Հավելված.
Հավելված. այս գրքում օգտագործված աղբյուրները
Մարգարե Զոզեֆ Սմիթի ուսմունքները վերցվել են զանազան աղբյուրներից ներառյալ «History of the Church» գրքից: Հետևյալ նյութը արվում է օգնելու ձեզ հասկանալ այս աղբյուրները:
Մարգարեի ուսմունքների աղբյուրները
Այս գրքում ներառված Մարգարե Զոզեֆ Սմիթի ուսմունքները վերցված են հետևյալ տիպի աղբյուրներից.
Քարոզներ: Գիրքն ամբողջապես մեջբերում է Մարգարե Զոզեֆ Սմիթի կողմից տրված ելույթները: Այս քարոզների արձանագրման ձևը լիովին տարբերվում է այն ձևից, որով հետագա Նախագահների քարոզներն են արձանագրվել: Եկեղեցու Նախագահները, որոնք եկան Զոզեֆ Սմիթից հետո օգտագործում էին գրագիրներ, որոնք արձանագրում էին՝ սղագրելով Եկեղեցու անդամներին ուղղված նրանց խոսքը: Երբ էլեկտրոնիկ արձանագրող սարքավորումներ ստեղծվեցին, ինչպես օրինակ ձայնագրիչներ և շարժանկարներով ժապավեններ, դրանք օգտագործվում էին ձայնագրելու Եկեղեցու առաջնորդների կողմից ասված խոսքերը ճշգրտորեն:
Սակայն Զոզեֆ Սմիթի ժամանակ սղագրութունը լայն կիրառում չուներ: Այդ պատճառով նրա քարոզներն արձանագրված են ոչ ճշգրիտ’ առանց կրճատումների, սովորաբար գրագիրների, Եկեղեցու առաջնորդների և Եկեղեցու մյուս անդամների կողմից: Զոզեֆ Սմիթի գրեթե բոլոր ելույթները տրվել են հանպատրաստից’ առանց նախապատրաստված տեքստերի, այսպիսով այն գրառումները, որոնք արվում էին այն մարդկանց կողմից, ովքեր լսում էին նրան, հանդիսանում են նրա խոսքի միակ արձանագրությունը: Չնայած նրա քարոզների որոշ մանրամասն արձանագրություններ գոյություն ունեն, մեծամասնությունը Մարգարեի հաղորդած ուղերձների ամփոփագրերն են: Դժբախտաբար Զոզեֆ Սմիթի շատ ելույթների վերաբերյալ արձանագրություններ չկան: Ավելի քան 250 քարոզներից, որոնք հայտնի է, որ նա հաղորդել է, ընդամենը 50 քարոզների համար են կատարվել գրագիրների կամ այլ մարդկանց կողմից արձանագրություններ կամ գրառումներ:
Հոդվածներ: Այս գրքում Մարգարեի որոշ ուսմունքներ վերցվել են Զոզեֆ Սմիթի հոդվածներից, որոնք նախատեսված էին Եկեղեցու պարբերականներում, այդ թվում’ «Evening and Morning Star», «Latter Day Saints», «Messenger and Advocate», «Elders’ Journal» և «Times and Seasons» պարբերականներում հրատարակելու համար 1 Զոզեֆ Սմիթը գրում էր կամ թելադրում որոշ նյութեր հրատարակության համար: Հաճախ նա նաև հրահանգում էր գրագրին, Առաջին Նախագահության մեկ ուրիշ անդամի կամ որևէ վստահելի անձնավորության հոդված գրել որոշակի հարցերի վերաբերյալ, որոնց վրա ուզում էր ուշադրություն հրավիրել: Մարգարեն հետո հաստատում էր տեքստը ստորագրությամբ, վավերացնում դրանք, որպես իր մտածողությունն արտահայտող և տպագրում այն իր անվան տակ: Օրինակ այս գիրքը մեջբերում է կատարում մի քանի առաջնորդող հոդվածներից, որոնք հրատարակվել են «Times and Seasons»-ում 1842 թվականին: Այդ տարվա ութ ամիսների ընթացքում փետրվարից մինչև հոկտեմբեր Զոզեֆ Սմիթը ծառայեց որպես այդ պարբերականի խմբագիր և հաճախ տպագրեց հոդվածներ ստորագրված որպես «Ed.» (խմբագիր): Չնայած այդ հոդվածներից շատերն ուրիշներն օգնեցին գրել, Մարգարեն վավերացնում էր դրանք և հրատարակում իր անունով:
