Նոր Կտակարան 2023
Փետրվարի 26։ Ինչպե՞ս են Փրկիչի ուսմունքներն օգնում ինձ արդար դատել Մատթեոս 6-7


«Փետրվարի 26։ Ինչպե՞ս են Փրկիչի ուսմունքներն օգնում ինձ արդար դատել: Մատթեոս 6-7», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Փետրվարի 26։ Ինչպե՞ս են Փրկիչի ուսմունքներն օգնում ինձ արդար դատել», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Հիսուսը և շնության մեջ մեղադրվող կինը

Փետրվարի 26

Ինչպե՞ս են Փրկիչի ուսմունքներն օգնում ինձ արդար դատել

Մատթեոս 6-7

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում անցկացրեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ թեմաներ քննարկեց եպիսկոպոսությունը ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ի՞նչ կարող ենք անել որպես դասարան կամ քվորում այդ քննարկումների արդյունքների հիման վրա:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի օրինակով հասնել մարդկանց, երբ տեսնում ենք, որ նրանք մեր կարիքն ունեն, բայց չգիտենք, թե ինչ ասել:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ի՞նչն է մեզ ուրախություն պարգևում: Ինչպե՞ս կարող ենք Նրա սիրով կիսվել ուրիշների հետ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ենք անում, որպեսզի գտնենք տաճարային արարողությունների կարիք ունեցող մեր նախնիների անունները: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մեր ընկած բնույթի պատճառով, յուրաքանչյուրիս մեջ ուրիշներին դատելու միտում կա, երբեմն անարդարացի կամ՝ սեփական կարծիքով արդարացի։ Բայց Փրկիչն ուսուցանել է. «Մի դատեք անարդար ձևով, որպեսզի չդատվեք. այլ արդար դատաստանով դատեք» (Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Մատթեոս 7․1 [Մատթեոս 7․1, ծանոթագրություն ա])։ Մտածեք, թե այս խորհրդին հետևելն ինչպես կօրհնի ձեզ և նրանց, ում դուք ուսուցանում եք։ Փրկիչն Իր օրինակով ցույց տվեց, թե ինչ նկատի ուներ, ասելով «արդար դատաստանով դատեք»։ Օրինակ, տեսեք, թե Նա ինչպես վարվեց շնություն գործած կնոջ հետ: Նա չդատապարտեց նրան, բայց և չարդարացրեց նրա մեղքը: Նա ասաց այդ կնոջը «գնա, և այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11): Ի՞նչ եք սովորել Փրկիչից արդար դատելու մասին:

Երբ խորհեք, թե ինչպես եք օգնելու երիտասարդներին հասկանալ՝ արդար դատելը որն է, կարող եք ուսումնասիրել Մատթեոս 7․1-2-ը և երեց Լին Գ․ Ռոբբինսի «Արդար Դատավորը» ելույթը (Լիահոնա, նոյ. 2016, 96-98)։

Սովորեք միասին

Կարող եք քննարկում սկսել արդար դատելու մասին՝ խնդրելով դասարանի կամ քվորումի անդամներին մտածել մի ժամանակի մասին, երբ մարդիկ իրենց անարդար են դատել: Ի՞նչ են նրանք զգացել։ Ի՞նչ ենք սովորում դատելու մասին Փրկիչի ուսմունքներից Մատթեոս 7․1-5-ում (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, ծանոթագրություն 1ա)։ Ի՞նչ կարող է նշանակել «արդար դատաստան» արտահայտությունը: Դուք կարող եք քննարկել այս հատվածները՝ հրավիրելով դասարանի կամ քվորումի անդամներին ասել յուրաքանչյուր հատվածն իրենց բառերով: Վարժությունները, ինչպիսիք են ստորև տրվածները, նույնպես կօգնեն ձեր ուսանողներին արդար դատել։

  • Մատթեոս 6-7-ի Փրկիչի ուսմունքները կօգնեն մեզ «արդար դատաստանով դատել»։ Որպեսզի օգնեք դասարանի կամ քվորումի անդամներին բացահայտել այս ուսմունքները, կարող եք յուրաքանչյուրին տալ հետևյալ հատվածներից մեկը՝ որպեսզի խորհեն դրա շուրջ. Մատթեոս 6․14-15, 7․3-5, 7․12, 7․15-20։ Ի՞նչ են հուշում Փրկիչի խոսքերն այս հատվածներում այն մասին, թե ինչ է նշանակում արդար դատել: Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի օրինակից Հովհաննես 8․1-11 և Մատթեոս 9․10-13 հատվածներում։ Ի՞նչ տարբերություններ ենք մենք տեսնում այն բաների միջև, թե ինչպես է Փրկիչը մեզ դատում և ինչպես ենք մենք դատում միմյանց։

  • Քանի որ մենք բոլորս ազատ կամք ունենք, մենք պետք է անընդհատ դատողություններ անենք, թե ինչ պիտի անենք և ինչ չանենք։ Բայց որպես Փրկիչի հետևորդներ, մենք ձգտում ենք չդատել կամ չքննադատել այլ մարդկանց: Որպեսզի օգնեք երիտասարդներին հասկանալ տարբերությունը, կիսվեք նրանց հետ նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերով Օժանդակ աղբյուրներից։ Որպես դասարան կամ քվորում, միասին մտածեք, թե ինչպես կարելի է դատել իրավիճակը, օրինակ, միջոցառումը, երեկոն կամ զրույցը, այլ ոչ թե՝ դրանցում ներգրավված անձին։ Ինչու՞ ավելի լավ է դատել իրավիճակը, քան անձին: Երիտասարդները կարող են այլ հարցեր ունենալ արդար դատելու վերաբերյալ (տես «Օժանդակ աղբյուրների» օրինակները)։ Քննարկեք նրանց հարցերը միասին՝ «Օժանդակ աղբյուրների» օգնությամբ գտնելով պատասխանները։ Հրավիրեք երիտասարդներին կիսվել, թե ինչ են նրանք ոգեշնչվում անել, ելնելով նրանից, ինչ սովորում են:

  • Գերագույն համաժողովի իր ելույթում «Զարգացնենք առողջ դատողություն և չդատենք ուրիշներին» (Լիահոնա, մայիս 2010, 103-105), երեց Գրեգորի Ա. Շվիցերը պատմել է երկու պատմություն՝ Հիսուսի ընկերներից Մարթայի և մի մարդու մասին, ում երեց Շվիցերը օգնել էր։ Ի՞նչ են սովորեցնում այս պատմություններն՝ ինչպե՞ս մենք պետք է նայենք և վերաբերվենք ուրիշներին: Ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ ավելի շատ նմանվել Քրիստոսին և արդար դատել: Լրացուցիչ գաղափարներ կհաղորդեն հետևյալ տեսանյութերը՝ «Looking through Windows» և «Judging Others? Stop It!» (ChurchofJesusChrist.org

Նկար
չափահաս երիտասարդները զրուցում են

Երբ մենք սովորենք ավելի Քրիստոսանման լինել, կկարողանանք ավելի արդար դատել:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում, նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Ուրիշներին դատելու վերաբերյալ այսպիսի հարցեր կարող են լինել. «Ինձ սովորեցրել են ուշադիր ընտրել ընկերներին: Սակայն ինչպե՞ս դա անեմ, առանց մարդկանց դատելու»։ «Երբ ես փորձում եմ ապրել ավետարանով, ինձ մեղադրում են դատապարտող լինելու մեջ: Ինչպե՞ս կարող եմ հավատարիմ լինել իմ համոզմունքներին և սիրել նրանց, ովքեր համամիտ չեն ինձ հետ»:

  • Ա Թագավորաց 16․7, Մորոնի 7․12-19, Վարդապետություն և Ուխտեր 11․12։

  • Ավետարանական թեմաներ, «Դատել ուրիշներին», topics.ChurchofJesusChrist.org

  • Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ «հնարավորության դեպքում ձեռնպահ մնանք մարդկանց դատելուց և դատենք միայն իրավիճակները: Սա կարևոր է, երբ մենք փորձում ենք առաջնորդվել չափանիշներով, որոնք տարբերվում են այն մարդկանց չափանիշներից, ում հետ պետք է շփվենք տանը, աշխատավայրում կամ համայնքում: Մենք կարող ենք բարձր չափանիշներ սահմանել մեր կամ մեր ընտանիքների համար, և գործենք ըստ դրանց, չդատապարտելով նրանց, ովքեր այլ կերպ են վարվում» (“‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 11)։

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ձեր ջանքերը պետք է նեցուկ լինեն ծնողների ջանքերին: Երիտասարդների ծնողների հետ կիսվեք, թե ինչ եք ուսուցանում: Խորհրդակցեք նրանց հետ ձեր դասարանի երիտասարդների կարիքների մասին և լավագույն եղանակների, որոնք կօգնեն հոգալ այդ կարիքները:

Տպել