«Հունվարի 22: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը Լույս հանդիսանում իմ կյանքում։ Հովհաննես 1», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)
«Հունվարի 22: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը Լույս հանդիսանում իմ կյանքում», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023
Հունվարի 22:
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը Լույս հանդիսանում իմ կյանքում
Խորհրդակցեք միասին
Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե
Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:
-
Ապրեք ավետարանով: Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները:
-
Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կուզենաինք անել նրանց օգնելու համար:
-
Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ընտանիքի այն անդամների կամ այն ընկերների համար, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները:
-
Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սեր և աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքների նկատմամբ և դրական փոփոխություն կատարել մեր տներում:
Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․
-
Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:
-
Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:
Ուսուցանեք վարդապետությունը
Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե
Պատրաստվեք հոգևորապես
Հովհաննես Առաքյալն իր Ավետարանը սկսում է՝ համեմատելով Հիսուս Քրիստոսին լույսի հետ, որը «խաւարումը լոյս է տալիս» (Հովհաննես 1․5)։ Ձեր դասարանի կամ քվորումի անդամները մեծանում են հոգևոր խավարի ժամանակ: Բայց դա նաև ժամանակ է, երբ կա Փրկիչի «զարմանալի լոյսը», օգնելով նրանց հստակ տեսնել և գտնել իրենց ճանապարհը (Ա Պետրոս 2․9)։
Երբ այս շաբաթ կարդաք Հովհաննես 1-ը, խորհեք, թե ինչու է լույսն այդքան կարևոր և ինչպես է Փրկիչը լույս հանդիսանում ձեր կյանքում (տես նաև Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Հովհաննես1․1-34-ը [Աստվածաշնչի հավելվածում])։ Ինչպե՞ս կարող է Նրա լույսը օրհնել այն մարդկանց, ում դուք ուսուցանում եք։ Ինչպե՞ս կոգեշնչեք նրանց, որ քայլեն Նրա լույսով: Որպեսզի խորհեք այս հարցերի շուրջ, կարող եք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 88․5-13, 67, 93․2-9 և քույր Շերոն Յուբենկի «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում» ելույթը (Լիահոնա, մայիս 2019, 73-76)։
Սովորեք միասին
Լավ կլինի քննարկումը սկսել՝ դասարանին կամ քվորումին հնարավորություն տալով խոսել այն մասին, թե ինչ են սովորել սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունից: Օրինակ, այս շաբաթ դուք կարող եք խնդրել նրանց կիսվել Հովհաննես 1․1-17-ից որևէ բառով կամ արտահայտությամբ, որը նրանց ինչ-որ բան է ուսուցանում Փրկիչի մասին։ Թույլ տվեք նրանց ասել, թե ինչու են իրենք ընտրել այդ բառը կամ արտահայտությունը և ինչ է դա ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին։ Կիսվեք նրանց հետ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը լույս հանդիսանում ձեր կյանքում: Ստորև տրված վարժությունները կօգնեն ձեզ շարունակել քննարկումը:
-
Որպեսզի օգնեք ձեր սաներին գնահատել Փրկիչի լույսը, դասարանի կամ քվորումի որևէ անդամ կարող է ասել, թե ինչպես է մարդ իրեն զգում մթության մեջ: Օգտակար կլինի վերանայել երեց Տիմոթի Ջ. Դայչեսի «Lույսը հարում է լույսին» ելույթի սկզբում զետեղված պատմությունը (Լիահոնա, մայիս 2021, 112-115)։ Ինչո՞ւ են մարդիկ երբեմն վախենում խավարից։ Ինչու՞ մենք ունենք լույսի կարիքը։ Ինչո՞ւ են Հիսուս Քրիստոսին կոչում Աշխարհի Լույս։ Կարող եք խնդրել երիտասարդներին ուսումնասիրել երեց Դայչեսի ելույթը, սկսած այս նախադասությունից՝ «Կարելի՞ է առաջարկել, որ գուցե սա է ժամանակը, որ հարցնեք ինքներդ ձեզ»: Նրանք կարող են փնտրել, թե ինչ անել՝ Փրկիչի լույսն ավելի շատ մեր կյանք բերելու համար:
-
«Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները կօգնեն ձեր դասարանի կամ քվորումի անդամներին ավելի լավ հասկանալ այն լույսը, որը Հիսուս Քրիստոսն է տալիս։ Կարող եք դասարանում կարդալ և քննարկել սուրբ գրությունների առաջին խմբից մի քանիսը: Այնուհետև գրատախտակին գրեք Ինչպե՞ս կարող ենք Փրկիչի լույսը բերել մեր կյանք, և հրավիրեք երիտասարդներին թվարկել պատասխանները, որոնք նրանք գտնում են սուրբ գրությունների երկրորդ խմբում: Կարող եք երիտասարդներին զույգերի բաժանել և խնդրել, որ կիսվեն միմյանց հետ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը լույս եղել իրենց կյանքում:
-
Քույր Շերոն Յուբենկը ասել է․ «Հիմնական կարիքներից մեկը, որ մենք ունենք, որպեսզի աճենք, մեր լույսի աղբյուրի` Հիսուս Քրիստոսի հետ կապված մնալն է» («Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», 73)։ Դուք կարող եք դա բացատրել առարկայական դասի միջոցով։ Գուցե ցուցադրեք լապտեր կամ բջջային սարք և քննարկեք, թե ինչու է դրա լիցքավորման աղբյուրը կարևոր: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են այնուհետև վերանայել քույր Յուբենկի ելույթը՝ փնտրելով, թե ինչ ուղիներով է սատանան փորձում «կտրել [մեր] էներգիայի մատակարարումը»։ Ինչպե՞ս ենք մենք ամուր կապ պահում Հիսուս Քրիստոսի հետ: Ի՞նչ խորհուրդ ենք մենք գտնում քույր Յուբենկի ելույթում:
-
«The Lord Is My Light» և «Lead, Kindly Light» (Hymns, no. 89, 97) օրհներգերը վկայում են, որ Հիսուս Քրիստոսը մեր լույսն է։ Կարող եք միասին երգել այս (կամ ձեր իմացած այլ) օրհներգերը և բացահայտել բառեր կամ արտահայտություններ, որոնք մեզ սովորեցնում են, որ Հիսուս Քրիստոսը նման է լույսի: Ինչպե՞ս են ուրիշները բերել Փրկիչի լույսը մեր կյանք: Մենք ինչպե՞ս կարող ենք կիսվել Նրա լույսով ուրիշների հետ։
Գործեք հավատքով
Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Օժանդակ աղբյուրներ
-
Սաղմոս 27․1, Եսայիա 60․19-20, Հովհաննես 8․12, 3 Նեփի 18․16, 24 (Փրկիչը լույս է)
-
Առակաց 4․18-19, Ա Հովհաննես 2․8-11, Վարդապետություն և Ուխտեր 50․23-24, 93․26-28, 138․20-24 (Ինչպես ենք Փրկիչի լույսը բերում մեր կյանք)
-
«Patterns of Light: The Light of Christ» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org