«Հավելված Գ. Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հավելված Գ», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ 2024
Հավելված Գ
Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ
Երեխաների միության երգերը հզոր գործիք են, որոնք օգնում են երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:
Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում:
Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար
Եպիսկոպոսի ղեկավարությամբ, հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների ելույթի ծրագիրը կազմելու համար երեխաների միության նախագահությունը և երաժշտական ղեկավարը աշխատում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, որը վերահսկում է Երեխաների միությունը:
Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Մորմոնի Գրքից տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնցով այն կարող է օգնել ներկաներին կենտրոնանալ Փրկչի և Նրա ուսմունքների վրա:
Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը՝ ելույթի մասին կարճ ակնարկով:
Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.
-
Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:
-
Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:
(Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 12.2.1.2։
Հրահանգներ երգեցողության ժամի համար
5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ
20 րոպե (երաժշտական ղեկավար). Երգեցողության ժամ
Երեխաների միության նախագահությունը և երաժշտական ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն այն սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը: Այս ուղեցույցում ընդգրկված է այդ սկզբունքները պարունակող երգերի ցանկը:
Երեխաներին երգեր սովորեցնելիս առաջարկեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից՝ պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ: Առաջարկեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:
Երեխաների երգերը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Ընկեր ամսագրի երգերը նույնպես ընդունելի են: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Ընդհանուր ձեռնարկ, 12.3.4)։
Երաժշտություն երգեցողության ժամի համար
Հունվար
-
«Մորմոնի Գրքի պատմություններ», Երեխաների, 118–19
-
«Պահեք պատվիրանները», Երեխաների, 146–47
-
«Երկաթե ձողը», Հիմներ, հմր. 274
Փետրվար
-
«Նեփիի քաջությունը», Երեխաների երգարան, 120–21
-
«Ես զգում եմ իմ Փրկչի սերը», Երեխաների երգարան, 74–75
-
«Ընտրիր ճիշտը», Հիմներ, հմր. 239
Մարտ
-
«Կուզեմ տեսնել տաճարը», Երեխաների երգարան, 95
-
«Երբ ես մկրտվում եմ», Երեխաների երգարան, 103
-
«Զատիկի Ովսաննա», Երեխաների երգարան, 68–69
Ապրիլ
-
«Երեխայի աղոթքը», Երեխաների երգարան, 12–13
-
«Ես արե՞լ եմ որևէ լավ բան», Հիմներ, հմր․ 223
Մայիս
-
«Սիրեք միմյանց», Երեխաների երգարան, 136–37
-
«Ես անվեհեր կլինեմ», Երեխաների երգարան, 162
-
«Օգնիր ինձ, թանկագին Հայր», Երեխաների երգարան, 99
Հունիս
-
«Վկայություն», Հիմներ, հմր. 137
-
«Մենք աշխարհին կբերենք Նրա ճշմարտությունը», Երեխաների երգարան, 172–73
-
«Հետևիր մարգարեին», Երեխաների երգարան, 110–11
Հուլիս
-
«Ես ուզում եմ միսիոներ լինել այժմ», Երեխաների երգարան, 168
-
«Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ», Երեխաների երգարան, 228–29
-
«Հավատք,” Երեխաների երգարան», 96–97
Օգոստոս
-
«Երբ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները», Հիմներ, հմր. 277
-
«Տունը կարող է լինել դրախտ երկրի վրա», Հիմներ, հմր. 298
Սեպտեմբեր
-
“The Still Small Voice,” Children’s Songbook, 106–7
-
“Samuel Tells of the Baby Jesus,” Children’s Songbook, 36
-
“I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78–79
Հոկտեմբեր
-
“Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188
-
“The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77
Նոյեմբեր
-
«Ճիշտը գործիր», Երեխաների երգարան, 158
-
«Ես հավատում եմ Քրիստոսին», Հիմներ, հմր. 134
Դեկտեմբեր
-
“Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109
-
“Away in a Manger,” Children’s Songbook, 42–43
-
«Նա ուղարկեց Իր Որդուն», Երեխաների երգարան, 34–35
Ուսուցանել վարդապետությունը երաժշտության օգնությամբ
Երգեցողության ժամը միտված է օգնել երեխաներին սովորել ավետարանի ճշմարտությունները: Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ դուք ծրագրում եք ուսուցանել ավետարանի սկզբունքները հիմներից և Երեխաների միության երգերից:
Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Երեխաների երգարանի և հիմների գրքի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները։ Օգնեք երեխաներին կարդալ այդ հատվածներից մի քանիսը և պատմեք նրանց, թե ինչպես են սուրբ գրություններն առնչվում երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և առաջարկել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:
Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի տունը, բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածը, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այդ բաց թողնված բառերից:
Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին՝ ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:
Կանգնեք որպես վկա։ Առաջարկեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեն երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:
Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ՝ եթե ուսուցանում եք «Երկաթե ձողը» (Հիմներ, հմր. 274), կարող եք սենյակում փակցնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ՝ երկաթե ձող, Աստծո խոսքը, ուղեցույց, գայթակղություն, և երկինք): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:
Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ՝ «Հավատք» (Երեխաների երգարան, 96–97) երգում ակնարկվում է փոքրիկ սերմի մասին: Կարող եք ցույց տալ երեխաներին մի սերմ և խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք հավատք ցուցաբերում՝ տնկելով սերմը: Արդյունքում կծավալվի քննարկում, թե ինչ եղանակներով ենք մենք հավատք ցուցաբերում առ Հիսուս Քրիստոսը, ինչպես նկարագրված է երգում:
Առաջարկեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքները դրանց հետ կապված իրենց փորձառությունների հետ: Օրինակ՝ «Կուզեմ տեսնել տաճարը» (Երեխաների երգարան, 95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Երգելիս առաջարկեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են զգում, երբ տեսնում են տաճար:
Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ՝ կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը: Սա կհանգեցնի երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ քննարկման:
Օգտագործեք ձեռքի պարզ շարժումներ: Առաջարկեք երեխաներին մտածել ձեռքի պարզ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերը և ուղերձները: Օրինակ՝ երբ երգում եք «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (Երեխաների երգարան, 228–29) երգի երկրորդ տունը, կարող եք առաջարկել երեխաներին ցույց տալ իրենց աչքերը, թիթեռնիկի նման թռչկոտել և ձեռքերը պահել ականջների ետևում: Խնդրեք նրանց ձեռքը դնել սրտին, երբ երգում են «Այո, ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ինձ»: