Նոր Կտակարան 2023
Ապրիլի 9։ Ինչպե՞ս ամրապնդեմ վկայությունս Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ Զատիկ


«Ապրիլի 9։ Ինչպե՞ս ամրապնդեմ վկայությունս Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ։ Զատիկ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Ապրիլի 9։ Ինչպե՞ս ամրապնդեմ վկայությունս Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Հիսուսը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն

Ապրիլի 9

Ինչպե՞ս ամրապնդեմ վկայությունս Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ

Զատիկ

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա, բացի քվորումի կամ դասարանի հատուկ կարիքների շուրջ միասին խորհրդակցելուց, կարող եք քննարկել գերագույն համաժողովի տպավորություններն ու թեմաները։ Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել։

  • Ո՞ր թեմաները կամ ելույթները գրավեցին մեր ուշադրությունը։ Ի՞նչն է ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչն է ամրապնդել ապրող մարգարեների հանդեպ մեր վկայությունները։ Ի՞նչն է մեզ հուշում վարվել ըստ մեր սովորածի կամ զգացածի:

  • Որպես քվորում կամ դասարան մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի հիշենք և գործենք ըստ գերագույն համաժողովի ժամանակ լսած խորհուրդների։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Թե՛ հնօրյա, և թե՛ ժամանակակից առաքյալները վկայում են, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա չարչարվեց և մահացավ խաչի վրա, թաղվեց գերեզմանում և երրորդ օրը հարություն առավ։ Մահվան հանդեպ Նրա հաղթանակի շնորհիվ մենք բոլորս հարություն ենք առնելու: Փրկիչի հարությունը բերեց անմահության խոստում և հավերժական կյանքի հույս։ Այս խոստումը Զատկի հիմքում է:

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք հատուկ պատճառ ունենք հավատալու, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել: Բացի Նոր Կտակարանի մարդկանց վկայություններից, մենք ունենք Մորմոնի Գրքի ժամանակներում ապրած մարդկանց, ինչպես նաև մարգարե Ջոզեֆ Սմիթի և մեր ապրող մարգարեների ու առաքյալների վկայությունները: Մենք կարող ենք նաև հարության մասին անձնական վկայություն ստանալ Սուրբ Հոգու միջոցով: Ինչպե՞ս կօգնեք երիտասարդներին ամրապնդել իրենց վկայությունները, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել: Նախապատրաստվելիս ուսումնասիրեք քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի «Գերեզմանը հաղթանակ չունի» (Լիահոնա, մայիս 2021, 85-86) և երեց Ս․ Մարկ Փալմերի «Մեր տրտմությունն ուրախություն կլինի» ելույթները (Լիահոնա, մայիս 2021, 88-89)։

Սովորեք միասին

Կարող եք քննարկում սկսել Հիսուս Քրիստոսի հարության մասին, հրավիրելով երիտասարդներին կիսվել, թե այս շաբաթ ինչ են արել Զատիկը տոնելու համար: Կարող եք նրանց հարցնել, թե ինչ են ուսումնասիրել կամ արել անհատապես կամ իրենց ընտանիքներով՝ ամրապնդելու Փրկիչի հարության մասին իրենց վկայությունները: Ստորև տրված վարժությունները կօգնեն ձեր դասարանի կամ քվորումի անդամներին ամրապնդել իրենց վկայությունները:

  • Միասին քննարկեք, թե վկայություններն ինչու են կարևոր առօրյա կյանքում: Այնուհետև կազմեք Հիսուսի հարության վկայությունների ցուցակ այնքան, որքան ձեր դասարանը կամ քվորումը կարող է մտաբերել: Ապա յուրաքանչյուրը կարող է ընտրել սուրբգրային որևէ հատված «Օժանդակ աղբյուրներից»՝ ուսումնասիրելու այդ վկայություններից մի քանիսը։ Դասարանի կամ քվորումմի անդամներին հրավիրեք կիսվել իրենց սովորածով։ Խրախուսեք նրանց նաև կիսվել, թե այդ փաստերն ինչպես են ամրապնդում իրենց վկայությունները Հիսուս Քրիստոսի հարության մասին:

  • Ո՞ր իրավիճակներում մենք կարող ենք կիսվել Փրկիչի հարության մասին մեր վկայություններով: Եթե դասարանից կամ քվորումից որևէ մեկը Փրկիչի հարության մասին ինչ-որ մեկի հետ զրուցելու փորձ ունի, հրավիրեք նրան կիսվել իր փորձառությամբ: Հրավիրեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել, թե ինչպես կօգնեին ինչ-որ մեկին հասկանալ Հիսուս Քրիստոսի հարությունը և վկայություն ձեռք բերել, որ Նրա շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք: Որո՞նք են բոլոր մարդկանց հարության մասին կարևոր ճշմարտությունները, որոնք կարևոր է ուսուցանել ուրիշներին: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են գտնել պատասխանները «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրություններում։

  • Երբ առաքյալներն ասացին Թովմասին, որ տեսել են հարություն առած Փրկիչին, Թովմասն ասաց, որ չի հավատա, մինչև անձամբ չտեսնի: Ավելի ուշ Հիսուսն ասաել է Թովմասին․ «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»: Միասին կարդացեք Թովմասի փորձառության մասին Հովհաննես 20.24-29-ում։ Ինչպե՞ս ենք մենք օրհնվել՝ հավատալով Փրկիչին, առանց Նրան տեսնելու։ Ինչպե՞ս կարող ենք ամրապնդել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Հրավիրեք դասարանի կամ քվորումի անդամներին ուսումնասիրել «Օժանդակ աղբյուրներում» տրված եկեղեցու ղեկավարների ելույթներից մեկը կամ մի քանիսը և ասել, թե ինչու են իրենք երախտապարտ Փրկիչի հարության համար: Հարություն առնելու վերաբերյալ մեր գիտելիքն ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե մենք ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին և ինչ որոշումներ ենք կայացնում։

Նկար
Որ դուք կարողանաք իմանալ, հեղինակ՝ Գարի Լ․ Քափ

That Ye May Know [Որ դուք կարողանաք իմանալ], հեղինակ՝ Գարի Լ․ Քափ

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Այն անձը, ով գիտի, թե ինչպես օգուտ քաղել սուրբ գրություններից և ամեն օր կարդում է դրանք, ընդունակ կլինի ստանալ աստվածային առաջնորդությունը՝ ցանկացած դժվարություն հաղթահարելու համար: Ուսուցանելիս հարցեր տվեք, որոնց պատասխանները սովորողները պետք է գտնեն սուրբ գրություններում:

Տպել