Նոր Կտակարան 2023
Հուլիսի 9։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին Գործք Առաքելոց 1-5


«Հուլիսի 9։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին։ Գործք Առաքելոց 1-5», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Հուլիսի 9։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Պետրոս առաքյալը խոսում է մարդկանց բազմության հետ

Հարություն առնելուց հետո Փրկիչն առաջնորդեց Իր Եկեղեցին առաքյալների, այդ թվում՝ Պետրոսի միջոցով:

Հուլիսի 9

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին

Գործք Առաքելոց 1-5

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ թեմաներ քննարկեց եպիսկոպոսությունը ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ի՞նչ կարող ենք անել որպես դասարան կամ քվորում այդ քննարկումների արդյունքների հիման վրա:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսանման եղանակներով օգնել մարդկանց, երբ տեսնում ենք կարիքը և չգիտենք, թե ինչ ասել:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ի՞նչն է մեզ ուրախություն պարգևում: Ինչպե՞ս կարող ենք Նրա սիրով կիսվել ուրիշների հետ:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ենք անում, որպեսզի գտնենք տաճարային արարողությունների կարիքն ունեցող մեր նախնիների անունները: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Մի բան է իմանալը, որ եկեղեցին լավն է, որ այն ուսուցանում է ճշմարիտ սկզբունքներ, կամ որ եկեղեցին կարող է օգնել ձեզ դառնալ ավելի լավ մարդ: Այլ բան է իմանալը, որ եկեղեցին այսօր բառացիորեն Հիսուս Քրիստոսի եկեղեցին է, որը Նա է հիմնադրել և մշտապես ղեկավարում է՝ կենդանի մարգարեի միջոցով: Գործք Առաքելոց գիրքը առատ ապացույցներ է ներկայացնում, որ Փրկիչը սերտորեն ներգրավված է Իր եկեղեցին ղեկավարելու գործում: Գործք Առաքելոց 1-5-ը ուսումնասիրելիս փնտրեք այդ ապացույցը և խորհեք, թե ինչպես եք իմացել, որ Նա շարունակում է ղեկավարել Իր եկեղեցին այսօր: Այս գիտելիքն ինչպե՞ս է օրհնել ձեզ:

Երիտասարդները, որոնց դուք ուսուցանում եք, ունե՞ն արդյոք վկայություն, որ եկեղեցին, որին պատկանում են, ղեկավարում է հենց Փրկիչը։ Այդ վկայությունն ինչպե՞ս կարող է օրհնել նրանց: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ձեռք բերել կամ ամրապնդել այդ վկայությունը: Բացի Գործք Առաքելոց 1-5-ը ուսումնասիրելուց, կարդացեք նաև երեց Քվենթին Լ. Քուքի ելույթը՝ «Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունն առաջնորդում են մեր կյանքը» (Լիահոնա, մայիս 2020, 96-100):

Սովորեք միասին

Քննարկումը սկսելու համար գրատախտակին գրեք Հիսուս Քրիստոսը ղեկավարել է Իր եկեղեցին՝ Իր առաքյալներին հայտնություն տալու միջոցով։ Դասարանի կամ քվորումի անդամները կարող են կիսվել մի բանով, ինչը գտել են Գործք Առաքելոց 1-5-ը ուսումնասիրելիս, որը հիմնավորում է այս պնդումը։ (Եթե անհրաժեշտ է, կարող եք ուղղորդել նրանց կարդալու Գործք Առաքելոց 1․1-8, 2․36-39, 4․1-13, 31-33 հատվածները)։ Ի՞նչ ապացույցներ ենք տեսնում, որ Հիսուս Քրիստոսը նույն կերպ է ղեկավարում Իր եկեղեցին այսօր: Վարժությունները, ինչպիսիք են ստորև տրվածները, կօգնեն ձեր սաներին ամրապնդել իրենց հավատքը այս կարևոր ճշմարտության հանդեպ:

  • Դուք կարող եք մի քանի նմանօրինակ հարցեր պատրաստել․ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին։ Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր հավատքն առ այն, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր եկեղեցին։ Ինչո՞ւ եք դուք վստահում Տիրոջ մարգարեներին և առաքյալներին: Դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամին տվեք հարցերից մեկը և հրավիրեք նրանց խորհել հարցի շուրջ և մտածել սուրբգրային հատվածների մասին, որոնք կօգնեն պատասխանել այդ հարցին (եթե անհրաժեշտ է, տես «Օժանդակ աղբյուրները»՝ որոշ գաղափարների համար): Այնուհետև ժամանակ տվեք յուրաքանչյուրին՝ որ քննարկեն այն, ինչ սովորել են։

  • Որպեսզի օգնեք դասարանին կամ քվորումին տեսնել, թե ինչպես է Տերը ղեկավարում Իր Եկեղեցին, կարող եք հրավիրել նրանց նայել երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ ելույթի առաջին բաժինը՝ «Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունն առաջնորդում են մեր կյանքը»։ Թերևս դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամ կարող է կիսվել ելույթից որևէ բանով, որն օգնում է նրանց իմանալ, որ Հիսուս Քրիստոսն ակտիվորեն և անձամբ ղեկավարում է Իր Եկեղեցին: Ի՞նչ այլ գաղափարներ ենք մենք գտնում «Օժանդակ աղբյուրների» սուրբ գրություններում։

  • Երիտասարդներին նաև օգտակար կլինի իմանալ, թե ինչպես է Տերը ղեկավարում ձեր ծուխը: Կարող եք խնդրել երիտասարդներին, որ բերեն օրինակներ, թե ինչպես է Տերն առաջնորդում ծխի ղեկավարներին, ներառյալ դասարանի կամ քվորումի նախագահին: Մինչև դասը, շաբաթվա ընթացքում, կարող եք խնդրել ծխի ղեկավարներից ոմանց՝ անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, կիսվել փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերն առաջնորդում իրենց: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են լրացուցիչ օրինակներ գտնել նախագահ Հենրի Բ. Այրինգի ելույթում՝ «Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին» (Լիահոնա, նոյ․ 2017, 81-84)։ Ինչո՞ւ է կարևոր հավատալը, որ Տերը ոգեշնչում է մեր ծխի ղեկավարներին:

  • Որոշ մարդիկ կարծում են, որ եթե մենք լավ մարդիկ ենք և լավ գործեր ենք անում, մեզ եկեղեցի պետք չէ: Կարող եք հարցնել երիտասարդներին, թե ինչպես նրանք կարձագանքեն դրան: «Եկեղեցի հաճախելու պատճառները» ելույթում (Լիահոնա, նոյ. 2021, 24-26), նախագահ Դալլին Հ. Օուքսը մի քանի պատճառներ է բերել, թե ինչու են կարևոր եկեղեցիները, ներառյալ Տիրոջ վերականգնված եկեղեցին։ Երիտասարդները կարող են ուսումնասիրել այս ելույթը զույգերով, փոքր խմբերով կամ որպես դասարան կամ քվորում, և կիսվել իրենց գտած գաղափարներով:

Նկար
երիտասարդ տղամարդկանց ժողով

Տերն առաջնորդում է Իր եկեղեցին հայտնության միջոցով, ներառյալ դասարանների և քվորումի նախագահությունները։

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Հոգին ձեր ուսուցմանը հրավիրելու համար քաջալերեք ներկաներին կիսվել իրենց անձնական վկայություններով քննարկվող ճշմարտության մասին:

Տպել