Նախաբան
Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը հաստատել Են Եկեղեցու Նախագահների ուսմունքները հատորների շարքը, որպեսզի օգնեն ձեզ խորացնել վերականգնված ավետարանի ձեր ըմբռնումը և մոտենալ Տիրոջը վերջին օրերի Եկեղեցու Նախագահների ուսմունքների միջոցով: Եկեղեցու կողմից այս շարքում հատորներ ավելացնելուն զուգահեռ, դուք ձեր տան համար կստեղծեք գրքերի հավաքածու, որոնք հղումների աղբյուր կլինեն ավետարանի թեմաների վերաբերյալ: Այս շարքի հատորները նախատեսված են ինչպես անձնական ուսումնասիրման, այնպես էլ քվորումներում և դասարաններում ուսուցանելու համար:
Այս գիրքը պարունակում է Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները, որը կանչվել էր Աստծո կողմից, որպեսզի բաց աներ ժամանակների լրության տնտեսությունն այս վերջին օրերում: 1820թ. գարնան Հոր և Որդու իր տեսիլքի և 1844թ. հունիսի իր նահատակության միջև ընկած ժամանակաշրջանում նա հիմնադրեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և ի լույս բերեց ավետարանի լրիվությունը, որը երբեք այլևս չի վերցվի երկրի վրայից:
Անհատական ուսումնասիրություն
Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքներն ուսումնասիրելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը: Հիշեք Նեփիի խոստումը. «Քանզի նա, ով ջանասիրաբար փնտրում է, կգտնի. և Աստծո խորհուրդները հայտնի կդառնան նրանց’ Սուրբ Հոգու զորությամբ» (1 Նեփի 10.19): Սկսեք ձեր ուսումնասիրությունն աղոթքով, և կարդալու ընթացքում շարունակեք աղոթել և խորհել ձեր սրտում:
Յուրաքանչյուր գլխի վերջում դուք կգտնեք հարցեր և սուրբ գրությունների հղումներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ և կիրառել Ջոզեֆ Սմիթի ուսմնունքները: Կարդացեք դրանք նախքան տվյալ գլուխն ընթերցելը:
Նկատի առեք նաև հետևյալ առաջարկությունները.
-
Փնտրեք առանցքային բառերն ու արտահայտությունները: Եթե գտնեք մի բառ, որը չեք հասկանում, ապա օգտագործեքբառարան կամ մեկ այլ աղբյուր, որպեսզի ավելի լավ հասկանաք դրա իմաստը: Լուսանցքում նշում կատարեք, որը ձեզ կօգնի հիշնլ այն, ինչ սովորեցիք տվյալ բառի վերաբերյալ:
-
Մտածեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքների վերաբնրյալ: Հնարավոր է ցանկանաք նշնլ այն արտահայտությունները և նախադա- սությունները, որոնք ուսուցանում են ավետարանի որոշակի սկզբունք կամ ներգործում են ձեր մտքի և սրտի վրա, կամ հնարավոր է ցանկանաք լուսանցնքերում գրել ձեր մտքերը և զգացումները:
-
Վերհիշեք այն փորձառությունները, որոնք ունեցել եք, և որոնք անմիջական կապ ունեն Մարգարեի ուսմունքների հետ:
-
Խորհեք այն մասին, թե ինչպես են Ջոզեֆ Սմիթի ուսմունքները վերաբերում ձեզ: Մտածեք այն մասին, թե ինչ կապ կա այդ ուսմունքների և ձեր ունեցած մտահոգությունների և հարցերի միջե: Որոշեք, թե ինչպիսի գործողություններ եք անելու ձեր սովորածի արդյունքում:
Այս գրքից ուսուցանելը
Այս գիրքը կարելի է օգտագործել տանը և եկեղեցում ուսուցանելու համար: Հետևյալ առաջարկություններն օգտակար կլինեն ձեզ համար:
Կենտրոնացեք Ջոզեֆ Սմիթի խոսքերի և սուրբ գրությունների վրա
Տերը պատվիրել է, որ մենք չուսուցանենք «ոչինչ, բացի այն, ինչ գրել են մարգարեներն ու առաքյալները, և այն, ինչն ուսուցանվել է [մեզ] Մխիթարիչի կողմից, հավատքի աղոթքով» (ՎևՈւ 52.9): Նա նաե հայտարարել է, որ «այս եկեղեցու երեցները, քահանաներն ու ուսուցիչները պետք է ուսուցանեն իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի մեջ են, և Մորմոնի Գրքի, որը պարունակում է ավետարանի լրիվությունը»: (ՎևՈւ 42.12):
Ձեր հանձնարարությունն է օգնել ուրիշներին հասկանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները և սուրբ գրությունները: Մի դրեք այս գիրքը մի կողմ կամ դասեր պատրաստեք այլ նյութերով: Ձեր դասի նշանակալից մասը տրամադրեք, որպեսզի կարդաք այս գրքի Ջոզեֆ Սմիթի ուսմունքները և քննարկեք դրանց իմաստն ու այն, թե ինչպես կարող եք կիրառել դրանք:
Մասնակիցներին քաջալերեք բերել այս գիրքը եկեղեցի, որպեսզի նրանք պատրաստ լինեն ավելի լավ մասնակցելու դասարանի քննարկումներին:
Փևտթեք Սուրբ Հոգու առաջնորդությունը
Աղոթեք օգնության համար և ջանասիրաբար պատրաստվեք, և Սուրբ Հոգին կառաջնորդի ձեր ջանքերը: Նա կօգնի ձեզ շեշտել յուրաքանչյուր գլխի այն մասերը, որոնք ուրիշներին կքաջալերեն հասկանալ և կիրառել ավետարանը:
Ուսուցանելիս աղոթեք ձեր սրտում, որպեսզի Հոգու զորությունն ուղեկցի ձեր խոսքերն ու դասարանային քննարկումը: Նեփին ասել է. «Երբ մարդ խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն, մինչև մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1, տես նաև ՎևՈւ 50:13-22):
Պաարասավեք ուսուցանել
Այս գրքի գլուխներն այնպես են կազմված, որպեսզի օգնեն ձեզ պատրաստվել ուսուցանելուն: Յուրաքանչյուր գլխի «Զոզեֆ Սմիթի կյանքից» բաժինը տեղեկություններ է տալիս Զոզեֆ Սմիթի կյանքից և Եկեղեցու վաղ պատմությունից, որը կարող է օգտագործվել դասը ներկայացնելու և ուսուցանելու ժամանակ: «Զոզեֆ Սմիթի ուսմունքները» բաժինը բաժանված է մի քանի ենթաբաժինների, այնպիսի խորագրերով, որոնք ամփոփում են տվյալ գլխի հիմնական հարցերը: Այդ խորագրերը կարող եք օգտագործել որպես ձեր դասի ուրվագիծ: Վերջին’ «Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու վերաբերյալ» բաժնում ընդգրկված են հարցեր և սուրբ գրություններ, որոնք վերաբերում են քննարկվող ուսմունքներին:
Ձեր ուսուցումն ավելի արդյունավետ կլինի, եթե դուք անեք հետևյալը.
