Նոր Կտակարան 2023
Հուլիսի 23։ Ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ Գործք Առաքելոց 10-15


«Հուլիսի 23։ Ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ։ Գործք Առաքելոց 10-15», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Հուլիսի 23։ Ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար.Վարդապետական թեմաներ 2023

Նկար
Հիսուսը և Նրա հետևորդները

Jesus and His Disciples [Հիսուսը և Նրա աշակերտները], © Balage Balogh/Art Resource, NY

Հուլիսի 23

Ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ

Գործք Առաքելոց 10-15

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս ենք Աստծո ձեռքը տեսել մեր կյանքում:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել փորձությունների ժամանակ:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ օգտագործել տեխնոլոգիաները ավետարանով կիսվելու համար:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Մենք ի՞նչ ենք անում, որ օգնենք մեր ընտանիքներին գալ Քրիստոսի մոտ։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Գործք Առաքելոց 11-րդ գյխում նշվում է, որ առաջին անգամ «աշակերտներն … Քրիստոնեայ անուանուեցան» (հատված 26)։ Սրբազան արտոնություն և պատասխանատվություն է՝ ճանաչվել որպես Քրիստոսի աշակերտներից մեկը և կոչվել Նրա անունով: Ինչպես ասել է նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը․ «Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, թե որքան օրհնված ենք, վերցնելով մեզ վրա Աստծո սիրելի և միածին Որդու անունը: Մենք հասկանու՞մ ենք, թե ինչ մեծ նշանակություն ունի դա: Փրկիչի անունը միակ անունն է երկնքի տակ, որով մարդը կարող է փրկվել» («Անվան կարևորությունը», Լիահոնա, նոյ. 2011, 79):

Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել քրիստոնյա՝ Հիսուս Քրիստոսի աշակերտ: Ի՞նչ է դա նշանակում ձեր դասարանի կամ քվորումի անդամների համար: Ինչո՞վ է նշանակալից Նրա անունը ձեզ վրա վերցնելը։ Դուք կարող եք մտաբերել այն պահերը, երբ ոգեշնչվել եք ինչ-որ մեկի օրինակից, ով գործել է Քրիստոսի ճշմարիտ աշակերտի նման։

Երբ պատրաստվեք ուսուցանելու, ապա Գործք Առաքելոց 10-15-ը կարդալուց բացի, կարող եք կարդալ «Օժանդակ աղբյուրներում» տրված գերագույն համաժողովի ելույթներից մեկը կամ մի քանիսը։

Սովորեք միասին

Որպեսզի օգնեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը, կարող եք հրավիրել նրանց ավարտել հետևյալ պնդումը. «Հիսուս Քրիստոսի աշակերտը նա է, ով …»։ Նրանք կարող են վերանայել Գործք Առաքելոց 11․19-26-ը, հատվածներ 21, 23-24, 26-ում փնտրելով գաղափարներ այն մասին, թե ինչպես են եկեղեցու այս անդամները ցույց տվել, որ իրենք աշակերտներ են: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելը ազդում մեր մտքերի և վարքագծի վրա: Հետևյալ վարժությունները կնպաստեն այս քննարկմանը։

  • Օգտակար կլինի քննարկել, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ (տե՛ս երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերը «Օժանդակ նյութերում»)։ Դուք կարող եք խնդրել երիտասարդներին, որ կիսվեն Հիսուս Քրիստոսի որոշ ուսմունքներով, որոնք ոգեշնչում են իրենց, և այն բաներով, որոնք սովորել են Նրա օրինակից: Գաղափարների համար երիտասարդները կարող են ուսումնասիրել «Օժանդակ աղբյուրներում» տրված սուրբ գրություններից մի քանիսը կամ իրենց իմացած այլ հատվածները: Նրանք կարող են գրատախտակին թվարկել այն, ինչ հատվածներից սովորեցին Փրկիչի մասին։ Այնուհետև նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչպես կարող են հետևել գրատախտակին թվարկված ուսմունքներին և օրինակներին:

  • Խնդրեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել, թե ինչ է նշանակում լինել քրիստոնյա: Նրանք կարող են կազմել հատկանիշների ցուցակ, որոնք ակնկալում են տեսնել Հիսուս Քրիստոսին հետևող մարդու կյանքում (տես, օրինակ, Հովհաննես 13․34-35)։ Կարող եք երիտասարդներին բաժանել երկու խմբի և խնդրել յուրաքանչյուր խմբին կարդալ հետևյալ ելույթներից մեկը՝ փնտրելով լրացուցիչ հատկանիշներ, որոնցով կհամալրեին իրենց ցուցակը. երեց Տերենս Մ. Վինսոն, «Փրկիչի ճշմարիտ աշակերտները» (Լիահոնա, նոյ. 2019, 9-11) և երեց Մասիմո Դե Ֆեո, «Մաքուր սեր` Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի իսկական նշան» (Լիահոնա, մայիս 2018, 81-83)։ Հրավիրեք երիտասարդներին խորհել ցանկից մի հատկանիշի մասին, որը նրանք ցանկանում են բարելավել:

  • Կարող եք հարցնել դասարանի կամ քվորումի անդամներին, թե ինչ է նշանակում կրել Հիսուս Քրիստոսի անունը: Գուցե նրանք կիսվեն իրենց ունեցած փորձառություններով, երբ ինչ-որ մեկն իմացել է, որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ են: Ի՞նչ ենք մենք զգում, հայտնի լինելով մարդկանց որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ և Նրա եկեղեցու անդամներ: Երիտասարդները կարող են նաև ուսումնասիրել «Օժանդակ աղբյուրների» սուրբգրային հատվածներից մի քանիսը կամ ելույթներից մեկը, փնտրելով գաղափարներ, որոնք ոգեշնչում են նրանց արժանի ապրել Հիսուս Քրիստոսի անվանը, որը նրանք վերցրել են իրենց վրա: Ինչպե՞ս է ազդում այն ընտրությունների վրա այն, որ մենք կրում ենք Հիսուս Քրիստոսւ անունը։

Նկար
երիտասարդ կանայք քայլելիս

Որպես Քրիստոսի եկեղեցու անդամներ՝ մենք Նրա աշակերտներն ենք և կրում ենք Նրա անունը:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Որպես ուսուցիչ դուք կարող եք ծավալել վեհացնող քննարկումներ, որոնք հագեցած կլինեն սովորողների փորձով ու վկայություններով:

Տպել