Գլուխ 31
«Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից. Մարգարեն Լիբերթիի բանտում»
«Նրա Ամենազոր անունով մենք վճռել ենք համբերել փորձությանը, որպես բարի զինվորներ մինչև վերջ»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
1838 թվականի դեկտեմբերի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթին, նրա եղբայր Հայրումին և մյուս եղբայրներին Ռիչմոնդից` Սիսսուրի, որտեղ նրանք բանտարկված էին մի փայտաշեն տնակում, տարան Լիբերթիի բանտը` Սիսսուրի: Այնտեղ նրանք պիտի մնային ավելի քան չորս ամիս, սպասելով Միսսուրիում Սրբերի հալածանքների հետ կապված կեղծ մեղադրանքների վրա հարուցված դատավարությանը: Այդ ժամանակաընթացքում նրանց հալածանքների հետևանքով Եկեղեցու անդամները դուրս քշվեցին Միսսուրիի իրենց տներից, որը նրանց մեծ տառապանքներ պատճառեց: Իրենց երկարատև բանտարկության ընթացքում Սրբերի փորձությունները Մարգարեի և նրա ընկերակիցների համար մեծ անհանգստության աղբյուր էին:
Լիբերթիի բանտը բաժանված էր վերին սենյակի և 4.27 քառակուսի մետրանոց ներքևի զնդանի, որտեղ պահվում էին բանտարկյալները: Մարգարեն նկարագրում էր իրենց վիճակը. «Մենք պահվում ենք օր ու գիշեր ուժեղ պահակախմբի հսկողության տակ` երկտակ պատերով ու դռներով բանտում, սահմանափակված գործելու ըստ մեր խղճի ազատության: Մեր ուտելիքը սահամանափակված է, միշտ նույնը և անդուր համով, մենք իրավունք չունենք եփել մեզ համար, մենք ստիպված ենք քնել ծղոտի վրա հատակին և չկան բավարար քանակով վերմակներ, որոնք մեզ տաք կպահեին, իսկ երբ կրակ ենք վառում ստիպված ենք գրեթե անընդհատ ծխի մեջ մնալ: Դատավորները լրջորեն ժամանակ առ ժամանակ ասում են մեզ, որ գիտեն, որ մենք անմեղ ենք և պիտի ազատ արձակվենք, բայց նրանք չեն համարձակվում գործադրել օրենքը մեր հանդեպ` վախենալով խառնամբոխից»:1
Սենյակը բավականաչափ բարձր չէ, որ կարողանանք ուղիղ կանգնել և Ալեքսանդր Մակռեյը` բանտարկյալներից մեկը, ասաց` ուտելիքը «շատ անդուր համ ուներ և այնքան կեղտոտ էր, որ մենք չէինք կարողանում ուտել, մինչև, որ սովը չէր ստիպում մեզ ուտել»2
Մերսի Ֆիլդինգ Թոմսոնը, Եկեղեցու մի անդամ, որը բանտում այցելեց եղբայրներին, հետագայում գրեց. «Ուժիցս վեր է նկարագրել իմ զգացումները, երբ մեզ թույլատրվեց բանտ մտնել հսկիչի կողմից և դուռը փակվեց մեր ետևում: Մենք չէինք կարող զսպել սարսափի մեր զգացումը` հասկանալով, որ մենք փակված ենք այդ խավար և թշվառ որջում, որը կսազեր միայն վատթարագույն հանցագործներին, բայց այնտեղ մենք տեսանք Ջոզեֆ ին, Մարգարեին` Աստծո ընտրած մարդուն, որը ժամանակների լրության տնտեսությունում պիտի կրեր Նրա արքայության բանալիները երկրի վրա, կապելու և արձակելու զորությամբ, ինչպես Աստված կպատվիրեր, բանտարկված մի կեղտոտ բանտում ոչ մի այլ պատճառով կամ հիմքով, բացի նրանից, որ պնդում էր, որ ոգեշնչված էր Աստծուց` հաստատելու Նրա եկեղեցին մարդկանց մեջ»:3
Մարգարեի բանտարկության ընթացքում նրա կինը` Էմման, կարողացավ նրան բանտում միայն երեք անգամ այցելել: Նրանց հաղորդակցության մյուս միակ միջոցը նամակների միջոցով էր: 1839 թվականի ապրիլի 4-ին Մարգարեն գրել էր. «Իմ սիրելի ու քնքուշ կին: Երբ ծածուկ նայում ենք այս միայնակ բանտի երկաթյա ցանցափեղկերի միջից, հենց արևի մայր մտնելուն պես, հինգշաբթի գիշեր ես նստում եմ` գրելու քեզ, որպեսզի հայտնի դարձնեմ քեզ իմ վիճակը: Կարծում եմ այժմ մոտ հինգ ամիս և վեց օր է այն ժամանակից, ինչ ես հայտնվեցի օր ու գիշեր բանտապահի հսկողության ներքո և պատերի, ցանցափեղկերի, և ճռնչացող երկաթյա դռներով միայնակ, մութ, կեղտոտ բանտում: Միայն Աստծուն է հայտնի, թե ինչ զգացումներով եմ գրում այս նամակը: Բանական դատողությունն այս հանգամանքներում չի ենթարկվում, որ գրիչը կամ լեզուն կամ էլ հրեշտակները նկարագրեն կամ բացատրեն մարդկային էակին այն, ինչ նա երբեք չի զգացել, ինչ մենք ենք զգում.… Մենք ապավինում ենք միայն Եհովայի բազկին և ուրիշ ոչ մեկին մեր ազատման համար»:4
Լիբերթիի բանտից Մարգարեն նամակներ գրեց նաև Սրբերին, արտահայտելով իր սերը նրանց հանդեպ և իր հավատքը, որ Աստված միշտ կաջակցի նրանց, ովքեր վստահում են Իրեն: Հետևայալ նյութի մեծ մասը գալիս է Եկեղեցու անդամներին գրած մի նամակից, որը թվագրված է մարտի 20, 1839 թվական, պարունակելով Մարգարեի խորհուրդները Սրբերին, նրա աղաչանքներն Աստծուն և Աստծո պատասխաններն իր աղոթքներին: Այս նամակի հատվածները հետագայում դարձան Վարդապետություն և Ուխտերի 121,122 և 123 բաժինները:
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Ոչ մի դժբախտություն չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց և միմյանց հետ ընկերությունից:
Ձեր խոնարհ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը, բանտարկված հանուն Տեր Հիսուս Քրիստոսի և Սրբերի, խաժամուժի ազդեցությամբ բռնված ու պահված, ձերդ գերազանցություն նահանգապետ Լիլբուրն Վ. Բոգսի կործանիչ տիրապետության ներքո, իր բանտակյալ ընկերների և սիրելի եղբայրների` Քալեբ Բալդվինի, Լայման Ուայթի, Հայրում Սմիթի և Ալեքսանդր Մակռեյի ընկերակցությամբ, ուղարկում է ձեզ բոլորիդ ողջույններ:5 Թող Հայր Աստծո և մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհը հանգչի ձեր բոլորի վրա և մնա ձեզ հետ հավիտյան: Թող գիտությունը բազմապատկվի ձեզ Աստծո ողորմությամբ: Եվ թող հավատքն ու առաքինությունը և գիտությունն ու ժուժկալությունը, համբերությունն ու աստվածավածապաշտությունը և եղբայրական բարությունն ու գթությունը լինի ձեր մեջ և առատանա, որպեսզի դուք դատարկ չլինեք որևէ բանում, ոչ էլ անպտուղ [տես Բ Պետրոս Ա.5–8]:
Քանզի, որքանով որ մենք գիտենք, որ ձեզանից մեծ մասը լավ ծանոթ են անիրավությունների և անտանելի անարդարության և դաժանության հետ, որոնք գործադրվում են մեր հանդեպ, մինչդեռ մեզ ձերբակալել են ամեն տեսակ չարիքի մեջ կեղծ մեղադրանքով և բանտ գցել ներփակելով ամուր պատերի մեջ, ուժեղ պահակախմբով շրջափակված, ովքեր անընդհատ հետևում են օր ու գիշեր, այնպես անխոնջ ինչպես դևն է անում` գայթակղելով և ծուղակներ դնելով Աստծո ժողովրդի համար.
Հետևաբար, սիրելի եղբայրներ մենք ավելի ևս պատրաստ ենք և կամենում ենք պահանջ ներկայացնել ընկերության ու սիրո համար: Քանզի մեր հանգամանքները կանխատեսված են արթնացնելու մեր հոգիները` ամեն ինչի մասին սրբազան հիշողության համար և կարծում եմ, որ ձերը նույնպես, և ուստի ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծո սիրուց և մեկս մյուսի հետ ընկերությունից [տես Հռովմայեցիս Ը.39], և որ մեր հանդեպ գործադրվող ամբարշտության և դաժանության յուրաքանչյուր ձև միտված է միայն կապելու մեր սրտերը միմյանց և կնքելու դրանք միմյանց հանդեպ սիրով:
Մենք կարիք չունենք ասելու ձեզ, որ մենք պահվում ենք կապանքների մեջ առանց պատճառի, ոչ էլ կարիք կա որ դուք ասեք մեզ. Մենք դուրս ենք քշվել մեր տներից և զարկվել առանց պատճառի: Մենք փոխադարձաբար հասկանում ենք, որ եթե Միսսուրի նահանգի բնակիչները հանգիստ թողնեին Սրբերին և այնպես խաղաղասեր լինեին ինչպես նրանք էին, մինչև այսօր նահանգում չէր լինի ոչինչ բացի խաղաղությունից և հանգստությունից, մենք չէինք լինի այս դժոխքում.… որտեղ մենք ստիպված ենք լսել ոչինչ, բացի աստվածանարգ հայհոյանքներից և ականատես լինել աստվածանարգության և հարբեցողության ու կեղծավորության և ամեն ձևի անառակությունների: Եվ կրկին, որբերի և որբևայրիների աղաղակները չէին բարձրանա դեպի Աստված նրանց դեմ: Ոչ էլ անմեղ արյունը կբծոտեր Միսսուրիի հողը.… Սա վայի պատմություն է, ողբալի պատմություն, այո, վշտալի պատմություն, խիստ շատ բան կա պատմելու, խիստ շատ բան մտածելու, խիստ շատ` մարդ արարածի համար…
«[Սեր հալածողները] գործադրում են այս բաները Սրբերի վրա, ովքեր նրանց ոչ մի վնաս չեն հասցրել, ովքեր անմեղ են և առաքինի, ովքեր սիրում էին Տիրոջը` իրենց Աստծուն և պատրաստ էին թողնել ամեն ինչ հանուն Քրիստոսի: Սոսկալի է պատմել այս բաները, բայց դրանք իսկապես ճշմարիտ են: Պետք է որ գայթակղությունները գան, բայց վայ նրանց ում միջոցով դրանք կգան [տես Մատթեոս ԺԸ.7]»:6
Ձախորդությունը անում է միայն մի փոքր պահ, եթե մենք լավ համբերենք, մենք վեր կբարձրանանք Աստծո ներկայության մեջ:
Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու: Եվ որտեղ է տաղավարը, որ ծածկում է թո թաքնված տեղը: Որքա՞ն պիտի թո ձեռքը ետ պահվի, և թո աչքը, այո՛, թո մաքուր աչքը հավերժական երկինքներից նայի թո ժողովրդի և թո ծառաների հանդեպ անարդարություններին, և թո ականջը թափանցեն նրանց աղաղակները:
Այո, ո՛՜վ Տեր, որքա՞ն պիտի նրանք կրեն այս անարդարություններն ու անօրինական ճնշումները, մինչև սիրտդ փափկի նրանց հանդեպ և աղիքներդ կարեկցանքից գալարվեն նրանց հանդեպ:
Ով Ամենազոր Տեր Աստված, արարիչ երկնքի, երկրի և ծովերի, և բոլոր բաների, որ նրանցում են, և դո՛ւ, որ հսկում և հպատակեցնում ես դևին, և Շեոլի խավար ու մթագին տիրապետությունը, – պարզիր ձեռքդ. թող քո աչքը խոցի. թող քո տաղավարը վեր բարձրացվի. թող քո թաքնված տեղն այլևս ծածկված չլինի. թող ականջդ հակվի. թող քո սիրտը փափկի և աղիքներդ կարեկցանքից գալարվեն մեր հանդեպ: Թող քո բարկությունը բռնկվի մեր թշնամիների դեմ. և սրտիդ կատաղությամբ, քո սրով, վրեժ առ մեր հանդեպ կատարված անարդարությունների համար: Հիշիր քո տառապող սրբերին, ով մեր Աստված. և ծառաներդ հավիտյան կցնծան քո անունով:
Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ: Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին»:7 [Այս բաժնի պարբերությունները գտնվում են ՎևՈՒ 121:1–8 հատվածներում]:
Աստծո զորությունն ավելի մեծ է, քան որևէ չարի, և ավետարանի ճշմարտություններն ի վերջո կհաղթեն:
«Թույլ տվեք ասել ձեզ եղբայրներ, որ տգիտությունը, նախապաշարմունքները և անհանդուրժողականությունը դնելով իրեն այնտեղ, որտեղ չպետք է լինի, հաճախ հայտնվում է այս Եկեղեցու բարգավաճման ճանապահին, անձրևի տարափի պես, որն ամենավճիտ բյուրեղյա վտակը լեռներից հեղեղում է ցեխով ու կեղտով ու անմաքրությամբ և պղտորում ամեն ինչ, որն առաջ մաքուր էր և այդ ամենը հորդում է ընդհանուր մի հեղեղով, բայց ժամանակը հարատվում է եղանակին, և չնայած մենք գլորվում ենք հեղեղի ցեխաջրի մեջ ներկա պահին, հավանաբար հաջորդ ալիքը, մինչ ժամանակն առաջ է վազում, կարող է բերել մեզ բյուրեղի պես մաքուր և ձյան պես անբիծ աղբյուրի մոտ, մինչդեռ կեղտոտությունը, հեղեղի հոսանքով դեպի ափ քշված-բերված փայտերը և աղբը կմնան և կզտվեն ճանապարհին:
Որքա՞ն կարող են հոսող ջրերն անմաքուր մնալ: Ի՞նչ զորություն պիտի ետ պահի երկինքները: Ինչպես մարդը կարող է պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի որոշված ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ կարող է խանգարել Ամենազորին` երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին գիտելիք թափելիս: [Այս պարբերությունը գտնվում է նաև ՎևՈՒ 121.33 հատվածում]:
Ի՞նչ է [Նահանգապետ Լիլբուրն Վ.] Բոգսը կամ նրա մարդասպանների խումբը. ընդամենը ձանձրալի ուռենիներ` ափին մոտիկ, որոնք բռնում են հեղեղափայտը: Նմանապես կարող ենք վիճել, որ ջուրը ջուր չէ, որովհետև լեռնային տարափները ներքև են ուղարկում ցեխ և աղտոտում բյուրեղյա վտակը, չնայած հետո դարձնում են այն ավելի մաքուր քան առաջ, կամ կրակը կրակ չէ, որովհետև այն մարող բնույթ ունի, երբ հեղեղվում է ջրով. նույնն է ասել, որ մեր գործը վատ է, որովհետև դավաճանները, ստախոսները, քահանաները, գողերն ու մարդասպանները, ովքեր բոլորը միանման ճարպիկ են իրենց նենգություններում և համոզմունքներում, վար են թափել իրենց հոգևոր ամբարշտության բարձունքներից և դևի իրենց ամրոցներից կեղտի և ցեխի ու աղտոտության հեղեղ.… մեր գլխին:
«Ո՛չ, Աստված մի արասցե: Դժոխքը կարող է դուրս թափել իր կատաղությունը Վեզուվ սարի այրվող լավայի կամ էթնայի կամ ամենասոսկալի այրվող լեռների նման և այնուամենայնիվ «Մորմոնականությունը» կանգուն կմնա: Զուրը, կրակը, ճշմարտությունն ու Աստված բոլորն իրականություն են: «Մորմոնականությունը» ճշմարտություն է: Աստված է դրա հեղինակը: Նա մեր վահանն է: Նրա միջոցով ենք մենք ստացել մեր ծնունդը: Նրա ձայնով է, որ մենք կանչվել ենք Նրա Ավետարանի տնտեսությունը ժամանակների լրության սկզբում: Նրա միջոցով է, որ մենք ստացանք Մորմոնի Գիրքը և Նրա միջոցով է, որ մենք կանք մինչև այսօր և Նրա միջոցով մենք պիտի մնանք, եթե այն լինի մեր փառքի համար և Նրա Ամենազոր անունով մենք վճռել ենք համբերել փորձությանը որպես բարի զինվորներ մինչև վերջ:
…Դուք կիմանաք նախքան այն ժամանակը, երբ կկարդաք այս, և եթե դուք չիմանք այդ, դուք կարող եք իմանալ, որ պատերն ու ձեռնաշղթաները, դռներն ու ճռռացող ծղխնիները և վախից կիսամեռ պահակներն ու բանտապահները.… նախատեսված են` իրենց իսկ էությամբ, ազնիվ մարդու հոգին դարձնել ավելի ուժեղ, քան դժոխքի զորությունները…
Մենք ձեր եղբայրներն ենք ու տառապակիցներն ու բանտարկյալներ հանուն Հիսոււս Քրիստոսի, հանուն Ավտարանի և հանուն այն փառքի հույսի, որը մեր մեջ է»:8
Փրկիչը հասկանում է մեր ողջ տառապանքը և Նա կլինի մեձ հետ հավիտյանս հավիտենից:
Տերը մխիթարեց Ջոզեֆ Սմիթին հետնյաւ խոսքերով. «Աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո անվան մասին, և հիմարները կծաղրեն քեզ և դժոխքը կմոլեգնի քո դեմ. Մինչդեռ սրտով մաքուրները և իմաստունները և ազնվահոգիները և առաքինիները, շարունակ խորհուրդ և իշխանություն և օրհնություններ պիտի փնտրեն քո ձեռքի տակ: Եվ քո ժողովուրդը երբեք չի շրջվի քո դեմ դավաճանների վկայությամբ: Եթե դու կանչվես անցնելու նեղության միջով. եթե դու վտանգի մեջ լինես կեղծ եղբայրների մեջ. եթե դու վտանգի մեջ լինես գողերի մեջ. եթե դու վտանգի մեջ լինես ցամաքում, թե ծովում. Եվ չնայած նրանց ազդեցությամբ կգցվես փորձանքի մեջ և ճաղերից ու պատերից ներս, դու պիտի հիշվես պատվով. և միայն մի փոքր ժամանակ, և քո արդարության շնորհիվ քո ձայնն ավելի ահարկու կլինի քո թշնամիների մեջ, քան կատաղի առյուծինը. և քո Աստվածը կկանգնի քո կողքին հավիտյանս հավիտենից:
Եթե դու մեղադրվես ամեն տեսակ կեղծ մեղադրանքներով. եթե քո թշնամիները հարձակվեն քո վրա. եթե նրանք կտրեն քեզ քո հոր և քո մոր և եղբայրներիդ ու քույրերիդ ընկերակցությունից. և եթե քո թշնամիները մերկացրած սրով կտրեն քեզ կնոջդ և զավակներիդ ծոցից, և ավագ որդիդ, չնայած վեց տարեկան հասակին, կառչի քո հանդերձներից և ասի. Հայրիկ իմ, հայրիկ, ինչո՞ւ դու չես կարող մնալ մեզ հետ: Օ, հայրիկ իմ, ի՞նչ են ուզում անել քեզ հետ այս մարդիկ. և եթե, այնուհետև, նա սրով բաժանվի քեզանից, և դու գցվես բանտ, և քո թշնամիները սողոսկեն քո շուրջը, ինչպես գառան արյուն տենչացող գայլեր. Եվ եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը, և մահվան դատավճիռն անցնի վրայովդ. եթե քեզ գցեն ջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին. եթե երկինքները մթնեն, և բոլոր տարրերը համախմբվեն` ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար:
Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Սի՞թե դու ավելի մեծ ես, քան նա:
Հետևաբար, շարունակիր ճանապարհդ, և քահանայությունը կմնա քեզ հետ. քանզի նրանց սահմանները հաստատված են` նրանք չեն կարող անցնել այն: Քո օրերը հայտնի են, և քո տարիները չեն կրճատվի. հետևաբար, մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:9 [Այս բաժնի պարբերությունները գտնվում են նաև ՎևՈՒ 122.1–9 հատվածներում]:
Մեղմ ցածր ձայնը շշնջում է մխիթարություն մեր հոգիներին վշտի և դժբախտության մեջ:
Միսսուրիի իր ձերբակալողներից փախչելու թույլտվություն ստանալուց անմիջապես հետո, մա վերհիշեց այե զգացումները, որ նա ունեցել էր իր բանտարկության ժամանակ: «Իմ թշնամիների ձեռքում եղած ժամանակ, ես պետք է ասեմ, որ չնայած ես մեծ անհանգստություն էի զգում կապված ընտանիքիս և ընկերներիս հետ, որոնց այնքան անմարդկայնորեն և դաժանորեն էին վերաբերվել.… այնուամենայնիվ ինչ վերաբերում էր ինձ, ես կատարելապես հանգիստ էի զգում և հանձնել էի ինձ իմ Երկնային Հոր կամքին: Ես գիտեի իմ, ինչպես նաև Սրբերի անմեղության մասին և որ մենք ոչինչ չէինք արել մեր ճնշողների ձեռքից այդպիսի վերաբերմունքի արժանանալու համար: Հետևաբար, ես կարողացա ապավինել այն Աստծուն, որն Իր ձեռքում է պահում բոլոր մարդկանց կյանքը և որը հաճախ էր ինձ փրկել մահվան դարպասներից, ազատության համար և չնայած, որ փախուստի ամեն ճանապարհ թվում էր լիովին փակված և մահը դեմքիս էր հառնում և իմ կործանումը որոշված էր, այնքանով, որքանով մարդուն էր վերաբերվում, այնուհանդերձ, առաջին անգամ ճամբար մտնելով, ես համոզվածություն զգացի, որ ես, իմ եղբայրների և մեր ընտանիքների հետ, պիտի ազատվենք:
Այո, այն մեղմ ու ցածր ձայնը, որն այնքան հաճախ մխիթարություն է շշնջացել հոգուս վշտի և դժբախտության խորքերում, ինձ ասաց, որ ուրախ լինեմ և խոստացավ ազատում, որն ինձ մեծ հանգստություն պարգևեց: Եվ չնայած հեթանոսները խռովություն են անում և ազգերը` ունայն մտածում, այնուամենայնիվ Զորաց Տերը, Հակոբի Աստվածն էր իմ ապաստանը և երբ ես կանչեցի դեպի Նա նեղության օրումը, Նա ազատեց ինձ [տես Սաղմոս ԽԶ.7, Ծ.15], որի համար ես կանչում եմ իմ հոգով և այն ամենով, ինչ իմ ներսում է, օրհնելու և գովաբանելու Նրա սուրբ անունը: Քանզի չնայած ես «ամեն բանի մեջ նեղված, բայց ճնշված [չեմ]. կարոտ, բայց չեմ տարակուսել. հալածված, բայց երեսից չընկած. վայր ընկած, բայց, չկորած»: [Տես Բ. Կորնթացիս Դ.8–9]:10
Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տե՛ս vii–xii էջերը:
-
Վերընթերցեք Սիսսուրիում Լիբերթիի բանտի նկարագրությունը 383–384 էջերում: Երբ ուսումնասիրեք և քննարկեք գլուխը, մտածեք Սարգարեի հանգամանքների մասին, երբ նա գրեց այդ խոսքերը, որոնք արձանագրված են այդ գլխում: Վերընթերցեք հինգերորդ պարբերությունը 387 էջում: Ինչպե՞ս է Սարգարեի պատմությունը Լիբերթիի բանտում այս ճշմարտության մի օրինակ:
-
Ուսումնասիրե՛ք չորրորդ պարբերությունը 385 էջում: Ինչպե՞ս են երբեմն դժվարին հանգամանքները «արթնացնում մեր հոգիները սրբազան հիշողությունների համար»: Ի՞նչ ձևերով կարող են փորձություններն ու հալածանքը «կապել մեր սրտերը» ընտանիքի անդամների ու ընկերների հետ: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք կապված են այս ճշմարտությունների հետ:
-
Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ ոչինչ չէր կարող բաժանել նրան և իր ընկերներին Աստծո սիրուց 385 էջ: Ինչպիսի՞ն են ձեր մտքերն ու զգացումները, երբ դուք խորհում եք այդ դրույթի մասին: Ինչպե՞ս կարող ենք մենք բաժանված լինել Աստծո սիրուց: Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք մենք պետք է անենք` Աստծո սիրո մեջ մնալու համար:
-
Կարդացե՛ք երրորդ պարբերությունը 387 էջում: Ի՞նչ կարող ենք անել այն խաղաղությունը ստանալու համար, որը Տերն է առաջարկում մեզ: Ի՞նչ եք ձեռք բերում Տիրոջ հավաստիացումից, որ Ջոզեֆ Սմիթի ձախորդությունն ու փորձությունները կլինեն «միայն մի փոքր պահ»:
-
Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի հավաստիացումները Սրբերին, որ Եկեղեցու թշնամիները ոչինչ չեն կարող անել խանգարելու Աստծո զորությանը 387–388 էջերում: Ինչո՞ւ ենք մենք երբեմն մոռանում այս ճշմարտությունը: Ի՞նչ կարող ենք անել հիշելու այն:
-
Ուսումնասիրե՛ք Մարգարեին ուղղված Տիրոջ խոսքերը 389–390 էջերում: Ինչպե՞ս կարող է փոխվել մեր կյանքը, երբ հիշենք, որ փորձությունները կարող են փորձառություն տալ մեզ և լինել մեր օգտի համար: Ի՞նչ է նշանակում ձեզ համար իմանալ, որ Փրկիչն իջել է այդ ամենից ցած: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «շարունակիր ճանապարհդ»:
-
Կարդացե՛ք գլխի վերջին պարբերությունը 390–391 էջերում: Մտածե՛ք այն մասին, թե երբ է Սուրբ Հոգին մխիթարել ձեզ դժվարության պահին: Դուք ունե՞ք որևէ այնպիսի փորձառություններ, որոնցով հարմար կլիներ կիսվել:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Փիլիպպեցիս Գ.8–9, Մոսիա 23.21–24, Ալմա 7.11, 36:3