Նոր Կտակարան 2023
Հունիսի 11։ Ինչպե՞ս կարող եմ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Հովհաննես 14-17


«Հունիսի 11: Ինչպե՞ս կարող եմ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Հովհաննես 14-17», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Հունիսի 11: Ինչպե՞ս կարող եմ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023

Նկար
երիտասարդ աղջիկն աղոթում է

Հունիսի 11

Ինչպե՞ս կարող եմ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Հովհաննես 14-17

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ փորձառություններ են վերջերս ամրապնդել մեր վկայությունները:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ո՞վ ունի մեր օգնության և աղոթքների կարիքը: Ի՞նչ կուզենաինք անել նրանց օգնելու համար:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Մենք ինչպե՞ս կարող ենք լույս լինել ընտանիքի այն անդամների կամ այն ընկերների համար, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ սեր և աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքների նկատմամբ և դրական փոփոխություն կատարել մեր տներում:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Պտուղը չի կարող աճել այն ճյուղի վրա, որն առանձնացել է ծառից։ Նույն կերպ, մենք չենք կարող աճել հոգևորապես, եթե առանձնանանք Աստծուց (տես Հովհաննես 15․4-6)։ Սակայն, կան շատ ուժեր, որոնք ձգտում են բաժանել մեզ Նրանից, երբեմն՝ մեր սեփական հպարտությունը կամ վատ ընտրությունները, իսկ հաճախ՝ զուտ մահկանացու կյանքի պայմանները: Երբ Հիսուսը մահկանացու կյանքում վերջին անգամ հանդիպեց Իր աշակերտներին, Նա գիտեր, որ շուտով բաժանվելու էր նրանցից: Ուստի, Նա ուսուցանեց աշակերտներին Իր և Իր Հոր հետ սերտ կապ պահպանելու կարևորության մասին. իրենց հետ այնքան միավորված լինելու, որքան ճյուղն է ծառի հետ միավորված: Նա կոչեց դա «մնալ» Նրանում: Եվ Նա Իր աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես դա անել։ Ամենակարևորն այն է, որ Իր քավող զոհաբերության շնորհիվ, Նա հնարավոր դարձրեց այդ կապը:

Հովհաննես 14-17-ը ուսումնասիրելիս խորհեք ձեր կապի մասին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Մտածեք նաև այն մարդկանց մասին, ում ուսուցանում եք, և Աստծուն ավելի մոտ լինելու նրանց ցանկությունների մասին: Դուք ի՞նչ կանեք, որպեսզի օգնեք նրանց։ Ուսուցանելուն նախապատրաստվելիս կարող եք խորհել Վարդապետություն և Ուխտեր 88․62-68-ի շուրջ։

Սովորեք միասին

Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երիտասարդներին՝ քննարկել Հովհաննես 15․1-12-ի Փրկիչի ուսմունքները որթի և ճյուղերի մասին։ Գուցե օգտագործեք գծանկար, նկար կամ իրական ճյուղ՝ որպեսզի օգնեք նրանց պատկերացնել, թե ինչ է սովորեցրել Հիսուսը: Դուք կարող եք խնդրել երիտասարդներին խոսել այն ժամանակների մասին, երբ մոտ են զգացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, կամ այն ժամանակների՝ երբ հեռու են զգացել: Այս հատվածներն ի՞նչ են սովորեցնում այն մասին, թե ինչպես կարող ենք մոտ լինել Նրանց: Վարժությունները, ինչպիսիք են ստորև տրվածները, կնպաստեն այդ զրույցին։

  • Օգտակար կլինի որոշ ժամանակ տրամադրել «Ի՞նչն է մեզ հեռացնում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից» հարցի ուսումնասիրությանը։ Կարող եք հարցը գրել գրատախտակին և խնդրել, որ պատասխաններ տրվեն։ Այնուհետև գուցե խոսեք այն մասին, թե ինչ ենք մենք անում՝ որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ հարաբերություններ հաստատելու համար: Ինչո՞վ է այս փորձառությունը նման և ինչով է տարբերվում այն եղանակից, թե ինչպես ենք մենք կառուցում մեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ մոտենալ Իրեն և Իր Հորը։ Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին կարդալ «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրությունները՝ այս հարցին պատասխանելու համար։ Երիտասարդների համար ուսանելի կլինի, եթե այս հատվածները զույգերով ուսումնասիրեն և կիսվեն իրենց սովորածով:

  • Ոչ ոք այդքան մոտ չէ Հայր Աստծուն, որքան Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ ենք մենք սովորում Փրկիչից՝ Աստծուն ավելի մոտենալու մասին: Դասարանի և քվորումի անդամները կարող են խորհել այս հարցի շուրջ, կարդալով Ղուկաս 22․41-43, Հովհաննես 6․38, 17․3, 20-23, 3 Նեփի 11․11, Վարդապետություն և Ուխտեր 50․43։ Մենք ինչպե՞ս կարող ենք մեկ դառնալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

  • «Մեր անձնական Փրկիչը» ելույթում երեց Մայքլ Ջոն Ու. Թեհը մտաբերել է այն պահը, երբ հասկացել է, որ «այն ինչ գիտե[ր] Փրկիչի մասին մեծապես գերակշռում էր այն բանին, թե որքան լավ [էր] իրականում ճանաչում Նրան» (Լիահոնա, մայիս 2021, 99)։ Կարող եք խնդրել ձեր դասարանին կամ քվորումին քննարկել տարբերությունները Հիսուս Քրիստոսի մասին իմանալու և Նրան իսկապես ճանաչելու միջև: Երիտասարդները կարող են խոսել այն մասին, թե ինչ են անում՝ Նրա մասին իմանալու համար և ինչ են անում՝ Նրան իսկապես ճանաչելու համար: Այնուհետև նրանք կարող են երեց Թեհի ելույթում գտնել այն խորհուրդը, որը նա տվել է՝ թե ինչպես իրականում ճանաչել Փրկիչին։ Ինչպե՞ս է օրհնվել մեր կյանքը, երբ ձգտել ենք ճանաչել Նրան։

  • He Knows Me տեսանյութում գանացի երկու երիտասարդներ պատմում են, թե ինչ են արել Աստծուն ավելի մոտենալու համար։ Գուցե դասարանի կամ քվորումի անդամները դիտեն տեսանյութը և, ինչպես անում են սովորաբար, կազմեն այն գաղափարների ցանկը, որոնք տալիս է տեսանյութը՝ թե ինչպես կարող են բարելավել հարաբերությունները իրենց Երկնային Հոր հետ: Հրավիրեք նրանց կիսվել իրենց ցանկից որևէ կետով: Հնարավորության դեպքում նրանց գուցե հաճելի լինի նկարահանել սեփական կարճ տեսանյութերն այն մասին, թե ինչպես են իրենք մոտենում Աստծուն։

Նկար
երիտասարդ աղջիկը կարդում է սուրբ գրությունները

Սկսելով ճանաչել Փրկիչին և պահել Նրա պատվիրանները, մենք կկենանք Նրա սիրո մեջ (տես Հովհաննես 15․10

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Փրկիչը պատրաստվում էր Իր երկրային առաքելությանը՝ աղոթելով և ծոմ պահելով, որպեսզի կարողանար մոտ լինել Իր Հորը (տես Մատթեոս 4․1-2, Ղուկաս 4․1-2)։ Ուսուցանելուն նախապատրաստվելիս ժամանակ հատկացրեք՝ փնտրելու Երկնային Հոր առաջնորդությունը, քանի որ դուք ուսուցանում եք Նրա զավակներին:

Տպել