Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 13: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ փոխվեմ Հռովմայեցիս 1-6


«Օգոստոսի 13: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ փոխվեմ։ Հռովմայեցիս 1-6», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Օգոստոսի 13: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ փոխվեմ», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
մկրտություն

Օգոստոսի 13

Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ինձ, որ փոխվեմ

Հռովմայեցիս 1-6

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ Փրկիչին հետևելիս:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Մեր ծխում կամ համայնքում ո՞վ ունի մեր աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց պատրաստվել միսիոներական ծառայությանը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար: Ինչպե՞ս կարող ենք աջակցել ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք կատարելու ծխի ջանքերին:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

«Հիսուս Քրիստոսի ավետարանը փոփոխության ավետարան է»։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն («Հավերժական որոշումներ», Լիահոնա, նոյ 2013, 108)։ Նմանապես, Պողոս առաքյալը բացատրել է, որ երբ մենք մկրտվում ենք, «կյանքի նորոգության մեջ ման [կգանք]» (Հռովմայեցիս 6․4): Հիսուս Քրիստոսի շնորհիվ ոչ միայն մեր մկրտության օրը, այլ ամեն օրն է բերում «կյանքի նորոգություն» կամ մեղքից ավելի հեռու քայլելու և Աստծուն մոտենալու հնարավորություն: Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով նշանակում է ապաշխարել և ավելի մոտենալ Աստծուն՝ մշտապես, երբեմն աստիճանաբար, իմանալով, որ մեր ջանքերը մեզ կտանեն դեպի լիակատար ուրախության:

Խորհեք, թե ինչպես է Փրկիչը փոխում ձեզ և այն մարդկանց, ում դուք ուսուցանում եք: Ինչպե՞ս կարող եք ավելի լիարժեք ստանալ Փրկիչի զորությունը՝ ձեզ փոխելու համար: Մտածեք այդ մասին, երբ կարդում եք Հռովմայեցիս 1-6-ը և պատրաստվում ուսուցանելու։ Կարող եք նաև վերանայել նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ելույթը՝ «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», (Լիահոնա, մայիս 2019, 67-69), կամ քույր Բեքի Քրեյվենի ելույթը՝ «Պահեք տարբերությունը», (Լիահոնա, նոյ․ 2020, 58-60)։

Սովորեք միասին

Որոշ մարդկանց համար Քրիստոսի առաջարկած «կյանքի նորոգությունը» (Հռովմայեցիս 6․4) դժվար է ճանաչել, քանի որ դա տեղի է ունենում աստիճանաբար, մինչդեռ մյուսների համար՝ տեղի է ունենում ավելի արագ: Կարող եք հրավիրել դասարանի կամ քվորումի անդամներին ասել, թե ինչ է նշանակում «կյանքի նորոգության մեջ ման [գալը]»։ Որո՞նք են Հռովմայեցիս 6-ի բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են մեր կյանքը Փրկիչի ազդեցության ներքո և առանց դրա: (Եթե երիտասարդներն օգնության կարիք ունեն, կարող են նայել 6, 11, 22-23 հատվածները)։ Ուրիշ ի՞նչ բառեր և արտահայտություններ մենք կարող ենք մտաբերել։ Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ փոխվել։ Վարժությունները, ինչպիսիք են ստորև տրվածները, կնպաստեն այս թեմայով ավելի խորը քննարկմանը։

  • Որպեսզի օգնեք դասարանին կամ քվորումին մտածել, թե Փրկիչի օգնությամբ ինչ փոփոխություններ կարող են կատարել, հրավիրեք նրանց կարդալ «Ապաշխարել, ապաշխարություն» թեման՝ սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Նրանք կարող են նաև քննարկել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի տված ապաշխարության սահմանումը «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» ելույթի առաջին յոթ պարբերություններում։ Ի՞նչ կարևոր ճշմարտություններ ենք մենք սովորում ապաշխարության մասին այս սահմանումներից: Կարող եք նաև ժամանակ տալ դասարանին կամ քվորումին՝ խորհելու նախագահ Նելսոնի ասած այն կետերի մասին, որոնք Հիսուսը խնդրում է մեզ փոխել (նրա ելույթի հինգերորդ պարբերությունում)։ Խրախուսեք նրանց գրել մի որոշակի բան, որը հուշում են ստանում փոխել: Բերեք ձեր վկայությունը Փրկիչի զորության մասին, որն օգնում է մեզ ապաշխարել և փոխվել:

  • Քույր Բեքի Քրեյվենն ասել է, որ իր նախկին ընկերները երբեմն ասում են. «Դու ընդհանրապես չես փոխվել»: Կարող եք ասել, թե ինչպես է մեկնաբանել դա քույր Քրեյվենը (տես «Պահեք տարբերությունը», 59-60)։ Խնդրեք դասարանի կամ քվորումի անդամներին պատկերացնել, որ հինգ կամ տասը տարի հետո նրանք հանդիպում են իրենց նախկին ընկերներից մեկին: Ի՞նչ փոփոխություններ կարող են ակնհայտ լինել մեր ընկերների մեջ: Մենք ինչպե՞ս կցանկանայինք, որ փոխված լինեինք։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպե՞ս կօգնի մեզ փոխվել (տես Մոսիա 5․2-5, 7, Ալմա 5․11-13, Եթեր 12․27, կամ քույր Քրեյվենի նկարագրած «փոխվելու շարունակական բնույթ կրող օրինաչափությունը», իր ուղերձի չորս պարբերություններում, որոնք սկսվում են «Երբ ես ավելի երիտասարդ էի» բառերով)։ Կարող եք խնդրել երիտասարդներին, որ կիսվեն ցանկացած փորձառությամբ, երբ Հիսուս Քրիստոսն օգնել է նրանց փոխվել:

  • Երբեմն մենք կարող ենք մտածել, թե մեզանից ակնկալվում է ինքնուրույն կատարել փոփոխություններ կամ բարելավումներ մեր կյանքում: Ինչո՞վ է սա տարբերվում իսկական ապաշխարությունից: Որպեսզի օգնեք ձեր դասարանին կամ քվորումին քննարկել այս հարցը, կարող եք միասին վերանայել «Օժանդակ աղբյուրներում» զետեղված պնդումները: Ի՞նչ կարող ենք անել հիմա Փրկիչի օգնությունն ու զորությունը փնտրելու համար, որպեսզի մեր փոփոխությունները լինեն մշտական և հաճելի: Սա լավ հնարավորություն կարող է լինել երիտասարդների համար՝ մտածելու իրենց անձնական զարգացման նպատակների մասին: Ինչպե՞ս կարող ենք ներառել Փրկիչին մեր նպատակների մեջ:

Նկար
երիտասարդ կանայք քայլում են

Հավատքն առ Հիսուս Քրիստոս օգնում է մեզ ամեն օր ապաշխարել և ավելի նմանվել Նրան:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք կարող ենք փոխել մեր վարքը: Մեր բուն ցանկությունները կարող են փոխվել: Ինչպե՞ս։ Կա միայն մեկ ելք: Իրական, այսինքն` մշտական փոփոխությունը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության բժշկող, մաքրագործող և օժանդակող զորությունից: Նա սիրում է ձեզ` յուրաքանչյուրիդ: Նա թույլ է տալիս ձեզ ստանալ Իր զորությունից, երբ պահում եք Նրա պատվիրանները` ձգտումով, անկեղծորեն և ճշգրտորեն» («Հավերժական որոշումներ», 108):

  • Երեց Դեյլ Գ․ Ռենլանդն ուսուցանել է․ «Այն ճշտորեն չի նշում այն ուժը՝ մեր Փրկիչի քավիչ զոհաբերությունը, որը հնարավոր է դարձնում ապաշխարությունը: Իսկական ապաշխարությունը պետք է ներառի հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, հավատք, որ Նա կարող է փոխել մեզ, հավատք, որ Նա կարող է ներել մեզ, և հավատք, որ Նա կօգնի մեզ խուսափել նոր սխալներից: Այդպիսի հավատքը Նրա Քավությունն արդյունավետ է դարձնում մեր կյանքում: Երբ մենք … «ետ ենք դառնում» [ապաշխարում ենք] Փրկիչի օգնությամբ, մենք զգում ենք հույս Նրա խոստումների հանդեպ և ներման ուրախությունը: Առանց Քավիչի, անկապտելի հույսը և ուրախությունը գոլորշիանում է և ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն: Իսկ Նրա հանդեպ հավատք գործադրելով, մենք դարձի ենք գալիս դեպի մեղքը ներելու Նրա ունակությանը և պատրաստակամությանը» (Դեյլ Գ․ Ռենլանդ, «Ապաշխարություն. ուրախալի ընտրություն», Լիահոնա, նոյ. 2016, 122):

Ուսուցանել Փրկիչի ձևով

Այս նյութի վարժությունները հնարավոր ուղիներ են տալիս, որոնցով ձեր դասարանի կամ քվորումի անդամները կարող են միասին սովորել Փրկիչի և Նրա զորության մասին, որն օգնում է մեզ փոխվել։ Կարող են լինել այլ մոտեցումներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն նրանց համար, ում դուք դասավանդում եք: Աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք կառուցելու ուղիներ եք ծրագրում:

Տպել