-
Ուսումնասիրեր գլուխը: Կարդացեք գլուխը, որպեսզի համոզված լինեք, որ լավ հասկանում եք Զոզեֆ Սմիթի ուսմունքները: Դուք ավելի անկեղծ կլինեք և ավելի մեծ զորությամբ կուսուցանեք, եթե այդ խոսքերն ազդեցություն գործած լինեն ձեզ վրա (տես ՎևՈւ 11.21): Կարդալիս մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին: Հնարավոր է ցանկանաք ընդգծել տվյալ գլխի այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք զգում եք, որ օգտակար կլինեն նրանց համար:
-
Որոշեք, րե որ մասերն եր օգաագործելու: Յուրաքանչյուր դաս պարունակում է ավելի շատ նյութ, քան կարող եք ուսուցանել մեկ դասի ընթացքում: Ամբողջ գլուխը թռուցիկ անցնելու փոխարեն, աղոթքով ընտրեք այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք զգում եք, որ առավել օգտակար կլինեն ձեր ուսանողների համար: Օրինակ, կարող եք կենտրոնանալմեկ կամ երկու ենթավերնագրի վրա և ընտրեք մի քանի հարցեր, որոնք կօգնեն մասնակիցներին քննարկել ձեր ընտրած հատվածները:
-
Որոշեք, թե իեչպես եք ներկայացնեւու դասը: Դասի սկցբում հետաքրքրություն առաջացնելու համար, կարող եք կիսվել անձնական փորձով կամ մասնակիցներին խնդրել կարդալ գլխի սկցբում տրված սլատմությունը կամ տվյալ գլխում տրված նկարը: Ապա կարող եք հարցնել. «Ւ՞նչ է ուսուցանումայս պատմությունը (կամ նկարը) դասի հիմնական թեմայի վերաբերյալ»: Դասը սկսելու այլ տարբերակներից կարող է լինել տվյալ գլխից որևէ մեջբերում կամ որևէ սուրբ գրություն կարդալը կամ օրհներգ երգելը: Սեկ այլ օգտակար միտք է մասնակիցներին տեղեկացնել, թե որոնք կլինեն քննարկվելիք հիմնական թեմաները: Կարող եք նաև մասնակիցներին հիշեցնել նախորդ դասը, խնդրելով վերհիշել քննարկված իրադարձությունները, մարդկանց, սկզբունքները կամ վարդապետությունները:
-
Որոշեք իեչպես անցկացնել քննարկու՚մը: Դասի մեծ մասը պետք է անցկացվի քննարկման ձևով, որոհետև մասնակիցներն ավելի լավ են սովորում վարդապետությունների և սկզբունքների մասին, երբ մասնակցում են դրանց քննարկմանը: Վերընթերցեք այս գրքի xi-xii էջերում տրված առաջարկներն այն մասին, թե ինչպես կարող եք քննարկումներ անցկացնել, որոնք շենացնում են մասնակիցներին: Կարող եք օգտագործել գլխի վերջում’ «Առաջարկներ ուսումնասիրման և ուսուցման համար» բաժնում տրված հարցերը: Կարող եք նաև պատրաստել ձեր իսկ հարցերը, օգտագործելով հետևյալ առաջարկները.
-
Հարցեր տվեք, որոնք մասնակիցներին կօգնեն գտնել փաստեր, իրադարձություններ, վարդապետություններ և սկզբունքներ: Այդ կարգի հարցերը մասնակիցներին օգնում են կենտրոնանալ առանձնահատուկ ճշմարտությունների վրա, որոնք ցանկանում եք շեշտել, ինչպես նաև ծանոթանալ Մարգարեի ուսմունքներում տրվող առանձնահատուկ տեղեկություններին: Օրինակ՝ ծանոթացնելով որոշակի մեջբերման հետ, կարող եք հարց տալ. «Որո՞նք են այս մեջբերման առանցքային բառերը կամ արտահայտությունները» կամ «Ւնչի՞ մասին է այս մեջբերումը»:
-
Հարցեր տվեք, որոնք մասնակիցներին կօգնեն մտածել վարդապետությունների և սկզբունքների մասին, որոնք ուսուցանել է Զոզեֆ Սմիթը: Նմանատիպ հարցերը մասնա- կիցներին կքաջալերեն քննել Զոզեֆ Սմիթի ուսմունքները և կիսվել դրա վերաբերյալ իրենց մարերով ու զգացմունքներով: Օրինակ. «Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս ուսմունքը կարևոր» կամ «Ւ՞նչ մարեր կամ զգացմունքներ ուներ դուք այս մեջբերման վերաբերյալ» կամ «Ւ՞նչ նշանակություն ունեն այս ուսմունքները ձեզ համար»:
-
Հարցեր տվեք, որոնք մասնակիցներին խրախուսում են համեմատել Մարգարեի ուսմունքներից սովորածն իրենց մտքերի, զգացմունքների և փորձառությունների հետ: Օրինակ. «Ւ՞նչ նմանօրինակ փորձառություն եք ունեցել, որի մասին խոսել է Մարգարե Զոզեֆ Սմիթը»:
-
Այնպիսի հարցեր տվեք, որոնք մասնակիցներին կօգնեն կիրառել ուսուցանվածն իրենց կյանքում: Նմանատիպ հարցերը մասնակիցներին կօգնեն մտածել, թե ինչպես կարող են ապրել ըստ Զոզեֆ Սմիթի ուսմունքների: Օրինակ. «Ի՞նչ է մեզ խրախուսում անել Զոզեֆ Սմիթը: Ի՞նչպես կարող ենք կիրառել նրա ասածը»: Մասնակիցներին հիշեցրեք, որ նրանք կսովորեն ոչ միայն ասված խոսքերից, այլ նաև նրանց տրվող անմիջական հայտնությունից (տես ՎևՈւ 121.26):
-
-
Որոշեք, թե իմչպես եք ավարտելու դասը: Կարող եք արագ ամփոփել դասը կամ մասնակիցներից մեկին կամ երկուսին խնդրել, որ ամփոփեն այն: Հոգու դրդմամբ վկայեք ձեր ուսուցանած սկզբունքների ճշմարտության մասին: Հնարավոր է ցանկանաք ուրիշներին ևս հրավիրել կիսվելու իրենց վկայություններով: Քաջալերեք ձեր ուսանողներին հետևել այն հուշումներին, որոնք ստանում են Սուրբ Հոգու կողմից:
Ուսուցմանը պատրաստվելիս կարող եք լրացուցիչ մտքեր փնտրել «Teaching, No Greater Call» (36123) ձեռնարկում, մաս Բ, գլուխներ 14, 16, 28 և 29 կամ «Ուսուցման ուղեցույց» (34595) ձեռնարկում:
Վեհացեող քեեարկումեեր աեցկացրեք
Հետևյալ առաջարկությունները կօգնեն ձեզ խրախուսել և անցկացնել քննարկումներ, որոնք վեհացնում են մասնակիցներին.
-
Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Նա կարող է ձեզ հուշել այս կամ այն հարցը տալ կամ այս կամ այն անձին ներգրավել քննարկման մեջ:
-
Օգնեք մասնակիցներին կենտրոնանալ Զոզեֆ Սմիթի ուսմունքների վրա: Քննարկումներ ծավալելիս և հարցերի պատասխանելիս թող նրանք կարդան նրա խոսքերից: Եթե քննարկման ընթացքը հեռանում է թեմայից կամ դառնում է ոչ արդյունավետ կամ վերածվում է վիճաբանության, ապա վերադարճեք քննարկման բուն թեմային’ վկայակոչելով տվյալ գլխի իրադարձությունը, վարդապետությունը կամ սկզբունքը:
-
Երբ պատշաճ է, կարող եք կիսվել փորձառությամբ, որը կապված է տվյալ գլխում քննարկվող ուսմունքի հետ:
-
Մասնակիցներին քաջալերեք կիսվել իրենց մտքերով, հարցեր տալ և ուսուցանել մեկմեկու (տես ՎևՈւ 88.122): Օրինակ, դուք կարող եք խնդրել նրանց մեկնաբանել միմյանց խոսքերը կամ կարող եք միևնույն հարցն ուղղել մի քանի մասնակիցների:
-
Հարց տալուց հետո մի վախեցեք լռությունից: Նախքան իրենց մտքերով, վկայություններով և փորձով կիսվելը, հաճախ ուսուցանվողներին ժամանակ է հարկավոր’ մտածելու կամ իրենց գրքերը թերթելու համար:
-
Լսեք անկեղծորեն և փորձեք հասկանալ յուրաքանչյուրի մեկնաբանությունը: Երախտագիտություն արտահայտեք նրանց մասնակցության համար:
-
Երբ մասնակիցները կիսվում են զանազան մտքերով, կարող եք թվարկել կամ խնդրեք ինչ-որ մեկին ամփոփել այդ մտքերը գրատախտակին:
-
Մտածեք տարբեր ձևերի մասին, որոնցով կարող եք մասնակիցներին ընդգրկել քննարկման մեջ: Օրինակ’ դուք կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի որևէ հարց քննարկելու համար կամ առաջարկել, որ անդամները քննարկեն դրանք իրենց կողքին նստած անձնավորության հետ:
-
Որոշեք մասնակիցներից մեկի կամ երկուսի հետ նախապես կապ հաստատել: Խնդրեք նրանց դասարան գալ’ պատրաստ լինելով պատասխանել ձեր պատրաստած հարցերից որևէ մեկին:
-
Օգտագործեք օրհներգերը, հատկապես Վերականգնման օրհներգերը, որպեսզի լրացուցիչ ուժ հաղորդեք ավետարանի որևէ ճշմարտության քննարկմանը: Օրհներգ երգելը նաև արդյունավետ միջոց է դասը ներկայացնելու կամ եզրափակե- լու համար:
-
Մի դադարեք արդյունավետ քննարկումը միայն այն պատճառով, որ ցանկանում եք ամբողջությամբ ամփոփել ձեր պատրաստած նյութը: Ամենակարևոր բանն այն է, որ մասնակիցxii ները զգան Հոգու ներգործությունը, որով կաճի ավետարանով ապրելու նրանց պարտավորությունը:
Ուսմունքներ մեր օրերի համար
Այս գրքում քննարկվում են Մարգարե Զոզեֆ Սմիթի այն ուսմունքները, որոնք կիրառելի են մեր օրերում: Օրինակ, այս գրքում չեն քննարկվում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Մարգարեի ուսմունքները նվիրաբերման օրենքի վերաբերյալ, որը վերաբերում է ունեցվածքի տնտեսվարությանը: Տերը ետ վերցրեց այս օրենքը Եկեղեցուց, որովհետև Սրբերը պարտրաստ չէին ապրելու ըստ դրա (տես ՎևՈւ 119 բաժնի նախադրությունը): Այս գրքում չի քննարկվում նաև բազմակնության թեման: Բազմակնության մասին վարդապետությունները և սկզբունքները Զոզեֆ Սմիթին հայտնի էին դարձվել դեռևս 1831 թվականին: Մարգարեն ուսուցանում էր բազմակնության վարդապետությունը և նրա կենդանության օրոք նման շատ ամուսնություններ էին կատարվել: Հաջորդող մի քանի տասնամյակների ընթացքում Եկեղեցու նախագահների ղեկավարության ներքո, որոնք հաջորդել էին Զոզեֆ Սմիթին, նշանակալից թվով Եկեղեցու անդամներ կիրառում էին բազմակնությունը: 1890 թվականին, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը հրատարակեց այն Հռչակագիրը, որը դադարեցրեց Բազմակնության կիրառումը Եկեղեցում (տես Պաշտոնական Հայտարարություն 1): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում բազմակնությունն այլևս չի կիրառվում:
Տեղեկություն այս գրքում վկայակոչված աղբյուրների մասին
Այս գրքում ներկայացված Մարգարե Զոզեֆ Սմիթի ուսմունքները վերցված են տարբեր կարգի աղբյուրներից’ Մարգարեի քարոզներից, Մարգարեի կողմից կամ նրա ղեկավարության ներքո հրատարակության համար պատրաստված հոդվածներից, Մարգարեի նամակներից և օրագրերից, Մարգարեի խոսքերը լսած մարդկանց արձանագրություններից և Մարգարեի այն ուսմունքներից ու գրություններից, որոնք հետագայում կանոնական են դարձվել և ընդգրկվել սուրբ գրություններում: Զոզեֆ Սմիթի ուսմունքներից շատ քաղվածքներ վերցված են «History of the Church» գրքից: Նշված աղբյուրների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես գրքի հավելվածը:
Այս աշխատության մեջ վկայակոչվել են շատ աղբյուրներ, որոնք նախկինում հրատարակված չեն եղել: Ավելի ընթեռնելիդարձնելու համար, որտեղ անհրաժեշտ է հղել, ուղղագրությունը, կետադրությունը, մեծատառ գրությունը և րերականությունը կանոնակարգվել են: Ավելի ընթեռնելի դարձնելու համար ձևափոխվել է նաև պարբերությունների բաժանումը: Հրատարակված աղբյուրներից կատարված մեջբերումները չեն ձևափոխվել, իսկ եթե ձևափոխվել են, ապա նշումներ են կատարվել: Սեծ փակագծերում մեջբերված բոլոր նյութերը, եթե այլ բան չի նշվում, ավելացվել են այս գրրի խմբագիրների կողմից: