Նոր Կտակարան 2023
Մայիսի 14: Ինչպե՞ս է Տերն օգնում տղամարդկանց և կանանց միասին գործել ամուսնության մեջ Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18


«Մայիսի 14: Ինչպե՞ս է Տերն օգնում տղամարդկանց և կանանց միասին գործել ամուսնության մեջ։ Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Մայիսի 14: Ինչպե՞ս է Տերն օգնում տղամարդկանց և կանանց միասին գործել ամուսնության մեջ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
զույգը տաճարի բակում

Մայիսի 14

Ինչպե՞ս է Տերն օգնում տղամարդկանց և կանանց միասին գործել ամուսնության մեջ

Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Դեպի Տերը դառնալով ինչպե՞ս կարող ենք հաղթահարել դժվարություններն ու փորձությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների համար։ Ո՞ւմ գիտենք մենք, ով մեր աղոթքների և ընկերության կարիքն ունի:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ավետարանով կիսվելու ինչպիսի՞ ծրագրեր են քննարկվել ծխի երիտասարդների խորհրդի ժողովներին: Ինչպե՞ս կարող է մեր դասարանը կամ քվորումը ներգրավված լինել:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող է ընտանեկան պատմության աշխատանքը ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Սկսած Ադամից և Եվայից՝ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձգտել են ամրացնել և միավորել կանանց ու ամուսիններին ամուսնության մեջ: Փրկիչն ուսուցանել է.«Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին» (Մատթեոս 19.5)։ Միևնույն ժամանակ, սատանան ամեն ինչ անում է ամուսնությունները քանդելու և ընտանիքները կործանելու համար: Ձեր դասարանի կամ քվորումի անդամները, հավանաբար, տեղյակ են բազմաթիվ մարտահրավերների մասին, որոնց այսօր բախվում են ամուսնությունները: Նրանք նաև տեսած կլինեն, թե ինչպես են կինն ու ամուսինը միասին աշխատում և փնտրում երկնքի օգնությունը՝ միասնություն ունենալու համար։ Խորհեք, թե այդ փորձառություններն ինչպես են ուսուցանում, թե ինչ է անհրաժեշտ ամուսնության մեջ միասնություն ունենալու համար: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի նրանց սովորեցնեք ապագա ամուսնական հարաբերություններին այժմ պատրաստվելու կարևորությունը:

Անցյալ շաբաթ դասարանի կամ քվորումի անդամները հնարավորություն ունեցան կարդալու ամուսնության մասին Փրկիչի ուսմունքները Մատթեոս 19․4-6-ում։ Ուսուցանելու պատրաստվելիս ուսումնասիրեք այս հատվածները, ինչպես նաև նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Գովք փրկարարներին» ելույթը (Լիահոնա, մայիս 2016, 77-80) կամ այս նյութում առաջարկվող այլ ելույթներ։

Սովորեք միասին

Շատ երիտասարդների մտքում կարող է չլինել ամուսնությունը: Այնուամենայնիվ, այդպիսի կարևոր իրադարձության համար մանրակրկիտ պատրաստվել է հարկավոր։ Թերևս կարող եք հրավիրել երիտասարդներին պատկերացնել, թե նրանք ծնկի են իջել տաճարի զոհասեղանի առաջ՝ կնքվելու համար, և կնքողը խորհուրդ է տվել նրանց ուսումնասիրել Մատթեոս 19․4-6-ը։ Ի՞նչ ճշմարտություններ ենք մենք գտնում այս հատվածներում, որոնք կօգնեն նորապսակ զույգին: Ինչպե՞ս են ամուսինն ու կինը դառնում «մէկ»: Ինչպե՞ս է նրանց օգնում Փրկիչը։ Այդպիսով կօգնեք ձեր դասարանին կամ քվորումին հասկանալ, թե ինչպես հասնել միասնության ամուսնության մեջ:

  • Ադամն ու Եվան ամուսնու և կնոջ հիանալի օրինակ են՝ ովքեր միասնաբար են գործում։ Ցուցադրեք նրանց նկարը (տես Ավետարանի պատկերագիրք [2009], հ. 5) և խնդրեք ձեր դասարանին կամ քվորումին կարդալ Մովսես 5․1-12-ը, փնտրելով, թե Ադամն ու Եվան ինչպես էին միասնաբար աշխատում: Նրանք ի՞նչ էին անում, որպեսզի Աստված օրհներ իրենց փոխհարաբերությունները: Որպեսզի երիտասարդներն ավելի շատ բան իմանան ամուսնության մեջ միասնության մասին, նրանք կարող են ուսումնասիրել «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները:

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ այսօր չափից շատ համայնքներ կան, որտեղ «ամեն ինչ կարծես միանգամյա օգտագործման համար է»։ Բայց այս մոտեցումը չպետք է վերաբերի մեր ամուսնություններին և ընտանիքներին, այլ մենք պետք է «նվիրե[նք] մեր լավագույն ջանքերը մեր ամուսնության ու ընտանիքի փրկության և վեհացման գործին» («Գովք փրկարարներին», 77)։ Այս պնդումը լուսաբանելու համար կարող եք խնդրել երիտասարդներին, որ մտածեն մի կոտրված, մաշված կամ հնացած առարկայի մասին, որը նրանք վերջերս փոխարինել են։ Ինչո՞վ են ամուսնությունները տարբերվում նման փոխարինելի իրերից: Այնուհետև դասարանը կամ քվորումը կարող է կարդալ նախագահ Ուխդորֆի «Մեր ամուսնության փրկությունը» ելույթի ենթավերնագրի ներքո և կիսվել, թե ինչպես կարող են ամուսիններն ու կանայք աշխատել միասին և Փրկիչի հետ՝ ամրապնդելու իրենց ամուսնությունները: Ի՞նչ կարող ենք անել այժմ՝ ամուր, միասնական ամուսնություն ունենալուն պատրաստվելու համար:

  • Գրատախտակին գրեք Միասնական ամուսնություն և հրավիրեք երիտասարդներին թվարկել այն բաները, որոնք կանայք և ամուսինները կարող են անել, միասնական լինելու համար: Ապա խնդրեք երիտասարդներին աչքի անցկացնել «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (ChurchofJesusChrist.org), և դրանում տրված գաղափարները ավելացնել իրենց ցուցակում։ Ի՞նչ հատկանիշներ են տեսնում ձեր դասարանի կամ քվորումի անդամները միմյանց կամ իրենց ծանոթ ամուսնացած զույգերի մեջ, որոնք կարևոր են ամուսնության միասնության համար: Ինչո՞ւ է կարևոր, որ այս սկզբունքները հիմա զարգացնենք և կիրառենք մեր հարաբերություններում: «Օժանդակ աղբյուրներում» տրված տեսանյութերում այդպիսի հատկանիշների օրինակներ կան։

  • Եթե ձեր դասարանի կամ քվորումի անդամները ամուսնալուծության վերաբերյալ հարցեր կամ մտահոգություններ ունեն, կարող եք միասին վերանայել նախագահ Դալլին Հ. Օուքսի «Ամուսնալուծություն» ելույթը (Լիահոնա, մայիս 2007, 70-73)։

Նկար
զույգը գրկախառնվում է

Սկսած Ադամից և Եվայից՝ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձգտել են ամրացնել և միավորել կանանց ու ամուսիններին ամուսնության մեջ:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Քրիստոսանման սիրո անկեղծ արտահայտությունները մեծ զորություն ունեն փափկացնելու դասարանի անդամների սրտերը, ովքեր դժվարություններ ունեն։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին իրենց կարևոր ու սիրված զգալ, կարող եք խնդրել նրանց մասնակցել գալիք դասին՝ կիսվելով սուրբգրային որևէ հատվածի վերաբերյալ իրենց փորձառությամբ կամ զգացմունքներով:

Տպել