Նոր Կտակարան 2023
Մարտի 26։ Ինչպե՞ս կարող են Երիտասարդ կանայք և Երիտասարդ տղամարդիկ միասին աշխատել՝ Աստծո թագավորությունը կառուցելու համար Մատթեոս 13, Ղուկաս 8, 13


«Մարտի 26։ Ինչպե՞ս կարող են Երիտասարդ կանայք և Երիտասարդ տղամարդիկ միասին աշխատել՝ Աստծո թագավորությունը կառուցելու համար Մատթեոս 13, Ղուկաս 8, 13», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Մարտի 26։ Ինչպե՞ս կարող են Երիտասարդ կանայք և Երիտասարդ տղամարդիկ միասին աշխատել՝ Աստծո թագավորությունը կառուցելու համար», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
ծխի խորհրդի ժողով

Մարտի 26

Ինչպե՞ս կարող են Երիտասարդ կանայք և Երիտասարդ տղամարդիկ միասին աշխատել՝ Աստծո թագավորությունը կառուցելու համար

Մատթեոս 13, Ղուկաս 8,13

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում անցկացրեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Մեր ծխում կամ համայնքում ո՞վ ունի մեր աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց պատրաստվել միսիոներական ծառայությանը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ինչպե՞ս կարող ենք աջակցել ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք կատարելու ծխի ջանքերին:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մատթեոս 13-ում գտնվող մի շարք առակների միջոցով Փրկիչը ուսուցանել է կարևոր ճշմարտություններ Աստծո արքայության և մեր օրերում նրա նշանակալից աճի մասին: Այս առակներից երկուսում փոքր և պարզ միջոցը հանգեցրել է մի մեծ բանի: Եվ դա Աստծո որդու կամ դստեր գործողություններն էին, որոնք նպաստեցին հրաշքին: Մանանեխի փոքրիկ հատիկը վերածվել էր մեծ ծառի, և թռչունները «նորա ճղերումը հանգիստ [էին] առնում», երբ «մի մարդ․․․ իր արտի մէջ սերմեց [այն]» (Մատթեոս 13․31-32)։ Եվ մի փոքր խմորը դարձավ խմորի մեծ զանգված, երբ «մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց» (Մատթեոս 13․33)։ Աստծո արքայությունը մեր օրերում աճում և տարածվում է, քանի որ Նրա սրբերը, այդ թվում՝ երիտասարդ կանայք և տղամարդիկ, աշխատում են Նրա հետ միասին՝ կառուցելով այն:

Այս շաբաթ բացի Մատթեոս 13, Ղուկաս 8 և 13 գլուխները կարդալուց, կարող եք կարդալ նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի «Men and Women in the Work of the Lord» ելույթը (New Era, Apr. 2014, 2-5) և Նախագահ Ջին Բ․ Բինգհեմի «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս» ելույթը (Լիահոնա, մայիս 2020, 60-63)։

Սովորեք միասին

Որպեսզի ձեր երիտասարդ սաների համար պատկերավոր դարձնեք Մատթեոս 13-ի առակները, կարող եք ցուցադրել մանանեխի հատիկի, խմորի (օրինակ՝ խմորիչի), մարգարտի և ուռկանի նկարներ: Երիտասարդները կարող են վերանայել Մատթեոս 13․31-33, 45-48-ը և կիսվել, թե այս առակներից յուրաքանչյուրն ինչ է իրենց սովորեցնում երկնքի արքայության մասին: Ինչպե՞ս կարող ենք այս առակների ուղերձները կիրառել մեր կյանքում: Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի օգնենք Տիրոջը կառուցել Իր թագավորությունը: Ահա մի քանի վարժություններ, որոնք կնպաստեն քննարկմանը:

  • Նախքան ժողովը հանձնարարեք դասարանի կամ քվորումի անդամներին ուսումնասիրել այն կանանց և տղամարդկանց մասին, ովքեր օրինակելի են կամ եղել են օրինակելի՝ Աստծո թագավորությունը կառուցելու գործում։ Այս մարդիկ կարող են լինել սուրբ գրություններից (տես «Օժանդակ աղբյուրներ»), Եկեղեցու պատմությունից կամ իրենց ծանոթներից։ Հրավիրեք երիտասարդներին կիսվել իրենց սովորածով: Ինչպե՞ս են այս մարդիկ օգնել Տիրոջը՝ Նրա թագավորությունը կառուցելու գործում։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։

  • Եթե դուք ուսուցանում եք երիտասարդ տղամարդկանց, հրավիրեք նրանց վերանայել նախագահ Բոննի Լ. Օսկարսոնի ելույթը «Երիտասարդ Կանայք աշխատանքում» (Լիահոնա, մայիս 2018, 36-38) և փնտրել ու կիսվել, թե ինչպես են երիտասարդ կանայք նպաստում Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: Երիտասարդ կանայք նմանապես կարող են ուսումնասիրել եղբայր Դուգլաս Դ. Հոլմսի ելույթը՝ «Ինչ պետք է իմանա Ահարոնյան քահանայության յուրաքանչյուր կրողը» (Լիահոնա, մայիս 2018, 50-53)։ Ինչո՞վ են նման երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց պարտականությունները։ Ինչպե՞ս կարող ենք միասին աշխատելով ավելի լավ կատարել Աստծո գործը։

  • Որպեսզի օգնեք երիտասարդներին հասկանալ, թե ինչպես են կանայք և տղամարդիկ միասին աշխատելով կառուցում Աստծո թագավորությունը, կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցերը. Ինչո՞ւ է Աստված ուզում, որ կանայք և տղամարդիկ միասին աշխատեն՝ կառուցելով Իր թագավորությունը։ Ինչպե՞ս կարող են դասարանի և քվորումի նախագահությունները ավելի լավ աշխատեն միասին: Երիտասարդները կարող են վերանայել նախագահ Մ. Ռասսել Բալլարդի «Men and Women in the Work of the Lord» ելույթի հատվածները կամ նախագահ Ջին Բ․ Բինգհեմի «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս» ելույթը, հատկապես այն հատվածը, որը սկսվում է «Այսպիսով, ի՞նչ է նշանակում սա` ձեր և ինձ համար» նախադասությամբ: Երիտասարդները կարող են կիսվել հարցերի իրենց գտած պատասխաններով:

  • Որպեսզի օգնեք երիտասարդներին հասկանալ, թե ինչպես կարող են կառուցել Աստծո թագավորությունը, ցուցադրեք հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը՝ We Are Strong Together, A Promise for the Lord’s Battalion, և Youth Responsibility in the Work of Salvation (ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ ենք մենք անում մեր տներում, մեր ծխում և համայնքում, որպեսզի օգտակար լինենք Աստծո աշխատանքին: Խնդրեք դասարանի կամ քվորումի նախագահին, որ տրամադրի ծխի երիտասարդների խորհրդի ժողովներում քննարկվող այն հարցերը, որոնք կարելի է տրամադրել։ Հրավիրեք դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել մտքերով այն մասին, թե ինչպես կարող են նեցուկ լինել այդ հարցերի լուծմանը։

Նկար
երիտասարդ կինը փորում է

Աստված ուզում է, որ կանայք և տղամարդիկ միասին աշխատեն Իր թագավորությունը կառուցելու համար:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Երբ դուք որոշակի սկզբունքով ապրելու հրավեր եք հղում, օգնեք սովորողներին բացահայտել օրհնությունները, որոնք Աստված խոստացել է նրանց, ովքեր ապրում են այդ սկզբունքով:

Տպել