Նախագահների ուսմունքները
Ջոզեֆ Սմիթի կյանքը և ծառայությունը


Ջոզեֆ Սմիթի կյանքը և ծառայությունը

«Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ Մարգարեն և Տեսանողը, ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուսից» (ՎևՈւ 135.3): Այս ապշեցուցիչ հայտարարությունը նկարարգրում է մի մարդու, որը 14 տարեկանում կանչված է եղել Աստծո կողմից և ապրել է միայն 38 տարի: 1805 թվականի դեկտեմբերին՝ Վերմոնտում Ջոզեֆ Սմիթի ծննդյան և 1844 թվականի հունիսին՝ Իլինոյսում նրա ողբերգական մահվան միջև ընկած ժամանակաշրջանում զարմահրաշ բաներ տեղի ունեցան: Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան, Աստծո էության մասին ավելի շատ բան ուսուցանելով նրան, քան մինչ այդ հայտնի էր եղել դարերի ընթացքում: Հին մարգարեներն ու առաքյալները Ջոզեֆին քահանայության սրբազան զորություն շնորհեցին, դարձնելով նրան Աստծո նոր՝ լիազորված վկան այս վերջին տնտեսության ժամանակ: Մարգարեի միջոցով գիտելիքի և վարդապետության անզուգական հայտնություններ եղան, որոնց թվում են Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: Նրա միջոցով Տիրոջ ճշմարիտ Եկեղեցին կրկին կազմավորվեց երկրի վրա:

Այն աշխատանքը, որը սկսվեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, այսօր առաջ է շարժվում աշխարհով մեկ: Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը վկայել է. «Նա Աստծո մարգարե էր, և նա հիմնադրեց ամենամեծ աշխատանքը և տնտեսությունը, որը երբևէ հաստատվել է երկրի վրա»1

Ծագումը և մանկությունը

Ջոզեֆ Սմիթի նախնիները Ամերիկա էին գաղթել Անգլիայից 1600-ական թվականներին և նա Ամերիկայի վեցերորդ սերունդն էր: Մարգարեի նախնիները մարմնավորում էին այն հատկանիշները, որոնք բնորոշ էին ամերիկացիների վաղ սերունդներին. նրանք հավատում էին, որ Աստված հոգ է տանում իրենց մասին, նրանք շատ աշխատասեր էին, և նրանք ջանասիրաբար ծառայում էին իրենց ընտանիքին և երկրին:

Ջոզեֆ Սմիթի ծնողները՝ Ջոզեֆ Սմիթ ավագը և Լյուսի Մակ Սմիթը, ամուսնացել էին 1796թ. Թունբրիջում՝ Վերմոնտ նահանգ: Նրանը ջանասեր աշխատող և աստվածավախ ամուսիններ էին, որոնք իրենց ամուսնական կյանքը սկսեցին բարենպաստ նյութական պայմաններում: Դժբախտաբար, Ջոզեֆ Սմիթ ավագը կորցրեց իր առաջին տունն իր հողատարածքով և ֆինանսական որոշակի դժվարություններ ունեցավ հաջորդ մի քանի տարվա ընթացքում: Սմիթների ընտանիքը մի քանի անգամ ստիպված եղավ տեղափոխվել, մինչ նրանց հայրը փորձում էր ապրուստի միջոցներ վաստակել Նոր Անգլիայի անտառաշատ բլուրներում հող մշակելով, աշխատելով ուրիշների ագարակներում, առևտրական գործունեություն ձեռնարկելով կամ ուսուցանելով դպրոցում:

Ջոզեֆ Սմիթ կրտսերը ծնվել է 1805 թվականի դեկտեմբերի 23-ին, Շերոնում, Վերմոնտ նահանգ, լինելով տասնմեկ երեխաներից հինգերորդը: Նա կոչվեց իր հոր անունով: Սմիթների ընտանիքի երեխաները, ըստ ծնունդի, հետևյալն էին. չանվանակոչված որդի (որը ծնվելուց ոչ շատ անց մահացավ), Ալվին, Հայրում, Սոֆրոնիա, Ջոզեֆ, Սեմյուել, Եփրեմ (որն ապրեց երկու շաբաթից քիչ), Վիլյամ, Քետրին, Դոն Կառլոս և Լյուսի2:

Վաղ հասակից Սարգարեի մոտ դրսևորվել են բնավորության զարմանալի հատկանիշներ: Սմիթները բնակվում էին Վեստ Լիբանանում, Նյու Համպշիր նահանգում, երբ տիֆի մահացու համաճարակը հարվածեց համայնքի անդամներից շատերին, այդ թվում նաև Սմիթների երեխաներին: Սինչ մյուս երեխաներն առանց դժվարության բուժվեցին, յոթ տարեկան Ջոզեֆի ձախ ոտքը լրջորեն ախտահարվեց: Նյու Համպշիրի Հանովերի մոտ գտնվող Դարտմութ բժշկական դպրոցի բժիշկ Նաթան Սմիթը համաձայնություն տվեց կիրառել վիրահատական նոր միջոց, փորձելու համար փրկել տղայի ոտքը: Սինչ բժիշկ Սմիթը և նրա գործընկերները պատրաստվում էին վիրահատել, Ջոզեֆը խնդրեց, որ իր մայրը հեռանա սենյակից, որպեսզի չտեսնի նրա տանջանքները: Հրաժարվելով թունդ խմիչքից, որը կթեթևացներ ցավը, և ապավինելովիր հոր վստահեցնող գրկին, Ջոզեֆը քաջությամբ տարավ վիրահատությունը, որի ժամանակ նրա ոտքի ոսկրի մի մասը հեռացվեց: Վիրահատությունը հաջող ելք ունեցավ, չնայած որ հաջորդ մի քանի տարին նա քայլում էր հենակներով, իսկ մնացած կյանքի ընթացքում մի փոքր կաղում էր:

1816 թվականին, բերքի հերթական կորուստը կրելով, Ջոզեֆ Սմիթ ավագը Նորվիչից, Վերմոնտ, տեղափոխեց իր ընտանիքը Պալմիրա՝ Նյու Յորք, հույս ունենալով գանել ավելի նպաստավոր պայմաններ: «Հայտնվելով աղքատության մեջ,– հիշում էր Մարգարեն ավելի ուշ տարիներին,– [մենք] ստիպված էինք ծանր աշխատանք կատարել, որպեսգի պահեինք մեծ ընտանիքը.… և քանի որ դա պահանջում էր բոլորի ջանքերը, ովքեր ի վիճակի էին ինչ-որ չափով օգնել ընտանիքին, հետևաբար, մենք զրկվել էինք կրթության արտոնությունից: Բավական է ասել, որ ինձ սովորեցրել էին կարդալ, գրել և մաթեմատիկայի տարրական կանոններն իմանալ3:

Առաջին տեսլիքը

Իր վաղ տարիների կրթության մասին Ջոզեֆ Սմիթը գրնլ է. «Ես ծնվել եմ.… լավ ծնողներից, որոնք ջանք չեն խնայել ուսուցանելու ինձ քրիստոնյա կրոնը»4: Սակայն ինչպես ուրիշ շատ քրիստոնյաներ, Ջոզեֆի ծնողները գիտակցում էին, որ Հիսուսի և Նրա Առաքյալների կողմից ուսուցանված ավետարանի շատ սկզբունքներ բացակայում էին ժամանակակից եկեղեցիներում: 1820 թվականին Պալմիրայի տարածքում քրիստոնեական տարբեր հարանվանումներ ջանում էին նորադարձներ շահել: Ջոզեֆի մայրը, նրա եղբայրներից երկուսը և նրա ավագ քույրը միացել էին Երիցական եկեղեցուն, բայց Ջոզեֆը, իր հոր և իր եղբոր՝ Ալվինի հետ, ձեռնպահ էին մնացել: Չնայած պատանեկան տարիքին, Ջոզեֆը խորապես մտահոգված էր Աստծո առաջ ունեցած իր դիրքի մասին, ինչպես նաև կրոնական խմբերի միջև եղած խառնաշփոթի մասին:

Սուրբ գրությունների իր ուսումնասիրության ժամանակ, 14-ամյա Ջոզեֆին տպավորեց Հակոբոսի գրրի մի հատված. «Բայց եթե մէկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում. և կտրվի նրան» (Հակոբոս Ա.5): Ոգեշնչված լինելով Տիրոջ այս խոստումով՝ 1820 գարնանային մի առավոտ Ջոզեֆն առանձնացավ իր տան մոտ գտնվող անտառում, որ աղոթի: Ծնկի իջնելով՝ նա իր սրտի ցանկությունները հայտնեց Աստծուն: Անմիջապես, խավարի ուժերը պատեցին նրան, և ամբողջովին տիրեցին նրան, վախեցնելով, որ նա կկործանվի: Ապա, ի պատասխան նրա ջերմեռանդ աղոթքի, երկինքները բացվեցին և նա ազատվեց աներևույթ թշնամուց: Արևի պայծառությունը գերազանցող լույսի սյան մեջ նա տեսավ երկու Անձնավորություն, իրենից վեր՝ օդի մեջ կանգնած: Նրանցից մեկը խոսեց տղայի հետ, դիմելով նրան անունով, և ասաց. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.17):

Այս փառավոր հայտնության ժամանակ Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, անձնապես հայտնվեցին երիտասարդ Ջոզեֆին: Ջոզեֆը հաղորդակցվեց Փրկչի հետ, որը նրան պատվիրեց չմիանալ իր օրերի ոչ մի եկեղեցու, քանի որ «դրանք բոլորն էլ սխալ էին» և «նրանց բոլոր դրույթները գարշելի էին իր աչրում.… նրանք վարդապետություններ են ուսուցանում, որոնր մարդկանց պատվիրաններն են, և նրանր ունեն աստվածայնու թյան կերպարանք, բայց ուրանում են նրա զորությունը» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.19): Ջոզեֆին խոստում տրվեց, «որ Ավետարանի լրիվությունն ապագայում մի օր հայտնի կդարձվի [իրեն]5 Խավարի դարերից հետո, Աստծո խոսքը և Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելը հայտնի դարձվեց աշխարհին այս երիտասարդ և մաքուր անոթի միջոցով:

Մորոնիի ատելությունները

Անցավ երեք տարի, որոնց ընթացքում Ջոզեֆ Սմիթի հայտարարությունն այն մասին, որ նա տեսել է Աստծուն, ծաղր ու ծանակի էր ենթարկվում իր համայնքի անդամների կողմից: Երիտասարդ Մարգարեն, այժմ արդեն 17 տարեկան, մտածում էր, թե իրեն ինչ է սպասվում: 1823 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան նա եռանդագին աղոթեց, որպեսզի ուղղություն և ներում ստանա երիտասարդության իր «մեղքերի ու անմտությունների» համար (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.29): Ի պատասխան նրա աղոթքի, վերնահարկի իր ննջասենյակը լցվեց լույսով և Աորոնի անունով երկնային մի սուրհանդակ հայտնվեց նրան: «[Նա] հայտարարեց, որ Աստծո հրեշտակ է,– հիշում է Ջոզեֆը,– որն ուղարկվել է ուրախ ավետիք բերելու, որ Աստծո կողմից հին Իսրայելի հետ կապած ուխտը շուտով կիրականանա, որ Աեսիայի երկրորդ գալստյան նախապատրաստական աշխատանքը պետք է շուտով սկսվի. որ եկել է ժամանակը, որ Ավետարանի լիությունը զորությամբ պետք է քարոզվի բոլոր ազգերին, որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի Հազարամյա թագավորությանը: Ինձ ասացին, որ ես ընտրվել եմ, որ Աստծո ձեռքին գործիք լինեմ այս փառավոր տնտեսության ժամանակ Նրա նպատակներն իրականացնելու համար6:

Աորոնին ասաց Ջոզեֆ Սմիթին, որ հին մարգարեների կողմից ոսկե թիթեղների վրա փորագրված հին գրությունների մի հավաքածու կա, որը թաքնված է մոտակա բլուրներից մեկում: Այդ սրբազան հիշատակարանը նկարագրում էր մի ժողովրդի, որոնց Աստված Երուսաղեմից առաջնորդել էր Արևմտյան Կիսագունդ Քրիստոսի ծննդից 600 տարի առաջ: Աորոնին վերջին մարգարեն էր այդ ժողովրդի մեջ, և նա թաղել էր այդ հիշատակարանները, որոնք Աստված խոստացել էր առաջ բերել վերջին օրերին: Ջոզեֆ Սմիթը պետք է թարգմաներ այդ սրբազան աշխատությունն անգլերեն լեզվով:

Հաջորդ չորս տարիների ընթացքում Ջոզեֆը պետք է հանդիպեր Աորոնիին բլրի վրա, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 22-ին, որպեսզի լրացուցիչ գիտելիքներ և հրահանգներ ստանար: Այդ տարիները նրան անհրաժեշտ էին, որպեսզի նախապատրաստվեր և իր անձը մաքրագործեր՝ հին հիշատակարանները թարգմանելու համար: Նա պետք է համապատասխան լիներ հանձնարարությանը՝ թարգմանելու մի աշխատություն, որի նպատակն էր՝ համոզել «հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ):

Աստծո արքայության հաստատումը երկրի վրա

Մորմոնի Գրքի առաջ գաւը

Մինչ սպասում էր, որ ստանար ոսկե թիթեղները, Ջոզեֆ Սմիթն օգնում էր իր ընտանիքին ապահովել նյութական կարիքները: 1825 թվականին նա գնաց Հարմոնի՝ Պենսիլվանիա, որպեսզի աշխատեր Զոսիա Սթոուլի մուո: Այնտեղ նա մնում էր Իսահակ և էլիզաբեթ Հեյլի ընտանիքում, և հանդիպեց նրանց դսաերը՝ էմմային, որը սևահեր բարձրահասակ դպրոցի ուսուցչուհի էր: 1827 թվականի հունվարի 18-ին Ջոզեֆը և էմման ամուսնացան Սաութ ԲեյնբրիջոսՐ Նյու Յորք նահանգ: Չնայած նրանց ամուսնությունը փորձության ենթարկվեց երեխաների մահով, ֆինանսական դժվարություններով և իր պարտականությունների կատարման հետևանքով Ջոզեֆի հաճախակի բացակայությամբ, Ջոզեֆն ու էմման վիշտ խորապես սիրում էին միմյանց:

1827 թվականի սեպտեմբերի 22-ին թիթեղներն առաջին անգամ տեսնելուց չորս տարի անց, վերջապես դրանք վստահվեցին Ջոզեֆին: Սակայն թիթեղները նրա մոտ լինելու ընթացքում, տեղի խաժամուժը կրկնակի և եռանդուն ջանքեր էր գործադրում, որպեսզի գողանար դրանք: Այդ հալածանքներից խուսափելու համար, 1827թ. դեկտեմբերին Ջոզեֆը և էմման վերադարձան Հարմոնի, որտեղբնակվումէին էմմայի ծնողները: Հաստատվելով այնտեղ՝ Ջոզեֆը սկսեց թիթեղների թարգմանությունը:

1828 թվականի սկզբում Մարտին Հարրիսը՝ Պալմիրայի մի հաջողակ ագարակատեր, վկայություն ստացավ Տիրոջ վերջին օրերի աշխատանքի մասին և գնաց Հարմոնի, որպեսզի օգներ Ջոզեֆին թարգմանության գործում: Մինչև այդ տարվա հունիս ամիսը, Ջոզեֆի թարգմանչական աշխատանքը ներառում էր 116 ձեռագիր էջեր: Մարտինը Մարգարեից անընդհատ թույլտվություն էր խնդրում ձեռագրերը տանելու տուն՝ Պալմիրա, որպեսզիցույց տար իր ընտանիքի անդամներից մի քանիսին: Մարգարեն հարցրեց Տիրոջը և Տերը պատասխանեց՝ ոչ, սակայն նա ևս երկու անգամ խնդրեց Տիրոջը և, վերջապես, Մարտինին թույլ տրվեց վերցնել ձեռագրերը: Պալմիրայում ձեռագրերը կորան և այլևս չգտնվեցին: Տերը Մարգարեից ժամանակավորապես վերցրեց Ուրիմն ու Թումիմը և թիթեղները, թողնելով նրան խոնարհ և ապաշխարող վիճակում: Տիրոջ տված հայտնությունից Ջոզեֆը հասկացավ, որ նա պետք է միշտ վախենա Աստծուց, ոչ թե մարդուց (տես ՎևՈւ 3): Դրանից հետո, չնայած նա միայն 22 տարեկան էր, նրա կյանքը նշանավորվեց լիարժեք նվիրվածությամբ՝ հետևելու Տիրոջ յուրաքանչյուր հրամանին:

1829 թվականի ապրիլի 5-ին, Օլիվեր Քաուդերին՝ դպրոցի մի ուսուցիչ, որը Ջոզեֆից մեկ տարի փոքր էր, եկավ Ջոզեֆի տուն՝ Հարմոնի: Ի պատասխան իր աղոթքի, նա վկայություն էր ստացել Մարգարեի աշխատանքի ճշմարտացիության մասին: Երկու օր անց թարգմանության աշխատանքը վերսկսվեց. Ջոզեֆը թելադրում էր, իսկ Օլիվերն՝ արձանագրում: Ջոզեֆ Սմիթն ավարտեց թարգմանությունը հունիս ամսին, Օլիվերի ժամանումից ավելի քիչ, քան երեք ամիս հետո, այդ ընթացքում տեղափոխվելով Նյու Յորք նահանգի Ֆայեթի շրջան՝ Պիտեր Ուիթմեր ավագի տուն թարգմանությունն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև կատարելով Եկեղեցու հաստատման հետ կապված այլ կարևոր պարտականություններ: Օգոստոս ամսին Ջոզեֆն արդեն հատորը տպագրելու պայմանագիր էր կնքել տպագրիչ էգբերտ Բ. Գրանդինի հետ, որը Պալմիրայից էր: Մարտին Հարրիսը գրավ էր դրել իր հողակտորը պրն. Գրանդինին, տպագրության ծախսերի վճարումը երաշխավորելու համար, իսկ ավելի ուշ, վաճառեց 151 ակր իր ագարակից, որպեսզի վճարի երաշխավորած գումարը: 1830թ. մարտի 26-ին, Գրանդինի գրախանութում, Մորմոնի Գիրքը վաճառքի դրվեց հասարակության համար:

Աստծո քահանայության վերականգնումը

1829 թվականի դեպքերը, որոնց թվում էր Մորմոնի Գրքի թարգմանությունը, երիտասարդ Մարգարեի կյանքի և ավետարանի վերականգնման ամենակարևոր իրադարձություններն էին: Այդ տարվա մայիսին Ջոզեֆը և Օլիվերը թարգմանում էին Փրկչի այցելության պատմությունը հին Նեփիացիներին: Թարգմանության ընթացքում նրանք որոշեցին Տիրոջ առաջնորդությունը փնտրել մկրտության վերաբերյալ: Մայիսի 15-ին նրանք գնացին Ջոզեֆի Հարմոնիի տան մոտ գտնվող Սասքուեհանա գետի ափը, որ աղոթեն: Ի զարմանս իրննց, Երկնային մի էակ այցելեց նրանց, հայտնելով, որ ինքը Հովհաննես Սկրտիչն է: Նա շնորհեց նրանց Ահարոնյան Քահանայություն, և նրանց հրահանգեց՝ մկրտել և կարգել մեկմեկու: Ավելի ուշ, ինչպես խոստացել էր Հովհաննես Սկրտիչը, հին առաքյալներ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին Ջոզեֆին և Օլիվերին և շնորհեցին նրանց Սելքիսեդեկյան Քահանայություն և նրանց կարգեցին որպես Առաքյալ:

Նախքան այդ այցելությունները Ջոզեֆը և Օլիվերն ունեին գիտելիք և հավատք: Բայց երկանյին սուրհանդակների այցելությունից հետո նրանք ստացան նաև իշխանություն՝ Աստծո քահանայության զորությունը և իշխանությունը, որոնք անհրաժեշտ էին Նրա Եկեղեցին հաստատելու և փրկության արարողությունները կատարելու համար:

Եկեղեցու կազմավորումը

1830թ. ապրիլի 6-ին, Սորմոնի Գրքի վաճառքի ազդարարությունից տասնմեկ օր անց, մոտ 60 մարդ հավաքվել էր Պիտեր Աւիթմեր ավագի գերանե տանը, Ֆայեթում Նյու Յորք նահանգ: Այնտեղ Ջոզեֆ Սմիթը պաշտոնապես կազմավորեց Եկեղեցին, որը հետագայում, հայտնության մեջ սահմանվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115.4): Դա Հոգու մեծ դրսևորման ուրախալի իրադարձություն էր: Հաղորդությունը սպասավորվեց, հավատացյալները մկրտվեցին ու ստացան Սուրբ Հոգու պարգևը, տղամարդկանց շնորհվեց քահանայությունը: Այդ հավարի ժամանակ ստացված հայտնության մեջ, Տերը Ջոզեֆ Սմիթին նշանակեց որպես Եկեղեցու ղեկավար. «տեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի առաքյալ, եկեղեցու երեց՝ Հայր Աստծո կամթով և քո Տեր՝ Հիսուս Քրիստոսի շնորհով» (ՎևԱւ 21:1). Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ևս մեկ անգամ հաստատվեց երկրի վրա:

Կիրթլենդ՝ Օհայո. Եկեղեցու տարածումը

Սինչ Եկեղեցու անդամները եռանդագին կիսվում էին իրենց գտած ճշմարտությամբ, մանուկ Եկեղեցին արագորեն աճում էր: Շուտով ճյուղեր հաստատվեցին Նյու Յորք նահանգի Ֆայեթ, Սանչեստեր և Քոլսվիլ քաղաթներում: 1830 թվականի սեպտեմբերին Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց, որ միսիոներները պետք է «գնան Լամանացիների մոտ», որոնք ապրում էին Սիսսուրիի արևմտյան սահմանում (ՎևԱւ 28.8): Սիսիոներների ճանապարհն անցնում էր Կիրթլենդով՝ Օհայո, մի տեղ, որտեղ նրանթ հանդիպեցին կրոնական մի խմբի, որը փնտրում էր ճշմարտությունը, և դարձի բերեցին նրանցից 130-ին, որոնց թվում էր Սիդնի Ռիգդոնը, որն ավելի ուշ դարձավ Առաջին Նախագահության անդամ: Կիրթլենդի Սրբերի խումբն աճեց, հասնելով մի թանի հարյուրի, շնորհիվ անդամների, որոնք կիսվում էին ավետարանով նրանց հետ, ովքեր իրենց շրջապատում էին:

Նյու Յորք նահանգում Եկեղեցու աճին զուգընթաց աճում էր նաև ընդդիմությունը: 1830 թվականի դեկտեմբերին Սարգարեն հայտնություն ստացավ, որը Եկեղեցու անդամներին հրահանգում էր «գնալ Օհայո» (ՎևԱւ 37.1), որն ավելի քան 250 մղոն հեռու էր: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, Նյու Յորքի Սրբերի մեծ մասը վաճառեցին իր ունեցվածթը, հաճախ մեծ կորուստներ կրելով, և Օհայոյի Կիրթլենդ գնալու մեծ զոհաբերություններ կատարեցին: Ջոզեֆը և Էմման առաջիններից էին, ովքեր ճանա- պահվեցին Օհայո, ժամանելով Կիրթլենդ մոտավորապես 1831թ. փետրվարի 1-ին:

Երկու հավաքման վայր Սրրերի համար

1831 թվականի հունիսին, մինչ Եկեղեցին ամրանում էր Կիրթլենդում, Տերը մարգարեին և Եկեղեցու այլ ղեկավարների պատվիրեց ճամփորդել Սիսսուրի: Այնտեղ նա նրանց հայտնի պիտի դարձներ «իրենց ժառանգության հողը» (անս ՎևՈւ 52.3–5, 42–43): 1831թ. հունիսի և հուլիսի ընթացքում Մարգարեն և մյուսները ճամփորդեցին մոտավորապես 900 մղոն Կիրթլենդից մինչև Միսսուրիի Զեկսոն գավառ, որն ամերիկյան բնակավայրերի արևմտյան եցրին էր: Իր ժամանումից կարճ ժամանակ անց, Մարգարեն հայտնություն ստացավ Տիրոջից, որը հաղորդում էր, որ «Միսսուրիի հողը.… այն հողն է, որը ես նշանակել և նվիրագործել եմ սրբերի հավաքման համար: Ուստի, սա է խոստումի երկիրը և վայրը Սիոն քաղաքի համար.… վայրը, որն այժմ կոչվում է Ինդիփենդենս, կենտրոնական վայրն է. իսկ տաճարի տեղն ընկած է արևմուտք» (ՎևՈւ 57.1–3):

Ի կատարումն աստվածաշնչյան հին մարգարեների մարգարեությունների, 25-ամյա Ջոզեֆ Սմիթը սկսեց դնել Սիոն քաղաքի հիմքը Ամերիկայում: 1831թ. օգոստոսին նա նախագահեց որպես հավաքման վայր այդ հողի նվիրագործման արարողությանը և նվիրագործեց տաճարի հողակտորը: Կարճ ժամանակ անց Մարգարեն վերադարձավ Օհայո, որտեղ նա թաջալերեց հավատարիմ անդամներից մի քանիսին հավաքվել Միսսուրիում: Հարյուրավոր Սրբեր դիմակայեցին ամերիկյան տափաստաններով 19-րդ դարում ճամփորդելու դաժանությանն ու հասան Միսսուրիի իրենց նոր բնակավայրը:

1831–1838 թվականներին Եկեղեցու անդամներն ապրում էին և՛ Օհայոյում, և՛ Միսսուրիում: Մարգարեն, Տասներկուսի քվորումի ադամները և Եկեղեցու շատ անդամներ ապրում էին Կիրթլենդում, մինչ Եկեղեցու մյուս անդամները հավաքվում էին Միսսուրիում և այնտեղ առաջնորդվում էին իրենց քահանայության ղեկավարների կողմից՝ մարգարեի ղեկավարության ներքո: Եկեղեցու ղեկավարները կապ էին պաշտպանում նամակագրության միջոցով և հաճախ էին ճամփորդում Կիրթլենդից Միսսուրի:

Շարունակվող հայտնությունը

Սինչ ապրում էր Կիրթլենդի տարածքում, Մարգարեն Տիրոջից շատ հայտնություններ ստացավ վերջին օրերում ավետարանի վերականգնման վերաբերյալ: 1831 թվականի նոյեմբերին Եկեղեցու ղեկավարները որոշեցին հրատարակել հայտնություններից շատերը որպես մի հավաթածու, որը հայտնի պիտի լիներ «Պատվիրանների գիրք» անվանումով: Սակայն 1833թ. հուլիսին խաժամուժը քանդեց տպարանը և ոչնչացրեց տպագրված էջերից շատերը: Բացառությամբ փրկած մի քանի օրինակների, «Պատվիրանների գիրքը» երբեք հասանելի չդարձավ Եկեղեցու անդաս՛ներին: 1835 թվականին «Պատվիրանների գրքի» հան՛ար նախատեսված հայտնությունները, ինչպես նաև շատ այլ հայտնություններ, հրատարակվեցին Կիրթլենդում՝ որպես «Վարդապետություն և Ուխտեր»:

Կիրթլենդի տարածքում ապրելու ընթացքում Մարգարեն շարունակում էր նաև իր աշխատանքը Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության վրա, աշխատանք, որը նա սկսել էր 1830 թվականին, ինչպես որ պատվիրել էր Տերը: Դարերի ընթացքում շատ պարզ և արժեքավոր բաներ կորսվել էին Աստվածաշնչից, և Մարգարնն, Հոգու կողմից առաջնորդվելով, ուղղումներ էր կատարում Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակի մեջ և վերականգնում կորսված տեղեկությունը: Այս աշխատանքը հանգեց ավետարանի կարևոր ճշմարտությունների վերականգնմանը, ներառյալ շատ հայտնությունների, որոնք այժմ ընդգրկված են Վարդապետություն և Ուխտերի մեջ: Չնայած որ Մարգարեն մտադրություն ուներ հրատարակել Աստվածաշնչի իր ուղղումները, անհետաձգելի մյուս գործերը, ներառյալ հետապնդումները, թույլ չտվեցին, որ նա հրատարակի դրանք իր կյանքի օրոք:

Որպես Աստվածաշնչի իր ոգեշնչված ստուգման մաս՝ Ջոզեֆ Սմիթը ստացավ այն հայտնությունը, որն այժմ հայտնի է որպես Մովսեսի գիրք, ինչպես նաև Մատթեոսի ԻԴ գլխի ոգեշնչված թարգմանությունը, որն այժմ կոչվում է Ջոզեֆ Սժիթ–Մատթեոս: 1835 թվականին Մարգարեն սկսեց թարգմանել Աբրահամի գիրքը հին եգիպտական պապիրաթղթերից, որը գնել էր Եկեղեցին: Բոլոր այս թարգմանությունները հետագայում դարձան «Թանկագին Մարգարիտի» ժի մասը:

Կիրթլենդում ստացած Մարգարեի հայտնությունների թվում էին այն հայտնությունները, որոնք հաստատեցին Եկեղեցու ընդհանուր կառավարումը: Տիրոջ ղեկավարության ներքո, 1832 թվականին Ջոզեֆ Սմիթը կազմավորեց Առաջին Նախագահությունը: 1835-ին նա կազմավորեց Տասներկու Առաքյլաների Քվորումը և Յոթանասունի Քվորումը: 1834թ. Կիրթլենդում ցից կազմավորվեց: Այդ ժամանակաընթացքում նա հաստատեց նաև Ահարոնյան և Սելքիսեդեկյան քահանայության քվորումները, որոնք սպասավորումեն Եկեղեցու տեղի անդամների կարիքները:

Արդի տևտեսությաև աոաջին տաճարը

Որպես Վերականգնման ամենակարևոր բաներից մեկը, Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց սուրբ տաճարների անհրաժեշտության մասին: 1832 թվականի դեկտեմբերին Տերը Սրբերին պատվիրեց սկսել տաճար կառուցել Կիրթլենդում՝ Օհայո: Չնայած Եկեղեցու շատ անդամներ պատշաճ բնակավայրի, աշխատանքի և ուտելիքի կարիք ունեին, այնուամենայնիվ նրանք խանդավառությամբ արձագանքեցին Տիրոջ պատվիրանին՝ տեսնելով Մարգարեին իրենց հետ աշխատելիս:

1836թ. մարտի 27-ին Ջոզեֆ Սմիթը նվիրագործեց տաճարը, որտեղ Հոգին առատությամբ թափվեց Սրբերի վրա, ինչպես Զեն տեկոստեի օթեթում: Սեկ շաբաթ անց, 1836թ. ապթիլի 3-ին, անցի ուննցավ կթոնի պատմության ամենանշանակալից իթադաթձություննեթից մեկը: Տեթ Հիսուս Քթիսաոսը տաճաթում հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվնթ Քաուդեթիին, հայտաթաթելով. «Ես ընդունել եմ այս տունը, և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողոթմությամբ կհայտնվեմ իմ ժողովթդին այս տանը» (ՎևՈւ 110.7): Նթանց հայտնվեցին նաև երեթ սուրհանդակներ Հին Կտակարանից՝ Սովսեսը, Եղիասը և Եղիան: Նթանթ վերականգնեցին թահանայության բանալիները և իշխանությունը, ոթոնթ վաղուց կոթսվել էին եթկրի վթայից: ԱյժմՍարգարե Ջոզեֆ Սմիթն իշխանություն ուներ եթկթի չոթս կողմերից հավաթելու Իսրայելը և միասին կնթելու ընտանիթները՝ ժամանակի և հավերժության համար (տես ՎևՈւ 110.11–16): Քահանայության բանալիների այս վեթականգնումը Տիրոջ օրինակի համաձայն էթ՝ տալ Սարգարեին «տող առ տող, ցուցում առ ցուցում. մի թիչ այստեղ և մի թիչ այնտեղ» (ՎևՈւ 128:21), մինչև ոթ Հիսուս Քրիստոսի ավետարանն ամբողջովին վեթականգնվի երկրի վրա:

Հավիտեևակաև ավետարաևի քարոզումը

Սարգարեի ծառայության ողջ ընթացթում Տերը նթան թելադրում էթ միսիոներներ ուղարկել՝ «թարոզեթ ավետարանն ամեն արարածի» (ՎևՈւ 68.8): Սարգարեն ինքն էլ էթ զգում այդ հանձնարարության ծանրակշիռ լինելը և շատ անգամ հեռանում էր տնից և ընտանիքից, որպեսզի հռչակի ավետարանը: Եկեղեցու վաղ տարիներին միսիոնեթները կանչվում էին թաթոզելու Սիացյալ Նահանագնեթի տաթբեթ մասեթում, ինչպես նաև Կանադայում:

Ապա 1837թ. ամռանը Սաթգարեն ոգեշնչվեց երեցներ ուղաթկել Անգլիա: Սարգարեն ուղարկեց Տասներկուսի Քվորումի անդամ Հեբեթ Չ. Քիմբալին՝ միսիոներների մի փոքր խումբ առաջնորդելու այս մեծ նախաձեռնության ժամանակ: Թողնելով իր ընտանիքը գրեթե չքավորության մեջ, Երեց Քիմբալը հեռացավ հավատքով, որ Տերը կառաջնորդի իրեն: Սեկ տաթվա ընթացթում Անգլիայում մոտ 2000 մարդ միացավ Եկեղեցուն: Դրանից հետո Ջոզեֆ Սմիթը Սեծ Բրիտանիա ուղարկեց Տասներկուսի անդամներին, ծառայելու այնտեղ 1839-1841թթ. և այդ առաթելությունը նույնպես նշանակալիորեն հաջող էր: 1841 թվականին ավելի թան 6000 մարդ ընդունել էթ ավետարանը: Նրանցից շատերը գամեցին Ամերիկա, կենսունակություն և ուժ հաղորդելով Եկեղեցուն շատ ծանթ ժամանակներում:

Կիրթլեևդից հեոաևալը

Կիրթլենդի Սրբերը հետապնդվում էին գրնթն այն ժամանակից ի վնր, Երբ նրանք ժամանել էին այնտեղ, բայց 1837 և 1838 թվականներին ընդդիմությունն ուժեղացավ: «Ինչ վերաբերում է Աստծո արքայությանը,– ասել է Մարգարեն,– դևը միևնույն ժամանակ միշտ իր թագավորությունն է հաստատում, որպես ընդդիմություն Աստծուն»8: Մարգարեն զգացել է թշնամանքի զորությունը թե՛ Եկեղեցու դրսի ախոյաններից, թե՛ ուրացողներից, որոնք դեմ էին ելնում նրան: Նա անարդար ձևով մեղադրվում էր շատ հանցանքներում, անհանգստացվելով դատարաններում տասնյակ քրեական և քաղաքացիական անհիմն գործերի առթիվ, և ստիպված էր լինում թագնվել նրանցից, ովքեր փնտրում էին վնասել նրա կյանքը: Սակայն ապրելով գրեթե անընդհատ շարունակվող անհանգստությունների և ընդդիմության պայմաններում, նա մնաց հավատարիմ և խիզախ:

Ի վերջո, Կիրթլենդի տարածքում հալածանքները դարձան անտանելի: 1838 թվականի հունվարին, Մարգարեն և նրա ընտանիքը ստիպված էին հեռանալ Կիրթլենդից և ապաստան գտնել Ֆար Վեստում՜ Միսսուրի: Մինչև տարվա վերջ, Կիրրթլենդի Սրբերի մեծ մասը հետևել էին նրան, ետևում թողնելով իրենց տները և իրենց սիրված տաճարը:

Սրբերը Սիսսուրիում

Արտաքսումը Զեկսոև զավաոից ն Սիոևի ճամբարի երքը

Մինչ Կիրթլենդի Սրբերը ջանում էին ամրացնել Եկեղեցին իրենց տարածքում, Եկեղեցու շատ անդամներ անում էին նույն բանը Զեկսոն գավառում՝ Միսսուրի: Վերջին Օրերի Սրբերը սկսեցին բնակեցնել գավառը 1831 թվականին: Երկու տարի անց Սրբերի թիվը հասել էր 1200-ի՝ կազմելով տեղի բնակչության մոտավորապես մեկ երրորդը:

Այդքան քանակով Սրբերի հավաքումն անհանգստացնում էր տարածքի հին բնակիչներին: Միսսուրիացիները վախենում էին կորցնել քաղաքական կառավարումը նորաբնակների պատճառով, որոնք մեծամասամբ Միացյալ Նահանգների հյուսիսից էին և չէին աջակցում ստրկության կիրառմանը հարավում: Միսսուրիացիները կասկածանքով էին վերաբերվում նաև Վերջին Օրերի Սրբերի եզակի վարդապետություններին, որոնց թվում էին Մորմոնի Գիրքը, նոր հայտնությունները և Սիոնում հավաք վելու գաղափարը: Նրանք վրդովված էին նաև, որ Վերջին Օրնրի Սրբնրը միմյանց աջակցում են առևտրի մեջ և այլ գործերում: Շուտով խաժամուժը և տեղի ոստիկանությունը սկսեցին բռնանալ Սրբերին և 1833 թվականի նոյեմբերին վտարեցին նրանց Զեկսոն գավառից: Սրբերի մեծ մասը փախավ հյուսիս՝ անցնելով Սիսսուրի գետը դեպի Քլեյ գավառ՝ Սիսսուրի:

Զոզեֆ Սմիթը խորապես մտահոգված էր Սիսսուրիի Սրբերի կացությամբ: 1833թ. օգոստոսին նա Կիրթլենդից գրեց Սիսսուրիի ղեկավարներին. «Եղբայրներ, եթե ես ձեզ հետ լինեի, ես ակտիվ մասնակցություն կունենայի ձեր չարչարանքներում, և չնայած բնությունն ընկրկում է, այնուամենայնիվ, իմ հոգին ինձ թույլ չի տա թողնել ձեզ մահանալ, եթե Աստված օգնի ինձ: Օ՜, քաջացե՛ք, քանի որ մեր փրկագնումը մոտենում է: Ո՜վ Աստված, փրկիր Սիոնի իմ եղբայրներին»9:

1834թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը նրան թելադրում էր մի արշավախումբ առաջնորդել Կիրթլենդից Սիսսուրի, որպեսզի օգնի տառապող Սրբերին և վերականգնի նրանց Զեկսոն գավառի իրենց հողերում (տես ՎևՈւ 103): Արձագանքելով Տիրոջ պատվիրանին, Ջոզեֆը Սիոնի ճամբար անունով մի խումբ հավաքեց, որն ի վերջո ընդգրկեց ավելի քան 200 անդամ և արշավեց դեպի արևմուտք՝ անցնելով Օհայո, Ինդիանա, Իլինոյս և Սիսսուրի նահանգները: Նրանք շատ նեղություններ տարան, այդ թվում նաև խոլերայի համաճարակ: 1834թ. հունիսի 22-ին, երբ արշավախումբը մոտեցավ Զեկսոն գավառին, Սարգարեն հայտնություն ստացավ արձակել ճամբարը: Չնայած դրան, Տերը խոստացավ, որ իր ժամանակին Սինոը կփրկագնվի (տես ՎևՈւ 105.9–14): Քլեյ գավառում ցից կազմավորելով, որի նախագահը դարձավ Դեյվիդ Ուիթմերը, Սարգարեն վերադարձավ Օհայո:

Չնայած որ Սիոնի ճամբարը չվերականգնեց Սրբերի ունեցվածքը, այն անգնահատելի ուսուցում եղավ Եկեղեցու ապագա ղեկավարների համար, քանի որ մասնակիցները սովորեցին արդար ղեկավարության սկզբունքները Մարգարեի օրինակից և ուսմունքներից: 1835թ. փետրվարի 14-ին Սիոնի ճամբարի և այլ անդամների հետ Կիրթլենդում անցկացված ժողովի ժամանակ Սարգարեն կազմավորեց Տասներկու Առաքյալների Քվորումը: Երկու շաբաթ անց, նա կազմավորեց Յոթանասունի քվորումը: Տասներկուսի քվորումի ինն անդամները և Յոթանասունի քվորումի բոլոր անդամները Սիոնի ճամբարի մասն էին եղել:

Միսսուրիի հյուսիսում բևակությաև հաստատումը

Եկեղեցու անդամների մի մեծ քանակություն շարունակում էր ապրել Սիսսուրիի Քլեյ գավառում, մինչև 1836 թվականը, երբ այդ գավառի բնակիչներն ասացին, որ այլևս չեն կարող ապաստան տրամադրել նրանց: Հետևաբար, Սրբերը սկսեցին տեղափոխվել Սիսսուրիի հյուսիս, նրանցից շատերը բնակություն հաստատելով Քոլդվիլ նոր գավառում, որն ըստ նահանգի օրենքների կազմավորվել էր տեղահան արված Սրբերին տեղ հատկացնելու համար: 1838 թվկականին նրանց միացան մեծ թվով Սրբեր, որոնք ստիպված էին եղել հեռանալ Կիրթլենդից: Սարգարեն և իր ընտանիքն այդ մարտ ամսին ժամանեցին Ֆար Վեստ, որը Վերջին Օրերի Սրբերի բարգավաճող բնակավայր էր Քոլդվիլ գավառում, և այնտեղ հաստատեցին Եկեղեցու կենտրոնական գրասենյակը: Ապրիլ ամսին Տերը Ջոզեֆ Սմիթին թելադրեց տաճար կառուցել Ֆար Վեստում (տես ՎևՈւ 115.7–16):

Դժբախտաբար, Սիսսուրիի հյուսիսում Սրբերի համար խաղաղությունը երկար չտևեց: 1838 թվականի աշնանը՝ մի կողմից ավազակախմբերը, մյուս կողմից ոստիկանությունը, կրկին սկսեցին անհանգստացնել և հարձակվել Վերջին Օրերի Սրբերի վրա: Երբ Եկեղեցու անդամները սկսեցին նույնով հատուցել և պաշտպանվել, Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին դավաճանության մեղադրանքով կալանավորեցին: Նոյեմբեր ամսին նրանց բանտարկեցին Ինդիփենդենսում և ապա Ռիչմոնդում՝ Սիսսուրի, իսկ դեկտեմբերի 1-ին նրանց տեղափոխեցին Լիբերթիի բանտը՝ Սիսսուրի: Այդ ձմեռ մարգարեն և նրա ընկերները հյուծվեցին՝ ապրելով ոչ մարդկային պայմաններում: Նրանց գցել էին բանտի զնդանը՝ մութ, սառը և հակահիգիենիկ մի խուց, և այնպիսի ուտելիք էին տալիս, որ նրանք այն չէին ուտում, մինչև որ սովը նրանց չէր ստիպում մոտենալ դրան: Մարգարեն նկարագրում էր իր և մյուս Սրբերի վիճակը որպես «մեր հավատքի փորձությունը, որը հավասար էր Աբրահամի փորձությանը»10:

Սինչ Սարգարեն բանտարկված էր, 1838–1839 թվականների ձմռանը և գարնանը հազարավոր Վերջին Օրերի Սրբեր, այդ թվում նաև Սարգարեի ընտանիքը, բռնությամբ հանվել էին Սիսսուրիի իրենց տներից: 1839թ. մարտի 7-ին Քուինսիից՝ Իլինոյս, Էմման գրում էր Ջոզեֆին. «Սիայն Աստված գիտի մտքիս չարչարանքներն ու հոգուս տվայտանքները, երբ ես թողեցի մեր տունն ու օջախը և գրեթե ամեն ինչ, որ ունեինք, բացի մեր փոքր երեխաներից, և ճանապարհ ընկա, հեռանալով Սիսսուրիի նահանգից, թողնելով քեզ փակված այդ մեկուսի բանտում»11: Բրիգամ Յանգի և մյուս ղեկավարների ղեկավարության ներքո Սրբերը գնացին դեպի արևելք՝ դեպի Իլինոյս նահանգ:

Նավուի տարիները

Իր ժողովրդի սիրված առաջնորդը

1839 թվականի ապրիլին Մարգարեին և նրա ընկերներին Լիբերթիի բանտից տեղափոխեցին Գալատին՝ Միսսուրի: Այնուհետև, երբ բանտարկյալներին Գալատինից տեղափոխում էին Միսսուրիի Կոլումբիա շրջան, պահակախումբը թույլ տվեց, որ նրանք փախուստի դիմեին իրենց անարդար բանտարկությունից: Նրանք գնացին Քուինսի՝ Իլինոյս, որտեղ հավաքվել էր Եկեղեցու հիմնական մասը Միսսուրիից փախչելուց հետո: Շուտով Մարգարեի ղեկավարության ներքո Սրբերի մեծ մասը սկսեց բնակություն հաստատել 50 մղոն դեպի հյուսիս գտնվող Իլինոյսի Կոմերս բնակավայրում, որը մի գյուղ էր Միսսիսիպի գետի ոլորանի մոտ: Ջոզեֆն այն վերանվանեց Նավու քաղաք և հետագա տարիներին անդամները և նորադարձները Միացյալ Նահանգներից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից հավաքվում էին Նավուում, դարձնելով այն Իլինոյսի ամենաբնակեցված տարածքներից մեկը:

Ջոզեֆը և էմման բնակություն հաստատեցին գետի Աոտ՝ փոքրիկ գերանե Սի տանը, որը Նավոփ վաղ տարիներին ծառայում էր որպես Մարգարեի գրասենյակ: Ապրուստի համար նա հող էր մշակում, իսկ ավելի ուշ, վաճառատուն էր պահում: Սակայն, քանի որ իր Եկեղեցական և քաղաքացիական պարտականությունները պահանջում էին նրա ժամանակի մեծ մասը, Մարգարեն հաճախ դժվարանում էր իր ընտանիքի նյութական կարիքները հոգալ: 1841թ. հոկտեմբերին նրա անձնական կարողությունը կազմում էր «ծեր Չարլին (նրա ձին), որը նրան նվիրել էին Կիրթլենդում, երկու սիրված եղնիկ, երկու ծեր և չորս երիտասարդ հնդուհավ, մի ծեր կով, որը նրան նվիրել էր մի եղբայր Միսսուրիում, նրա ծեր Մեյորը (շունը).… և տան կահույքի մի քանի կտոր12:

1843թ. օգոստոսի վերջին Մարգարեն և իր ընտանիքը տեղափոխվեցին փողոցի մյուս կողմում նոր կառուցված երկու հարկանի տունը, որը կոչվում էր Մենշն տուն: Այդ ժամանակ Ջոզեֆը և էմման ունեին չորս երեխա: Տարիների ընթացքում նրանց երեխաներից վեցը մահացել էին, և մեկ երեխա էլ ծնվեց Ջոզեֆի մահից հետո: Ջոզեֆ և էմմա Սմիթների ընտանիքի տասնմեկ երեխաներն էին՝ Ալվինը՝ ծնված 1828թ., որը ծնվելուց մի քանի օր անց մահացավ, Երկվորյակներ Թադեոսը և Լուիզան՝ ծնված 1831թ., որոնք ծնվելուց մի քանի օր անց մահացան, որդեգրած երկվորյակները՝ Ջոզեֆը և Զուլիան, որոնք ծնվել էին Զոն և Ջուլիա Մարդոկներից 1831թ. և Ջոզեֆի և էմմայի կողմից վերցվել էին, երբ քույր Մարդոկը մահացավ ծննդաբերության ժամանակ (1832թ. 11-ամյա Ջոզեֆը մահացավ)13. Ջոզեֆ Գ՝ ծնված 1832թ., Ֆրեդերիկը՝ ծնված 1836թ., Ալեքսանդրը՝ ծնված 1838թ., Դոն Կարլոսը՝ ծնված 1840թ., որը մահացավ 14 ամսականում. որդի, որը ծնվեց 1842թ., և որը մահացավ հենց ծնված օրը. և Դեյվիդը՝ ծնված 1844 թվականին, իր հոր նահատակությունից գրեթե հինգ ամիս անց:

Իր ծառայության ողջ ընթացքում Մարգարեն սիրում էր լինել Սրբերի շրջապատում: Նավուի և նրա բնակիչների մասին նա ասել է. «Սա ամենահիանալի վայրն է և այստեղ ամենալավ ժողովուրդն է երկնքի տակ»14: Ի պատասխան՝ Սրբերը սիրում էին նրան և զգում էին, որ նա նրանց ընկերն էր, հաճախ անվանելով նրան «Եղբայր Ջոզեֆ»: Մի նորադարձ նկատել է. «Անձնական մի գրավչություն կար նրանում, որը ձգում էր դեպի նա բոլոր նրանց, ովքեր ծանոթանում էին նրա հետ»15: «Նա չի ձևացնում, թե ինքը ձախողումներից և թերություններից զերծ է,– գրել է Նավուի բնակիչներից մեկը:– Նա մի մարդ էր, որին չէիր կարող չհավանել.… ոչ էլ նա փքված էր իր մեծությունից, ինչպես ենթադրում էին շատերը, այլ հակառակը, շփվում էր յուրաքանչյուր պարկեշտ մարդու հետ»16: Վիլյամ Քլեյտոնը՝ անգլիացի մի նորադարձ, Նավուից տուն նամակ էր գրել մարգարեի մասին, ասելով. «Իրավ ես կցանկանայի այդպիսի մարդ լինել»17:

Մարգարեն շատ հրապարակախոսություններ էր կարդում Նավուում, և Եկեղեցու անդամները սիրում էին լսել նրան, քանի որ նա զորությամբ էր ուսուցանում ավետարանի վերականգնված ճշմարտությունները: Անգուս Մ. Քենոնը հիշում է. «Երբեք չի եղել, որ նրան լսեմ և ես չլիցքավորվեմ իմ ողջ էությամբ և իմ ողջ հոգին չփառավորի Տիրոջը»18: Բրիգամ Յանգը հայտարարել է. «Ես երբեք առիթը բաց չեմ թողել, որ հանդիպեմ Մարգարե Ջոզեֆին և լսեմ նրան հրապարակավ կամ առանձին խոսելիս, որպեսզի գիտելիք քաղեմ այն աղբյուրից, որից նա խոսում էր, որպեսզի ինքս ունենամ և օգտագործեմ այն, երբ որ դրա կարիքը լինի.… Այդպիսի պահերն ինձ համար ավելի արժեքավոր են եղել, քան աշխարհի ողջ հարստությունը»19:

Ջոզեֆ Սմիթի առաջնորդ լինելը կրոնական պարտականություններից այն կողմ էր: Նավուում մարգարեն ներգրավված էր քաղաքացիական, իրավական, գործնական, կրթական և զինվորական ծառայության մեջ: Նա ցանկանում էր, որ Նավու քաղաքն իր քաղաքացիներին ապահովեր մշակույթային և քաղաքացիական բոլոր արտոնություններով ու հնարավորություններով: 1844թ. հունվարին մեծամասամբ որովհետև հիասթափված էր, որ նահանգային և ֆեդերալ իշխանությունները չէին կարողանում Սիսսուրիի Սրբերին փոխհատուցել իրավունքների ոտնահարման և ունեցվածքի համար, Ջոզեֆ Սմիթն իր թեկնածությունն առաջադրեց Ամերիկայի Սիացյալ Նագանգների նախագահի պաշտոնի համար: Չնայած որ դիտորդներից շատերը գիտակցում էին, որ նա ընտրվելու քիչ հավանականություն ուներ, այնուամենայնիվ, նրա թեկնածությունը Սրբերի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների լայնատարած խախտումը հասցրեց հասարակության ուշադրությանը: «Բոլոր մարդիկ,– մի առիթով ասել է Սարգարեն,– հավասար իրավունք ունեն ճաշակելու ազգային ազատության մեր մեծ ծառի պտուղներից»20:

ՍրբաիյուՌ Տիրոջը. Ասածո համար տաճար կաոուցԱշը Նավուում

Երբ Սրբերը ստիպված եղան դուրս գալ Կիրթլենդից, նրանք ետևում թողեցին այն տաճարը, որն այդքան մեծ ջանքերով կառուցել էին: Սակայն նրանք կրկին տաճար էին ունենալու իրենց մեջ, քանի որ Տերը նրանց պատվիրել էր տաճար կառուցել Նավուում: Աշխատանքը սկսվեց 1840թ. աշնանը, և 1841թ. ապրիլի 6-ին Սարգարեի նախագահությամբ անցկացվեց անկյունաքարի տեղադրման արարողությունը: Նավուի տաճարի կառուցումը Ամերիկայի արևմուտքում այդ ժամանակ անցկացվող ամենանշանակալից շինարարական նախագիծն էր: Տաճար կառուցելը Սրբերից հսկայական զոհաբերություններ էր պահանջում, քանի որ զարգացող քաղաք շարունակ ներգաղթող Եկեղեցու անդամները հիմնականում աղքատ էին:

Դեռևս 1840թ. օգոստոսի 15-ից Սարգարեն սկսել էր ուսուցանել մահացածների համար մկրտության վարդապետությունը: Քանի որ տաճարը դեռ նոր էր կառուցվում, մահացածների համար մկրտությունները սկզբում Սրբերը կատարում էին տեղի գետերում և հեղեղատներում: 1841թ. հունվարին Տերը հայտնի դարձրեց, որ այդ արարողությունները կարող են շարունակվել միայն եթե մկրտությունները կարողանան կատարվել տաճարում (տես ՎևՈւ 124.29–31): 1841թ. ամռան և աշնան ընթացքում տաճարի նոր փորած ներքնահարկում Սրբերը փայտից ժամանակավորապես մկրտության ավազան կառուցեցին: Այդ ավազանում՛ առաջին անգամ մկրտություններ կատարվեցին 1841թ. նոյեմբերի 21-ին:

1841 թվականին կատարվեցին առաջին զույգերի կնքումները, Իսկ 1843-ին Մարգարեն թելադրեց այն հայտնությունը, որը նկարագրում է ամուսնության ուխտի հավերժական բնույթը (տես ՎևՈւ 132): Այս հայտնության վարդապետությունները Մարգարեին հայտնի էին եղել դեռևս 1831 թվականից21: Պատվիրվելով Աստծո կողմից՝ նա նաև ուսուցանում էր բազմակնության վարդապետությունը:

Քանի որ տաճարը որոշ ժամանակ դեռ պատրաստ չէր լինելու, Ջոզեֆ Սմիթը որոշեց տաճարային օժտումները կատարել այդ սրբազան պատերից դուրս: 1842թ. մայիսի 4-ին Նավուի իր կարմիր աղյուսե վաճառատան վերնահարկում Մարգարեն առաջին օժտումները կատարեց եղբայրների մի փոքր խմբի համար, որոնց թվում էր նաև Բրիգամ Յանգը: Մարգարեն չապրեց այնքան, որ տեսնի Նավուի տաճարն ավարտված: Այնուամենայնիվ, 1845 և 1846 թվականներին հազարավոր Սրբեր ընդունեցին տաճարային օժտումները Բրիգամ Յանգի և ուրիշների կողմից, ովքեր ստացել էին այդ օրհնությունները Մարգարեի կողմից:

ԶոզԱֆ Սմիթի ծաոայությունը մոաԱնում է ավարտին

Չնայած Նավուում Սրբերը սկզբում հարաբերական խաղաղություն էին վայելում, Ջոզեֆ Սմիթի շուրջ հետապնդման ամպեր էին կուտակվում, և նա զգում էր, որ իր երկրային առաքելությունը մոտենում է ավարտին: 1844 թվականանի մարտին հիշարժան մի ժողովի ժամանակ Մարգարեն Տասներկուսին հանճնարարեց իր մահից հետո ղեկավարել Եկեղեցին, բացատրելով, որ այժմ նրանք ունեն դա կատարելու բոլոր բանալիները և իշխանությունը: Վիլֆորդ Վուդրուֆը, որն այդ ժամանակ Տասներկուսի անդամ էր, հետագայում հայտարել է. «Ես իմ վկայությունն եմ բերում, որ 1844թ. վաղ գարնանը, Նավուում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հավաքեց Առաքյալներին և նրանց հանճնեց Աստծո արքայության և Եկեղեցու արարողությունները: Եվ բոլոր բանալիներն ու զորությունները, որ Աստված շնորհել էր նրան, նա կնքեց մեզ վրա, և նա ասաց, որ մենք պետք է հավաքվենք և մեր ուսերին պահենք այս արքայությունը, այլապես կնզովվենք.… Նրա երեսը սաթի պես մաքուր էր, և նա այնպիսի մի զորությամբ էր պատված, ինչպիսին երբևէ չէի տեսել մահկանացու որևէ մարդու մեջ»22: Մարգարեի մահից հետո Եկեղեցու և Աստծո արքայության համար պատասխանատվությունը պիտի մնար Տասներկու Առաքյալների քվորումի վրա:

1844 թվականին Մարգարեին խռովության մեղադրանք ներկայացվեց: Չնայած որ Նավուում չհաստատվեց այդ մեղադրանքը, Իլինոյսի նահանգապետը՝ Թոմաս Ֆորդը, պնդեց, որ Ջոզեֆը միևնույն մեղադրանքի համար դատվի Քարտեջում՝ Իլինոյս, որը Հենկոկ գավառի կենտրոնն էր: Երբ Մարգարեն և նրա եղբայր Հայրումը ժամանեցին Քարտեջ, նրանք երաշխավորմամբ ազատվեցին նախնական մեղադրանքից, սակայն մեղադրվեցին Իլինոյս նահանգի դեմ դավաճանության մեջ և բանտարկվեցին տեդի բանտում:

1844 թվականի հունիսի 27-ի շոգ և տոթ կեսօրից հետո երեսները սև ներկած Սի խաժամուժ հարձակվեց բանտի վրա և սպանեց Ջոզեֆ և Հայրում ՍՍիթներին: Դրանից մոտ երեք ժամ անց Վիլլարդ Ռիչարդսը և Զոն Թելյորը տխուր լուր ուղարկեցին Նավու. «Քարտեջի բանտ, 1844թ. հունիսի 27-ի երեկոյան ժամը 8.05: Ջոզեֆը և Հայրումը մահացել են.… գործն արվեց մեկ ակնթարթում»23: 38 տարեկանում Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր արյամբ կնքեց իր վկայությունը: Նրա մահկանացու կյանքի աշխատանքն ավարտվնց, Եկնղնցին և Աստծո արքայությունը վնրջին անգամ հիմնադրվնցին երկրի վրա, Ջոզեֆ Սմիթն ընկավ մարդասպանների հրազենի գնդակներից: Ինքը Տերը վկայել է Ջոզեֆ Սմիթի մասին. «Ես կանչեցի [Ջոզեֆ Սմիթին] իմ հրեշտակների՝ իմ սպասավոր ծառաների միջոցով, և իմ իսկ ձայնով երկնքից՝ իմ գործն առաջ բերելու համար. Որի հիմքը նա դրեց, և հավատարիմ էր. և ես վերցրեցի նրան ինձ մոտ: Շատերին զարմացրեց նրա մահը. բայց անհրաժեշտ էր, որ նա կնքեր իր վկայությունն իր արյամբ, որպեսզի նա փառավորվի, իսկ ամբարիշտները դատապարտվեն» (ՎևՈւ 136.37–39):

Ջոզեֆ Սմիթը՝ վերջին օրերի մեծ մարգարեն, տեսանողը և հայտնողը, Բարձրյալի քաջ և հնազանդ ծառան էր: Նախագահ Բրիգամ Յանգը հաստատել է. «Չեմ կարծում, որ երկրի վրա ապրող որևէ մարդ ավելի լավ իմանա նրան, քան ես. և ես համարձակվում եմ ասել, որ ավելի լավ մարդ, բացի Հիսուս Քրիստոսից, երբևէ չի ապրել երկրի վրա: Ես նրա վկան եմ»24:

ՀղոէմհԱր

  1. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, Nov. 25, 1873, p. 1.

  2. Քանի որ Ջոզեֆ Սմիթ ավագի և Լյուսի Սակ Սմիթի տասնմեկ երեխաներից միայն ինն են ապրել ծնվելուց հետո, ընտանիքի անդամները հիմնականում ասում էին, որ իրենց ընտանիքը բաղկացած է ինը երեխաներից: Նաև Ջոզեֆի քրոջ՝ Քետրինի անունն իր կյանքի ընթացքում տարբեր ձևերով է գրվել, այդ թվում նաև Կատերինա:

  3. Joseph Smith, History 1832, p. 1; Letter Book 1, 1829–35, Joseph Smith, Collection, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  4. Joseph Smith, History 1832, p. 1; Letter Book 1, 1829–35, Joseph Smith, Collection, Church Archives.

  5. History of the Church, 4:536; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, p. 707.

  6. History of the Church, 4:536–37; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, p. 707.

  7. Սկզբում Աոաջին Նախագահությունը կազմում էին Ջոզեֆ Սմիթը՝ նախագահ, Սիդնի Ռիգդոնը և Զեսսի Գաուսը որպես խորհրդականներ: Զեսսի Գաուսը, Աոաջին Նախագահության անդամ կանչվելուց մի քանի ամիս անց հեռացավ Եկեղեցուց: 1833թ. մարտի 18-ին Ֆրեդերիկ Վխյամսն ի սպաս դրվեց որպես Առաջին Նախագահության խորհրդական:

  8. History of the Church, 6:364; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  9. Սիսսուրիի Զեկսոն գավառի Եկեղեցու ղեկավարներին Օլիվեր Քաուդերիի կողմից գրված նամակի ետգրություն Ջոզեֆ Սմիթի կողմից. 1833 օգ. 10, Կիրթլենդ՝ Օհայո, Եկեղեցու հնադարան:

  10. History of the Church, 3:294; from a letter from Joseph Smith and others to Edward Partridge and the Church, Mar. 20, 1839, Liberty Jail, Liberty, Missouri.

  11. Letter from Emma Smith to Joseph Smith, Mar. 7, 1839, Quincy, Illinois; in Letter Book 2, 1837–43, p. 37, Joseph Smith, Collection, Church Archives.

  12. History of the Church, 4:437–38; punctuation modernized; from a letter from the Twelve Apostles to the “Brethren Scattered Abroad on the Continent of America,” Oct. 12, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 15, 1841, p. 569.

  13. 1831թ. մայիսին, իրենց երկվորյակի Սահից կարճ ժամանակ անց, Ջոզեֆ և էմմա Սմիթները որդեգրեցին եկեղեցու անդամներ Ջոզեֆ և էմմա Սմիթների նորածին երկվորյակին: Սարդոկների երկվորյակին անվանեցին Ջոզեֆ և Զուլիա: Քույր Սարդոկը մահացել էր ծննդաբերության ժամանակ, և եղբայր Սարդոկը, որն այժմ հինգ մայրազուրկ երեխա ուներ, խնդրեց, որ Սմիթները խնամեն երկվորյակին:

  14. History of the Church, 6:554; statement made by Joseph Smith on June 24, 1844, in Nauvoo, Illinois; reported by Dan Jones.

  15. Mary Isabella Horne, “Testimony of Sister M. Isabella Horne,” Woman’s Exponent, June 1910, p. 6.

  16. Letter from George W. Taggart to his brothers in New Hampshire, Sept. 10, 1843, Nauvoo, Illinois; in Albert Taggart, Correspondence, 1842–48 and 1860, Church Archives.

  17. Letter from William Clayton to Church members in Manchester, England, Dec. 10, 1840, Nauvoo, Illinois, Church Archives.

  18. Angus M. Cannon, in “Joseph, the Prophet,” Salt Lake Herald Church and Farm Supplement, Jan. 12, 1895, p. 212.

  19. Brigham Young, Deseret News: Semi-Weekly, Sept. 15, 1868, p. 2.

  20. History of the Church, 3:304; from a letter from Joseph Smith and others to Edward Partridge and the Church, Mar. 20, 1839, Liberty Jail, Liberty, Missouri.

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 132 բաժնի ներածական մասը:

  22. Wilford Woodruff, statement made on Mar. 12, 1897, in Salt Lake City, Utah; in Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Mar. 12, 1897, p. 2.

  23. History of the Church, 6:621–22; from a directive from Willard Richards and John Taylor, June 27, 1844, Carthage, Illinois.

  24. Brigham Young, Deseret News, Aug. 27, 1862, p. 65.

log home

Առաջին տեսիլքի ժամանակ Ջոզեֆ Սմիթն ապրում էր իր ընտանիքի հետ գերանե տանը՝ Պալմիրայում Նյու Յորք նահանգ:

map of Palmyra

Մարտին Հարրիսի ագարակը

Ալվին Սմիթի գերազմանատեղը

Ի. Բ. Գրանդինի տպարանը

Ջոզեֆ Սմիթ ավագի ագարակը

Ջոզեֆ Սմիթ ավագի փայտե տունը

Սրբազան պուրակը

Ջոզեֆ Սմիթ ավագի գերանե տունը

Կումորա բլուրը

Պալմիրա Գյոիղ

Մակեդոն Շրջան

Պալմիրա Շրջան

Վեյն Շրջան

Օնտարիո Շրջան

Մանջեստեր Շրջան

Ֆարմինգտոն Շրջան

Օնտարիո Շրջան

Վեյն Շրջան

էրի Ջրանցք

Ռեդ գետակ

Հաթվեյ վտակ

վանանդագուայի ճանապարհը

Ստաֆորդի ճանապարհ

Հս

Մղոններ

0

1/2

1

Կիլոմետրեր

0

1

2

Նյու Յորք նահանգի Պալմիրայի տարածթը: Այստեղ տեղի են ունեցել Եկեղեցու վաղ պատմության շատ իրադարձություններ, այղ թվում Առաջին Տեսիլքը և Մորոնիի այցելությունը Ջոզեֆ Սմիթին:

Sacred Grove

Սրբազան պուրակը մոտավորապես 1907 թվականին: 1820թ. գարնանը, երիտասարդ Ջոզեֆ Սմիթը գնաց իր տան մոտի ծառերի պուրակը, որպեսզի աղոթի և խնդրի Տիրոջ առաջնորդությունը:

Emma Smith

Էմմա Սմիթ

Peter Whitmer Sr. home

Պիտեր Վիտմեր ավազի տաե կրկևօրիևակը Ֆայեթում Նյու Յորք: Այս վերակաոուցված տուևր կաոուցվեշ է այև տեղում, որտեղ 1830թ. ապրխի 6-իև կազմավորվեշ է Եկեղեցիև:

Church history sites

Ինդիփենդենս

Ռիչմոնդ

Լիբնրթհ

Ֆար Վեստ

Ադամ-օնդի-Ահման

Նավու

Քարտեջ

Քուինսի

Կիրթլենդ

Հայրամ

Վաշինգտոն Կ. Շ.

Ֆիլադելֆիա

Նյու 3որք քաղաք

Քոլսվիլ

Հարմոնի

Մանչեստեր

Պալմիրա

Ֆայեթ

Շարան

Չկաջմավորված Տարածք

Միսսոիրի

Այովա

Վիսկոնզին

Իլինոյս

Միչիգան

Ինդիանա

Կենտակի

Տենեսսի

Հյոիսիսային Կարոլինա

Վիրչինիա

Օհայո

Պենսիլվանիա

Նյոի Յորք

Վերմոնտ

Ն. Հ.

Կանադա

Մտլանտիան Օվկիանոս

Միսսիսիպի գետ

Եկեղեցու վաղ պատմության և Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքի համար կարևոր պատմական վայրեր:

Kirtland Temple

Կիրթլենդի տաճարը մոտավորապես 1900 թվականին: Այս տաճարը կառուցվեց Սրբերի մեծ զոհաբերությունների շնորհիվ, որոնք, սակայն, ստիպված եղան թողնեղ այն, երբ հետապնդումների պատճառով լքեցին Կիրթլենղը:

Liberty Jail

Լիբերթիի բանտը, որտեղ 1838–1839թթ. ձմռանը բանտարկվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթը:

Mansion House

Նավոփ Մենշն տունը: 1843թ. օգոստոսին Ջոզեֆ Սմիթ կրտսերը և նրա ընտանիքը տեղափոխվեցին այս տունը:

Nauvoo Temple

Նավոփ տաճարը 1840թ. կեսերին: 1848 թվականին, այն բանից հետո, երբ Սրբերը ստիպված եղան լքել Նավուն, տաճարը հրկիզվեց, իսկ պատերի մի մասը փլվեցին փոթորկից, թուլացնելով մնացած պատերը, այնպես որ անհրաժեշտություն առաջացավ քանդել մնացածը:

Carthage Jail

Քարտեջի բանտը, որտեղ 1844թ. հունիսի 27-ին բանտարկվել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայրը՝ Հայրումը: