Նախագահների ուսմունքները
Գլուխ 5: Ապաշխարություն


Գլուխ 5

Ապաշխարություն

«Եկեք հենց այսօր սկսենք նորից և այժմ ասենք մեր ողջ սրտով մենք կթողնենք մեր մեղքերը և արդար կլինենք»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1828 թվականի հունիսի 14-ին Մարտին Հարրիսը գնաց Հարմոնի՝ Պենսիլվանիա, տանելով թիթեղներից թարգմանված առաջին 116 էջերի ձեռագիր էջերը, որպեսզի ցույց տա իր ընտանիքի մի քանի անդամներին Պալմիրայում Նյու Յորք: Հենց հաջորդ օրը ծնվեց Ջոզեֆի և էմմայի առաջին զավակը՝ որդի, որին նրանք անվանեցին Ալվին: Այդ նույն օրը երեխան մահացավ, և էմմայի առողջությունը վատթարացավ՝ հասցնելով նրան մահվան եզրին: Ավելի ուշ Մարգարեի մայրը գրել է. «Մի քանի օր [էմման] կարծես դողում էր իր նորածնի մահվան լռությունից: Որոշ ժամանակ նրա ճակատագիրն այնքան անորոշ էր թվում, որ երկու շաբաթ նրա ամուսինը ոչ մի ժամ չքնեց առանց անվրդով հանգստի: Երկրորդ շաբաթվա վերջում նրա անհանգստությունն այնքան մեծ էր ձեռագիր էջերի վերաբերյալ, որ նա որոշեց, քանի որ կինն արդեն մի քիչ լավ էր, որ հենց որ վերջինս մի քիչ ուժ հավաքի, նա կմեկնի Նյու Յորք և կվերադարձնի ձեռագիր էջերը»1:

Հուլիս ամսին, էմմայի խորհրդով, Մարգարեն էմմային թողեց նրա մոր խնամքին և փոստակառքով ճամփորդեց իր ծնողների տուն՝ Մանչեստեր շրջան՝ Նյու Յորք նահանգ: Մարգարեն անցավ 125 մղոն ճանապարհ և տեղ հասավ երկու երեք օր անց: Իր անդրանիկ որդու կորստից հյուծված, իր կնոջ վիճակով մտահոգված և ձեռագիր էջերով լրջորեն անհանգստացած՝ ողջ ճանապարհի ընթացքում Ջոզեֆը ոչ ուտում էր, ոչ քնում: Փոստակառքի ճամփորդող ընկերը՝ մյուս միակ ուղևորը, տեսնելով Մարգարեի թույլ վիճակը, պնդեց, որ ուղեկցի նրան փոստակառքի կայանից մինչև Սմիթների տուն ընկած 20 մղոն ոտքով ճանապարհը: Մարգարեի մայրը հիշում է, որ ոտքով ճանապարհի վերջին չորս մղոնը՝ «անծանոթ ուղեկիցը ստիպված էր Ջոզեֆին ուղեկցել արմունկից բռնած, քանի որ վերջինս այնքան հյուծվել էր, որ չէր կարողանում մենակ քայլել և ոտքի վրա կանգնած քնում էր»2: Անմիջապես, իր ծնողների տուն հասնելուն պես, Մարգարեն մարդ ուղարկեց Մարտին Հարրիսի ետևից:

Վաղ կեսօրին Մարտինը ժամանեց Սմիթների տուն՝ վհատված և դժբախտ: Նա ասաց, որ ձեռագիր էջերն իր մոտ չեն և չգիտի, թե դրանք որտեղ են: Լսելով այդ՝ Ջոզեֆը բացականչեց. «Ա՜խ, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ.… Ամեն ինչ կորած է. կորած է: Ւ՞նչ պետք է անեմ ես: Ես մեղանչել եմ: Այդ ես էի, որ Աստծո ցասումը փորձեցի, խնդրելով նրան մի բան, որն իրավունք չունեի խնդրելու.… Ւնչպե՞ս պետք է կանգնեմ Տիրոջ առաջ: Ւ՞նչ կշտամբանքի եմ ես արժանի Բարձրյալի հրեշտակի կողմից»:

Օրվա մյուս մասը Մարգարեն մեծ կսկիծով քայլում էր ետ ու առաջ իր ծնողների տանը՝ «սգալով ու մորմոքվելով»: Հաջորդ օրը նա հեռացավ, վերադառնալով Հարմոնի, որտեղ, նա ասաց, «Ես սկսեցի խոնարհեցնել ինձ Տիրոջ առաջ, զորավոր աղոթքով.… որ եթե հնարավոր էր, ես ողորմություն գտնեի նրա ձեռքից և ներում ստանայի իմ արածի համար, որը հակառակ էր եղել նրա կամքին»3:

Տերը խստորեն խրատեց Մարգարեին, որ մարդուց ավելի շատ է վախեցել, քան Աստծուց, բայց հավաստիացրեց, որ նա կարող է ներվել: «Ահա, դու Ջոզեֆն ես, և դու ընտրվել ես Տիրոջ գործը կատարելու, սակայն, օրինազանցության պատճառով, եթե դու աչալուրջ չլինես, ապա կընկնես: Սակայն հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և կրկին կանչված այս գործին» (ՎևՈւ 3:9–10):

Որոշ ժամանակով Տերը Ջոզեֆից վերցրեց Ուրիմն ու Թումիմը և թիթեղները: Սակայն շուտով դրանք վերադարձվեցին նրան: «Հրեշտակն ուրախ էր, երբ ինձ վերադարձրեց Ուրիմն ու Թումիմը,– հիշել է Մարգարեն,– և ասաց, որ Աստված գոհ է իմ հավատարմության ու խոնարհության համար և սիրում է ինձ աղոթքի մեջ իմ զղջման և ջանասիրության համար, որում ես այնքան լավ էի արել իմ պարտականությունը, որ.… կարող էի կրկին սկսել թարգմանության աշխատանքը»4: Այժմ երբ Ջոզեֆն առաջ էր գնում իր առջև դրված մեծ աշխատանքի մեջ, նա ամրանում էր Տիրոջ ներումը ստանալու քաղցր զգացումներով և Նրա կամքը կատարելու նորացված վճռականությամբ:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Ապաշխարելով մեր մեղքերից, մենք մոտենում ենք Աստծուն ն ավելի շատ ենք նմանվում իրեն:

Վիլֆորդ Վուդրուֆը, մինչ ծառայում էր որպես Տասներկուսի Քվորումի անդամ, գրել է. «Ջոզեֆը՝ տեսանողը, բարձրացավ Աստծո զորությամբ. հանդիմանեց և կշտամբեց ամբարշտությունը մարդկանց առաջ՝ Տեր Աստծո անունով: Նա ցանկություն հայտնեց մի քանի խոսք ասել հավաքված բազմությանը, նրանց վիճակին համապատասխան, և ապա ասաց.

«Ես պիտի խոսեմ Քահանայության իշխանությամբ Տեր Աստծո անունով.… Չնայած որ այս ժողովքը դավանում է, որ Սրբեր են, այնուամենայնիվ, ես կանգնած եմ ամեն [տեսակի] մարդկային բնավորությունների և դասերի մեջ: Եթե ցանկանում եք գնալ որտեղ Աստված է, դուք պետք է Աստծո նման լինեք կամ տիրապետեք այն սկզբունքներին, որոնք Աստված է տիրապետում, քանի որ եթե մենք չենք մոտենում Աստծուն սկզբունքով, ապա մենք հեռանում ենք Նրանից և մոտենում ենք դևին: Այո, ես կանգնած եմ ամեն տեսակի մարդկանց մեջ:

Քննեք ձեր սրտերը և տեսեք, թե արդյոք նման եք Աստծուն: Ես ինձ քննել եմ և զգում եմ, որ պետք է ապաշխարեմ բոլոր իմ մեղ քերից:

Սեր մեջ կան գողեր, շնացողներ, սուտասաններ, կեղծավորներ: Եթե Աստված խոսի երկինքներից, նա ձեզ կպատվիրի չգողանալ, շնություն չանել, ագահ չլինել, չխաբել, այլ հավատարիմ լինել շատ բաներում.… մի՞թե Աստված լավը չէ: Ուրեմն դուք էլ լավը եղեք. եթե նա հավատարիմ է, ապա դուք էլ հավատարիմ եղեք: Ձեր հավատքին ավելացրեք առաքինություն, առաքինությանը՝ գիտություն, և հետամուտ եղեք ամեն բարի բանի: Եկեղեցին պետք է մաքրվի, և ես քարոզում եմ ընդդեմ ամեն անօրինության»»5:

«Դուք պետք է անմեղ լինեք, այլապես չեք կարող գալ Աստծո մոտ. եթե կամենում ենք Աստծո մոտ գալ, ապա պետք է մեզ մաքուր պահենք, քանի որ նա մաքուր է: Դևը խաբելու մեծ զորություն ունի. նա այնպես կձևափոխի իրերը, որ զարմանք կպատճառի Աստծո կամքը կատարող մարդկանց.… Անօրինությունը պետք է զտվի Սրբերի միջից. այն ժամանակ վարագույրը կպատռվի և երկնքի օրհնությունները կթափվեն ներքև՝ դրանք կհոսեն Սիսսիսիպի գետի պես»6:

