Գլուխ 15
Հաստատել Սիոնի գործը
«Սիոնի հաստատումն այն գործն է, որը բոլոր դարերում հետաքրքրել է Աստծո ժողովրդին. դա այն հիմքն է, որի վրա առաձնակի բերկրանքով հենվել են մարգարեները, քահանաները և թագավորները»:
Ջոզեֆ Սմիթի կյանքից
1831 հունիսի սկզբին՝ Նյու Յորքից Օհայո հավաքվելու գործընթացի ավարտից միայն մի քանի շաբաթ անց, Սրբերը հավաքվեցին Կիրթլենդում Եկեղեցու համաժողովի: Հունիսի 7-ին, համաժողովի ավարտից մեկ օր անց, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն անդամների մտքերն ուղղեց դեպի Սիոն. «Հաջորդ համաժողովը.… կանցկացվի Միսսուրիում, այն հողի վրա, որը ես կնվիրաբերեմ իմ ժողովրդի համար» (ՎևՈւ 52.2):
Սրբերը եռանդուն հետաքրքրություն ունեին՝ հաստատելու Սիոնը՝ մի սուրբ քաղաք, խաղաղ ապաստան արդարների համար, որոնք փախչում են աշխարհի ամբարշտությունից: Սրբերին նախապատրաստելու համար Տերը շարունակ նրանց խորհուրդ էր տալիս. «փնտրեք առաջ տանել և հաստատել Սիոնի գործը» (ՎևՈւ 6.6, 11.6, 12.6, տես նաև 14.6): Արդ, Եկեղեցու ղեկավարները պետք է անմիջապես գնային, որպեսզի որոշեին Սիոնի տեղը: Հունիսի 19-ին Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և ուրիշներ սկսեցին մոտ 1500 կիլոմետր երկարությամբ ճամփորդությունը դեպի Ջեկսոն գավառ՝ Միսսուրի, գնալով ջրով, ծածկակառքով և շատ կիլոմետրեր՝ ոտքով: ճամփորդությունը դժվար էր և ծանր, սակայն Մարգարեն զգում էր Տիրոջ պահապան հոգատարությունը. «Չնայած ժամանակներն ապականված և պիղծ էին, և շատ տեղերում ու տարբեր մարդկանց կողմից չար ոգի էր դրսևորվում մեր հանդեպ Մորմոնի Գրքին հավատալու համար, այնուամենայնիվ, օր օրի Տերը շարունակում էր իր աչալուրջ խնամքը և ողորմածությունը մեր հանդեպ, և մենք կանոն էինք դարձրել՝ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կարդալ Աստվածաշնչից մեկ գլուխ և աղոթել, և երկրպագության այդ պահերը մեծ սփոփանք էին մեզ համար»1:
Հուլիսի կեսերին Մարգարեն հասավ Միսսուրիի արևմուտք՝ գեղեցիկ մի տարածք՝ հարթ, պտղաբեր տափաստան, որը լի էր ծաղիկներով: Այնտեղ, ի պատասխան Սիոնի տեղը որոշակիորեն իմանալու նրա աղաչանքին, Տերը հայտնեց, որ «վայրը, որն այժմ կոչվում է Ինդիփենդենս, կենտրոնական վայրն է. իսկ տաճարի տեղն ընկած է արևմուտք, այն հողակտորի վրա, որը հեռու չէ դատարանի շենքից» (ՎևՈւ 57.3), և որ հողակտորներ պետք է գնել: Օգոստոսի 2-ին, Ջոզեֆ Սմիթը և ուրիշներ, հավաքվեցին, որպեսզի սկսեն Սիոնի կառուցումը: Մարգարեն գրել է. «Ես օգնեցի, որ Քոլսվիլի ճյուղի անդամները Ինդիփենդենսից տասներկու մղոն արևմուտք գտնվող Կավ գյուղաքաղաքում, որպես Սիոնի հիմնադրում՝ դնեն առաջին գերանը՝ տուն կառուցելու համար: Գերանը տեղափոխվեց և տեղադրվեց տասներկու տղամարդկանց կողմից՝ ի պատիվ Իսրայելի տասներկու ցեղերի: Միևնույն ժամանակ, Երեց Սիդնի Ռիգդոնի կողմից Սիոնի հողն աղոթքով սրբագործվեց և նվիրագործվեց՝ Սրբերի հավաքման համար: Ներկաների համար դա ուրախության ժամանակ էր և պարգևատրվեց ապագայի մի առկայծումով, ժամանակ, որը դեռ կբացահայտվի ի բավարարումն հավատարիմների»2: Հաջորդ օրը Մարգարեն նվիրագործեց տաճարի հողակտորը:
Նյու Յորք նահանգի Քոլսվիլի Սրբերը Եկեղեցու առաջին անդամների թվում էին, որոնք հաստատվեցին Միսսուրիում: Նրանք դժվար ճանապարհ անցան Նյու Յորքից մինչև Կիրթլենդ՝ Օհայո, և Օհայոյում կարճ ժամանակ ապրելուց հետո պատվիրան ստացան ճամփորդել Միսսուրի: Քոլսվիլի ճյուղի անդամ Փոլլի Նայթը ճամփորդեց Սիոնի հող միայն նրա համար, որ մեկ շաբաթ անց մահանա այնտեղ: Չնայած նրա առողջությունը շատ վատ էր, նա վճռական էր, որ դիմանա: Նրա որդին գրել է. «Նա հանգիստ քնեց մահվան քնով, ուրախանալով ավետարանի նոր և հավիտենական ուխտով և փառք տալով Աստծուն, որ բավականաչափ ապրել է, որպեսզի տեսնի Սիոնի հողը.… Եղբայր Ջոզեֆ Սմիթը մասնակցեց մայրիկիս թաղմանը և մխիթարեց մեզ շատ ունակ և սփոփիչ խոսքերով»3: Չնայած որ Մարգարեն շուտով վերադարձավ Կիրթլենդ և այնտեղից շարունակեց առաջնորդել Եկեղեցին մինչև 1838 թվականը, Սրբերից շատերը շարունակում էին տեղափոխվել Միսսուրի:
Սրբերը ջանասիրաբար աշխատում էին, որ կառուցեն Սիոնը, սակայն 1833 թվականի վերջին նրանք դուրս քշվեցին Ջեկսոն գավառի իրենց տներից դաժան հալածանքների միջոցով, ետևում թողնելով այնտեղ Սիոնը հաստատելու և տաճար կառուցելու երազանքները: Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնի դարձրեց, որ այդ հողում Սիոնի փրկագնման պայմանները դեռևս կատարված չէին, և որ Սիոնի հաստատումը պետք է «սպասի մի փոքր ժամանակ» (ՎևՈւ 105.9):
Ջոզեֆ Սմիթի ուսմունքները
Տերը նշանակել է Զեկսոն գավառը՝ Սիսսուրի, որպես Սիոնի հող՝ մի վայր, որտեղ Սրբերը Ջոզեֆ Սմիթի օրերում պիտի հավաքվեին, և որտեղ, ի վերջո, պիտի կառուցվեր Սիոնի սուրբ քաղաքը:
«Հունիսին [1831] երկնային տեսիլքով ես պատվիրան ստացա, որպեսզի ճամփորդեմ Միսսուրի նահանգի արևմտյան սահմանները և այնտեղ որոշեմ այն տեղը, որը կենտրոնական տեղ կլինի բոլոր նրանց հավաքման համար, ովքեր ընդունել են հավիտենական Ավետարանի լրիվությունը: Հետևաբար, ես ճամփորդություն ձեռնարկեցի եղբայրներից մի քանիսի հետ, և անցնելով երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ, կրելով շատ զրկանքներ ու փորձություններ, մենք հասանք Միսսուրիի Ջեկսոն գավառ, և այդ երկրամասը զննելուց հետո ջանասիրաբար Տիրոջ առաջնորդությունը փնտրեցինք: Նա իրեն հայտնի դարձրեց մեզ, և ինձ և մյուսներին ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք է սկսվեր հավաքման աշխատանքը և «սուրբ քաղաքի» կառուցումը, որը պիտի կոչվեր Սիոն՝ Սիոն, որովհետև այն արդարության տեղ է, և նրանք, ովքեր կհիմնադրվեն այնտեղ, պետք է երկրպագեն ճշմարիտ և կենդանի Աստծուն, և բոլորը հավատան մեկ վարդապետության, այսինքն՝ Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը: «Քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարցրաձայն ցնծում, որովհետև դեմ հանդիման պիտի տեսնեն, երբ որ Տերը ետ բերե Սիոնին» [Եսայիա ԾԲ.8]»4:
1830 թվականի սկզբին Սրբերը փորձեցին Սիոնի հիմքը դնել Ջեկսոն գավառում Միսսուրի, ինչպես պատվիրվել էր Տիրոջ կողմից, սակայն չկարողացան աննլ այն, որովհետև հոգևորապես պատրաստ չէիե: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալն է ասել այն ժամանակի մասին, երբ Սիոնը կհաստատվի. «Հոգու ոչ մի հաղորդակցություն ինձ չի սովորեցրել, որ Սիոնը կորցրել է սելեստիալ փառքի իրավունքը, չնայած Տերը թույլ է տվել, որ այն չարչարվի, որը կարող է լինել այն պատճառով, որ մի քանիսը քայլել են անհնազանդության մեջ և թողել են նոր ուխտը. այդպիսինները ժամանակին հայտնի կդառնան իրենց գործերով: Ես միշտ ընդունել եմ, որ Սիոնը որոշ չարչարանքներ կտանի, նրանից, ինչ ես կարողացել եմ սովորել տրված պատվիրաններից: Սակայն ես ձեզ կհիշեցնեմ մի խոսք, որում ասվում է, որ շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները [տես ՎևՈւ 58.4]: Այստեղից, ինչպես նաև ուրիշ հաղորդակցություններից, որոնցից մեկը վերջերս եմ ստացել, ես գիտեմ, որ Տիրոջ ուրույն ժամանակին Սիոնի կփրկագնվի, սակայն թե որքան կլինեն օրերը նրա մաքրության, նեղությունների և չարչարանքների, Տերը թաքցրել է իմ աչքերից, և երբ ես հարցնում եմ այս նյութի մասին, Տիրոջ ձայնն ասում է. «Հանգիստ եղիր և իմացիր, որ ես ե՛ մ Աստված: Բոլոր նրանք, ովքեր տառապում են իմ անվան համար, ինձ հետ պիտի թագավորեն, և ով որ դնում է իր կյանքն ինձ համար, պիտի գտնի այն կրկին.… Թող Աստված շնորհ անի, որ ոչ մի մեծ չարչարանք ու տառապանք, ոչ էլ որևէ այլ բան չկարողանա բաժանել մեզ Քրիստոսի սիրուց [տես Հռովմայեցիս Ր.35–39]»5:
Մենք հաստատում հեք Սիոնի գործը՝ դառնալով սրտով մաքուր ժողովուրդ ն ջանասեր աշխատելով, ունենալով մեկ սիրտ ն մեկ միտք:
«Սիոնի հաստատումն այն գործն է, որը բոլոր դարերում հետաքրքրել է Աստծո ժողովրդին. դա այն հիմքն է, որի վրա առաձնակի բերկրանքով հենվել են մարգարեները, քահանաները և թագավորները. նրանք հույս են ունեցել ուրախ ակնկալիք ունենալով այն օրվա համար, որում մենք ապրում ենք. և ոգեշնչված երկնային և ուրախության ակնկալիքներով, նրանք երգել են և գրել և մարգարեացել մեր այս օրվա համար, սակայն մահացել են՝ չտեսնելով այն. մենք շնորհ գտած ժողովուրդ ենք, որոնց Աստված ընտրել է Վերջին օրերի փառքն իրականացնելու համար, որը թողնվել է, որ մենք տեսնենք, մասնակցենք և օգնենք, որ առաջ տանենք Վերջին օրերի փառքը»6:
«Ցանկացած տեղ, որտեղ հավաքվում են Սրբերը, Սիոն է, որը յուրաքանչյուր մարդ կկառուցի, որպես ապահովության վայր իր երեխաների համար»7:
«Այստեղ այնտեղ [Սիոնի] ցցեր կկառուցվեն Սրբերի հավաքման համար.… Այնտեղ՝ ընկերների շրջապատում, որտեղ հնարավոր է օրհնվել, կօրհնվեն ձեր երեխաները և դուք: Ավետարանի ուռկանն ամեն տեսակից ժողովում է:
.… Սիոնի հաստատումն ամենամեծ նյութը պիտի լինի մեզ համար.… ժամանակը շուտով գալիս է, երբ մարդ ոչ մի տեղ հանգստություն չի ունենա, բացի Սիոնից և նրա ցցերից»8:
«Ինչ վերաբերում է Սիոնի հաստատմանը, այն պետք է արվա Եհովայի խորհրդով՝ Երկնքի հայտնություններով»9:
«Եթե Սիոնը չմաքրագործի իրեն, այնպես որ հավանություն ստանա բոլոր բաներում, Նրա աչքի առաջ, Նա կգտնի մեկ ուրիշ ժողովուրդ. քանի որ Նրա աշխատանքն առաջ պետք է գնա, մինչև որ Իսրայելը հավաքվի, և նրանք, ովքեր չեն լսի Նրա ձայնը, պետք է ակնկալեն զգալու Նրա ցասումը: Թող որ ես ձեզ ասեմ. փնտրեք, որպեսզի դուք մաքրագործվեք, ինչպես նաև Սիոնի բոլոր բնակիչները, չլինի թե Տիրոջ բարկությունը բռնկվի՝ հասնի մոլեգնության: Ապաշխարիր, ապաշխարիր, Աստծո ձայնն է Սիոնին. և որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, ճշմարիտ է, որ մարդկությունը պիտի շարունակի ինքնաարդարացումը, մինչև նրանց բոլոր անօրինությունները բացահայտվեն և նրանց բնութագիրն անցնի փրկագնման սահմանից, և այն, ինչ կհավաքվի նրանց սրտում, կմերկանա մարդկանց առաջ: Ասում եմ ձեզ (և ինչ ասում եմ ձեզ, ասում եմ բոլորին), լսեք Աստծո զգուշացնող ձայնը, չլինի թե Սիոնն ընկնի և Տերն իր ցասման մեջ երդվի, որ Սիոնի բնակիչները չեն մտնելու իր հանգիստը»10:
«Այնքան ժամանակ, քանի դեռ անարդար գործերը կհանդուրժվի Եկեղեցում, այն չի կարող սրբագործվել, ոչ էլ Սիոնը կարող է փրկագնվել»11:
«Թող բոլորն աշխատեն, որ իրենց նախապատրաստի այգու համար, ժամանակ տրամադրելով, որպեսզի մխիթարեն սգացողներին, սրտապնդեն վիրավորվածներին, ուղղեն խոտորվածներին, ետ բերեն մոլորվածներին, թագավորություն հրավիրեն նրանից կտրվածներին, քաջալերելով ջանք գործադրել քանի դեռ օրը ցերեկ է, և արդարություն գործեն, ունենալով մեկ սիրտ ու մեկ միտք, պատրաստվեն օգնելու Սիոնի փրկագնմանը, այն գեղեցիկ խոստումի հողը, որտեղ պատրաստակամն ու հնազանդը պիտի օրհնվեն. …
Աղոթում ենք մեր Երկնային Հորը, որ դուք լինեք շատ աղոթող, շատ խոնարհ և շատ առատաձեռն, ջանասիրաբար աշխատելով, հոգևորով և նյութականով, Սիոնի փրկագնման համար, որպեսզի սրտով մաքուրները հավիտենական ուրախության երգերով կառուցեն նրա ամայի վայրերը և դիմավորեն Տիրոջը, երբ որ Նա գա Իր փառքով [տես ՎևՈւ 101.18]»12:
Սիոնը՝ Նոր Երուսաղեմը, կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում:
Հավատո Հանգանակ 1.10. «Սենք բառացիորեն հավատում ենք Իսրայելի Տան հավաքմանը և նրա Տասը Ցեղերի վերականգնմանը. որ Սիոնը (Նոր Երուսաղեմը) կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում»13:
«Սիոն քաղաքը, որի մասին խոսել է Դավիթը հարյուր երկու Սաղմոսում, կկառուցվի Ամերիկայի հողի վրա: «Եվ Տիրոջ փրկագնվածները ետ պիտի դառնան և գան Սիոն բարձրաձայն երգերով և նրանց գլխին՝ հավիտենական ուրախություն» [Եսայիա ԼԵ.10], և դրանից հետո նրանք կազատվեն հորդահոս հեղեղից, որը պիտի անցնի երկրի վրայով: Սակայն Հուդան ազատություն կգտնի Երուսաղեմում: [Տես Հովել Բ.32, Եսայիա ԻԶ.20–21, Երեմիա ԼԳ.12, Սաղմոս Ա.5, Եզեկիել ԼԴ.11–13]: Սրանք վկայություններ են, որ Բարի Հովիվը կգտնի իր ոչխարներին և դուրս կբերի բոլոր ազգերի միջից, որտեղ նրանք ցրվել են ամպի և մառախուղի օրը՝առաջնորդելով Սիոն և Երուսաղեմ»14:
«Ես կսկսեմ՝ վկայակոչելով Ենովքի մարգարեությունից, որը խոսում է վերջին օրերի մասին. «Եվ ես արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից, որ վկայություն բերի իմՍիածնի մասին. մեռելներից նրա հարության մասին. այո, և նաև բոլոր մարդկանց հարության մասին. և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից մի վայրում, որը ես կպատրաստեմ, մի Սուրբ քաղաք, որ իմ ժողովուրդը կարողանա գոտեպնդել իր մեջքը և սպասել իմ գալստի ժամանակին. քանզի այնտեղ կլինի իմ խորանը, և այն կկոչվի Սիոն՝ Նոր Երուսաղեմ» [Մովսես 7.62]:
Արդ, այս վկայակոչումից ես հասկանում եմ, որ.… արդարությունը և ճշմարտությունը ջրհեղեղի պես կսրբեն երկիրը: Եվ արդ, ես հարցնում եմ ինչպե՞ս կարող են արդարությունը և ճշմարտությունը ջրհեղեղի պես սրբել երկիրը: Ես կպատասխանեմ: Մարդիկ և հրեշտակները գործակիցներ պիտի դառնան, որպեսզի առաջ տանեն այս մեծ աշխատանքը, և Սիոնը, այսինքն՝ նոր Երուսաղեմը, պիտի պատրաստվի ընտրվածների համար, որոնք պիտի հավաքվեն երկրի չորս հողմերից, և պիտի հաստատվի որպես մի սուրբ քաղաք, քանի որ Տիրոջ խորանը նրանց հետ կլինի.…
«.… Ահա, այս ժողովրդին ես կհաստատեմ այս երկրում ի կատարումն ուխտի, որը ես արել եմ քո հոր՝ Հակոբի հետ. և այն պիտի լինի Նոր ԵրուսաղԵմ: [3 Նեփի 20.22]: Արդ, Մորմոնի գրքից մԵնք սովորում ենք ճիշտ նույն աշխարհամասը և երկրի այն տեղը, որտեղ պիտի կանգնի Նոր Երուսաղեմը, և այն պիտի հափշտակվի՝ ըստ Պատմոս կղզու վրա տեսած Հովհաննեսի տեսիլքի:
«Արդ, շատերը հակված կլինեն ասելու, որ այնտեղ նշվող Նոր երուսաղեմը հրեաների կողմից արևելյան աշխարհամասում կառուցված Երուսաղեմն է: Սակայն Հայտնություն ԻԱ.2 կտեսնեք, որ կար Նոր Երուսաղեմ, որն իջնում էր երկնքից՝ Աստծո մոտից, ինչպես մի հարս զարդարված իր ամուսնու համար. որ դրանից հետո Հոգին տարավ Հայտնողին մի մեծ և բարձր սար, որտեղ նա տեսավ մեծ և սուրբ քաղաքը երկնքից՝ Աստծո մոտից իջնելիս: Արդ, այստեղ խոսվում է երկու քաղաքների մասին: Քանի որ նամակի պես փոքր կողմնացույցի վրա հնարավոր չէ ամեն ինչ ընդգրկել, ես կասեմ ձեզ հակիրճ, որ կա Նոր Երուսաղեմ, որը պիտի հաստատվի այս աշխարհամասում, ինչպես նաև արելյան աշխարհամասի Երուսաղեմը պիտի կրկին կառուցվի [տես Եթեր 13.1–12]: «Ահա, Եթերը տեսավ Քրիստոսի օրերը, և նա խոսեց մի Նոր Երուսաղեմի մասին այս երկրի վրա: Եվ նա խոսեց նաև Իսրայելի տան վերաբերյալ, և Երուսաղեմի, որտեղից Լեքին պիտի գար, որ հետո, երբ այն կործանվեր, այն պիտի կրկին կառուցվեր, մի սուրբ քաղաք՝Տիրոջ համար. ուստի, այն չէր կարող լինել մի նոր Երուսաղեմ, քանի որ դա եղել էր հին ժամանակ»: [Եթեր 13:4–5]»15:
«Մարգարեներն ասել են վերջին օրերի Սիոնի մասին, թե ինչպես Լիբանանի փառքը պիտի գա նրա վրա՝ մայրին, սոսին և տոսախը միասին, որ Նա զարդարի իր սրբարանի տեղը, որ Նա փառավորի իր ոտքերի տեղը [տես Եսայիա Կ.13], և որտեղ պղնձի տեղ ոսկի պիտի բերի, և երկաթի տեղ՝ արծաթ, և փայտերի տեղ՝ պղինձ և քարերի տեղ՝ երկաթ [տես Եսայիա Կ.17], և որտեղ պարարտ բաներով խնջույք պիտի լինի արդարների համար [տես Եսայիա 25:6], այո՛, երբ Տիրոջ պայծառափայլու թյունը մեր գիտակցությանը կբերվի՝ իր ժողովրդի բարիքի համար, և մարդկային հաշվարկները և աշխարհի սին փառքը կանհայտանան, և մենք կբացականչենք. «Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից Աստված փայլում է» [Սաղմոս Ծ.2]»16:
Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար
Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջԵրը:
-
Այս գլխում նկատեք, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչպես է օգտագործում Սիոն բառը, վերագրելով այն ինչպես հատուկ տեղերին, այնպես էլ Տիրոջ ժողովրդին: Ինչպե՞ս է այս բառի տարբեր օգտագործումներն օգնում հասկանալ, թե ինչ է նշանակում հաստատել Սիոնը: (Այս հարցի շուրջ մտածելիս կամ այն քննարկելիս, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.21):
-
196 էջի վերջում սկսվող պարբերության մեջ Ջոզեֆ Սմիթը պատմում է իր ցանկության մասին, իմանալու, թե երբ պետք է հաստատվի Սիոն քաղաքը Ջեկսոն գավառում՝ Միսսուրի: Ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի աղոթքներին տրված Տիրոջ պատասխանից:
-
Կարդացեք 197 էջի երկրորդ ամբողջական պարբերությունը, և ապա նշեք մի քանի տեղ, որտեղ հավաքվում են Սրբերը: Ինչպե՞ս կարող ենք այս տեղերում հաստատել Սիոնը:
-
Վերընթերցեք 197 էջի երրորդ և չորրորդ պարբերությունները և մտածեք, թե ինչպես են Եկեղեցու ցցերն ապահովում խաղաղություն և ապահովություն: Ի՞նչ ձևերով եք դուք օրհնվել, երբ հավաքվել եք ձեր ցցի մյուս անդամների հետ:
-
Ի՞նչ ձևով է Սիոնը հաստատելու մարգարեի խորհուրդը վերաբերում մեր տներին:
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է՝ որպես Սիոնը հաստա տելու ջանթերի մի մաս, մենք պետք է անհատապես մաքրա գործվենք: Որո՞նք են այն ձևերից մի քանիսը, որով կարող ենք հետևել այս խորհրդին (Որոշ օրինակներ կարող եք գտնել 197–199 էջերում): Ինչո՞ւ եք կարծում, որ մարդիկ պետք է մաքուր լինեն նախքան Սիոնի փրկագնվելը:
-
Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները երկու սուրբ քաղաքների մասին (199–201 էջերում): Ո՞րն է մեր դերն այս մարգարեությունների իրականացման գործում:
Թեմային առնչվող սուրբ գրություններ. Հայտնություն ԻԱ.1–27, ՎևՈւ 45.65–71, 97.18–25, 103.1–7, Մովսես 7.16–21, 62–69