«Սեպտեմբերի 10։ Ինչպե՞ս սփոփանք գտնեմ Հիսուս Քրիստոսում, երբ մտերիմ է մահանում։ Ա Կորնթացիս 14-16», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023 (2022)
«Սեպտեմբերի 10։ Ինչպե՞ս սփոփանք գտնեմ Հիսուս Քրիստոսում, երբ մտերիմ է մահանում», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2023
Սեպտեմբերի 10
Ինչպե՞ս սփոփանք գտնեմ Հիսուս Քրիստոսում, երբ մտերիմ է մահանում։
Խորհրդակցեք միասին
Վարում է դասարանի կամ քվորումի նախագահության անդամը, մոտ 10-20 րոպե
Ժողովի սկզբում միասին կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Ապա փրկության և վեհացման աշխատանքի վերաբերյալ քննարկում վարեք, օգտագործելով ստորև նշված հարցերից մեկը, մի քանիսը կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 10.2, 11.2)։ Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:
-
Ապրեք ավետարանով: Ինչպե՞ս կարող ենք դեպի Տերը շրջվելով հաղթահարել դժվարություններն ու փորձությունները:
-
Հոգ տարեք կարիքավորների մասին։ Մենք ո՞ւմ գիտենք, ով մեր աղոթքների և ընկերության կարիքն ունի:
-
Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ավետարանով կիսվելու ինչպիսի՞ ծրագրեր են քննարկվել ծխի երիտասարդների խորհրդի ժողովների ընթացքում: Ինչպե՞ս կարող է մեր դասարանը կամ քվորումը ներգրավված լինել:
-
Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ինչպե՞ս կարող է ընտանեկան պատմության աշխատանքը ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունները։
Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․
-
Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:
-
Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:
Ուսուցանեք վարդապետությունը
Վարում է չափահաս ղեկավարը կամ որևէ երիտասարդ, մոտ 25-35 րոպե
Պատրաստվեք հոգևորապես
Երբ մահանում է ինչ-որ մեկը, ում մասին մենք հոգ ենք տանում, դա կարող է կործանարար լինել: Մտերիմ մարդու հետ բաժանումը խորը վշտի և տխրության զգացումներ է առաջացնում։ Բայց Պողոսն ուսուցանել է, որ ի վերջո «մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ» (Ա Կորնթացիս 15․54) Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ։ Այլ խոսքով, «մահի խայթոցը»՝ ցավն ու հուսահատությունը, որը մենք զգում ենք մահկանացու կյանքում, «կուլ է գնացել Քրիստոսում» (Մոսիա 16․7-8, տես նաև Ա Կորնթացիս 15․54-57)։
Ինչ-որ պահի յուրաքանչյուրը կզգա՝ մտերիմի մահն ինչ բան է: Ինչպե՞ս կօգնեք նրանց, ում ուսուցանում եք, մխիթարություն գտնել այդ դժվար ժամանակներում Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի շնորհիվ: Պատրաստվելով ուսուցանելուն, մտածեք այս հարցի մասին, կարդալով Ա Կորնթացիս 15, Մոսիա 16․7-9, և Վարդապետություն և Ուխտեր 42․44-46։
Սովորեք միասին
Դուք կարող եք հրավիրել դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել, թե երբ են նրանք խայթոց զգացել։ Այնուհետև կարող եք հարցնել նրանց, թե իրենց կարծիքով ինչո՞ւ է Պողոսն օգտագործել «խայթոց» բառը մահը նկարագրելու համար (տես Ա Կորնթացիս 15․54-56)։ Նրանց մի քանի րոպե տվեք, որպեսզի վերանայեն Ա Կորնթացիս 15-ը և կիսվեն իրենց գտած ճշմարտություններով, թե ինչպես է հաղթահարվում մահվան խայթոցը: Այնուհետև դիտարկեք ստորև տրված վարժությունները՝ օգնելու երիտասարդներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Փրկիչը մխիթարում մեզ, երբ մահանում է մեր հարազատը:
-
Դասարանի կամ քվորումի անդամներին բաժանեք զույգերի և խնդրեք յուրաքանչյուր զույգին վերանայել սուրբ գրությունների որոշ հատվածներ «Օժանդակ աղբյուրներում»։ Նրանք կարող են գրել հետևյալ հարցերի պատասխանները․ «Ի՞նչ կարևոր ճշմարտություններ ես հույս ունեմ հիշելու, երբ կորցնում եմ իմ մտերիմին»: Խնդրեք նրանց իրենց պատասխաններում ներառել սուրբգրային հատվածների տեղեկությունը։ Այնուհետև հրավիրեք նրանց դասարանի հետ կիսվել, թե որ ճշմարտություններն են իրենց համար առավել նշանակալից և ինչու։
-
Կարող եք միասին վերանայել գերագույն համաժողովի ելույթներից այն պատմությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մարդը հույս գտել Հիսուս Քրիստոսում, երբ մահացել է նրա մտերիմներից մեկը: Այդպիսի օրինակներ են՝ քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի «Գերեզմանը հաղթանակ չունի» ելույթը (Լիահոնա, մայիս 2021, 85-86) կամ երեց Ս․ Մարկ Փալմերի «Մեր տրտմությունն ուրախություն կլինի» ելույթը (Լիահոնա, մայիս 2021, 88-89)։ Դուք կարող եք ոգեշնչվել՝ կիսվելու ձեր սեփական փորձառությամբ կամ հրավիրելով երիտասարդներին կիսվել, թե ինչպես են նրանք մտերիմի մահից հետո մխիթարություն և հույս գտել Հիսուս Քրիստոսում։
-
Ձեր դասարանի կամ քվորումի անդամների կարիքները հաշվի առնելով ցուցադրեք «Օժանդակ աղբյուրներում» զետեղված տեսանյութերից մեկը կամ մի քանիսը։ Հրավիրեք երիտասարդներին կիսվել իրենց տպավորություններով: Ինչպե՞ս ենք մենք դիտում մահը, իմանալով, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել։ Հրավիրեք ձեր դասարանի կամ քվորումի անդամներին կիսվել իրենց վկայություններով Փրկիչի և Նրա հարության մասին, և թե ինչպես է այս գիտելիքը նրանց հույս տալիս:
-
Հովհաննես 11-ը նկարագրում է Փրկիչի փորձառությունը Նրա մտերիմ ընկերոջ՝ Ղազարոսի մահվան հետ կապված։ Դասարանի կամ քվորումի անդամները կարող են միասին կարդալ 1-45 հատվածները, և կիսվել, թե ինչ սովորեցին Փրկիչի օրինակից: Այս պատմությունից ի՞նչ կարող ենք սովորել, որը կմխիթարի մեզ, երբ մահանում է մեր մտերիմներից մեկը։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ «սգալու նրանց հետ, ովքեր սգում են. … մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»: (Մոսիա 18.9): Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 42․45-46-ից, որը կօգնի մեզ անել դա։ Կարող եք ցույց տալ «One-on-One (Ministering with Love)» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։
Գործեք հավատքով
Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել այն, թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Ցանկության դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Օժանդակ աղբյուրներ
-
Եսայիա 25․8, Ա Կորնթացիս 15․20-22, Մոսիա 16․7-9, Ալմա 7․11-12, 11․42-44, 22․14, 28․12-14, 40․11-12
-
Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75-77)։
-
Մոիսես Վիլանուեվա, «Տիրոջից հովանավորված բոլոր իմ օրերում», Լիահոնա, նոյ․ 2021, 44-46
-
Տեսանյութեր․ “Dealing with Death: Sunday Will Come,” “Finding Hope through the Resurrection of Christ,” “He Will Give You Help,” “Until We Meet Again” (ChurchofJesusChrist.org)