«Թող ոչ մի մարդ չհրատարակի իր արդարությունը, քանի որ ուրիշները կարող են տեսնել այդ նրանից. ավելի շուտ թող նա խոստովանի իր մեղքերը, և այն ժամանակ նա կներվի և ավելի շատ պտուղներ առաջ կբերի»7:

«Բոլոր սրտերը պետք է ապաշպարեն և մաքուր լինեն, և Աստված կհարգի և կօրհնի նրանց մի այնպիսի ձևով, ինչպես նրանք չէին կարող օրհնվել այլ կերպ»8:

Աստծո կամքն է, որ մենք թողնենք մեր մեղքերը և հեռացնենք չարիքը մեզանից:

«Լսե՛ք, ով երկրի ծայրեր՝ դո՛ւք, բոլոր քահանաներ, դո՛ւք, բոլոր մեղսագործներ և բոլոր մարդիկ: Ապաշխարե՛ք: Ապաշխարե՛ք: Հնազանդվեք ավետարանին: Դարձեք դեպի Աստված»9:

«Եկեք հենց այսօր սկսենք նորից և այժմ ասենք մեր ողջ սրտով՝ մենք կթողնենք մեր մեղքերը և արդար կլինենք»10:

Անհավատարիմը կկառչի ամեն չնչին բանից՝ օգնության համար, մինչև որ մահը կհառի նրա երեսին, և այն ժամանակ նրա անհավատարմությունը վեր կբարձրանա, քանի որ հավերժական աշխարհի իրականությունները հանգչում են նրա վրա զորավոր ուժով. և երբ ամեն երկրային պաշտպանություն և հենարան ձախողվում է, այն ժամանակ նա բանականորեն զգում է հոգու անմահության հավերժական ճշմարտությունները: Սենք պետք է ընդունենք զգուշացումը և չսպասենք մահվան մահճին, որպեսզի ապաշխարենք. ինչպես որ տեսնում ենք մանուկների մահը, այնպես էլ կարող է երիտասարդ կամ միջահասակ մարդը հանկարծակի կանչվել հավերժություն: Թող սա, ուրեմն, որպես զգուշացում ծառայի բոլորի համար, որպեսզի չհե տաձգեն ապաշխարությունը կամ սպասեն մինչև մահվան մահիճը, քանի որ Աստծո կամքն է, որ մարդիկ պետք է ապաշխարեն և ծառայեն նրան առողջ ժամանակ, մտքի ուժով և զորությամբ որպեսզի երաշխավորեն նրա օրհնությունը և չսպասեն մինչև մահվան կանչվելը»11:

Հաղորդությունը սպասավորվեց Եկեղեցուն [1835թ. մարտի 1-ին]: Նախքան սպասավորումը, ես խոսեցի այս արարողության պատշաճ անցկացման մասին և պնդեցի Տիրոջ առաջ այն ընդունելի ձևով կատարելու կարևորությունը, և հարցրեցի՝ ձեր կարծիքով որքան ժամանակ է հնարավոր, որ մարդ անարժանորեն ճաշակի այդ արարողությունից, և Տերը չհեռացնի Նրանից իր Հոգին: Որրան ժամանակ է հնարավոր, որ մարդ կատակաբանի սրբազան բաների հետ և Տերը նրան չհանձնի Սատանայի հարվածներին մինչև փրկագնման օրը.… Հետևաբար, մեր սրտերը պիտի լինեն խոնարհ, և մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և հեռացնենք մեղքը մեր միջից»12:

«Ապաշխարությունը մի բան է, որի հետ չենք կարող կատակել ամեն օր: Ամեն օր օրինազանցելը և ամեն օր ապաշխարելը հաճելի չէ Աստծո աչքին»13:

Մարգարե Ջոգեֆ Սմիթը գրել է հետևյալն իր եղբայր Վիրամ Սմիթին, նրանից հետո, երբ Վիլյամը բարկացել էր նրա վրա և առհամարհանքով էր վերաբերվել նրա հետ. «[Ես խոսեցի քեզ հետ] պարզ նպատակ ունենալով զգուշացնել, հորդորել, խրատել և ազատել քեզ դժվարությունների և ցավերի մեջ ընկնելուց, որոնց մեջ ես տեսնում եմ, որ դու սուզվում ես, տեղի տալով այն ամբարիշտ ոգուն, որոնք դու համարում ես քո կրքերը, որոնք պետք է սանձես ու կոտրես և դնես ոտքերիդ տակ. որը եթե դու չես անում, իմ կարծիքով, երբեք չես կարող փրկվել Աստծո արքայությունում: Աստված պահանջում է, որ Իր արարածների կամքը կուլ գնա իր կամքի մեջ»14:

Մեր Երկնային Հայրը պատրաստակամ է ներել նրանց, ովքեր ապաշխարում ն վերադառնում են նրա մոտ սրտի ողջ նվիրվածությամբ:

1835 թվականին Ջոզեֆ Սմիթը նամակ ստացավ Հարվի Ուիթ-շոկից, որն ուրացել էր Եկեղեցին և ցանկություն էր հայտնում ետ վերադառնալ լիարժեք անդամության: Մարգարևն պատասխա-եեւ էր. «Ես ստացա քո նամակը, որ գրվել է 1835թ. սեպտեմբերի 28-ի ամսաթվով և կարդացի այն երկու անգամ, և ես այնպիսի զգացողություններ ապրեցի, որոնք ավելի հեշտ է պատկերացնել, քան նկարագրել. թող բավականացնի ասել այն, որ իմ սրտի մակընթացության դարպասները կոտրվեցին՝ ես չկարողացա չարտասվել: Շնորհակալ եմ Աստծուն, որ քո սիրտը ցանկութուն է մտել փորձել վերադառնալ Տիրոջ մոտ և նրա ժողովրդի մոտ, եթե այնպես լինի, որ նա ողորմություն ունենա քեզ վրա: Ես հարցրել եմ Տիրոջը քո վիճակի մասին. այս խոսքերը եկան ինձ.

Հայտնություն Հարվի Ոփթլոկին.

«ճշմարիտ, այսպես է ասում քեզ Տերը. Թող նա, ով իմ ծառա Հարվին էր, վերադառնա ինձ մոտ և իմ Եկեղեցու ծոցը, և թողնի բոլոր մեղքերը, որոնցով նա գայթակղվել է իմ առաջ, և այսուհետև հետամուտ լինի առաքինի և ուղիղ կյանք վարելու և մնալու նրանց ղեկավարության ներքո, ում ես դրել եմ, որ սյուներ և գլխավոր լինեն իմ Եկեղեցում: Եվ ահա, ասում է Տերը՝ քո Աստվածը, նրա մեղքերը կջնջվեն երկնքի տակից և կմոռացվեն մարդկանց միջից և չեն հասնի իմ ականջներին, ոչ էլ կարձանագրվեն որպես հուշարձան նրա դեմ, այլ ես կբարձրացնեմ նրան, ինչպես խորը ճահճից, և նա վեհացում ձեռք կբերի բարձր տեղերում և արժանի կհամարվի կանգնելու իշխանների մեջ, և այնուամենայնիվ, ընտիր նետ կդառնա իմ կապարճում, որպեսզի տապալի ամբարշտության ամրոցները նրանց մեջ, ովքեր իրենց բարձր են դնում, որ խորհուրդ անեն իմ դեմ և իմ օծյալների դեմ վերջին օրերին: Հետևաբար, թող նա արագ պատրաստի իրեն և գա քեզ մոտ, այսինքն՝ Կիրթլենդ: Եվ որքան որ այսուհետև նա ականջ կդնի քո բոլոր խորհուրդներին, նա կվերականգնվի իր վերջին վիջակին և կփրկվի մինչև վերջ, ճիշտ ինչպես կենդանի է Տերը՝ քո Աստվածը: Ամեն»:

Այսպիսով իմ սիրելի՛ եղբայր, դու տեսնում ես մեր Երկնային Հոր պատրաստակամությունը ներել մեղքերը և վերականգնել իր շնորհի մեջ բոլոր նրանց, ովքեր կամենում են իրենց խոնարհեցնել Նրա առաջ և խոստովանել իրենց մեղքերը և թողնել դրանք ու վերադառնալ Իր մոտ սրտի ողջ նվիրվածությամբ՝ չգործելով կեղծավորություն, ծառայելով Նրան մինչև վերջ [տես 2 Նեփի 31.13]:

Սի զարմացիր, որ Տերը բարեհաճել է խոսել երկնքից և հրահանգներ տալ քեզ, որով դու կարող ես սովորել քո պարտականությունը: Նա լսել է քո աղոթքները և տեսել է քո խոնարհությունը և պարզում է հայրական սիրո ձեռքը, քո վերադարձի համար. հրեշտակներն ուրախանում են քեզ համար, մինչ Սրբերը կամենում են կրկին ընդունել քեզ ընկերության մեջ»15:

«Երբեք այդպիսի ժամանակ չկա, որ հոգին չափից ավելի ծեր լինի Աստծուն մոտենալու համար: Բոլորն էլ, ովքեր աններելի մեղք չեն գործել, ներման ողորմածության սահմաններում են»16:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Կարդալով 116 էջերի կորստին արձագանքելու Սարգարեի պատմության մասին (75–77 էջերում), ինչպիսի՞ տպավորություն եք ստանում Ջոզեֆ Սմիթի մասին: Ւ՞նչ եք սովորում ապաշխարության մասին նրա օրինակից:

  • Կարդացեք 78 էջը սկզբից մինչև վերջ: Այս գլխի ուսմունքների մասին խորհելիս ժամանակ տրամադրեք քննելու ձեր սիրտը, ինչպես խորհուրդ է տվել Սարգարեն: Ստածեք, թե ինչ պետք է դուք անեք, և ինչ պետք է դադարեք անել, որպեսզի ավելի շատ նմանվեք Աստծուն:

  • Խորհեք մեր ապաշխարությունը հետաձգելու Ջոզեֆ Սմիթի զգուշացման մասին (79–80 էջերում): Որո՞նք են ապաշխարությունը հետաձգելու հնարավոր հետևանքները:

  • Ուսումնասիրեք Սարգարե Ջոզեֆի խորհուրդը դեպի Աստված դարձի գալու և մեզ նրա առաջ խոնարհեցնելու մասին (79–82 էջերում): Ինչո՞ւ ապաշխարությունը լիարժեք չէր լինի առանց խոնարհության: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «վերադառնալ [Աստծո] մոտ սրտի ողջ նվիրվածությամբ» (էջ 82):

  • Վերընթերցեք Հարվի Ուիթլոքի համար ստացած Ջոզեֆ Սմիթի հայտնությունը, նկատելով Տիրոջ խոստումները, եթե եղբայր Ուիթլոքն անկեղծորեն ապաշխարի (էջ 80): Ինչպիսի՞ զգացումներ եք ապրում, երբ խորհում եք «մեր Երկնային Հոր պատրաստակամության մասին՝ ներել մեղքերը և վերականգնել [մեզ] իր շնորհի մեջ»:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Բ Կորնթացիս է.9–10, Մոսիա 4.10–12, Ալմա 34.31–38, ՎևՈւ 1.31–33, 58.42–43

Հղումներ

  1. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 7, pp. 1–2, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 7, p. 5, Church Archives.

  3. Quoted by Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 7, pp. 6–9, Church Archives.

  4. Quoted by Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 7, p. 11, Church Archives.

  5. History of the Church, 4:588; bracketed words in original; punctuation and capitalization modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 10, 1842, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  6. History of the Church, 4:605; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow.

  7. History of the Church, 4:479; from a discourse given by Joseph Smith on Dec. 19, 1841, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  8. Discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow, in Relief Society, Minute Book Mar. 1842–Mar. 1844, p. 34, Church Archives.

  9. History of the Church, 6:317; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  10. History of the Church, 6:363; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  11. History of the Church, 4:553–54; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Mar. 20, 1842, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  12. History of the Church, 2:204; from the minutes of a Church council meeting held on Mar. 1, 1835, in Kirtland, Ohio.

  13. History of the Church, 3:379; from a discourse given by Joseph Smith on June 27, 1839, in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  14. History of the Church, 2:342; from a letter from Joseph Smith to William Smith, Dec. 18, 1835, Kirtland, Ohio.

  15. History of the Church, 2:314–15; punctuation modernized; from a letter from Joseph Smith to Harvey Whitlock, Nov. 16, 1835, Kirtland, Ohio.

  16. History of the Church, 4:425; from the minutes of a Church conference held on Oct. 3, 1841, in Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 15, 1841, p. 577.

Christ in Gethsemane

Ապաշխարությունը հնարավոր է դարձել մեր Փրկչի՝ Հիսոա Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ: «Քննեք ձեր սրտերը և տեսեք, թե արդյոք նման եք Ասածում,– հայտարարել է Ջոզեֆ Սմիթը:– Ես ինձ քննել եմ ն զգում եմ, որ պետք է ապաշխարեմ բոլոր իմ մեղքերից»:

prodigal son returning

ճիշտ ինչպես անառակ որդու տուն գալը բարի էր իր հոր համար, այդպես էլ Երկնային Հայրը պատրաստակամ է «ներել մեղքերը և վերականգնել իր շնորհի մեջ բոլոր նրանց, ովքեր կամենում են իրենց խոնարհեցնել Նրա աոաջ»: