Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 21-27-ը Վարդապետություն և Ուխտեր 67-70․ «Արժանի … ողջ աշխարհի բոլոր հարստություններին»


Հունիսի 21-27-ը Վարդապետություն և Ուխտեր 67-70․ «Արժե … ողջ աշխարհի բոլոր հարստությունները», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 21-27-ը Վարդապետություն և Ուխտեր 67-70, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

revelation manuscript book in display case

Հունիսի 21-27-ը

Վարդապետություն և Ուխտեր 67-70

«Արժե … ողջ աշխարհի բոլոր հարստությունները»։

Չնայած Վարդապետություն և Ուխտերի շատ հայտնություններ ուղղված են հատուկ հանգամանքներում գտնվող հատուկ մարդկանց, դրանք «ողջ մարդկության օգտի համար են» («Տասներկու Առաքյալների վկայությունը Վարդապետություն և Ուխտերի ճշմարտության վերաբերյալ», Վարդապետություն և Ուխտերի նախաբան): Երբ ուսումնասիրեք, փնտրեք ճշմարտություններ և սկզբունքներ, որոնք օգտակար են ձեզ համար:

Գրանցեք ձեր տպավորությունները

1828-1831թթ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը շատ հայտնություններ ստացավ Տիրոջից, ներառյալ` աստվածային խորհուրդը անհատների համար, հրահանգներ Եկեղեցին կառավարելու համար և վերջին օրերի ոգեշնչող տեսիլքներ: Բայց շատ Սրբեր չէին կարդացել դրանք։ Հայտնությունները դեռ չէին հրատարակվել, և մի քանի առկա օրինակները ձեռագիր էին, որոնք ամրացված չէին միմյանց հետ, որոնք շրջանառվում էին անդամների մեջ, և տեղափոխվում էին միսիոներների կողմից:

Ապա, 1831թ. նոյեմբերին Ջոզեֆը հրավիրեց Եկեղեցու ղեկավարների խորհուրդ՝ քննարկելու հայտնությունների հրատարակման հարցը: Տիրոջ կամքը փնտրելուց հետո այս ղեկավարները ծրագրեր կազմեցին Պատվիրանների գիրքը հրատարակելու համար, որը ներկայիս Վարդապետություն և Ուխտերի նախակարապետն էր: Շուտով բոլորը հնարավորություն կունենային կարդալու Աստծո խոսքը, որը հայտնվել էր ապրող մարգարեի միջոցով. կենդանի վկայություն, որ «մեր Փրկիչի արքայության խորհուրդների բանալիները կրկին վստահվել են մարդուն»: Այս և մի շարք այլ պատճառներով, Սրբերը երբեմն այս հայտնությունները համարում են «արժանի … ողջ աշխարհի բոլոր հարստություններին» (Վարդապետություն և Ուխտեր 70, բաժնի նախադրությունը):

Տես Սրբերը, 1․140-43։

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 67․1-9, 68․3-6

Աստված կանգնած է Իր ծառաների կողքին, և նրանք խոսում են Նրա անունով։

Ջոզեֆ Սմիթի կողմից ստացված հայտնությունների հրատարակման որոշումը հեշտ էր թվում, բայց Եկեղեցու որոշ ղեկավարներ համոզված չէին, որ դա լավ գաղափար է: Մտահոգություններից մեկը կապված էր լեզվի անկատարությունների հետ, որն օգտագործել էր Ջոզեֆ Սմիթը հայտնությունները գրելիս: Հայտնությունը բաժին 67-ում տրվեց ի պատասխան այդ մտահոգությունների: Ի՞նչ եք սովորում մարգարեների և հայտնության մասին հատվածներ 1-9-ից: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ եք ձեռք բերում 68.3–6-ից:

Նախքան Պատվիրանների գիրքը կտպագրվեր, Եկեղեցու մի քանի ղեկավարներ գրավոր վկայություն ստորագրեցին, որ գրքի հայտնությունները ճշմարիտ են: Նրանց վկայության պատճենը տեսնելու համար տես «Testimony, circa 2 November 1831» Revelation Book 1, 121, josephsmithpapers.org:

Վարդապետություն և Ուխտեր 68․1-8

Սուրբ Հոգուց տրված ոգեշնչումը արտահայտում է Տիրոջ կամքը:

Այս հատվածների խոսքերն ասվել են, երբ Օրսոն Հայդը և մյուսները կանչվել են «հռչակելու հավիտենական ավետարանը ժողովրդից ժողովուրդ, հողից հող» (հատված 1): Ինչպե՞ս կարող է հատված 4-ում տրված հայտարարությունն օգնել ինչ-որ մեկին, ով ուղարկվում է քարոզելու ավետարանը: Որքանո՞վ են այդ խոսքերը վերաբերում ձեզ։ Մտածեք մի ժամանակի մասին, երբ ինչ-որ բան ասելիս կամ անելիս դուք «շարժվ[ել եք] Սուրբ Հոգով» (հատված 3): Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որոնք կարող են ձեզ վստահություն տալ՝ հետևելու հոգևոր հուշումներին:

Վարդապետություն և Ուխտեր 68․25-28

Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց զավակներին ուսուցանելու համար:

Քույր Ջոյ Դ. Ջոնսը՝ Երեխաների Միության Գերագույն Նախագահը, ուսուցանել է. «Երեխաներին օգնելու բանալին, որպեսզի նրանք շատ վաղ տարիքում դառնան մեղքին դիմակայող, սիրով նրանց ավետարանի հիմնական վարդապետություններն ու սկզբունքներն ուսուցանելն է սուրբ գրություններից, Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից, Երեխաների Միության երգերից, օրհներգերից և մեր անձնական վկայություններից, որոնք երեխաներին կառաջնորդեն դեպի Փրկիչը» («Մեղքին դիմակայող սերունդ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 88):

Ըստ Վարդապետություն և Ուխտեր 68․ 25-28-ի, որո՞նք են «հիմնական ավետարանական վարդապետությունները», որոնք, ըստ Քույր Ջոնսի, ծնողները պետք է ուսուցանեն իրենց զավակներին։ Ինչո՞ւ է դա ծնողներին տրված կարևոր պարտականություն։ Ի՞նչ կասեիք այն ծնողին, ով համարում է, որ համապատասխան որակավորում չունի այս բաները իր զավակներին սովորեցնելու համար:

Տես Թեդ Ռ. Քալիստեր, «Ծնողներ՝ ավետարանի գլխավոր ուսուցիչներ երեխաների համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 32–34:

ընտանիքն ուսումնասիրում է

Տունը լավագույն տեղն է երեխաների համար՝ սովորելու ավետարանի սկզբունքներն ու կանոնները:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 67․10-14Նախանձը, վախը և հպարտությունը ինչպե՞ս են խոչընդոտում, որ մենք մոտենանք Տիրոջը: Ինչո՞ւ «բնական մարդը» չի կարող լինել Աստծո ներկայության մեջ (հատված 12, տես նաև Մոսիա 3.19): Ի՞նչ ենք գտնում այդ հատվածներում, որոնք ոգեշնչում են մեզ «համբերությամբ շարունակե[լ], մինչև որ կատարյալ դարձվե[ն]ք» (հատված 13

Ընտանիքով կարող եք նաև վերանայել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը՝ «Արդ դուք կատարեալ եղեք, ի վերջո» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 40-42)։

Վարդապետություն և Ուխտեր 68․3-4։Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք ամրապնդել են իրենց հավատքը, որ Տիրոջ ծառաների խոսքերը «Տիրոջ կամքն են», «Տիրոջ միտքը» և «Աստծո զորությունը ի փրկություն» (հատված 4): Կամ նրանք կարող են փնտրել վերջին գերագույն համաժողովի ուղերձները, որոնք վերաբերում են դժվարություններին, որոնց բախվում է ձեր ընտանիքը:

Վարդապետություն և Ուխտեր 68․25-35Այս հատվածները պարունակում են կարևոր խորհուրդ՝ ուղղված «Սիոնի բնակիչներին» (հատված 26): Ոգեշնչված՝ ի՞նչն ենք ցանկանում կատարելագործել այս հատվածները կարդալուց հետո: Զվարճալի կլինի, եթե ստեղծեք նկարներ, որոնք պատկերում են այս հատվածների մի քանի սկզբունքներ և թաքցնեք դրանք ձեր տան տարբեր հատվածներում: Ապա, հաջորդ օրերի ընթացքում, երբ ինչ-որ մեկը գտնում է նկարը, կարող եք օգտագործել դա որպես հնարավորություն այդ սկզբունքը ուսուցանելու համար: Ինչո՞ւ է տունը հանդիսանում ամենալավ վայրը, որտեղ երեխաները կսովորեն այս բաները։

Վարդապետություն և Ուխտեր 69․1-2Օլիվեր Քաուդերին ուղարկվեց Միսսուրի, իր հետ տանելով Մարգարեի հայտնությունները տպագրության համար, ինչպես նաև գումար՝ այնտեղի Եկեղեցու կառուցմանն օգնելու համար: Տերը ի՞նչ խորհուրդ տվեց հատված 1-ում Օլիվերի ուղևորության մասին: Ինչո՞ւ է կարևոր լինել մարդկանց հետ, «ովք[եր] կլին[են] ճշմարիտ և հավատարիմ» (հատված 1): Ե՞րբ են ընկերները ազդել մեզ վրա լավ կամ վատ որոշումներ ընդունելիս: Մենք ինչպե՞ս կարող ենք լավ ազդեցություն ունենալ ուրիշների վրա:

Վարդապետություն և Ուխտեր 70․1-4Տերը որոշ երեցների վրա պարտականություն դրեց հսկել հայտնությունների հրատարակությունը։ Չնայած մենք չունենք այդ հատուկ պարտականությունը, ի՞նչ իմաստով մենք կարող ենք համարվել «տնտեսներ հայտնությունների և պատվիրանների վրա» (հատված 3):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Home Can Be a Heaven on Earth», Hymns, no. 298:

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառենք սուրբ գրությունները մեր կյանքում: Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիրառել այն իրենց կյանքում: Օրինակ, կարող եք հրավիրել նրանց մտածել նմանատիպ իրավիճակներ, որոնց նրանք կարող են բախվել, և որոնք ընդգրկում են ավետարանի նույն սկզբունքները:

Ձիթապտղի մամլիչ

Պատվիրանների գիրքը՝ Վարդապետություն և Ուխտերի նախակարապետը, տպագրվել է այսպիսի մամլիչի վրա: