Նոր Կտակարան 2023
Փետրվարի 12։ Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ երկրպագել Աստծուն Հովհաննես 2-4


«Փետրվարի 12։ Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ երկրպագել Աստծուն։ Հովհաննես 2-4», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Փետրվարի 12։ Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ երկրպագել Աստծուն», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Ջրհորի մոտ, հեղինակ՝ Քրիստալ Սյուզան

At the Well [Ջրհորի մոտ], հեղինակ՝ Քրիստալ Սյուզան

Փետրվարի 12

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ երկրպագել Աստծուն

Հովհաննես 2-4

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում անցկացրեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք մենք ավելի մոտեցել Փրկիչին։ Ինչպե՞ս ենք մենք փորձում ավելի նմանվել Նրան։

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ու՞մ մասին ենք մտածել վերջին շրջանում: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անձանց:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել մեր ընկերների կողմից Եկեղեցու մասին տրված հարցերին այնպես, որ ամրապնդենք նրանց հավատքը Փրկիչի հանդեպ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով կարող ենք ավելի սերտորեն կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Հովհաննես 4 գլխում նկարագրվող սամարացի կինը հավանաբար հաճախ էր գնում ջրհորի մոտ ջուր վերցնելու։ Բայց այս անգամն ուրիշ էր: Նա հանդիպեց մի հրեայի, ով նրանից ջուր խնդրեց: Միայն դա արդեն արտասովոր էր, քանի որ հրեաները հիմնականում չէին շփվում սամարացիների հետ։ Բայց արտասովոր ևս մի բան կար այդ մարդու հետ կապված։ Հասկանալով, որ Նա երևի մարգարե է, կինը հարցեր տվեց Նրան Աստծուն երկրպագելու վերաբերյալ: Արդյո՞ք ընդունելի էր Աստծուն երկրպագել Սամարիայում։ Թե՞ մարդիկ պետք է երկրպագեին Երուսաղեմում, ինչպես պնդում էին հրեաները (տես Հովհաննես 4․19-20)։ Մարդը բացատրեց, որ վայրը, որտեղ մենք երկրպագում ենք, այնքան կարևոր չէ, որքան այն, թե ինչպես ենք երկրպագում. «Ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին» (Հովհաննես 4․23)։ Այնուհետև տղամարդն ասաց նրան, թե ով է Ինքը։ Նա Քրիստոսն էր՝ աշխարհի Փրկիչը (տես Հովհաննես 4․25-26

Արդյոք երիտասարդները, որոնց ուսուցանում եք, հասկանո՞ւմ են, թե ինչ է նշանակում երկրպագել Երկնային Հորը: Բացի եկեղեցում երկրպագելուց (տես Վարդապետություն և Ուխտեր 59․9-10), ի՞նչ այլ հնարավորություններ կան երկրպագելու Նրան, ներառյալ այն բաները, որոնք նկատելի չեն որպես երկրպագություն: Հետևյալ աղբյուրները կօգնեն ձեզ պատրաստվել ուսուցանելու նրանց, թե ինչպես բարելավել երկրպագությունն առ Աստված. Սաղմոս 95․1-7, Մատթեոս 4․8-10, Ալմա 32․4-11, Վարդապետություն և Ուխտեր 20․17-19, 93․19-20, և եպիսկոպոս Դին Մ․ Դեյվիսի «Երկրպագության օրհնությունները» ելույթը (Լիահոնա, նոյ. 2016, 93-95)։

Սովորեք միասին

Երկրպագության բարելավման վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի կամ քվորումի անդամներին անհատապես վերանայել Հովհաննես 4․19-26-ը և գրել այսպիսի հարցերի պատասխանները. Ինչո՞ւ եմ ես երկրպագում Աստծուն: Աստծուն երկրպագելն ի՞նչ նշանակություն ունի ինձ համար։ Օգտակար կլինի միասին նայել «Երկրպագել» բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Երբ դասարանի կամ քվորումի անդամները ժամանակ ունենան այս հարցերի շուրջ խորհելու համար, հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով: Հետևյալ վարժությունները կօգնեն նրանց ստանալ Սուրբ Հոգու հուշումները։

  • Ձեր դասարանի կամ քվորումի անդամները արժեքավոր գիտելիքներ կունենան այն մասին, թե ինչ է նշանակում երկրպագել Աստծուն: Կարող եք խնդրել նրանց, որ կիսվեն, թե երբ են զգացել, որ իրոք երկրպագում են Աստծուն: Աստվածաշնչի հետևյալ հատվածները կընդլայնեն նրանց հասկացողությունը և գաղափարներ կտան այն մասին, թե ինչպես ավելի իմաստալից դարձնել երկրպագությունն առ Աստված. Սաղմոս 95․1-7, Մատթեոս 4․8-10, Ալմա 32․4-11, Վարդապետություն և Ուխտեր 20․17-19, 93․19-20։ Նրանք կարող են նաև քննարկել «Օժանդակ աղբյուրներում» զետեղված երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի խոսքերը։

  • Որպեսզի օգնեք երիտասարդներին ավելի լավ երկրպագել Աստծուն, կարող եք գրատախտակին գրել Ով, Ինչու, Որտեղ, և Ինչպես վերնագրերը։ Խնդրեք նրանց նայել սուրբ գրքերի ուղեցույցում «Երկրպագություն» (scriptures.ChurchofJesusChrist.org) վերնագրի ներքո թվարկված սուրբ գրությունները, փնտրելով հատվածներ, որոնք օգնում են հասկանալ, թե ում, ինչու, որտեղ և ինչպես պետք է երկրպագենք: Երբ նրանք գտնեն առնչվող հատված, հրավիրեք քննարկել դա դասարանի կամ քվորումի հետ և գրել հղումը համապատասխան վերնագրի տակ: Խրախուսեք նրանց կիսվել փորձառություններով, երբ երկրպագության միջոցով ավելի մոտ են զգացել Աստծուն:

  • Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիսի «Երկրպագության օրհնությունները» ելույթում կան Աստծուն երկրպագող մարդկանց օրինակներ։ Թերևս կարող եք միասին կարդալ «Ինչ է երկրպագությունը» բաժինը։ Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը կարող է վերանայել ելույթի հաջորդ երեք հատվածներում պատմվող երկրպագոող մարդկանց օրինակներից մեկը: Ի՞նչ է մեզ սովորեցնում Աստծուն երկրպագելու մասին այդ օրինակներից յուրաքանչյուրը։ Ի՞նչ է ուսուցանում ելույթի վերջին հատվածը՝ ի՞նչ օրհնություններ ենք ստանում Նրան սրտանց երկրպագելով։ Ի՞նչ ենք ոգեշնչվում անել՝ Աստծուն ավելի լավ երկրպագելու համար։

Նկար
երիտասարդ տղան կարդում է

Երկրպագությունը ներառում է սուրբ գրությունների ուսումնասիրություն և այլ սովորություններ, որոնք ցույց են տալիս նվիրվածություն և սեր Աստծո հանդեպ:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Elements of Worship,” Teachings of Presidents of the Church: David O. McKay (2003), 29-37

  • Donald L. Hallstrom, “The Conversion of the Children of God” (Seminaries and Institutes of Religion broadcast, June 13, 2017), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է. «Ճշմարիտ և կատարյալ երկրպագությունն այն է՝ երբ հետևում ենք Աստծո Որդու քայլերին։ Դա այն է, երբ պահում ենք պատվիրանները և հնազանդվում Հոր կամքին այնքանով, որ անցնում ենք շնորհից շնորհ, մինչև փառավորվում ենք Քրիստոսով, ինչպես Նա՝ իր Հորով: Դա շատ ավելին է, քան աղոթքը, քարոզն ու երգը: Դա ապրելն է, գործելը և հնազանդվելը։ Դա նմանվելն է մեծ Օրինակի կյանքին» (“How to Worship,” Ensign, Dec. 1971, 130; capitalization modernized)։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում պարունակվող վարդապետությունը սրտեր փոխելու և հավատք մեծացնելու զորություն ունի: Եթե դուք և նրանք, ում դուք ուսուցանում եք, «փորձե[ք] Աստծո խոսքի ուժը», դուք կիմանաք, որ այն ունի «մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար [է]» (Ալմա 31.5):

Տպել