Նոր Կտակարան 2023
Հունիսի 25։ Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Հիսուս Քրիստոսի քավությունը Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19


«Հունիսի 25: Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Հիսուս Քրիստոսի քավությունը։ Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Հունիսի 25: Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Հիսուս Քրիստոսի քավությունը», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Փրկիչի քավությունը. ճշմարիտ քրիստոնեության հիմքը, հեղինակ՝ Քըրք Ռիչարդս

The Savior’s Atonement: Foundation of True Christianity [Փրկիչի քավությունը. ճշմարիտ քրիստոնեության հիմքը], հեղինակ՝ Քըրք Ռիչարդս

Հունիսի 25

Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Հիսուս Քրիստոսի քավությունը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք մենք ավելի մոտեցել Փրկիչին։ Ինչպե՞ս ենք մենք փորձում ավելի նմանվել Նրան։

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ու՞մ մասին ենք մտածել վերջին շրջանում: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ անձանց:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք պատասխանել Եկեղեցու մասին մեր ընկերների տված հարցերին, որպեսզի ամրապնդենք նրանց հավատքը Փրկիչի հանդեպ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով մենք կարող ենք ավելի սերտ կապվել ընտանիքի այնպիսի անդամների հետ, ինչպիսիք են տատիկ-պապիկներն ու զարմիկները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը վերջին օրերի որոշ սրբերի մասին ասել է հետևյալը․ «թվում է, թե նրանք ունեն հավատք Փրկիչի հանդեպ, սակայն չեն հավատում, որ Նրա խոստացած օրհնությունները մատչելի են իրենց համար» («Եթե ինձ գիտենայիք», Լիահոնա, նոյ. 2016, 104)։ Այլ կերպ ասած՝ չնայած մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ աշխարհի մեղքերի համար, սակայն կարող ենք մտածել, թե արդյո՞ք Նա տառապել և մահացել է կոնկրետ մեր մեղքերի համար: Դուք երբևէ այդպես մտածե՞լ եք: Ի՞նչ օգուտ կունենան ձեր դասարանի կամ քվորումի սաները՝ հասկանալով, որ Փրկիչի քավությունը վերաբերում է անձամբ իրենց: Դուք ինչպե՞ս կարող եք օգնել նրանց։

Խորհեք այս հարցերի շուրջ, երբ այս շաբաթ կարդաք Փրկիչի խաչելության մասին։ Երբ պատրաստվեք ուսուցանել Քրիստոսի քավության անձնական բնույթի մասին, կարող եք ուսումնասիրել Նախագահ Դալլին Հ. Օուքսի ելույթը՝ «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» (Լիահոնա, մայիս 2021, 75-77):

Սովորեք միասին

Հրավիրեք դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք անցած շաբաթ սովորել են Փրկիչի խաչելության մասին Նոր Կտակարանից, ինչպես նաև Փրկիչի մասին իրենց զգացմունքներով։ Նրանց հուշելու համար կարող եք տալ նմանօրինակ հարց․ «Ի՞նչ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այն բաներից, որոնք Նա ասաց և արեց Իր վերջին ժամերի ընթացքում»: Օրինակ, դուք կարող եք ուսումնասիրել այն դեպքերը, երբ Փրկիչը, նույնիսկ բոլորի համար տանջվելու ժամանակ, կարեկցանքով էր նայում Իր շրջապատին (տես, օրինակ, Ղուկաս 23․34, 39-43, Հովհաննես 19․25-27)։ Սա կհանգեցնի քննարկման այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի քավությունը և՛ համընդհանուր, և՛ անձնական: Վարժությունները, ինչպիսիք են ստորև տրվածները, կօգնեն ձեզ շարունակել Փրկիչի քավության մասին քննարկումը։

  • «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» ելույթի առաջին պարբերությունում նախագահ Դալլին Հ. Օուքսը պատմել է իր զրույցի մասին մի կնոջ հետ, ով համոզված չէր, որ Հիսուս Քրիստոսն ինչ-որ բան է արել իր համար: Գուցե դասարանի կամ քվորումի անդամները կարդան այդ պարբերությունը՝ իրենց դնելով Նախագահ Օուքսի տեղը: Մենք ի՞նչ կասեինք այդ կնոջը։ Կարող եք դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամին տալ նախագահ Օուքսի ելույթի համարակալված բաժիններից մեկը: Ելնելով իրենց սովորածից, ինչպես նաև սեփական փորձառություններից, նրանք կարող են կիսվել «Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսն ինձ համար» հարցի իրենց պատասխաններով։

  • Որպեսզի ծավալեք քննարկում, թե ինչպես է Փրկիչի քավությունն ազդում անձամբ մեզ վրա, կարող եք գրատախտակին գրել նմանօրինակ արտահայտություն․ Քանի որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ բոլոր մարդկանց համար … Դասարանի կամ քվորումի անդամները կարող են առաջարկել, թե ինչպես ավարտել նախադասությունը։ Այնուհետև կարող եք փոխել արտահայտությունը, դարձնելով․ Քանի որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ ինձ համար … և հրավիրեք երիտասարդներին ավարտել նախադասությունը։ Երբ դասարանի կամ քվորումի անդամները քննարկեն այս պնդումները, քաջալերեք նրանց կարդալ «Օժանդակ աղբյուրներում» նշված սուրբ գրությունները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս սուրբ գրությունները մեր անձնական կյանքում Փրկիչի քավության ազդեցության մասին:

  • «Օժանդակ աղբյուրների» սուրբ գրությունները ուսումնասիրելու մեկ այլ եղանակ է՝ հրավիրել երիտասարդներին հատվածների բառերը փոխարինել այնպես, որ հատվածները ուղղակիորեն հասցեագրվեն իրենց: Ինչպե՞ս է դա փոխում մեր վերաբերմունքը հատվածների ճշմարտությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը մեզ համար կատարած Փրկիչի զոհաբերության համար:

  • Հոգևոր երաժշտությունը զորավոր կերպով կարող է վկայել Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք հրավիրել դասարանի կամ քվորումի անդամներին, որ պատրաստված գան՝ կիսվելու օրհներգերով, որոնք օգնում են նրանց զգալ Փրկիչի քավության զորությունն իրենց կյանքում: (Նրանք կարող են կարդալ հաղորդության օրհներգերը կամ «Հիսուս Քրիստոս՝ Փրկիչ» գրառումը Հիմների թեմաների ցանկում)։ Խնդրեք դասարանի կամ քվորումի անդամներին օրհներգերում բացահայտել այն արտահայտությունները, որոնք օգնում են նրանց զգալ Փրկիչի սերը անձամբ իրենց հանդեպ: Դուք կարող եք նաև խոսել այն մասին, թե ինչպես է Փրկիչի զոհաբերությունն ազդում մեր առօրյա կյանքի վրա: Օրինակ, ինչպե՞ս է դա ազդում մեր կատարած ընտրությունների վրա:

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում

Քրիստոսը Գեթսեմանիում, հեղինակ՝ Դեն Բըր

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Քրիստոսանման սիրո անկեղծ արտահայտությունները մեծ զորություն ունեն փափկացնելու դասարանի անդամների սրտերը, ովքեր դժվարություններ ունեն ավետարանի հետ կապված: Հաճախ այդ անհատները պարզապես կարիք ունեն իմանալու, որ իրենք կարևոր են ու սիրված:

Տպել