Նամակներ: Այս գիրքը մեջբերում է կատարում բազմաթիվ նամակներից, որոնք գրվել են կամ թելադրվել Զոզեֆ Սմիթի կողմից: Այս գիրքը մեջբերումներ է կատարել նաև Զոզեֆ Սմիթի վավերացրած և ստորագրած նամակներից, որոնք մասնակիորեն կամ ամբողջապես պատրաստվել էին ուրիշների կողմից իր ղեկավարության ներքո:
Օրագրեր: Մարգարեի օրագրերը նրա ուսմունքների հարուստ աղբյուր են: Չնայած նրա օրագրերը ծավալուն են, նա փաստորեն ինքը դրանց մեջ ոչ հաճախ էր գրում: Փոխարենը նա հրահանգում էր, որ գրագիրները պահեին իր օրագրերն իր ղեկավարությամբ, որն իրեն հնարավորություն էր տալիս կենտրոնանալ իր կոչման անհետաձգելի պարտականությունների վրա: Հենց իր նահատակությունից առաջ նա նշել է. «Վերջին երեք տարիների իմ բոլոր գործերի և աշխատանքների համար ես ունեմ արձանագրություններ, քանի որ ես մշտական աշխատանքով պահել եմ մի քանի լավ, հավատարիմ և որակյալ գրագիրների, նրանք ինձ ամենուրեք ուղեկցել են և ուշադիր գրել են իմ պատմությունը և նրանք գրի են առել, թե ինչ եմ արել ես որտեղ եմ եղել և ինչ եմ խոսել»2: Մարգարեի գրագիրները օրագրում արձանագրությունները կատարում էին Երրորդ դեմքով իսկ մնացածն առաջին դեմքով կարծԵս Զոզնֆ Սմիթն ինքն էր գրում:
Ուրիշների հիշողություններ: Գիրթը մեջբերումներ է անում նրանց հիշողություններից, ոկքհր լսել Են Մարգարեի խոսքը ե ավելի ուշ արձանագրել նրա խոսքերն իրենց օրագրերում և այլ գրվածքներում: Մարգարեի մահից հետո Եկեղեցու առաջնորդներն ու պատմաբանները մեծ ջանքեր գործադրեցին հավաքելու և պահպանելու Մարգարեի մասին այդպիսի գրվածքները և նախապես արձանագրել չգրված հիշողությունները: Այդպիսի աղբյուրներն օգտագործվել են միայն այն ժամանակ, երբ անձնավորությունն իրականում լսել է խոսքերը, որոնք ինքն արձանագրել է:
Սուրբ գրություններ: Այս գիրքը մեջբերումներ է կատարում Զոզեֆ Սմիթի ուսմունքներից և գրվածքներից, որոնք հետագայում դարձան կանոնիկ սուրբ գրքեր Վարդապետություն և Ուխտերում և Թանկագին Մարգարիտում: Այդպիսի կանոնիկ դարձած գրվածքները պարունակում են հրահանգներ որոնք տրվել են վարդապետական հարցերի վերաբերյալ, արձանագրված տեսիլքներ և նամակներ և նրա գրած այլ փաստաթղթեր: Այս գիրքը մեջբերումներ է կատարում այս կանոնիկ դարձված ուսմունքներից և գրվածքներից, երբ դրանք ներըմբռնում են ապահովում այս գրքում ներկայացված վարդապետությունների համար:
Եկեղեցու պաամուիյուե
Այս գրքում ընգրկված Մարգարե Զոզեֆ Սմիթի քարոզների և գրվածքների մեծ մասը մեջբերվել է «History of The Church of Jesus Christ of Latter-day Saints» («Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմություն») գրքից, որն այս գրքի հղումներում կոչվում է History of the Church3 («Եկեղեցու պատմություն»): History of the Church-ի առաջին վեց հատորները ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունն իր ակունքներից մինչև Զոզեֆ Սմիթի մահը: Այս պատմությունը հիմնականում նկարագրում է իրադարձություններ և փորձառություններ կապված Զոզեֆ Սմիթի կյանքի և ծառայության հետ: Սա պատմական տեղեկությունների ամենակարևոր աղբյուրներն են Մարգարեի կյանքի և ուսմունքների և վաղ Եկեղեցու զարգացման մասին:
Զոզեֆ Սմիթը սկսեց նախապատրաստել պատմությունը, որն ի վերջո դարձավ History of the Church 1838 թվականի գարնանը հերքելու կեղծ հաղորդագրությունները, որոնք տպագրվում էին լրագրերում և այլ տեղերում: Իր պատմությունն ավարտելը մեծ մտահոգության առարկա էր նրա համար: 1843 թվականին նա ասաց. «Քիչ հարցեր են, որ ինձ մտահոգություն են պատճառել ավելի, քան իմ պատմությունը, որը շատ դժվար խնդիր էր»4:
History of the Church-ը հիմնված է Մարգարեի հիշողությունների, օրագրերի և այլ անձնական արձանագրությունների վրա: Այն ներկայացնում է Մարգարեի գործունեության և Եկեղեցու նշանավոր իրադարձությունների ամենօրյա շարադրանք: Այն նաև ներառում է Մարգարեի ելույթների, իր ստացած հայտնությունների օրինակներ, Եկեղեցու պարբերականներից հոդվածներ, համաժողովների արձանագրություններ և այլ փաստաթղթեր:
Զոզեֆ Սմիթն իր պատմությունը պատրաստելիս և խմբագրելիս մնաց ներգրավված մինչև իր մահը: Սակայն նա հրահանգում էր, որ աշխատանքի մեծ մասն արվեր ուրիշների կողմից իր ղեկավարության ներքո: Դրա պատճառներից էր նրա ողջ կյանքում խոսելու կամ մտքերը թելադրելու նախընտրությունը, քան դրանց գրի առնելը և իր ծառայության մշտական պահանջները: Մարգարեի պատմությունը 1839 թվականի հուլիսի 5-ին արձանագրել է.«Ես թելադրում էի պատմությունը, ես ասում եմ թելադրում էի, քանի որ շատ հազվադեպ եմ ինթս օգտագործում գրիչը»5:
1844 թվականի հունիսին գրվեց մինչև 1838 թվականի օգոստոսի պատմությունը: Քարթեջի բանտում իր մահից ոչ շատ առաջ Մարգարեն հանձնարարեց Երեց Վիլլարդ Ռիչարդսին այդ ժամանակ իր գլխավոր գրագրին շարունակել պատմական փաստերի հավաթման ծրագիրը6: Երեց Ռիչարդսը և մյուս մարդիկ, ովքեր մոտիկ էին եղել մարգարեի հետ շարունակեցին պատմությունն ինչպես իրենց հրահանգված էր մինչև 1854 թվականին Երեց Ռիչարդսի մահը: Այնուհետև, պատմական տվյալների հավաքման աշխատանքը կատարվեց կամ հիմնականում ղեկավարվեց Երեց Զորջ Ա. Սմիթի Մարգարեի ազգականի մտերիմ ընկերոջ կողմից, որը ձեռնադրվեց որպես Առաքյալ 1839 թվականին և դարձավ Եկեղեցու պատմաբանը 1854 թվականին: Շատ ուրիշներ, ովքեր աշխատում էին Եկեղեցու Պատմության գրասենյակում նույնպես օգնում էին տվյալների հավաքման աշխատանքում:
History of the Church-ի տվյալներ հավաթողների կարևոր խնդիրներից մեկն էր բնագիր փաստաթղթերի խմբագրումն ու նախապատրաստումը պատմության մեջ ներառելու համար: Նրանց աշխատանքը ներառում էր թեթև խմբագրական ուղղումներ կատարելը գրեթե բոլոր բնագիր փաստաթղթերում, որոնք ներառվում էին History of the Church-ի մեջ: Տվյալներ հավաքողներն ուղղում էին բառերի ուղղագրական սխալները և Աիօրինակեցնում էին ուղղագրությունը, մնծաաառերի օգտագործումը և քերականությունը: Բացի այդ, որոշ դեպքերում, պատմական տվյալներ հավաքողները կատարում էին այլ ուղղումներ բնագիր փաստաթղթերի մեջ: Այս փոփոխությունները կարող են բաժանվել երեք խմբի.
-
Պատմությունների միացումը: Զոզեֆ Սմիթի ելութներից շատերն արձանագրվել էին մեկից ավելի ունկնդիրների կողմից: Որոշ դեպքերում History of the Church-ի համար տեղեկություն հավաքողները միացնում էին երկու կամ ավելի պատմություններ նույն ելույթի մեկ տարբերակի մեջ:.
-
Փոթեչով պատմությունները երրորդ դեմքից աոաջին դեմքի: Մարգարեի ուսմունքներ և գործեի բազմաթիվ պատմություններ արձանագրվել էին երրորդ դեմքով: Այս պատմությունները հիմնականում գրվել էին իր գրագիրների կողմից, բայց որոշ պատմություններ վերցվել էին ուրշներհ գրվածքներհց, ովքեր գիտեին Աարգարեին և լրագրեր հոդվածներից: Երբ History of the Church-ի համար փաստեր հավաքողներն աշխատում էին, նրանք գրեցին պատմությունն առաջին դեմքով, կարծես Մարգարեն էր գրում: Սա պահանջում էր, որ որոշ երրորդ դեմքով գրված պատմություններ փոխվեին առաջին դեմքով պատմություններ
-
Ավեղացնեւով կամ փոխեըով բաոերը կամ արտահայտությունները: Աարգարեի քարոզներ վերաբերյալ կատարված գրառումները համառոտ էին, ոչ լրիվ և ոչ կապակցված: Այս դեպքերից մի քանիսի ժամանակ Եկեղեցու պատմաբանները վերակառուցում եին Աարգարեի քարոզները, հիմնվելով մատչեփ արձանագրությունների վրա, օգտագործելով նաև Աարգարեի մասին իրենց հիշողություններն ու փորձառությունները: Այս աշխատանքը երբեմն ներառում էր բառերհ կամ արտահայտություններ ավելացում կամ փոփոխություն բացթողումները լրացնելու և իմաստը հստակեցնելու նպատակով:
Ողջ տեղեկություններ հավաքումն ու History of the Church գրելու աշխատանքը կատարվել է առաքյալներ ղեկավարության և խմբագրության ներքո: Պատմությունն ընթերցվում էր Առաջին Նախագահության անդամներն’ ներառյալ Նախագահ Բրիգամ Յանգին և Տասներկու Առաքյալների Քվորումին, որոնցից Սի քանիսն անձամբ ծանոթ էին եղել Մարգարեի հետ և լսել էին սկցբնական ելույթները: Այս առաջնորդները հաստատում էին ձեռագիրը հրատարակության համար որպես Եկեղեցու պատմություն այն ժամանակահատվածի համար, որն այն ընդգրկում էր:
1856 թվականի օգոստոսին պատմությունն ավարտվեց մինչև Զոզեֆ Սմիթի մահը: Պատմությունը հրատարակվեց մասնեմաս Եկեղեցու պարբերականներում 19-րդ դարում որպես «Զոզեֆ Սմիթի պատմություն»7 Հետագայում պատմությունը խմբագրվեց Երեց Բ. Հ. Ռոբերտսի Յոթանասունի Նախագահության անդամի կողմից, և հրատարակվեց 1902–1912 թվականներին վեց հատորով: Այն վերնագրված էր History of The Church of Jesus Christ of Latter-day Saints.
Այն անձը, որը հավաքեց պատմության տեղեկությունները, վկայեց աշխատանքի ստուգության վերաբերյալ: Երեց Զորջ Ա. Սմիթն ասել է. «Մեծագույն ուշադրություն է դարձվել որքան հնարավոր է Մարգարեի ոճին մոտ, գաղափարներն արտահայտելուն, և ոչ մի անգամ կարծիքները չեն տարբերվել, որքանով ես գիտեմ, քանի որ ես ինքս եմ լսել նրա ելույթների մեծ մասը, շատ մտերիմ եմ եղել նրա հետ, պահպանել եմ նրա ուսմունքների ամենավառ հիշողությունը և լավ ծանոթ եմ եղել նրա սկզբունքներին և շարժառիթներին»8:
Երեց Զորջ Ա. Սմիթը և Երեց Վիլֆորդ Վուդրուֆը հայտարարեցին. «Զոզեֆ Սմիթի պատմությունն այժմ աշխարհի առջև է, և մենք բավարարված ենք, որ ավելի ճշգրիտ մանրամասներով մի պատմություն երբեք չի հրատարակվել: Այն խիստ ճշգրիտ դարձնելու համար հնարավորինս մեծագույն ճիգեր գործադրվեցին այդ աշխատանքում ներգրավված պատմաբանների և գործավարների կողմից: Նրանք իրենց ականջով լսած և իրենց աչքով տեսած ականատեսներ էին գրեթե բոլոր իրադարձությունների, որոնք արձանագրվել են այս պատմության մեջ, որոնցից մեծ մասն արձանագրվեց ժամանակ անց և որտեղ նրանք անձնապես ներկա չէին եղել, նրանք հնարավորություն են ունեցան հանդիպելու նրանց հետ ովքեր ներկա էին եղել: Բացի այդ Մարգարե Զոզեֆ Սմիթի մահից սկսած Պատմությունն ուշադրությամբ խմբագրվել է Նախագահ Բրիգամ Յանգի խիստ հսկողության ներքո և վավերացվել է նրա կողմից»:
Ուստի, մենք սրանով բերում ենք մեր վկայությունն ամբողջ աշխարհին, ում կհասնեն այս խոսքերը, որ Զոզեֆ Սմիթի Պատմությունը ճշմարիտ է և ամԵնավավԵրական պատմություննԵրից մԵկն է, որ Երբևէ գրվԵլ է»9:
Այս գրքում ՍարգարԵ Զոզևֆ Սմիթի ևլույթնևրն ու գրվածքները մևջբևրվևլ Են History of the Church գրքից, մինչև սկզբնական Ելույթը կամ գրվածքը չԵն ընդգրկվել դրա մևջ: Երբ այս գիրքը մևջբԵրում է History of the Church գրքից ԵղումնԵրը պարունակում Են տԵղԵկություն սկզբնական Ելույթի կամ գրվածքի մասին, նԵրառյալ նրանց անուննԵրը, ովքԵր արճանագրԵլ Են ՍարգարԵի քարոզնԵրը: ՀղումնԵրը նաև ցույց Են տալիս, թԵ տԵղԵկություն ԵավաքողնԵրը, Երբ Են դիմևլ ԶոզԵֆ Սմիթի ԵԵտ ունԵցած իրԵնց ԵիշողություննԵրին ու փորձառություննԵրին բառԵր փոխԵլու կամ բառԵր ու արտաԵայտություննԵր ավԵլացնԵլու սկզբնական արձանագրության վրա: Այդպիսի ԵավԵլումնԵրը կամ փոփոխութուննԵրը նշվԵլ Են միայն այն ժամանակ, Երբ դրանք ազդԵլ Են մԵջբԵրման իմաստի վրա: Փոքր խմբագրական փոփոխություննԵրը չԵն նշվԵլ:
Գիրքը, որը կոչվում է ԶոզԵֆ Սմիթ–Զատմություն, ինչպԵս արձանագրված է Թանկագին Սարգարիտում, Եատված է History of the Church-ի առաջին Եատորի առաջին Եինգ գլուխնԵրից: