Գլուխ 25
ճշմարտություններ Մատթեոս ԺԳ գլխի Փրկչի առակներից
«Արքայության մարտակառքի անիվները դեռ գլորվում են` առաջ մղվելով Եհովայի հզոր ձեռքով և չնայած ողջ ընդդիմությանը, դեռ կշարունակեն գլորվել, մինչև որ Նրա խոսքերը բոլորը կատարվեն»:
Չոզնֆ Սմիթի կյանքից
Երբ Կիրթլենդի Տաճարի շինարարությունը մոտենում էր ավարտին, Չոզեֆ Սմիթն ու Սրբերը սկսեցին պատրաստվել այն մեծ օրհնություններին, որ իրենք պետք է ստանային այնտեղ: Տաճարի նվիրագործմանը նախապատրաստելու համար եղբայրներին օգնելու նպատակով 1835 թվականի նոյեմբերին սկսվեց Երեցների Դպրոցի դասընթաց: Այս դպրոցը հիմնադրվել էր 1834 թվականին` հանդիսանալով Մարգարեների Դպրոցի շարունակությունը, որն ավելի վաղ էր կազմակերպվել:
Այլ առարկաների շարքում Չոզեֆ Սմիթը և մյուս եղբայրները սովորում էին Եբրայերեն` մի լեզու, որով սկզբում գրված էր եղել Հին Կտակարանի մեծ մասը: Մարգարեի օրագիրը ցույց է տալիս, որ այդ ժամանակահատվածում նա եբրայերեն էր սովորում գրեթե ամեն օր, հաճախ օրեկան շատ ժամերի ընթացքում: Նրա օրագրի վերնագրերը ներառում են խոսքեր ինչպես օրինակ «Օրն անցկացրեցի կարդալով եբրայերեն» կամ «Գնացի դպրոց և կարդացի եբրայերեն»1: 1836 թվականի հունվարի 19-ին նա արձանագրել է. «Օրն անցակցրեցի դպրոցում: Տերն օրհնեց մեզ մեր պարապմունքների ժամանակ: Այսօր մենք սկսեցինք կարդալ մեր եբրայերեն Աստվածաշնչերից մեծ հաջողությամբ: Թվում է թե Տերը բացում է մեր մտքերը մի հրաշագործ ձևով` հասկանալու Նրա խոսքը բնագիր լեզվով»2: Մի շաբաթ անց, նա գրեց. «Գնացի դպրոց և սովորականի պես կարդացի ու թարգմանեցի իմ դասարանի հետ: Հոգիս հրճվում է կարդալով Տիրոջ խոսքը բնագրում»3:
Չոզեֆ Սմիթի փորձառությունը Երեցների Դպրոցում ուղղակի մի ապացույց է սուրբ գրքերի հանդեպ նրա սիրո մասին: Նա ջանասիրաբար էր ուսումնասիրում սուրբ գրությունները, գտնելով գրանցում մխիթարություն, գիտելիք և ոգեշնչում իր ողջ կյանքի ընթացքում: Էական է, որ Աստվածաշնչի մի հատված էր, որ առաջ-նորգեց նրան իմաստություն որոնել Աստծուց և ստանալ Առաջին Տեսիլքը, երբ նա ընգամենը 14 տարեկան էր (տես Հակոբոս Ա.5):
Մարգարեի գրվածքները և քարոզները լի են սուրբ գրքերից մեջբերումներով և մեկնաբանություններով, քանի որ նա այնքան խորն էր ուսումնասիրել սուրբ գրքերը, որ դրանք դարձել էին նրա մտածողության անբաժան մասը: Իր ուսուցումներում նա ուղղակիորեն մեջբերում էր սուրբ գրություններից, նա հիշում էր դրանք, նա վերապատմում էր դրանք և նա օգտագործում էր դրանք որպես իր քարոզների հիմք: «Ես գիտեմ սուրբ գրությունները և հասկանում եմ դրանք»,– հայտարարեց նա 1844 թվականի ապրիլին4:
Սուրբ գրությունների նրա արտասովոր գիտելիքը թույլ էր տալիս նրան ուսուցանել և մեկնաբանել դրանք մեծ զորությամբ և հստակությամբ և շատերը, ովքեր լսում էին նրան խոսելիս, հիշում էին նրա այս ունակությունը: Նախագահ Բրիգամ Յանգը վերհիշում էր, որ Մարգարեն կարող էր «վերցնել սուրբ գրությունները և դարձնել դրանք այնքան պարզ և հստակ, որ բոլորը կարողանան հասկանալ»5:
Վանդել Մեյսը վերհիշում է. «Ես լսել եմ Մարգարե Չոզեֆ Սմիթին հասարակության մեջ և առանձին, արևոտ և անձրևոտ օրերին, ինչպես շատերն են արել, երբ նա ուսուցանում էր նրանց ամբիոնից: Ինչպես իմ սեփական տանը, այնպես էլ նրա տանը` ես ծանոթ էի նրան.… և իսկապես գիտեմ, որ ոչ մի մարգ չէր կարող բացատրել սուրբ գրքերն այնպես հստակորեն, բացեիբաց ի ցույց գնելով տեսողությանը, որ ոչ ոք սխալ չհասկանար գրանց իմաստը, եթե նա ուսուցված չլիներ Աստծուց:
Երբեմն ես ամաչում էի ինձ համար, որովհետև այդքան շատ ուսումնասիրած լինելով սուրբ գրությունները, նույնիսկ երեխա ժամանակվանից, ես չէի տեսել այն, ինչ այնքան պարզ էր, երբ նա էր բացատրում դրանք: Նա փոխաբերական իմաստով ասած, պտտեց բանալին և գիտելիքի գուռը լայն բացվեց, բացահայտե-լով արժեքավոր սկզբունքներ, ինչպես նոր այնպես էլ հին»6:
Մարգարեի գիտելիքն ակնհայտ է հետևյալ նամակում, որում նա տվել է մարգարեական մեկնաբանություն Մատթեոս 13 գլխի առակներին: Նա ուսուցանեց, որ այս առակները նկարագրում են Եկեղեցու հիմնադրումը Փրկչի ժամանակներում և դրա սքանչելի աճը և ճակատագիրը վերջին օրերում:
Չոզեֆ Սմիթի ուսմունքները
Փրկիչը սովորեցնում էր առակներով, որպեսզի նրանք, ովքեր հավատում էին Նրա ուսմունքներին կարողանային ավելի մեծ լույս ձեռք բերել, մինչ նրանք, ովքեր մերժում էին Նրա ուսմունքները կորցնելու էին այն լույսը, որ ունեին:
«Եվ աշակերտները մոտ գալով ասեցին նրան. Ինչո՞ւ առակներով ես խոսում նրանց հետ: [Ես կցանկանայի նշել այստեղ, որ «նրանց» բառը, որն օգտագործվում է այս հարցադրման մեջ.… վերաբերում է բազմությանը]»: Նա էլ պատասխան տվավ և ասեց նրանց. Որովհետև ձեզ [այսինքն աշակերտներին] տրված է երկնքի արքայության խորհուրդները գիտենալ, բայց նրանց [այսինքն անհավատներին] չի տրված: Որովհետև ով որ ունի` նրան կտրվի և կավելանա. և ով որ չունի, ունեցածն էլ կառնվի նրանից»: [Մատթեոս ԺԳ.10–12]:
«Մենք այս ասածից հասկանում ենք, որ նրանք, ովքեր նախկինում սպասում էին Մեսիայի գալստյանը համաձայն Մարգարեների վկայությանը և ապա այդ ժամանակ փնտրում էին մի Մեսիայի, բայց չունեին բավականաչափ լույս` իրենց անհավատության պատճառով, տեսնելու Նրան, որ իրենց Փրկիչն է և Նա է ճշմարիտ Մեսիան, հետևաբար նրանք պետք է հուսալքվեին և կորցնեին նույնիսկ ողջ այն գիտելիքը կամ նրանցից պիտի վերցվեր ողջ լույսը, հասկացողությունը և հավատքը, որ նրանք ունեին այս նյութի հետ կապված: Ուստի, նա, ով չի ընդունի ավելի մեծ լույս, պետք է նրանից վերցվի ողջ լույսը, որ նա ունի և եթե լույսը, որը ձեզանում է դառնա խավար, ահա, որքան մեծ է այդ խավարը: «Նրա համար եմ,– ասում է Փրկիչը,– առակներով խոսում նրանց հետ, որ տեսնելով չեն տեսնում և լսելով չեն լսում և չեն իմանում: Եվ նրանց վրա կատարվում է Եսայիի մարգարեությունը, որ ասում է. Լսելով կլսեք, և չեք իմանա, և տեսնելով կտեսնեք, և չեք տեսնի» [Մատթեոս ԺԳ.13–14]:
Այժմ մենք տեսնում ենք, հենց այն պատճառը, որն այս մարգարեի [Եսայիայի] կողմից նշվում էր, թե ինչու նրանք չէին ընդունի Սեսիային, այն էր, որ նրանք չէին հասկանա կամ չէին կամենա հասկանալ, և տեսնելով նրանք չէին տեսնի «որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը, և իրենց ականջներովը ծանր լսեցին և իրենց աչքերը խփեցին, մի զուցն աչքերով տեսնեն և ականջներով լսեն` և սրտով իմանան, և ետ դառնան, և ես նրանց բժշկեմ» [Մատթեոս ԺԳ.15]: Բայց ի՞նչ է ասում Նա Իր հետևորդներին: Բայց երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, և ձեր ականջները, որ լսում են: Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարցարեներ և արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ տեսնում եք` և չտեսան, և լսել ինչ որ լսում եք` և չլսեցին» [Մատթեոս ԺԳ.16–17]:
Մենք այս տեղը նորից ենք նշում, քանի որ գտնում ենք, որ հենց այն սկզբունքը, որի վրա աշակերտները համարվում էին օրհնված այն էր, որ նրանց թույլատրված էր տեսնել իրենց աչքերով և լսել իրենց ականջներով, որ դատապարտությունը որը հանցչում էր բազմության վրա, որը չէր ընդունում Նրա ասածները, այն պատճառով էր, որ նրանք չէին կամենում տեսնել իրենց աչքերով և լսել իրենց ականջներով, ոչ այն պատճառով, որ չէին կարող և արտոնված չէին տեսնել և լսել, այլ որովհետև նրանց սրտերը լի էին անօրինությամբ և պղծություններով, «ինչպես ձեր հայրերն այնպես էլ դուք»: [Գործք է.51]: Մարգարեն կանխագուշակելով որ նրանք իրենց սրտերն այդպես խստացնելու էին, հստակորեն հայտարարեց այդ և սրանով է դատապարտվում աշխարհը, որ լույսը եկավ աշխարհ և մարդիկ նախընտրեցին խավարը, քան լույսը, որովհետև նրանց գործերը չար են: Սա այնքան հստակորեն է ուսուցանվել Փրկչի կողմից, որ մակերեսորեն կարդացող մարդը չպետք է դրանում սխալվի:
.… Երբ ճշմարտությունը ցույց է տրվում Աստծո ծառաների կողմից, մարդիկ սովորություն ունեն ասելու. Բոլորն առեղծված է, նրանք առակներով են խոսել և այդ պատճառով չեն հասկացվում: ճիշտ է նրանք աչքեր ունեն տեսնելու և չեն տեսնում, բայց ոչ ոք այնքան կույր չէ, որքան նրանք, ովքեր չեն կամենում տեսնել և չնայած Փրկիչն ասել է սա այդպիսի անձանց մասին, այնուամենայնիվ Իր աշակերտներին նա բացահայտել է դա հստակորեն, և մենք պատճառ ունենք իսկապես խոնարհ լինելու մեր հայրերի Աստծո առաջ, որ Նա թողել է այս բաներն արձանագրված մեզ համար, այնքան հստակ, որ չնայած Բահաղի քահանաների ջանքերին և միասնական ազդեցությանը, նրանք զորություն չունեն կուրացնելու մեր աչքերը և մթնեցնելու մեր հասկացողությունը, եթե միայն մենք բացենք մեր աչքերը և մի պահ կարդանք անաչառությամբ»7:
Սերմնացանի առակը ցույց է տալիս ավետարանը քարոզելու ազդեցությունները, այն նաև ցույց է տալիս, որ Փրկիչը հիմնադրեց Իր արքայությունը ժամանակների գագաթնակետին:
«Այն ժամանակ, երբ Փրկիչը խոսեց այս գեղեցիկ ասացվածքներն ու առակները, որոնք գտնվում են [Մատթեոս ԺԳ] գլխում, մենք գտնում ենք Նրան նավում նստած, շրջապատված բազմությամբ, որը հրմշտում էր Նրան, որ լսեր Նրա խոսքերը և Նա սկսեց ուսուցանել նրանց ասելով.
«Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. և նա սերմելիս` մի քանիսը ճանապարհի մոտ ընկավ, և երկնքի թռչունները եկան և կերան նրանց: Եվ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չկար, և շուտով բուսան` խոր հող չունենալու պատճառով: Բայց երբ արեգակը ծագեց, տաքացավ. և որովհետև արմատ չունեին` չորացան: եվ ուրիշներն ընկան փշերի մեջ, և փշերը դուրս եկան և խեղդեցին նրանց: եվ ուրիշներն ընկան բարի երկրի վրա, և պտուղ էին տալիս. որը հարյուր, և որը վաթսուն, և որը երեսուն: Ով որ լսելու ականջ ունի` թող լսի»: [Մատթեոս ԺԳ.3–9]:
Բայց լսեք Սերմնացանի առակի բացատրությունը. Այն ամենից, որ արքայության խոսքը լսում է և չի իմանում, գալիս է չարը` և հափշտակում նրա սրտի մեջ սերմածը. սա է ճանապարհի մոտ սերմածը»: [Մատթեոս ԺԳ.19]: Մարդիկ, ովքեր արդարության սկզբունք չունեն իրենց մեջ և որոնց սրտերը լի են անօրինությամբ և ցանկություն չունեն ճշմարտության սկզբունքների, չեն հասկանում ճշմարտության խոսքը, երբ նրանք լսում են այն: Դևը հափշտակում է ճշմարտության խոսքը նրանց սրտերից, որովհետև նրանց մեջ արդարության համար ցանկություն չկա:
«Եվ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է նրան: Բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է. և երբոր նեղություն կամ հալածանք են լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է: Եվ փշերի մեջ սերմածը նա է, որ խոսքը լսում է, և այս աշխարհի հոգսերը և հարստության խաբեբայությունը խեղդում են այն խոսքը, և անպտուղ է լինում: Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խոսքը լսում է և իմանում. որ և պտուղ է տալիս, որը հարյուր և որը վաթսուն և որը երեսուն»: [Մատթեոս ԺԳ. 20–23]:
Այսպիսով, Փրկիչն Ինքը բացատրեց Իր աշակերտներին առակը, որը նա պատմեց և առեղծված չթողեց կամ խավար նրանց մտքերում, ովքեր հաստատապես հավատում են Նրա խոսքերին:
Մենք հետևություն ենք անում այդ դեպքում, որ պատճառը հենց այն էր, որ բազմությունը կամ աշխարհը, ինչպես Փրկիչն է բնորոշում նրանց, չէր ընդունում Իր առակների բացատրությունը, անհավատության պատճառով: Ձեզ նա ասում է (խոսելով Իր աշակերտների հետ) ձեզ տրված է իմանալ Աստծո Արքայության գաղտնիքները [տես Մատթեոս ԺԳ.11]: Իսկ ինչո՞ւ: Հավատքի և վստահության պատճառով, որ նրանք ունեին Նրա հանդեպ: Այս առակը խոսվեց ցույց տալու համար խոսքը քարոզելու ազդեցությունները և մենք հավատում ենք, որ այն ուղղակիորեն ակնարկում է այդ դարում Արքայության սկզբնավորմանը կամ հիմնադրմանը, ուստի մենք կշարունակենք հետազոտել այս Արքայության վերաբերյալ Նրա ասածներն այդ ժամանակից սկսած, նույնիսկ մինչև աշխարհի վերջը»8:
Ցորենի և որոմների առակը սովորեցնում է, որ արդարներն ու ամբարիշտները կաճեն միասին, մինչն աշխարհի վերջը, երբ արդարները կհավաքվեն իսկ ամբարիշտները կայրվեն:
«Մի ուրիշ առակ նրանց առաջին դրավ և ասեց. երկնքի արքայությունը նմանվեցավ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց, և մարդիկը քնելիս, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմներ ցանեց և գնաց: Եվ երբոր խոտը բուսավ և պտուղ տվավ, այն ժամանակ որոմներն էլ երևացին: Եվ տան տիրոջ ծառաները մոտ գալով ասեցին նրան. Տեր, մի՞թե դու քո արտումը բարի սերմ չսերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները: Նա էլ ասեց նրանց. Թշնամի մարդ է արել այդ: Ծառաներն էլ ասեցին նրան, հիմա կամենո՞ւմ ես, որ գնանք քաղենք նրանց դուրս հանենք: Նա էլ ասեց, Աչ. մի գուցե որոմները քաղելիս, ցորենն էլ նրանց հետ պոկեք: Թող տվեք, որ երկուսը միասին մեծանան, մինչև հունձը, և հնձի ժամանակին հնձողներին կասեմ. Առաջ որոմները քաղեցեք և նրանց խուրձ խուրձ կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարի մեջ» [Մատթեոս ԺԳ.24–30]:
Այսպիսով, այս առակով մենք սովորում ենք, ոչ միայն Արքայության հիմնադրումը Փրկչի օրերին, որը ներկայացված է բարի սերմով, որը պտուղ տվեց, այլ նաև Եկեղեցու այլասերումը, որը ներկայացվում է որոմներով, որը ցանվեց թշնամու կողմից, որոնք Նրա աշակերտներն ուրախությամբ արմատախիլ կանեին կամ կմաքրեին Եկեղեցին, եթե նրանց տեսակետները Փրկչի հավանությանն արժանանային: Բայց Նա, իմանալով բոլոր բաները, ասաց. Աչ: Այլ խոսքով ասած, ձեր տեսակետները ճիշտ չեն, Եկեղեցին իր մանկության մեջ է և եթե դուք կատարեք այս հապշտապ քայլը, որոմների հետ միասին դուք կոչնչացնեք ցորենը կամ Եկեղեցին, այդ պատճառով ավելի լավ է թույլ տալ, որ աճեն միասին, մինչև հունձը կամ աշխարհի վերջը, որը նշանակում է ամբարիշտների ոչնչացումը, որը դեռ չի կատարվել.…
«.… Նրա աշակերտները նրա մոտ եկան և ասեցին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը. Նա էլ պատասխան տվավ և ասեց նրանց, Բարի սերմը ցանողը մարդի Որդին է: Եվ արտն աշխարհքս է, և բարի սերմը նրանք են, որ արքայության որդիքն են. և որոմները չարի որդիքն են» [Սատթեոս ԺԳ.36–38]:
Այժմ մեր ընթերցողները թող նշեն «Արտն աշխարհն է.… որոմները չարի որդիքն են, թշնամին, որ նրանց սերմեց սատանան է, և հունձքն աշխարհի վերջն է, [թող խնամքով նշեն այս արտահայտությունը` աշխարհի վերջը ] և հնձողները հրեշտակներն են» [Սատթեոս Ժգ.38–39]:
Այսպիսով, մարդիկ չեն կարող որևէ հնարավոր հիմք ունենալ ասելու, որ սա փոխաբերական իմաստով է կամ դա չի նշանակում այն, ինչ ասվում է, քանի որ այժմ Նա բացատրում է այն, ինչ նախապես խոսել էր առականերում և համաձայն այս լեզվի` աշխարհի վերջն ամբարիշտների կործանումն է, հունձքը և աշխարհի վերջն ակնարկում են ուղղակիորեն մարդկության ընտանիքը վերջին օրերում, և ոչ թե երկիրը, ինչպես շատերն են պատկերացրել և այն ինչ կնախորդի Սարդու Որդու գալստյանը, և բոլոր բաների վերականգնումը, որոնք խոսվել են բոլոր սուրբ մարգարեների բերանով աշխարհի սկզբից ի վեր, իսկ հրեշտակները պետք է այս մեծ աշխատանքում որոշ գործ կատարեն, քանի որ նրանք հնձողներն են:
«Արդ, ինչպես որ որոմները հավաքվում են և կրակով այրվում, այնպես կլինի աշխարհիս վերջումը»: [Մատթեոս ԺԳ.40], այսինքն, երբ Աստծո ծառաներն առաջ են գնում նախազգուշացնելով ազգերին, և քահանաներին և ժողովրդին և քանի որ նրանք խստացնում են իրենց սրտերը և մերժում ճշմարտության լույսը, սրանց սկզբում թողնելով սատանայի հարվածներին և օրենքն ու վկայությունը լինելով փակված.… նրանք թողնվում են խավարի մեջ և հանձնվում այրման օրվան, լինելով կապված իրենց համոզմունքներով և նրանց կապերն ամրացված լինելով իրենց քահանաների կողմից, [նրանք] պատրաստ են Փրկչի ասածի իրականացման համար` «Սարդի Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրա արքայությունիցը կհավաքեն բոլոր գայ-թակաղությունները և անօրինություն գործողներին և կգցեն նրանց կրակի փռան մեջ, այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը»: [Մատթեոս ԺԳ.41–42]:
Սենք հասկանում Ենք, որ ամբարներում կամ շտեմարաններում ցորենի հավաքման աշխատանքը պետք է կատարվի, մինչ որոմները կապվում են և պատրաստվում այրման օրվանը, որ այրումների օրվանից հետո «արդարները կծագեն ինչպես արեգակն իրենց Հոր արքայության մեջ: Ով լսելու ականջ ունի թող լսի»: [Մատթեոս ԺԳ.43]9:
Մանանեխի սերմի առակն ուսուցանում է, որ Եկեղեցին և Աստծո հաստատված արքայությունը` այս վերջին օրերին, կտարածվի ողջ աշխարհով մեկ:
«Եվ կրկին մեկ ուրիշ առակ դրեց Նա նրանց առաջին, որն ակնարկում է Արքայության մասին, որը պիտի հիմնվի հենց հունձքի նախօրեին կամ հունձքի ժամանակ, որն ասում է հետևյալը. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առավ իր արտի մեջ սերմեց. Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կաճի, բոլոր բանջարներից մեծ է, և ծառ է լինում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են նրա ճղերումը հանգիստ առնում»: [Մատթեոս ԺԳ.31–32]: Այժմ մենք հստակորեն բացահայտում ենք, որ այս պատկերը տրված է ներկայացնելու Եկեղեցին, իչպես այն առաջ կգա վերջին օրերին: Ահա, Երկնքի Արքայությունը նմանեցվում է դրան: Այժմ ի՞նչով է նրա նման:
«Եկեք վերցնենք Սորմոնի Գիրքը, որը մի մարդ վերցրեց և թաքցրեց իր արտում, պահպանելով այն իր հավատքով, ի հայտ գալու վերջին օրերում, կամ ուրույն ժամանակին, եկեք տեսնենք դրա առաջ գալը գետնից, որն իսկապես համարվում է սերմունքից փոքրը, բայց տեսեք դրա ճյուղարձակումը, այո, նույնիսկ, խոյանալով բարձր ճյուղերով և աստվածանման վեհափառությամբ, մինչև որ այն մանանեխի հատի պես, դառնում է ամենամեծը բոլոր բանջարներից: Եվ դա ճշմարտություն է, և այն բուսնել է և դուրս եկել երկրից և արդարությունը սկսում է վար նայել երկնքից [տես Սաղմոս ՁԵ.11, Մովսես 7.62], և Աստված վար է ուղարկում Իր զորությունները, պարգևներն ու հրեշտակներին հանգիստ առնելու նրա ճյուղերումը:
Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատի: Ահա, այդ դեպքում, մի՞թե սա Երկնքի Արքայությունը չէ, որը բարձրացնում է իր գլուխը վերջին օրերին իր Աստծո փառահեղությամբ, հենց Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, անխոցելի, անդունդի մեջտեղում անսասան, հզոր մի ժայռի պես, անպաշտպան սատանայի փոթորկիներից և մրրիկներից, որը մինչ այժմ մնացել է հաստատուն և դեռ խիզախում է ընդդիմության վիթխարի ալիքների դեմ, որոնք փոթորկոտ հողմերով քշում հն սուզվող նավերը, որոնք զարհուրելի փրփուրն իրենց հաղթական կատարներին [հարվածում էին] և դեռ հարվածում են, կրկնապատկված կատաղությամբ առաջ մղվելով արդարության թշնամու կողմից.…
«.… Խավարի ամպերը երկար ժամանակ վիթխարի ալիքների պես հարվածել են Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անսասան ժայռին և չնայած այս բոլորին մանանեխի հատիկը դեռ խոյանում է իր վիթխարի ճյուղերով ավելի ու ավելի բարձր և տարածվում ավելի ու ավելի լայնատարած, և արքայության մարտակառքի անիվները դեռ գլորվում են առաջ մղվելով Եհովայի հզոր ձեռքով և չնայած ողջ ընդդիմությանը, դեռ կշարունակեն գլորվել, մինչև որ Նրա խոսքերը բոլորը կատարվեն»10:
Երեք վկաների վկայությունը և վերջին օրերի սուրբ գրությունները նման են խմորի, որը թաքցվել էր ալյուրի մեջ, ուռկանի առակն ուսուցանում է համաշխարհային հավաքման մասին:
«Մի ուրիշ առակ խոսեց նրանց. Երկնքի արքայությունը նման է խմորի` որ մի կին առավ և երեք չափ ալյուրի մեջ թաքցրեց, մինչև որ բոլորը խմորվեց» [Մատթեոս ԺԳ.33]: Սա կարող է հասկացվել, որ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իր սկիզբն առավ մի փոքրիկ խմորից, որը դրվեց երեք վկաների մեջ: Տեսեք, որքան նման է սա առակին: Այն արագորեն խմորեց կույտը և շուտով կխմորեցնի ամբողջը.…
«Դարձյալ նման է երկնքի արքայությունը ծովը գցված ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է. Որ երբոր լցվեցավ ցամաքը հանեցին, ու նստեցին լավերը ժողովեցին ամանների մեջ, և անպետքները դուրս գցեցին»: [Մատթեոս ԺԳ.47—48]: Այսօրինակ աշխատանքի համար, տեսեք Հովսեփի սերնդին, որը տարածում է Ավետարանի ուռկանը երկրի երեսի վրայով` հավաքելով ամեն տեսակից, որ լավերը կարողանան փրկվել ամաններում, որոնք պատրաստվել են այդ նպատակի համար, իսկ հրեշտակները հոգ կտանեն վատերի համար: «Այսպես կլինի աշխարհքի վերջումը. հրեշտակները դուրս կգան և կջոկեն չարերին արդարների միջից. Եվ կգցեն նրանց կրակի փռան մեջ. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը: Հիսուսն ասեց նրանց. Իմացա՞ք այդ բոլորը: Ասեցին նրան. Այո Տեր»: [Մատթեոս ԺԳ.49–51]: Եվ մենք ասում ենք, այո, Տեր, և նրանք էլ կարողացան լավ ասել` այո, Տեր, քանի որ այս բաներն այնքան պարզ են և այնքան փառահեղ, որ յուրաքանչյուր Սուրբ վերջին օրերին պետք է պատասխանի նրանց ասելով սրտագին Ամեն:
«Սրա համար ամեն դպիր, որ Երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանտեր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր և հին բաներ»: [Մատթեոս ԺԳ.52]:
Այս առակում նկարագրված գործերի համար տեսեք Մորմոնի Գրքի ի հայտ գալը սրտի գանձից: Նաև Վերջին Օրերի Սրբերին տրված ուխտերը [Վարդապետություն և Ուխտեր], նաև Աստվա – ծաշնչի թարգմանությունը, այսպիսով դուրս բերելով սրտից նոր և հին բաներ, այսպիսով խորհրդանշելով երեք չափ ալյուրը, որը ենթարկվելով մաքրագործող հպմանը Հիսուս Քրիստոսի հայտնությամբ և հրեշտակների սպասավորմամբ, ովքեր արդեն սկսել են այս աշխատանքը վերջին օրերում, որը կխորհրդանշի խմորը, որը խմորեց ողջ կույտը: Ամեն»11:
Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տե՛ս vii-xii էջերը:
-
Վերընթերցեք 313–314 էջերը: Ի՞նչ կարող ենք սովորել Չոզեֆ Սմիթի օրինակից, որը կօգնի մեզ մեր իսկ սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ:
-
Վերընթերցեք Չոզեֆ Սմիթի բացատրությունը, թե ինչո՞ւ էր Փրկիչը երբեմն ուսուցանում առակների միջոցով (Էջ 315–316): Երբ սովորում ենք ավետարանի ճշմարտությունները, ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում տեսնել մեր իսկ աչքերով և լսել մեր ականջներով: Ինչո՞ւ եք կարծում, որ լույսը կվերցվի մեզանից, եթե մենք չկամենանք ընդունել ավելի մեծ լույս: Մտածեք, թե ինչ պետք է անեք ընդունելու ավելի մեծ լույս:
-
Ուսումնասիրեք սերմնացանի առակը (էջ 317–319): Այս առակում, Փրկիչը ցույց է տալիս, որ նույն ավետարանի ուղերձն առաջացնում է տարբեր ազդեցություններ կախված նրանից, թե մարդիկ ինչպես են ընդունում այն: Ինչո՞ւ Աստծո խոսքը չի կարողանում աճել մարդկանց մեջ «որոնց սրտերը լի են անօրինությամբ»: Ինչո՞ւ տառապանքներն ու հալածանքները ոմանց մղում են մի կողմ դնել Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող է «այս աշխարհի հոգսը» և «հարստությունների խաբեբայությունները» խեղդել խոսքը մեր մեջ:
-
Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր «հողը» լավն է, երբ խոսքն արմատավորվում է մեր մեջ: Ի՞նչ կարող են անել ծնողները երեխաներին օգնելու նրանց սրտերը նախապատրաստել` խոսքն ընդունելու համար:
-
Ցորենի և որոմների առակում (էջ 319–321), ցորենը ներկայացնում է արդարներին, կամ «Արքայության որդիներին»: Որոմները ներկայացնում են «չարի որդիներին»: Ինչպե՞ս կարող ենք մնալ հավատարիմ, չնայած «որոմներին» թույլատրված է աճել «ցորենի» մեջ: Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերի 86.1–7 հատվածներն օգնում հասկանալ առակը:
-
Ինչպե՞ս է Եկեղեցին այսօր նման մանանեխի հատի առակի աճող ծառին: (Մի քանի օրինակների համար տես 321–322 էջերը):
-
Վերընթերցեք 322–323 էջերը: Նշեք, որ թթխմորը մի նյութ է, որն օգնում է հացի խմորին բարձրանալ: Ինչպե՞ս են վերջին օրերի սուրբ գրությունները նման գանձերի, որոնք «հին ու նոր են»:
-
Ավետարանի ուռկանի առակում (էջ 323) ինչ եք կարծում ինչո՞ւ է կարևոր, որ այն հավաքում է ամեն տեսակի ձուկ: Ինչպե՞ս է այս առակն իրականանում այսօր:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ղուկաս Ը.4–18, Ալմա 12.9–11, ՎևՈԻ 86.1–11, 101:63–68