«Հավելված Դ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար․ Ժողովի օրակարգ» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հավելված Դ», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․
Հավելված Դ
Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար․ Ժողովի օրակարգ
Ժողովի ամսաթիվը՝
Վարող (դասարանի կամ քվորումի նախագահության անդամ)՝
Բացում
Հիմն (ըստ ցանկության)՝
Աղոթք՝
Կրկնեք Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման:
Խորհրդակցեք միասին
Ժողովը վարող անձի գլխավորությամբ դասարանը կամ քվորումը 5-10 րոպե միասին խորհրդակցում է փրկության և վեհացման աշխատանքում իրենց պարտականությունների մասին: Սա դասարանի կամ քվորումի նախագահությանը հնարավորություն է տալիս քննարկման դնել նախագահության ժողովում կամ ծխի երիտասարդական խորհրդի ժողովում քննարկված կետերը:
Վարող անձը կարող է նաև օգտագործել հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը.
Ապրել ավետարանով
-
Ո՞ր վերջին փորձառություններն են ամրացրել մեր վկայությունները Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:
-
Ի՞նչ ենք մենք անում Փրկչին ավելի մոտենալու համար: Ինչպե՞ս ենք մենք փորձում ավելի նմանվել Նրան։
-
Ինչպե՞ս ենք մենք զգացել Տիրոջ առաջնորդությունը մեր կյանքում:
Հոգ տանել կարիքավորների մասին
-
Ո՞ւմ օգնելու կամ ծառայելու համար ենք մենք ուղղորդվել: Ի՞նչ հանձնարարություններ ենք մենք ստացել եպիսկոպոսությունից՝ կարիքավորին օգնելու համար:
-
Ինչպե՞ս կարող ենք միմյանց աջակցել փորձությունների ժամանակ:
-
Վերջերս որևէ մեկը տեղափոխվե՞լ է մեր ծուխ կամ միացե՞լ է եկեղեցուն: Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ նրանք իրենց ընդունված զգան:
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին զգալ Աստծո սերը:
-
Մոտակա ո՞ր միջոցառումներին մենք կարող ենք հրավիրել մեր ընկերներին:
-
Ավետարանով կիսվելու ինչպիսի՞ ծրագրեր են քննարկվել ծխի երիտասարդների խորհրդի ժողովներին: Ինչպե՞ս կարող է մեր դասարանը կամ քվորումը ներգրավված լինել:
Միավորել ընտանիքները հավերժության համար
-
Որո՞նք են այն եղանակները, որոնցով մենք կարող ենք ավելի լավ կապեր հաստատել ընտանիքի անդամների, այդ թվում՝ տատիկների, պապիկների և զարմիկների հետ:
-
Ի՞նչ ենք անում, որպեսզի գտնենք տաճարային արարողությունների կարիքն ունեցող մեր նախնիների անունները: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին գտնել իրենց նախնիների անունները:
-
Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ մասնակցել տաճարային աշխատանքին՝ անհատապես և որպես դասարան կամ քվորում:
Սովորել միասին
Քվորումի կամ դասարանի չափահաս ղեկավարը կամ անդամը ցուցումներ է տալիս Եկ, հետևիր ինձ ձեռնարկի այս շաբաթվա ընթերցանության վերաբերյալ։ Նա օգտագործում է Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար ձեռնարկի գաղափարները ուսումնասիրության վերաբերյալ։ Ուսումնասիրության վերաբերյալ գաղափարը, որը նշված այս պատկերակով , համապատասխանում է սեմինարիային և նախատեսված է հատկապես երիտասարդների համար: Սակայն կարող է օգտագործվել ուսումնասիրության գաղափարներից յուրաքանչյուրը: Ընդհանուր ժողովի այս հատվածը տևում է մոտավորապես 35-40 րոպե:
Փակում
Ժողովը վարող անձը՝
-
Վկայություն է տալիս ուսուցանվող սկզբունքների մասին:
-
Քննարկում է, թե ինչպես է դասարանը կամ քվորումը գործելու ըստ իրենց սովորածի՝ խմբով կամ անհատապես:
Աղոթք՝