Նոր Կտակարան 2023
Մարտի 12։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ հաղթահարեմ վախերս Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9


«Մարտի 12։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ հաղթահարեմ վախերս։ Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Մարտի 12։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ հաղթահարեմ վախերս»։ Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Քրիստոսը կենդանացնում է Հայրոսի դստերը

Daughter, Arise [Դուստր, վեր կաց], հեղինակ՝ Սայմոն Դյուե

Մարտի 12

Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ հաղթահարեմ վախերս

Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում անցկացրեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք Աստծո ձեռքը տեսել մեր կյանքում:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել փորձությունների ժամանակ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգտագործել տեխնոլոգիաները ավետարանով կիսվելու համար:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Քրիստոսի մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մարկոսի գրքի 5-րդ գլխում գրված է երեք մարդկանց մասին, ովքեր մոտեցել էին Հիսուսին։ Նրանք բոլորն էլ վախենալու պատճառ ունեին։ «Պիղծ ոգով» մարդը մեկուսի կյանքով էր ապրում «գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով» (Մարկոս 5․2, 5)։ Հայրոսը՝ ժողովրդապետը, վախենում էր կորցնել դստերը, որը «վախճանելու մօտ էր» (Մարկոս 5․23). Եվ մի կին, որ «արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի», չէր բուժվել այն բանից հետո, երբ «շատ բժիշկների» մոտ էր եղել և իր «բոլոր ունեցածը ծախսել» (Մարկոս 5․25-26)։ Յուրաքանչյուրն, ում դուք ուսուցանում եք, առանձնահատուկ է և ունի իր սեփական վախերը: Բայց ինչպես Փրկիչը կարող է դուրս հանել անմաքուր ոգիներին, հարություն տալ մահացածներին և բուժել սարսափելի հիվանդություններ, Նա նաև կարող է օգնել մեզ, երբ մենք վախենում ենք: Նրա խորհուրդը Հայրոսին այսօր մեծ զորություն ունի մեր կյանքում. «Մի՛ վախենար, բայց միայն հաւատա» (Մարկոս 5․36

Ուսուցանելուն պատրաստվելիս կարող եք ուսումնասիրել երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդի ելույթը՝ «Մի խռովվեք» (Լիահոնա, նոյ. 2018, 18-21) և քույր Լիզա Լ․ Հարկնեսի ելույթը՝ «Լռիր, պապանձվիր» (Լիահոնա, նոյ. 2020, 80-82)։

Սովորեք միասին

Կարող եք հրավիրել դասարանի կամ քվորումի մի անդամի, որպեսզի ամփոփի Մարկոս 5-րդ գլխի պատմությունը, որտեղ Հիսուսն ասում է Հայրոսին «մի՛ վախենար» (տես հատվածներ 22-24, 35-43), կամ կարող եք խմբով վերանայել պատմությունը։ Դուք կարող եք նույն կերպ վերանայել այս գլխի մյուս պատմությունները՝ պիղծ ոգով տղամարդու և արյան հիվանդություն ունեցող կնոջ մասին: Այս վախենալու իրավիճակներն ինչո՞վ են նման մեր կյանքում հանդիպող իրավիճակներին։ Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմություններից Փրկիչի մասին և այն մասին, թե ինչպես փնտրել Նրա օգնությունը: Հետևյալ միջոցառումները կօգնեն երիտասարդներին մեծացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս և հետևել Նրա խորհրդին. «Մի՛ վախենար, բայց միայն հաւատա» (Մարկոս 5․36

  • Չվախենալու Տիրոջ հրավերները, որոնք կրկնվում են սուրբ գրություններում, կօրհնեն երիտասարդներին, երբ նրանք վախենան: Հրավիրեք նրանց կարդալ «Օժանդակ աղբյուրներում» նշված սուրբ գրությունները և հիմնվելով իրենց կարդացած սուրբ գրությունների վրա պատրաստել պաստառ, որը կարող են ցուցադրել տանը, կամ՝ թվային պաստառ, որով կարող են կիսվել առցանց։ Երբ նրանք միմյանց ցույց տան իրենց պատրաստած պաստառները, հրավիրեք նաև կիսվել, թե ինչ են սովորել, որ վախենալու պահերին կօգնի իրենց: Ինչպե՞ս է Փրկիչը օգնել մեզ, երբ վախեցել ենք

  • Կարող եք ցույց տալ մի նկար, որտեղ Փրկիչը հանդարտեցնում է փոթորիկը, ինչպես օրինակ քույր Լիզա Լ. Հարկնեսի «Լռիր, պապանձվիր» ելույթի թվային տարբերակում ընդգրկված նկարը (տես նաև Ավետարանի պատկերագիրք [2009], հ. 40)։ Այնուհետև դուք կամ որևէ մեկը, ում կհանձնարարեք, կարող է կիսվել Մարկոս 4․35-41-ից կամ քույր Հարկնեսի ելույթից Փրկիչի մասին, ով հանդարտեցնում է փոթորիկը: Մենք ինչպե՞ս ենք երբեմն նման լինում այն մարդկանց, ովքեր նավի մեջ էին։ Ի՞նչ ենք մենք սովորում այս պատմությունից այն մասին, թե ինչպես կարող է Փրկիչը օգնել մեզ, երբ մենք վախենում ենք: Հրավիրեք երիտասարդներին վերանայել քույր Հարկնեսի ելույթը՝ փնտրելով արտահայտություններ կամ նախադասություններ, որոնք օգնում են ավելի մեծ հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս: Նրանք կարող են գրել դրանք գրատախտակին: Ինչպե՞ս կօգնի Փրկիչի հանդեպ մեր հավատքը, երբ Նրա կամքը չէ հանդարտեցնել փոթորիկները մեր կյանքում:

  • Մի քանի օրհներգեր փառաբանում են Փրկիչին Նրա մխիթարության և զորության համար, այնպիսի պահերին, երբ դժվարություններ և անորոշություն է, օրինակ՝ «Ինձ հետ եղիր Դու միշտ» կամ «Abide with Me!»(Հիմներ և մանկական երգեր հ.12, 166)։ Գուցե դուք միասին երգեք կամ կարդաք դրանցից մի քանիսը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ:

  • Վախն ու անհանգստությունը նորմալ են, երբ մենք առնչվում ենք կյանքի մարտահրավերների հետ։ Ոմանց դեպքում այդ զգացմունքները կարող են ծանր հետևանքների հանգեցնել։ Ձեր դասարանում կամ քվորումում գուցե օգտակար լինի քննարկել, թե ինչպես Փրկիչը կարող է օգնել մարդկանց, ովքեր տառապում են տարբեր աստիճանի ընկճվածությունից։ Դասարանի կամ քվորումի անդամները միասին կարող են վերանայել երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդի «Մի խռովվեք» կամ երեց Էրիխ Վ․ Կոպիշկեի «Զրույց հոգեկան առողջության մասին» (Լիահոնա, նոյ. 2021, 36-38) ելույթները, փնտրելով իրենց համար նշանակալից ճշմարտություններ և կիսվելով իրենց գտածով: Խրախուսեք երիտասարդներին օգնության կարիք ունենալու դեպքում խոսել վստահելի ծնողի կամ ղեկավարի հետ կամ այցելել MentalHealth.ChurchofJesusChrist.org:

Նկար
երիտասարդ տղաները ուսումնասիրելիս

Փրկիչը խոստացել է օգնել մեզ, երբ մենք դառնանք դեպի Նա վախի և անորոշության ժամանակ:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Քանի որ դուք ուսուցանում եք, այլ ոչ թե պարզապես տեղեկություն տալիս, օգնեք երիտասարդներին սուրբ գրություններում ինքնուրույն հայտնաբերել ավետարանի ճշմարտությունները և մարգարեների խոսքերը:

Տպել