին: Տերը օրհնի՜ ձեզ. խաղաղությո՜ ւն ձեզ. հաջողություն եմ մաղթում, մինչև որ վերադառնամ»2:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Ընտանիքի անդամներն աղոթում, մխիթարում և ամրապնդում են միմյանց:

Էմմա Սմիթին՝ 1832թ. հոկտեմբերի 13, Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքից. «Այսօր ես քայլում էի Նյու Յորք քաղաքի ամենաշքեղ մասով: Շենքերն իսկապես մեծ և հրաշալի են՝ յուրաքանչյուր տեսնողին զարմացնող.… Տեսնելով ամենը, ինչ ցանկանում էի տեսնել, ես վերադարձա իմ սենյակ, որպեսզի մտորեմ և միտքս հանգստացնեմ, և ահա, մտքերը տան մասին՝ էմմայի և Ջուլիայի մասին, հեղեղի պես լցվեցին միտքս, լցրեցին գիտակցությունս, և մի պահ ես ցանկություն գգացի լինել նրանց հետ: Կուրծքս լցվեց ծնողական և ամուսնական բոլոր զգացումներով, և եթե քեզ մոտ լինեի, շատ բաներ կասեի քեզ.…

Զգում եմ, որ ցանկություն ունեի քեզ ինչ-որ բան ասելու որպես մխիթարություն քո յուրահատուկ փորձության և ներկայիս չարչարանքների համար [այդ ժամանակ էմման հղի էր]: Հուսով եմ, որ Աստված քեզ ուժ կպարգևի, որ չնվաղես: Աղոթում եմ, որ Աստված փափկացնի նրանց սրտերը, ովքեր ապրում են քո շրջապատում, որ նրանք բարի լինեն քո հանդեպ և որքան հնարավոր է վերցնեն քո ուսերի բեռը, և ոչ թե հալածեն քեզ: Ես կարեկցում եմ քեզ, որովհետև գիտեմ քո վիճակը, իսկ ուրիշները չգիտեն. սակայն դու պետք է մխիթարվես՝ իմանալով, որ Աստված քո ընկերն է երկնքում, և որ դու ունես մի ճշմարիտ և կենդանի ընկեր երկրի վրա՝ քո ամուսինը»3:

Էմմա Սմիթին՝ 1838թ. նոյեմբերի 12, Ռիչմոնդից՝ Միսսուրի, որտեղ նա բանտարկված էր. «Ես ստացա քո նամակը, որը կարդացի կրկին ու կրկին. այն քաղցր խորտիկ էր ինձ համար: Ո՜վ Աստված, շնորհ արա, որ ես արտոնություն ունենամ ևս մեկ անգամ տեսնելու իմ սիրելի ընտանիքն ազատության քաղցրություն և հասարակական կյանք վայելելիս: Ւմ կրծքին նրանց սեղմելը և նրանց սքանչելի այտերը համբուրելը կլցնի իմ սիրտն անասելի երախտագիտությամբ: Ասա երեխաներին, որ ես կենդանի եմ և վստահեցրու, որ շուտով կգամ և կտեսնեմ նրանց: Մխիթարիր նրանց սրտերը որքան կարող ես, և փորձիր ինքդ մխիթարվել որքան կարող ես.…

Ե.Գ. Գրիր այնքան հաճախ, որքան կարող ես. և եթե հնարավոր է, այցելիր ինձ տեսակցության և բեր երեխաներին, եթե հնարավոր է: Գործիր ինչպես որ զգացումներդ ու լավագույն դատողությունդ հուշում են քեզ և ձգտիր մխիթարություն գտնել, եթե հնարավոր է, և ես վստահում եմ, որ ամեն բան կփոխվի դեպի լավը»4:

Էմմա Սմիթին՝ 1839թ. ապրիլի 4, Լիբերթիի բանտից՝ Միսսուրի. «Ւմ թանկագին էմմա. ես անընդհատ մտածում եմ քո և երեխաների մասին.… Ես ցանկանում եմ տեսնել փոքրիկ Ֆրեդերիկին, Ջոզեֆին, Ջուլիային և Ալեքսանդրին, Յոհաննային (մի որբ, որն ապրում էր Սմիթների հետ) և ծեր Սեյորին [տան շունը]: Ւնչ վերաբերում է քեզ, եթե ուզում ես իմանալ, թե որքան եմ ցանկանում տեսնել քեզ, քննիր քո զգացումները, թե որքան ես դու ցանկանում տեսնել ինձ և ինքդ դատիր: Ես ուրախությամբ ոտաբոբիկ, առանց գլխարկի և կիսամերկ կքայլեի այստեղից մինչև քեզ մոտ՝ քեզ տեսնելու և դա մեծ հաճույք համարելու և այն երբեք ծանր չհամարելու.… Ես տոկունությամբ տանում եմ իմ բոլոր նեղությունները, ինչպես որ նրանք, ովքեր ինձ հետ են: Մեզանից ոչ ոք դեռ չի նահանջել»5:

Էմմա Սմիթին՝ 1840թ. հունվարի 20, Չեստեր գավառից՝ Պենսիլվանիա. «Ես անհամբերությամբ սպասում եմ ևս մեկ անգամ տեսնելու ձեզ բոլորին այս աշխարհում: Կարծես երկար ժամանակ է, որ ես կտրվել եմ ձեր ներկայությունից, սակայն Տերն իմ օգնականը լինելով, ինձ շատ ժամանակ չի մնացել.… Անդադար անհանգստությամբ լցված՝ ես սպասում եմ տուն վերադառնալու ժամին: Ւմ աղոթքն է առ Աստված, որ նա պահպանի եզ բոլորին, մինչև որ ես գամ տուն: Ւմ թանկագին էմմա. սիրտս փաթաթված է ձեզ և այն փոքրիկներին: Ցանկանում եմ, որ հիշես ինձ: Ասա բոլոր երեխաներին, որ ես սիրում եմ նրանց և տուն կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Սիրո կապերով քոնը՝ քո ամուսին»6:

Երեխաներին ուսուցանելու պարտականությունը մշտական մեզ հետ է:

Էմմա Սմիթին՝ 1838թ. նոյեմբերի 12, Ռիչմոնդից՝ Միսսուրի, որտեղ նա բանտարկված էր. «Ասա փոքրիկ Ջոզեֆին, որ նա պետք է լավ աղա լինի. հայրիկը սիրում է նրան կատարյալ սիրով: Նա ավագն է և չպետք է վիրավորի իրենից փոքրերին, այլ մխիթարի նրանց: Փոքրի Ֆրեդերիկին ասա, որ հայրիկը սիրում է նրան ողջ սրտով՝ նա հիանալի տղա է: Ջուլիան սքանչելի աղջնակ է: Ես նրան նույնպես սիրում եմ: Նա խոստումնալից զավակ է: Ասա նրան, որ նրա հայրիկը ցանկանում է, որ նա հիշի հայրիկին և լավ աղջիկ լինի: Ասա մնացածին, որ ես մտածում եմ նրանց մասին և աղոթում եմ նրանց բոլորի համար.… Փոքրիկ Ալեքսանդրն անդադար իմ մտքում է: Ո՜վ իմ քնքուշ Էմմա. խնդրում եմ հիշիր, որ ես քո և երեխաների ճշմարիտ և հավատարիմ ընկերն եմ հավիտյան: Ւմ սիրտը միահյուսված է քո սրտին հավիտյանս հավիտենից: Օ՜, թող Աստված օրհնի ձեզ բոլորին. ամեն: Քո ամուսին՝ օղակապերի և ձախորդությունների մեջ»7:

էմմա Սմիթին՝ 1839թ. ապրիլի 4, Լիբերթիի բանտից՝ Միսսուրի. «Խնդրում եմ մի թող, որ այդ փոքրիկները մոռանան ինձ: Ասա նրանց, որ հայրիկը սիրում է նրանց կատարյալ սիրով, և նա անում է ամեն բան, որպեսզի խույս տա խաժամուժից և գա նրանց մոտ: Ուսուցանիր [երեխաներին] ինչ-որ կարող ես, որպեսզի նրանց միտքը զարգանա: Սիրալիր և բարի եղիր նրանց հանդեպ. մի եղիր դյուրագրգիռ, այլ լսիր նրանց կարիքները: Ասա նրանց՝ հայրիկն ասում է, որ նրանք պետք է լավ երեխաներ լինեն և լսեն իրենց մայրիկին: Ւմ թանկագին Էմմա, քեզ վրա մեծ պատասխանատվություն կա՝ քեզ պատվավոր և լրջա խոհ պահելու նրանց առաջ և ճշմարիտն ուսուցանելու նրանց, նրանց երիտասարդ և նուրբ մտքերը ձևավորելու, որպեսզի նրանք գնան ճիշտ ճանապարհով և չապականվեն, երբ երիտասարդ տարիքում տեսնեն անաստվածային օրինակներ»8:

էմմա Սմիթին՝ 1839թ. նոյեմբերի 9, Սպրինգֆիլդից՝ Ւլինոյս. «Ես շարունակ լցված կլինեմ անհանգստությամբ քո և երեխաների մասին, մինչև որ լուր լսեմ ձեզանից, և մասնավորապես, փոքրիկ Ֆրեդերիկի մասին: Շատ ցավալի էր նրան հիվանդ թողնել: Հուսով եմ, որ հոգ կտանես այդ քնքուշ ժառանգների մասին մոր և սրբի կոչմանը համապատասխան և կփորձես սնել նրանց մտքերը և [ուսուցանել] նրանց կարդալ և լրջմիտ լինել: Մի թող ցրտում, որ չհիվանդանան և փորձիր հանգստանալ որքան կարող ես: Ւմ բացակայությունը երկար և վշտահար կլինի.… Եղիր համբերատար մինչև որ գամ և արա քո ուժերի լավագույնը: Ես չեմ կարող գրել ինչ որ ցանկանում եմ, սակայն հավատացած եղիր, ես ունեմ լավագույն զգացումները ձեր բոլորի հանդեպ»9:

Աստված մեր ընկերն է, և ձախորդությունների ժամանակ մենք կարող ենք ապավինել նրան:

Էմմա Սմիթին՝ 1832թ. հունիսի 6, Գրինվիլից՝ Ւնդիանա. «Գրեթե ամեն օր ես այցելում էի մի պուրակ, որն անմիջապես քաղաքի ետևում է, որտեղ կարող եմ առանձնանալ բոլոր մահկանացու աչքերից և այնտեղ թուրս թափեմ իմ սրտի բոլոր զգացումները՝ մտորելով և աղոթելով: Ւմ մտքին են եկել կյանքիս բոլոր անցյալ պահերը, և ես թողնված եմ թախծելու ու վշտի արցունքներ թափելու իմ անմտության համար, տառապանքների մեջ թույլ տալով, որ իմ հոգու հակառակորդն այդքան մեծ զորություն ձեռք բերի իմ վրա, ինչպես նախկինում: Սակայն Աստված ողորմած է և ներել է իմ մեղքերը, և ես ուրախանում եմ, որ նա ուղարկում է Մխիթարիչին բոլոր նրանց համար, ովքեր հավատում և իրենց խոնարհեցնում են նրա առաջ.…

Ես կփորձեմ գոհ լինել ինձ ընկած բաժնով, իմանալով, որ Աստված իմ ընկերն է: Նրանում ես մխիթարություն կգտնեմ: Ես նրա ձեռքն եմ հանձնել իմ կյանքը: Ես պատրաստ եմ գնալու որտեղ որ կանչվեմ: Ես ցանկանում եմ լինել Քրիստոսի հետ: Ւմ կյանքն արժեք չի ներկայացնում, [բացառությամբ] նրա կամքը կատարելով»10:

Էմմա Սմիթին՝ 1832թ. հունիսի 4, Միսիսիպի գետի ափից՝ Ւլինոյսի արևմուտք. Մարգարե Ջոզեֆը ճամփորդում էր Սիոնի ճամբարի հետ. «ժամանակ առ ժամանակ մեր մտքերն աննկարագրելի հուզմունքով ձգվում են դեպի մեր կանայք և երեխաները,– մեր տոհմը՝ ըստ մարմնի, որոնք հյուսված են մեր սրտերի շուրջ,– ինչպես նաև դեպի մեր եղբայրները և ընկերները.… Ասա հայր Սմիթին և ողջ ընտանիքին և եղբայր Օլիվերին [Քաուդերին], որ մխիթարվեն և ակնկալեն այն օրը, երբ այս կյանքի փորձություններն ու ձախորդությունները կվերջանան և մենք բոլորս կվայելենք մեր աշխատանքների պտուղները, եթե հավատարիմ մնանք մինչև վերջ, որը ես աղոթում եմ, որ լինի մեր բոլորիս բաժինը»11:

Էմմա Սմիթին՝ 1838թ. նոյեմբերի 4, Ռիչմոնդից՝ Միսսուրի, որտեղ նա բանտարկված էր. «Ւմ սրտի թանկագին և սիրելի կողակից իմ ձախորդությունների և չարչարանքների. ցանկանում եմ տեղեկացնել քեզ, որ ես լավ եմ, և մենք բոլորս լավ ոգով ենք տրամադրված մեր վիճակի հանդեպ.… Ես շատ եմ անհագստանում քո մասին և իմ սիրելի երեխաների մասին: Սրտիցս ողբ և արյուն է թափվում իմ եղբայրների ու քույրերի համար և Աստծո ժովովրդի կոտորածի համար.… Ւնչ կարող է Աստված անել մեզ համար, չգիտեմ, սակայն բոլոր դեպքերում միշտ ամենալավ հույսերն ունեմ: Չնայած գնում եմ մահվան, ես կապավինեմ Աստծուն: Ւնչ բռնությունների կդիմի խաժամուժը, չգիտեմ, սակայն սպասում եմ, որ շատ զսպվածություն չի լինի կամ քիչ կլինի: Ա՜խ, երանի Աստված ողորմություն ունենար մեր հանդեպ.… Մինչ այժմ Աստված խնայել է մեզ. միգուցե նա դեռ որոշ չափով ողորմած կլինի մեր հանդեպ.…

Ես չեմ կարող որոշակիորեն շատ բան իմանալ իմ հայտնված իրավիճակում և կարող եմ միայն աղոթել ազատման համար, մինչև որ այն տրվի և ամեն ինչ ընդունվի իր եկած ձևով համբերությամբ ու տոկունությամբ: Հուսով եմ, որ դուք հավատարիմ և ճշմարիտ կմնաք ամեն վստահությանը: Ես չեմ կարող շատ բան գրել իմ իրավիճակում: Բոլոր հարցերում ղեկավարվեք ելնոլով պայմաններից և անհրաժեշտություններից: Թող Աստված ձեզ պարգևի իմաստություն և խելամտություն և զգաստություն, որը ես պատճառ ունեմ հավատալու, որ կունենաք:

Երեխաներն անընդհատ իմ խորհրդածության թեման են: Ասա նրանց, որ հայրիկը դեռ կենդանի է: Աստված շնորհ անի, որ նա տեսնի նրանց կրկին: Օ՜, էմմա.… մի թողնիր ինձ, ոչ էլ ճշմարտությունը, այլ հիշիր ինձ. եթե ես այլևս չտեսնեմ քեզ այս կյանքում, թող Աստված շնորհ անի, որ մենք հանդիպենք կրկին երկնքում: Ես չեմ կարող արտահայտել իմ զգացմունքները. սիրտս լցված է: Սնաս բարով, ով իմ բարի և քնքնուշ էմմա: Հավիտյան քոնը՝ քո ամուսին և հավատարիմ ընկեր»12:

էմմա Սմիթին՝ 1839թ. ապրիլի. 4, Լիբերթիի բանտից՝ Միսսուրի. «Ւմ թանկագին էմմա. ես շատ լավ գիտեմ քո չարչարանքները և կարեկցում եմ քեզ: Եթե Աստված ևս մեկ անգամ խնայի իմ կյանքը, որ արտոնություն ունենամ հոգ տանելու քեզ համար, ես կթեթևացնեմ քո հոգսերը և ջանքերը, որպեսզի մխիթարեմ քո սիրտը: Ւմ ցանկությունն է, որ քո լավագույն ջանքերով հոգաս ընտանիքի մասին: Հավատացած եմ, որ կանես ամեն հնարավոր բան: Ցավալի էր լսել, որ Ֆրեդերիկը հիվանդ է, սակայն հուսով եմ, որ արդեն լավ է և որ դուք բոլորդ լավ եք: Ցանկանում եմ, որ փորձես ժամանակ գտնել և մի երկար նամակ գրես ինձ ու պատմես ամեն բան, ինչ կարող ես, նույնիսկ ծեր Մեյորի մասին՝ կենդանի է, թե ոչ և թե ինչ են ասում մեր փոքրիկ շատախոսները, երբ փաթաթվում են քո պարանոցից.… Ասա նրանց, որ ես բանտում եմ նրանց կյանքի փրկության համար.…

