Հունիսի 7-13-ը Վարդապետություն և Ուխտեր 63. «Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)
Հունիսի 7-13-ը Վարդապետություն և Ուխտեր 63, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021
Հունիսի 7-13-ը
Վարդապետություն և Ուխտեր 63
«Այն, ինչ գալիս է վերևից, սրբազան է»։
Տերն ասել է. «Հոգին դուք կստանաք աղոթքի միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 63.64): Աղոթեք, որ Հոգին առաջնորդի ձեզ ուսումնասիրության ընթացքում։
Գրի առեք ձեր տպավորությունները
Սիոն քաղաքի համար տեղն ընտրված էր: Եկեղեցու ղեկավարներն այցելել էին տարածքը և նվիրագործել էին այն՝ որպես Սիոնի Սրբերի հավաքման վայր: Համաձայն Ջոզեֆ Սմիթի պատմության՝ «Սիոնի հողն այժմ ամենակարևոր նյութական բանն էր տեսադաշտում» (Վարդապետություն և Ուխտեր 63, բաժնի նախադրություն): Բայց Սրբերը տարբեր տեսակետներ ունեին Սիոնի վերաբերյալ: Շատ Սրբեր ցանկանում էին անմիջապես սկսել հավաքումը Միսսուրիում: Մյուս կողմից, Էզրա Բութի նման մարդիկ հիասթափված էին Սիոնի հողից և բարձրաձայնում էին իրենց կարծիքները: Փաստորեն, երբ Ջոզեֆը Միսսուրիից վերադարձավ Կիրթլենդ, պարզեց, որ պառակտում և ուրացություն էր սկսվել Եկեղեցում, մինչ ինքը բացակայում էր: Հենց այս միջավայրում էր, որ ստացվեց Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնի հայտնությունը: Այս բաժնում Տերը նախաձեռնեց հողերի գնումը և Սրբերի տեղափոխումը դեպի Միսսուրի: Բայց, ի թիվս այսպիսի գործնական հարցերի, եղավ պատեհաժամ մի հիշեցում. «Ահա, ես՝ Տերս, արձակում եմ իմ ձայնը, և նրան պետք է հնազանդվել» (հատված 5): Նրա ձայնը, Նրա կամքը, Նրա պատվիրանը. չի կարելի հեգնանքով կամ անփութորեն վերաբերվել այն ամենին, ինչը գալիս է վերևից: Այն «սրբազան է, և պետք է խոսվի զգուշությամբ» (հատված 64):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Վարդապետություն և Ուխտեր 63․1–6, 32-37
Տերը բարկանում է ամբարիշտների և ապստամբների վրա:
Երբ այս հայտնությունը ստացվեց, Ջոզեֆ Սմիթը դաժան քննադատության էր ենթարկվում Եկեղեցու մի քանի անդամների կողմից, ովքեր դեմ էին դուրս եկել նրան (տես “Ezra Booth and Isaac Morley,” Revelations in Context, 130–36): Ի՞նչ նախազգուշացումներ է տալիս Տերը Վարդապետություն և Ուխտեր 63.1–6, 32–37-ում «ամբարիշտների և ապստամբների» վերաբերյալ: Այսպիսի նախազգուշացումներն ինչպե՞ս են Աստծո սիրո վկայությունը հանդիսանում:
Վարդապետություն և Ուխտեր 63․7-12
Նշանները գալիս են հավատքի շնորհիվ և Աստծո կամքով։
Միայն նշաններն ու հրաշքները տևական հավատք չեն առաջացնում: 1831թ. սկզբին Էզրա Բութը, ով Մեթոդիստ սպասավոր էր Կիրթլենդում, որոշեց մկրտվել այն բանից հետո, երբ տեսավ, որ Ջոզեֆ Սմիթը հրաշքով բժշկեց Բութի ընկերուհի Էլսա Ջոնսոնի թևը:
Սակայն մի քանի ամիսների ընթացքում Բութը կորցրեց իր հավատքը և քննադատաբար էր վերաբերվում Մարգարեին: Ինչպե՞ս կարող էր դա պատահել, հաշվի առնելով այն հրաշքը, որին նա ականատես եղավ: Խորհեք այս հարցի շուրջ, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 63.7–12-ը: Դուք կարող եք նաև դիտարկել, թե ինչու որոշ մարդիկ նշաններ են ստանում «մարդկանց բարիքի համար՝ ի փառս [Աստծո]» (հատված 12), իսկ ուրիշները դրանք ստանում են «ի … դատապարտումն» (հատված 11): Հիմնվելով ձեր կարդացածի վրա, ըստ Տիրոջ կամքի, դուք ինչպե՞ս պետք է մտածեք և վերաբերվեք նշաններին:
Տես նաև Մատթեոս 16.1–4, Հովհաննես 12.37, Մորմոն 9.10–21, Եթեր 12.12, 18:
Վարդապետություն և Ուխտեր 63․13-23
Մաքրաբարոյությունը նշանակում է՝ մաքուր պահել իմ մտքերն ու գործերը:
Մարդկանց մեծ մասն ընդունում է, որ շնությունը սխալ է: Բայց Վարդապետություն և Ուխտեր 63.13–19-ում Փրկիչը հստակեցրեց, որ հեշտասեր մտքերը ունեն նաև հոգևոր հետևանքներ: «Ինչո՞ւ է հեշտասիրությունը մահացու մեղք համարվում»: Հարցնում է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը: «Բացի նրանից, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որն Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ, և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ ունենալ ընտանիքում, որը նախատեսված է հավերժության համար» («Տեղ չկա իմ հոգու թշնամուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 44):
Տերն ի՞նչ հետևանքներ է նշում Վարդապետություն և Ուխտեր 63.13–19-ում, որոնք կգան նրանց, ովքեր չեն ապաշխարի հեշտասեր մտքերի և գործողությունների համար: Նշեք օրհնությունները, որոնք Տերը հատվածներ 20 և 23-ում խոստանում է նրանց, ովքեր հավատարիմ են: Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու շնորհիվ: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ մնալ կամ դառնալ մաքուր։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121.45, Լինդա Ս. Ռիվզ, «Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 9–11:
Վարդապետություն և Ուխտեր 63․24-46
Տերը ղեկավարում է Իր Սրբերի հոգևոր և աշխարհիկ գործերը:
Երբ Տերն արդեն որոշել էր, թե որտեղ պետք է կառուցվի Սիոնը, Օհայոյի Սրբերը դեռևս ուղղորդման կարիք ունեին այն մասին, թե երբ սկսեն տեղափոխվել և որտեղից գումար գտնեն հող գնելու համար: Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 63.24–46, փնտրեք հոգևոր և աշխարհիկ ուղղորդումը, որը Տերը տվեց Սիոնի վերաբերյալ: Տերը ի՞նչ հոգևոր և աշխարհիկ ուղղորդումներ է տալիս ձեզ:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Վարդապետություն և Ուխտեր 63․7-12Եկեղեցուց հեռանալու Էզրա Բութի պատմությունը, չնայած Էլսա Ջոնսոնի բժշկման վկայությանը (տես համառոտ մանրամասները «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության» մեջ և այս համառոտ շարադրանքի նկարը), կարող է քննարկում հուշել հրաշքների մասին: Ձեր ընտանիքի անդամները կարող են խոսել հրաշքների մասին, որոնք ամրացրել են իրենց հավատքը, ներառյալ՝ ձեր ընտանիքի և ձեր ընտանեկան պատմության փորձառությունները: Նրանք ինչպե՞ս գործադրեցին իրենց հավատքը, որն անհրաժեշտ է այս հրաշքները ստանալու համար: Ի՞նչ է ուսուցանում Վարդապետություն և Ուխտեր 63.7-12-ը հավատքի և հրաշքների միջև կապի մասին:
-
Վարդապետություն և Ուխտեր 63․13-19Մենք ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել անվայել երևույթների ազդեցություններից, ներառյալ պոռնոգրաֆիան: (Կարող եք ավելի շատ նյութեր գտնել ընտանիքների համար, այցելելով AddressingPornography.ChurchofJesusChrist.org:) Որո՞նք են մաքրաբարոյության օրենքով ապրելու օրհնությունները:
-
Վարդապետություն և Ուխտեր 63․23Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ, թե «արքայության խորհուրդները» կամ ավետարանի ճշմարտությունները ինչո՞վ են նման «կենդանի ջրի աղբյուրին»: Օրինակ, դուք կարող եք ճամփորդել դեպի մոտակա աղբյուրը կամ գետը (կամ ցուցադրել տեսանյութ և դրա նկարը): Ավետարանի ճշմարտություններն ինչո՞վ են նման ջրին:
-
Վարդապետություն և Ուխտեր 63․58Ի՞նչ նախազգուշացումներ ենք գտնում բաժին 63-ում: Ի՞նչ նախազգուշացումներ ենք լսում մեր Եկեղեցու ղեկավարներից այսօր։
-
Վարդապետություն և Ուխտեր 63․58-64Ձեր ընտանիքին ցույց տվեք որևէ թանկարժեք ընտանեկան գանձ: Մեր վերաբերմունքն այդ իրի հանդեպ ինչո՞վ է տարբերվում ոչ արժեքավոր իրերի հանդեպ մեր վերաբերմունքից: Ի՞նչ են Վարդապետություն և Ուխտեր 63․ 58-64 հատվածներն ուսուցանում մեզ այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել սրբազան բաները հարգելու համար։
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:
Առաջարկվող երգ․ «Jesus Said Love Everyone», Children’s Songbook, 31։