Նոր Կտակարան 2023
Հունվարի 8։ Ինչպե՞ս կարող եմ օրհնել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ Մատթեոս 1, Ղուկաս 1


«Հունվարի 8: Ինչպե՞ս կարող եմ օրհնել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ Մատթեոս 1, Ղուկաս 1», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Հունվարի 8: Ինչպե՞ս կարող եմ օրհնել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Համաձայն Քո խոսքի, հեղինակ՝ Էլսպեթ Յանգ

Մարիամը զորավոր վկայություն բերեց Փրկիչի առաքելության մասին (տես Ղուկաս 1․46-55According to Thy Word [Համաձայն Քո խոսքի], հեղինակ՝ Էլսպեթ Յանգ

Հունվարի 8

Ինչպե՞ս կարող եմ օրհնել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ

Մատթեոս 1, Ղուկաս 1

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Այնուհետև քննարկում անցկացրեք փրկության և վեհացման աշխատանքի մասին՝ օգտագործելով հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը, կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org): Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ ենք մենք քննարկել անցյալ անգամ և ինչպիսի՞ հրավերներ կամ հանձնարարություններ տրվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ի՞նչ մենք կարող ենք անել կամ ասել, որպեսզի օգնության հասնենք նրանց, ովքեր կարող են իրենց միայնակ կամ Երկնային Հորից հեռու զգալ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ի՞նչ մտքերով կարող ենք կիսվել միմյանց հետ, որոնք կամրապնդեն մեր ընտանիքները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Ինչպես իր ժամանակի հավատարիմ հրեաներից շատերը, Մարիամը, անշուշտ, անհամբեր սպասում էր Մեսիայի գալստին։ Հրեշտակից իմանալով, որ արդեն գալուստի ժամանակն է, և որ ինքը լինելու է խոստացված Քավիչի մայրը, Մարիամը մի գեղեցիկ վկայություն բերեց «Փրկիչ Աստուծո» մասին: Այդ վկայությունը՝ Ղուկաս 1․46-55-ում, սիրված է ամբողջ աշխարհի քրիստոնյաների կողմից։ Այս հատվածները կարդալիս մտածեք ձեր դասարանի կամ քվորումի անդամների մասին: Նրանք, ինչպես և Մարիամը, պատրաստվում են Հիսուս Քրիստոսի գալուստին, այս անգամ՝ Նրա փառավոր Երկրորդ Գալուստին: Բացի այդ, նրանց վկայությունները, Մարիամի վկայության պես կարող են հզոր ազդեցություն ունենալ շրջապատի մարդկանց հավատքի վրա:

Ի՞նչ են զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ այն մարդիկ, ում դուք ուսուցանում եք: Նրանց վկայություններն ինչպե՞ս կարող են օրհնել մյուսներին: Ուսուցանման պատրաստվելիս, կարող եք ուսումնասիրել 2 Նեփի 25․23-26 և երեց Նիլ Լ․ Անդերսենի «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին» ելույթը (Լիահոնա, նոյ. 2020, 88-91)։

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք երիտասարդներին մտածել, թե ինչ վկայություն իրենք ունեն Հիսուս Քրիստոսի մասին, միասին ուսումնասիրեք Մարիամի վկայությունը Ղուկաս 1․46-55-ում։ Գուցե նրանք միմյանց հետ կիսվեն այն արտահայտություններով, որոնք նկարագրում են, թե ինչ էր Մարիամը մտածում և զգում Փրկիչի մասին: Այդ արտահայտություններից որո՞նք են նկարագրում նաև, թե ինչ ենք մենք զգում Նրա հանդեպ: Օրինակ, ի՞նչն է ստիպում մեր հոգուն ուրախանալ «Փրկիչ Աստուծովը» (հատված 47): Ի՞նչ «մեծամեծ բաներ» է Նա արել մեզ համար (հատված 49)։ Ինչպե՞ս է Նա ցույց տվել Իր զորությունը մեր կյանքում (տես հատված 51)։ Ստորև բերված վարժության գաղափարները կհանգեցնեն զրույցների՝ թե Քրիստոսի մասին մեր վկայություններն ինչպես կարող են օրհնել ուրիշներին:

  • «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին» երեց Նիլ Լ․ Անդերսենի ելույթը պարզաբանում է, թե մենք ինչու պետք է ավելի բաց խոսենք Փրկիչի մասին, և ինչպես դա անենք։ Դուք կարող եք միասին կարդալ երեց Անդերսենի ելույթից հատվածներ: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են քննարկել, թե ինչ պատճառներ է նշում երեց Անդերսենը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայություններով կիսվելու համար և ըստ նրա՝ ինչպես դա անել։ Մենք ի՞նչ կոնկրետ քայլեր կարող ենք անել, որպեսզի ավելի բաց խոսենք Քրիստոսի մասին:

  • Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք կարևոր ճշմարտություններ գիտենք Հիսուս Քրիստոսի մասին, որոնցով կարող ենք կիսվել: Ինչպե՞ս կօգնեք երիտասարդներին, որ մտածեն այդ ճշմարտությունների մասին։ Կարող եք հանձնարարել նրանց, որ ուսումնասիրեն «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը» անհատապես կամ խմբերով, փնտրելով հետևյալ հարցի պատասխանները՝ «Փրկիչի մասին ո՞ր ճշմարտություններն են հատուկ ձեզ համար»։ Խնդրեք նրանց կիսվել իրենց գտած ճշմարտություններով և բացատրել, թե ինչու են այդ ճշմարտությունները իմաստալից իրենց համար: Նրանք կարող են կիսվել սուրբ գրություններով և իրենց սեփական փորձառություններով։ Ապա՝ կարող են քննարկել, թե Փրկիչի մասին որ ճշմարտություններով կարող են կիսվել սոցիալական ցանցերում, ընկերոջ հետ, որը ցանկանում է վկայություն ունենալ, կամ ուրիշ մեկի հետ, ով մեր Եկեղեցու անդամ չէ:

  • Բացի Ղուկաս 1․46-55-ից, սուրբ գրություններում կան շատ այլ հատվածներ, որոնք կոգեշնչեն մեզ կիսվել նրանով, ինչ գիտենք Հիսուս Քրիստոսի մասին: «Օժանդակ աղբյուրներում» տրված են մի քանի օրինակներ: Կարող եք միասին կարդալ այդ հատվածները։ Ի՞նչ են դրանք սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպես կիսվենք Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունով ուրիշների հետ: Ուրիշ ի՞նչ ենք մենք սովորում այդ հատվածներից։ Դասարանի կամ քվորումի անդամները կարող են նաև կիսվել, թե ինչպես են իրենց ծանոթ մարդիկ ազատ խոսում իրենց հավատքի մասին առ Հիսուս Քրիստոս:

Նկար
երիտասարդ կանայք ուսումնասիրում են սուրբ գրությունները

Երբ սովորում ենք ճանաչել և սիրել Փրկիչին, մենք ուղիներ ենք գտնում կիսվելու Նրա մասին մեր վկայությունով:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Հարցերը, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել, կարող են Հոգին հրավիրելու զորավոր միջոց լինել։ Կարող եք այսպիսի հարցեր տալ. «Ինչպե՞ս եք իմացել, որ Հիսուս Քրիստոսը քավել է ձեր մեղքերը» կամ «Ինչպե՞ս սկսեցիք գնահատել այն, ինչ Փրկիչն արել է մեզ համար Գեթսեմանիում»։

Տպել