Աստված կառավորում է բոլոր բաներն ըստ իր կամքի խորհրդի: Նա է իմ ապավենը: Հոգուս փրկությունն ամենակարևոր բանն է ինձ համար, քանի որ գիտեմ հավերժության հաստատ լինելը: Եթե երկինքները դանդաղում են, ես չեմ անհանգստանում: Ես պետք է իմ [նավը] ապահով վարեմ, որն իմ մտադրությունն է: Ես ցանկանում եմ, որ դու էլ նույն կերպ վարվես: Հավիտյան քոնը»13:

էմմա Սմիթին՝ 1842թ. օգոստոսի 16, Նավոփ մոտ՝ Ւլինոյս. Մարգարե Ջոզեֆը թագնվում էր իր թշնամիներից. «Ես օգտվում եմ ազատությունից իմ անկեղծ շնորհակալական սերը քեզ ուղարկելու այն երկու հետաքրքիր և մխիթարիչ այցելությունների համար, որոնք կատարեցիր իմ գրեթե արտաքսված վիճակում: Լեզուս չի կարող արտահայտել սրտիս երախտագիտությունը ջերմ և սրտակից ընկերակցության համար, որը դու ցուցաբերել ես իմ հանդեպ: Քո գնալուց բավական ժամանակ է անցել, միտքս հաշտված լինելով իմ վիճակի հետ՝ ինչ լինելու է, թող լինի.…

Երեխաներին ասա, որ իրենց հոր հետ ամեն ինչ լավ է, և որ նա ջերմեռանդ աղոթում է Ամենազոր Աստծուն իր ապահովության համար, ինչպես նաև քո և նրանց համար: Մայր Սմիթին ասա, որ իր որդու հետ ամեն բան լավ կլինի՝ կյանքում լինի, թե մահվան մեջ, քանզի այդպես է ասում Տեր Աստված: Ասա նրան, որ ես միշտ հիշում եմ նրան, ինչպես նաև Լյուսիին [Ջոզեֆի քույրը] և մնացած բոլորին: Նրանք բոլորը պետք է հանգիստ լինեն.… Եռանդագին քոնը՝ քո սիրող ամուսին մինչև մահ, ողջ հավերժություն և ընդմիշտ»14:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Համառոտ վերընթերցեք այս գլուխը, նկատելով Ջոզեֆ Սմիթի զգացումները էմմայի և նրանց երեխաների հանդեպ: Ւ՞նչ է սովորեցնում նրա օրինակն այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր խոսքերը և գործերն ընտանիքում: Ւ՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆի և էմմա Սմիթի միմյանց գրելու և տեսնելու ջանքերից: Թվարկեք մի քանի բաներ, որոնք դուք արել եք՝ ընտանիքի անդամներին ձեր սերը ցույց տալու համար:

  • Մարգարե Ջոզեֆը էմմային ասել է, որ նա «[կնոջ] և երեխաների ճշմարիտ և հավատարիմ ընկերն է հավիտյան» և երախտագիություն է հայտնել «ջերմ և սրտակից ընկերակցության համար» (258, 261 էջեր): Ւ՞նչ կարող են անել ամուսնները և կանայք՝ իրենց ընկերությունն ամրապնդելու համար:

  • Ւր նամակներում Ջոզեֆ Սմիթն իր վստահությունն էր ցուցաբերում էմմայի հանդեպ, ապավինելով, որ նա լավ որոշումներ կկայացնի և կանի իր ուժերում եղածն ընտանիքի մասին հոգալու համար (էջ 260): Ւնչպե՞ս կարող է հավատքի նման դրսևորումն ազդել ամուսնու և կնոջ հարաբերությունների վրա:

  • Կարդացեք Մարգարե Ջոզեֆի պատգամն իր երեխաներին 261 էջի վերջին պարբերությունում: Ւնչպե՞ս կարող էր դա օգնել իր երեխաներին՝ ընդունելու այդ նորությունը: Փորձությունների ժամանակ ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի ցույց տան իրենց երեխաներին, որ հավատք ունեն առ Աստված:

  • Վերընթերցեք այն արտահայտությունները, որոնք արտահայտում են Ջոզեֆ Սմիթի վստահությունն առ Աստված 259–261 էջերում: Գտնք այդ արտահայտություններից մի քանիսը, որոնք սրտամոտ են ձեզ: Ւնչպե՞ս կարող եք դուք կիրառել այս ճշմարտությունները ձեր կյանքում:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ծննդոց Բ.24, Ա Կորնթացիս ԺԱ.11, Եփեսացիս Ե.25, Մոսիա 4.14–15, ՎևՈւ 25.5, 9, 14, 68.25–28

Հղումներ

  1. History of the Church, 2:502; spelling modernized; from “History of the Church” (manuscript), book B-1, p. 767, and addenda, p. 6, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Letter from Joseph Smith to Emma Smith, June 6, 1832, Greenville, Indiana; Chicago Historical Society, Chicago, Illinois.

  3. Letter from Joseph Smith to Emma Smith, Oct. 13, 1832, New York City, New York; Community of Christ Archives, Independence, Missouri.

  4. Letter from Joseph Smith to Emma Smith, Nov. 12, 1838, Richmond, Missouri; Community of Christ Archives, Independence, Missouri.

  5. Letter from Joseph Smith to Emma Smith, Apr. 4, 1839, Liberty Jail, Liberty, Missouri; Beinecke Library, Yale University, New Haven, Connecticut; copy in Church Archives. Johanna’s full name was Johanna Carter; she was the orphaned daughter of John S. and Elizabeth Kenyon Carter.

  6. Letter from Joseph Smith to Emma Smith, Jan. 20, 1840, Chester County, Pennsylvania; Chicago Historical Society, Chicago, Illinois.

  7. Letter from Joseph Smith to Emma Smith, Nov. 12, 1838, Richmond, Missouri; Community of Christ Archives, Independence, Missouri.

  8. Letter from Joseph Smith to Emma Smith, Apr. 4, 1839, Liberty Jail, Liberty, Missouri; Beinecke Library, Yale University, New Haven, Connecticut; copy in Church Archives.

  9. Letter from Joseph Smith to Emma Smith, Nov. 9, 1839, Springfield, Illinois; Community of Christ Archives, Independence, Missouri; copy in Church Archives.

  10. Letter from Joseph Smith to Emma Smith, June 6, 1832, Greenville, Indiana; Chicago Historical Society, Chicago, Illinois.

  11. Letter from Joseph Smith to Emma Smith, June 4, 1834, from the banks of the Mississippi River in western Illinois; Letter Book 2, 1837–43, p. 58, Joseph Smith, Collection, Church Archives.

  12. Letter from Joseph Smith to Emma Smith, Nov. 4, 1838, Independence, Missouri; Community of Christ Archives, Independence, Missouri; copy in Church Archives.

  13. Letter from Joseph Smith to Emma Smith, Mar. 21, 1839, Liberty Jail, Liberty, Missouri; Joseph Smith, Collection, Church Archives.

  14. History of the Church, 5:103, 105; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith to Emma Smith, Aug. 16, 1842, near Nauvoo, Illinois.

Joseph’s family at Liberty Jail

Ւր բազմաթիվ պարտականությունների, ինչպես ման հետապնդումների պատճառով, Մարգարեն հաճախ էր բացակայում ընտանիքից: Երբ մա իր եղայր Հայրումի հետ բանտարկված էին Լիբերթիի բանաում, Մարգարեի կիմը՝ էմման, և նրանց որդին՝ Ջոզեֆը, եկան նրան տեսակցության:

letter from Joseph to Emma

Մարգարե Ջոզեֆ Սմիթի Լիբերթիի բանտից 1839թ. մարտի 21-ին էմմա Սմիթին գրած նամակի մի կտորը: