Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 27: Ես գիտեմ, որ իմ մարմինը սուրբ պարգև է Աստծուց Ա Կորնթացիս 1-7


«Օգոստոսի 27: Ես գիտեմ, որ իմ մարմինը սուրբ պարգև է Աստծուց: Ա Կորնթացիս 1-7», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)

«Օգոստոսի 27: Ես գիտեմ, որ իմ մարմինը սուրբ պարգև է Աստծուց», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023

Նկար
տաճար

Ինդիանապոլիսի Ինդիանա տաճար

Օգոստոսի 27

Ես գիտեմ, որ իմ մարմինը սուրբ պարգև է Աստծուց

Ա Կորնթացիս 1-7

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե

Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Վերջերս տեղի ունեցած ո՞ր փորձառություններն են մեզ ավելի մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Վերջերս որևէ մեկը տեղափոխվե՞լ է մեր ծուխ կամ միացե՞լ է Եկեղեցուն: Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ նրանք ընդունված զգան:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ո՞ր մոտակա միջոցառումներին մենք կարող ենք հրավիրել մեր ընկերներին:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ ջանքեր մենք կարող ենք գործադրել մեր անձնական պատմությունները գրի առնելու համար:

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
ուսուցանեք վարդապետությունը պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե

Պատրաստվեք հոգևորապես

Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց մենք՝ վերջին օրերի սրբերս, քաջ հայտնի ենք նրանով, ինչ մենք չենքանում: Այդ «չենք»-երից շատերը կապ ունեն նրա հետ, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ֆիզիկական մարմիններին։ Յուրաքանչյուր ընտրությունը՝ թե ինչ անել, հիմնված է հավերժական ճշմարտության վրա, որը մենք գիտենք: Երբ հավերժական ճշմարտություններով ենք առաջնորդվում մեր ընտրություններում, դրանք դառնում են ավելի հեշտ իրագործելի և ուրախ։ Հավերժական ճշմարտությունները նաև օգնում են մեզ բացատրել մեր ընտրությունները մեր ընկերներին: Միգուցե բացի նրանից, որ հայտնի ենք նրանով, ինչ մենք չենք անում, կարող ենք ավելի հայտնի լինել նրանով, ինչ մենք գիտենք:

Մտածեք մեր ֆիզիկական մարմիններին վերաբերող հավերժական ճշմարտությունների մասին․ ինչո՞ւ մենք ունենք մարմին, ինչպե՞ս է Աստված վերաբերվում դրանց և ինչպե՞ս է Նա ցանկանում, որ մենք վերաբերվենք դրանց: Այդ ճշմարտությունների մասին իմանալն ինչպե՞ս է օրհնել ձեզ և ազդել ձեր ընտրությունների վրա։ Այդ գիտելիքն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր դասարանի կամ քվորումի անդամներին։ Խորհելով այդ մասին, կարդացեք Ծննդոց 1․27, Ա Կորնթացիս 6․19-20, և նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հոդվածը՝ «Your Body: A Magnificent Gift to Cherish» (Liahona, Aug. 2019, 50–55).

Սովորեք միասին

Երբ ձեր դասարանի կամ քվորումի անդամներն այս շաբաթ ուսումնասիրեն սուրբ գրությունները, նրանք կարող են մեր մարմիններին վերաբերող մտքեր ունենալ Պողոսի ուսմունքներից Ա Կորնթացիս 6-ում։ Եղանակներից մեկը, որ կարող եք հրավիրել նրանց կիսվել այդ մտքերով, տվեք նրանցից յուրաքանչյուրին թղթի կտոր և խնդրեք գրել առնվազն երեք հնարավոր պատասխան «Ինչո՞վ են մեր մարմինները նման տաճարների» հարցին: Խրախուսեք նրանց կարդալ Ա Կորնթացիս 6․19-20-ը, երբ խորհում են այդ հարցի մասին։ Ապա նրանք կարող են կիսվել միմյանց հետ իրենց պատասխաններով։ Մեր մարմնի մասին Փրկիչի ուսմունքներն ինչպե՞ս են ազդում մեր ընտրությունների վրա: Ահա մի քանի լրացուցիչ գաղափարներ այս թեմայի վերաբերյալ. ընտրեք դրանցից կամ պլանավորեք ձեր սեփականը:

  • Եթե ցանկանում եք շարունակել քննարկել Պողոսի՝ մարմնի և տաճարի համեմատության մասին, կարող եք ցուցադրել մի քանի տաճարների նկարներ: Որոշ նկարներ կարող եք գտնել temples.ChurchofJesusChrist.org կայքում: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են քննարկել այդ տաճարների տարբերությունները, ինչպես նաև՝ նմանությունները։ Նրանք կարող են նաև խոսել այն մասին, թե ինչ են զգում, երբ տաճարում են լինում։ Ի՞նչն է տաճարը դարձնում այդքան հոգևոր, սուրբ վայր: Այնուհետև կարող եք խրախուսել դասարանին կամ քվորումին զուգահեռներ տանեն այն բաների, որոնք քննարկել են տաճարների մասին և մեր մարմինների միջև: Տաճարների մասին ուսմունքները Վարդապետություն և Ուխտեր 97․15-16, 109․8, 12-ում ինչպե՞ս են վերաբերում մեր ֆիզիկական մարմիններին։

  • Ձեր դասարանի կամ քվորումի անդամները, հավանաբար, ունեցել են, կամ կունենան հնարավորություն բացատրելու, թե ինչու են հետևում Փրկիչի ուսմունքներին՝ հոգ տանելու իրենց մարմինների համար։ Կարող եք մի քանիսին հարցնել, թե ինչ կասեն, եթե, օրինակ, ինչ-որ մեկը հարցնի նրանց, թե ինչո՞ւ չեն խմում ալկոհոլ, թեյ կամ սուրճ, կամ ինչու չեն կրում հագուստի որոշ տեսակներ: Ի՞նչ ճշմարտություններ կան Հիսուս Քրիստոսի ավետարանում, որոնք ազդում են այն բանի վրա, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր մարմիններին: Դասարանի կամ քվորումի անդամները կարող են փնտրել այս ճշմարտություններից մի քանիսը «Օժանդակ աղբյուրներում»։

  • Որպեսզի օգնեք ձեր սաներին խորացնել ակնածանքը մեր հրաշագործ մարմինների հանդեպ, կարող եք ցուցադրել God’s Greatest Creation տեսանյութը (տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Your Body: A Magnificent Gift to Cherish», 50-55)։ Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք վերաբերվենք մեր մարմիններին: Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչպես է սատանան փորձում համոզել մեզ, որ թերագնահատենք կամ նույնիսկ ատենք մեր մարմինները: Մենք ի՞նչ կարող ենք անել, որ հաղթահարենք նրա ստերն ու գայթակղությունները։ Ո՞ր ճշմարտությունները կօգնեն մեզ։ Օգտակար կլինեն «Օժանդակ աղբյուրների» որոշ նյութերը։

Նկար
երիտասարդները վազում են

Մեր մարմինները Աստծո պարգևներ են, և ավետարանի ճշմարտություններն օգնում են մեզ հոգ տանել դրանց մասին:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

  • Ծննդոց 1․27, Ա Կորնթացիս 6․19-20, Ալմա 11․42-44, 40․23, Վարդապետություն և Ուխտեր 89, 130․22

  • «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», հատկապես առաջին երեք պարբերությունները

  • The Lord Gave Me a Temple,” Children’s Songbook, 153

  • Հոդվածներ ֆիզիկական մարմնի մասին, New Era կամ Լիահոնա, օգոստոս 2019 թ․

  • Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Պարգևելով մեր մարմինը, Աստված թույլ է տվել, որ մենք ավելի շատ կենսական քայլեր կատարենք Նրան նմանվելու ուղղությամբ: Սատանան հասկանում է դա։ … Այսպիսով, գայթակղություններից շատերը, եթե ոչ մեծ մասը, նա դնում է մեր ճանապարհին՝ ստիպելով մեզ անարգել մեր մարմինները կամ ուրիշների մարմինները: … Ձեր մարմինը ձեր անձնական տաճարն է, որը ստեղծվել է ձեր հավերժական հոգին բնակեցնելու համար [տես Ա Կորնթացիս 3․16-17, 6․18-20]։ Այդ տաճարի մասին ձեր հոգածությունը կարևոր է։ Այժմ ես հարց եմ տալիս … արդյո՞ք դուք ավելի շատ հետաքրքրված եք ձեր մարմինների հագ ու կապով, որ հաճո լինեք աշխարհին, թե՞ Աստծուն։ Այդ հարցի ձեր պատասխանն անմիջական ուղերձ է հղում Նրան՝ Նրա տված արտասովոր պարգևի նկատմամբ ունեցած ձեր զգացումների մասին» («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 68)։

  • Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Նրանք, ովքեր հավատում են, որ մեր մարմինները միայն էվոլյուցիոն զարգացման արդյունք են, պատասխանատվություն չեն զգա ոչ Աստծո, ոչ էլ որևէ մեկի առաջ նրա վերաբերյալ, թե ինչ են անում իրենց մարմնի հետ: Մենք, որ ունենք նախամահկանացու, մահկանացու և ետմահկանացու կյանքի ավելի լայնարձակ իրականության վկայությունը, այնուամենայնիվ, պետք է գիտակցենք, որ պարտականություն ունենք առ Աստված` Նրա ֆիզիկական ստեղծման այս փառահեղ նվաճման համար: … Քանի որ մեր մարմինը մեր հոգու գործիքն է, կեսնական է, որ մենք որքան հնարավոր է լավ հոգ տանենք այս մարմնի մասին: Մենք պետք է սրբագործենք նրա զորությունը՝ Քրիստոսի գործին ծառայելով և այդ գործն առաջ տանելով» («Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին», Լիահոնա, նոյ. 2010, 17):

Ուսուցանել Փրկիչի ձևով

Զգայուն եղեք ձեր դասարանի կամ քվորումի անդամների նկատմամբ, ովքեր ունեն հաշմանդամություն կամ ֆիզիկական այլ դժվարություններ։ Օգնեք նրանց հասկանալ, որ յուրաքանչյուրի մարմինը թանկ է և արժանի հարգանքի: Քրիստոսանման սերը, որը դուք ցուցաբերում եք բոլորի հանդեպ, կարող է հզոր ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչպես են դասարանի կամ քվորումի անդամները տեսնում իրար և իրենք իրենց։

Տպել